Հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, մեկնարկեց «ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը: Կինոփառատոնի բացման արարողությունը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: Կինոփառատոնը մեկնարկեց կարմիր գորգի քայլերթով, ապա տեղի ունեցավ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին էլ հաջորդեց Ստեֆան Բերլայի «Ջեքը և կկվով ժամացույց սիրտը» ֆիլմի երևանյան պրեմիերան: Ողջունի խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, նշելով՝ ՙՙԱյս ընթացքում «ՌեԱնիմանիայի» աշխատակազմի կատարած լուրջ աշխատանքի շնորհիվ փառատոնը ձեռք է բերել տարածաշրջանային նշանակություն: Այն սիրված, սպասված ու ճանաչված է ոչ միայն տարածաշրջանում, այլև եվրոպական կինոշուկաներում՚՚: «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն
Վրեժ Քասունու խոսքով՝ փառատոնն ունեցել է շատ դժվար օրեր, սակայն այն կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները: Նա նաև շնորհակալություն հայտնեց փառատոնի բոլոր աջակիցներին և հովանավորներին: Իսկ Aardman Animations ընկերության ներկայացուցիչը հայտարարեց, որ ամեն տարի մեկ հայ ուսանող հնարավորություն կստանա վերապատրաստվել Բրիստոլում:
Այս տարի «ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնին կհյուրընկալվեն շուրջ 20 ճանաչված հյուրեր համաշխարհային անիմացիայի առաջատար երկրներից՝ Մարկ Շապիրոնը (ԱՄՆ), Գարի Շվարցը (ԱՄՆ), Կարոլին Շվայցերը (Գերմանիա), Շառլի Սանսոնետտին (Ֆրանսիա), Արմինե Սանսոնետտին (Ֆրանսիա), Թամար Հայդուկեն (Իտալիա), Առնաբ Չաուդհուրին (Հնդկաստան), Այլին Խաչատուրյանը (Լիբանան), Սիմոն Ֆիլյոն (Ֆրանսիա), Անա Նեդելկովիչը (Սերբիա), Սերժ Բեսեթը (Ֆրանսիա), Սերժ Ավետիքյանը (Ֆրանսիա), Մագդալենա Օսինսկան (Անգլիա), Իլյա Յուդովիչը (Ռուսաստան), Վլադիմիր Լապինը (Ռուսաստան), Ստեֆան Բերլան (Ֆրանսիա), Մարկ Բորեալը (Ֆրանսիա), Մարի Բորեալը (Ֆրանսիա), Վլոձիմեժ Մատուշևսկին (Լեհաստան): Այս տարի «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստացել է 900 հայտ՝ շուրջ 90 երկրից, որոնցից կցուցադրվեն 400 լիամետրաժ, կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր և հոլովակներ: Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 31-ը: Հիշեցնենք, որ ՌեԱնիմանիա Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2008-ին` նպատակ ունենալով խթանել անիմացիոն արվեստի զարգացումը՝ աշխարհի լավագույն անիմացիոն աշխատանքները հայ հասարակությանը ծանոթացնելու և հայ անիմատորների աշխատանքները միջազգային ասպարեզում ներկայացնելու համար:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.