13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Երիտասարդ մը շատ անյաջողակ էր սիրոյ հարցով: Մէկը տգեղ կը համարէր, միւսը` անմիտ, երրորդը` դժկամ: Կատարելութեան որոնումներէն յոգնելով` երիտասարդը կ’որոշէ խորհուրդ հարցնել Իմաստունէն:
Ուշադիր լսելով երիտասարդին` ալեհեր ծերունին կը պատասխանէ.
— Կը հասկնամ քեզ. դժբախտութիւնդ իսկապէս մեծ է: Ըսէ՛ ինծի, ինչպէ՞ս կը վերաբերիս մայրիկիդ:
Երիտասադը շատ կը զարմանայ.
— Ի՞նչ կապ ունի իմ մայրիկը: Չեմ գիտեր, ան ինծի յաճախ բարկութիւն կը պատճառէր իր յոգնեցնող հոգատարութեամբ, բողոքներով եւ խնդրանքներով: Չեմ կրնար ըսել, թէ կը սիրեմ զինք:
Իմաստունը կը լռէ, գլուխը կը կախէ, յետոյ կը շարունակէ զրոյցը.
— Ինչեւէ, ես հիմա կը բացայայտեմ քեզի համար սիրոյ կարեւորագոյն գաղտնիքը: Երջանկութիւնը գոյութիւն ունի. անիկա թաքնուած է թանկագին սրտիդ մէջ: Սիրոյ հարցով բախտաւորութեանդ սերմը դրած է կեանքիդ մէջ շատ կարեւոր մարդ մը՝ մայրդ: Այնպէս ինչպէս դուն կը վերաբերիս անոր, այնպէս ալ կը վերաբերիս աշխարհի բոլոր կանանց: Քանի որ մայրդ քու առաջին սէրդ է. ան իր հոգատար գիրկը առած է քեզ:
Մայրդ կնոջ ամենաառաջին կերպարն է քեզի համար, նախատիպը: Եթէ սիրես եւ յարգես մօրդ, պիտի սորվիս սիրել եւ յարգել բոլոր կանանց: Այդժամ օր մը պիտի տեսնես, որ քու հաւնած աղջիկդ պիտի պատասխանէ քեզի քնքուշ հայեացքով, մեղմ ժպիտով եւ բարի խօսքերով: Ծնողներու հանդէպ մեր վերաբերմունքը մեր երջանկութեան գրաւականն է:
Երիտասարդը յարգալից կը խոնարհի եւ կը հեռանայ: Սակայն իմաստունը վերջին խորհուրդ մը եւս կու տայ անոր:
— Փնտռէ այնպիսի՛ աղջկայ, որ կը սիրէ եւ կը յարգէ իր հօրը:
Հոկտեմբերի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպեց Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարար Գելա Դումբաձեի հետ:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր, անդրադարձ կատարվեց հայկական և վրացական սփյուռքի հիմնախնդիրներին:
Դեսպան Վարդանյանը հատկապես կարևորեց սփյուռքի հետ կապերի ամրապնդման և հայրենադարձության ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Դեսպանն իր պատրաստակամությունը հայտնեց տվյալ ոլորտում հարաբերությունների շարունակականության ապահովման և առավել սերտ գործակցության վերաբերյալ:
Վրաստանում ՀՀ դեսպանության և Վրաստանի սփյուռքի հարցերի պետնախարարության միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխգործակցության նոր հեռանկարների վերաբերյալ:
Հոկտեմբերի 24-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխվոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Սանկտ-Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմենակ Կարապետյանը հանդիպում ունեցան Վասիլեօստրովսկի շրջանի ադմինիստրացիայի ղեկավար Յուլիա Կիսիլյովայի և ադմինիստրացիայի աշխատակիցների հետ:
Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և ՌԴ տարածքային կապերի ամրապնդման, տնտեսական, մշակութային համագործակցության, մասնավորապես Վասիլեօստրովսկու և Արաբկիր վարչական շրջանների գործարար և մշակութային խնդիրներ պարունակող հարցեր:
Այնուհետև, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, Վասիլեօստրովսկի շրջանի «Կամսկի» այգում տեղի ունեցավ հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն:
Արարողությանը մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ-Պետերբուրգում պաշտոնական այցով գտնվող Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության, Սանկտ-Պետերբուրգի կառավարության, Վասիլեօստրովսկի շրջանի ադմինիստրացիայի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ, Վասիլեօստրովսկի շրջանի բնակիչներ և դպրոցականներ:
Բացման խոսքով հանդես եկան Վասիլեօստրովսկի շրջանի ղեկավար Յուլիա Կիսիլյովան, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Սանկտ-Պետերբուրգի կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Մարկովը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով իր խոսքում կարևորեց քաղաքի իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ բարեկամական հարաբերությունները, և նշեց, որ խաչքարի բացումը հերթական ապացույցն է երկու քաղաքների` տարեցտարի ամրապնդվող բարեկամության:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվում է դատական կարգադրիչների գործով դատական քննությունը:
Այս նիստին հարցաքննվեց գործով վկա Հայկանուշ Արիկյանցը, որը ամբաստանյալ Բագրատ Արիկյանցի աղջիկն է: Նրա խոսքով` հայրը խնդրել է իր սոցիալական քարտը, սակայն ինքը չի հարցրել, թե ինչի համար: Երբ 2013թ. օգոստոսին իրեն որպես վկա են կանչել, նոր իմացել է, որ հայրը, աղջկա շահերից ելնելով, ձևակերպել է նրան ՝որպես պետական կարգադրիչ:
Գործով անցնող մյուս վկա Էլյա Ասլանյանը պատմեց, որ առաջին անգամ աշխատանք ստանալու նպատակով դիմել է ծառայություն և իրեն կադրերի բաժնից կանչել են ու ասել, որ Աբովյանում կարող է գործի անցնել: Սակայն Էլյա Ասլանյանը հրաժարվել է, որովհետև վերջինիս հարմար չի եղել տեղի առումով: Նրան ասել են, որ կարող են ձևակերպել որպես կարգադրիչ, իսկ երբ երևանում աշխատատեղ բացվի իրեն կկանչեն ու չեն կանչել.
<<Ժամանակ անց ես եմ զանգահարել ու ասել, որ երեխայի եմ սպասում և ինձ ֆիզարձակուրդ են ձևակերպել:Իսկ աշխատավարձ չեմ ստացել>>,- պատմեց վկան:
Գործով մյուս վկան Կարեն Միքայելյանն էր, որի խոսքով` ինքը դիմել է Շիրակի մարզի դատարան, իրեն ասել են գնա Երևանի վարչություն:
<<Կոմիտասով բարձրանում ես, էդտեղա>>,- իրեն առաջադրված հարցին, թե որտեղ է այդ վարչությունը, ասյպես պատասխանեց վկան: Կարեն Միքայելյանը պատմեց նաև, որ մեկ ու կես տարի անց զանգահարել են իրեն և ասել, որ աշխատանքի է ընդունվել: Երկու ամիս աշխատել է 50.000 դր. աշխատավարձով, բայց քանի որ աշխատավարձը չի բավականացրել դուրս է եկել: Նա շեշտեց, որ գործերը տվել է և միայն մեկ ու կես տարի հետո է իմացել, որ աշխատող է:
Մյուս վկա` Արման Կարապետյանի ցուցմունքում կողմերը հակասություններ նկատեցին, այդ պատճառով հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը: Վկան խնդրեց, որ հիմք ընդունեն իր նախաքննական ցուցմունքը:
Մյուս վկա Ռաֆայել Սաֆարյանի ցուցմունքում էլ հակասություններ կային` կապված աշխատավարձի ստացման, աշխատանքային ստաժի և Գեղամ Գրիգորյանի զրույցի: Վկան
դատարանում չնշեց, որ զրույցի ընթացքում Գեղամ Գրիգորյանն իրեն ասել էր, թե աշխատավարձ չի ստանա, սակայն աշխատանքային ստաժը կհոսի և ինքն էլ համաձայվել է, այնինչ նախաքննական ցուցմուքնում այդպես էր ասել:
Գործով հարցաքննվեցիչն նաև Լիլիթ Վարդանյանն ու Հայկ Խուդոյանը:
Դատաքննությունը շարունակվում է…
Հիշեցնենք, որ ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցներ մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու մեջ:
ՀՀ դատախազությունը՝ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել է մի շարք չարաշահումներ: Այս մասին հաղորդում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը:
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազների որոշումներով ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի, ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր:
Հարուցված քրեական գործերն ուղարկվել են ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու համար:
Մեղադրական եզրակացության համաձայն, «Հովո» անվամբ Հովհաննեսը առաջարկել է համացանցով ընկերանալ, ապա ֆուտբոլային թեմայով պատկերի ներքո լուսանկարներ պատրաստելու պատրվակով «SKYPE» հաղորդակցման համակարգի միջոցով անչափահաս երեխային լուսանկարահանել է կիսամերկ վիճակում: Իսկ հաջորդ օրը զանգահարելով անչափահասի բջջային հեռախոսահամարին` առաջարկել է հանդիպել: Վերջինս այդ մասին տեղյակ է պահել իր մորը: Անցյալ տարվա հոկտեմբերի 15-ի դռնփակ նիստում, հրապարակվեց դատավճիռ: Ըստ այդ դատավճռի՝ Հ-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերով՝ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ 21-ամյա անձը` ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողությունների փորձի` քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով՝ պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը, 263-րդ հոդվածի 2-րդ մասով՝ համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը, կամ համակարգչային համակարգում, կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը հոդվածի հատկանիշներով: Նա դատապարտվել էր ազատազրկման 5 տարի ժամկետով: Հ-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել է եւ նա վերցվել է կալանքի դատական նիստերի դահլիճում: Դատական դռնփակ քննության ժամանակ պարզվել էր, որ 25-ամյա Հովհաննեսը, իր բնակարանում գտնվող համակարգչի միջոցով ստանալով համացանցի հասանելիություն, 2013թ. հոկտեմբերի 28-ին odnoklassniki.ru սոցիալական կայքի՝ իր ստեղծած երկու անհատական էջերի միջոցով անչափահասի նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ այցելել է 2001թ. օգոստոսի 20-ին ծնված, 12-ամյա տղայի` նույն սոցիալական ցանցում գտնվող անհատական էջ:
Առավոտ
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի էին դուրս եկել Երևանում թափառող շների պաշտպանությամբ մտահոգ մի խումբ մարդիկ: Նրանք պահանջում էին դադարեցնել շների սպանդը:
Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ քաղաքապետարանը խախտում է 8 տարի առաջ ստորագրած տենդերի պայմանները, որի համաձայն պետբյուջեից տարեկան 220 միլիոն դրամ է տրամադրվում թափառող հիվանդ շներին քնեցնելու, առողջներին՝ ստերիլիզացնելու համար:
Առհասարակ թափառող շների հարցն այս էլ քանի տարի է չի լուծվում: Քաղաքապետարանը չի կարողանում վերջնական և տրամաբանական լուծում գտնել, ինչպես այս, այնպես էլ Կոմայգու հարևանությամբ շրջող տրանսվիստիտների հարցում: Ակցիայի մասնակիցները մեղադրում են քաղաքապետ Տարոն Մարգարյանին, համարելով, որ նրա հարցի լուծումը չկարգավորելը իր բիզնեսի համար է՝ այսինքն բյուջեից դուրս գրվող գումարները չի համապատասխանում կատարված աշխատանքին, այսինքն՝ գումար է դուրս գրվում ստերիլիզացման նպատակով, սակայն իրականում տեղի է ունենում շների ոչնչացում:
« Այն սպանդը, որ իրականացնում է առևտրի վարչության պետի հետ, ոչ ավելին, քան կեղտոտ բիզնես է: Հիմա քաղաքապետարանը անօրեն գործողություն է կատարում, այդ մեծ գումարները դուրս են գրվում որպես ստերիլիզացում: Ստերիլիզացման դեպքում ներքին վիրահատություն է արվում, հեռացվում է շան ձվարանը, արգանդը, այն այլևս պտուղ չի տալիս:
Սպանդը գիշերն է կատարվում, էգ շներին չեն վնասում, որ շարունակեն սերունդ տալ. Գիշերը հավաքում են շներին, մորը թողնում են, աչքերը դեռ փակ ձագերին սպանում, որսորդներով կրակում են: Սա ամոթ է մեր երկրին: Հեչ խիղճ չունե՞ն էդ մարդիկ: Ի վերջո մենք քրիստոնյա ենք, Եղեռնի մասին ենք խոսում, բայց պակաս բան չենք անում», news. am -ին ասել է ակցիայի կազմակերպիչներից Նունե Մեհրաբյանը:
Ակցիայի մասնակիցները համոզված էին, որ քաղաքապետարանը պետբյուջեից ստացվող գումարի հաշվետվությունում շների քանակի իրականությանը չհամապատասխանող բարձր թիվ է նշում. «Ստերիլիզացված շների ֆանտաստիկ թվեր են ցույց տալիս հաշվետվություններոմ: 9 միլիոնանոց Մոսկվայում 25 հազար շուն է հաշվարկված: Կես միլիոնանոց Երեւանում, իրենց ներկայացնելով 40 հազար շուն կա»,- ասել է Նունե Մեհրաբյանը:
Հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնյաներ, Վազգեն Սարգսյանի մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ:
Վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանեթոնը մարդաշատ էր: Բազմաթիվ մարդիկ եկել էին հարգանքի տուրքը մատուցելու աննախադեպ ոճրագործության զոհ դարձած ականավոր ռազմական ու քաղաքական գործիչ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին, ինչպես նաև ևս մեկ անգամ ոգեկոչելու այն հայորդիների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության:
Ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, Անհայտ կորածների հիշատակը հավերժացնող և «Բերդապար» հուշակոթողներին:
1999 թվականի հոկտեմբերի քսանյոթի ոճրագործությունից անցել է 15 տարի: Ինչ խոսք, դեռ երկար տարիներ մարդկանց հիշողության մեջ կմնան հոկտեմբերյան դաժան իրադարձությունները: Անմահ է ոճրագործության զոհերի հիշատակը, անմահ է նրանց հայրենանվեր գործը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովի այգում մասնակցել է հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի արարողությանը: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին:
Հովիկ Աբրահամյանն այցելել է նաև Եռաբլուր և Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի շիրիմներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 26-ին այցելել է Լոռու մարզ: Ստեփանավանի քաղաքային հրապարակում կառավարության ղեկավարը ներկա է գտնվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն դերասան Սոս Սարգսյանի արձանի բացման արարողությանը: Հայկական կինոյում և թատրոնում բազմաթիվ փայլուն դերեր մարմնավորած մշակութային ու հասարակական գործչի հայրենի քաղաքում տեղակայված արձանի հեղինակն է ճարտարապետ, նկարիչ Դավիթ Մինասյանը:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Վարչապետը շրջել է թանգարանով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:
Դսեղի մշակութային կենտրոնում կառավարության ղեկավարը մասնակցել է վարչապետի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնի Լոռու մարզային փուլում հաղթող ճանաչված աշակերտների մրցանակաբաշխությանը: Հովհաննես Թումանյանի 145 և Ավետիք Իսահակյանի 140-ամյա հոբելյաններին նվիրված փառատոնի Լոռու մարզային փուլին մասնակցել են մարզում գործող 162 կրթօջախների 540 ասմունքող աշակերտներ: Ժյուրիի կողմից երկու տարիքային խմբերից ընտրվել են վեց ասմունքող երեխաներ, ովքեր զբաղեցրել են առաջին, երկրորդ և երրորդ տեղերը. նրանք կմասնակցեն հանրապետական եզրափակիչ փուլին:
Ողջունելով մրցույթ-փառատոնի մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը կարևորել է արդեն ութ տարի կազմակերպվող միջոցառումը: Շնորհակալություն հայտնելով փառատոնի կազմակերպիչներին` վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն արդեն իսկ արձանագրել է հաջողություններ` ապագա սերնդի կրթման և դաստիարակման գործում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.