Հայաստանի պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով բանակի կիբեռանվտանգությունն ապահովող ժամանակակից ստորաբաժանումների ստեղծման անհրաժեշտությունը, որոշել է հետեւել համաշխարհային առաջատար փորձին: Ըստ աղբյուրների հայտնեցին, որ ՀՀ ՊՆ համապատասխան վարչությունների, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարանի, գիտահետազոտական ինստիտուտի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ հայկական բանակը շուտով կունենա ԶՈՒ տեղեկատվական անվտանգության ապահովման ժամանակակից ստորաբաժանում, ավելի կոնկրետ՝ նախազորակոչային տարիքի երիտասարդների ուսումնական կենտրոն եւ ՀՀ Զինված ուժերում մասնագիտական բարձր որակավորում ունեցող թիմ:
Մեր տեղեկություններով՝ ծրագիրը կյանքի կոչելու համար շահագրգիռ կողմերն արդեն սկսել են տեսական ու գործնական քայլերի, ադմինիստրատիվ, կազմակերպչական աշխատանքների, ֆինանսաբյուջետային հարցերի պլանավորումն ու հստակեցումը, ինչը, թերեւս վկայում է այն մասին, որ բուն ծրագրի մեկնարկն ու արդյունքը հանրությանը երկար սպասեցնել չեն տա: Ծրագրի իրականացման արդյունքում զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները կհամալրվեն որակավորում ստացած զորակոչիկներով եւ ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետներով: Կիբերստորաբաժանումները ինչպես կարելի է նրանց անվանել մեծ խնդիրներ ունեն ժամանակակից պատերազմներում: Մեր ունեցած տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից, ով ոչ հաստատեց ոչ էլ հերքեց՝ հավելելով, որ ՀՀ ԶՈՒ-երի բարեփոխումները ենթադրում են բազմակի քայլեր, որոնք մեր բանակը դարձնում են ավելի ժամանակակից եւ արդիական, դրանցում կարեւոր տեղ ունեն նաեւ տեղեկատվական անվտանգության ժամանակակից մարտահրավերները:
Հիշեցնենք, որ նման զորքեր կան ԱՄՆ-ի բանակում, նման ստորաբաժանումներ կան ՌԴ-ում, Չինաստանի բանակում եւ այլն:
news.am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.