23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հոկտեմբերի 25-ին , 26-ի գիշերը, 29-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-ին էապես չի փոխվի:
Երևանում` հոկտեմբերի 25-ին , 26-ի գիշերը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Հիսուս ասում է.
-Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում դուք նեղություն կունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։
…
Հիսուսն այս խոսքերը վերջացնելուց հետո աչքերը բարձրացրեց դեպի երկինք և ասաց.
-Հա՛յր, հասել է ժամանակը, փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի։ Դու նրան իշխանություն տվեցիր ամբողջ մարդկության վրա, որպեսզի հավիտենական կյանք տա բոլոր նրանց, որ տվեցիր իրեն։ Եվ հավիտենական կյանքը քեզ ճանաչելն է՝ որպես միակ ճշմարիտ Աստված, ճանաչել նաև Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր։ Ես քեզ փառավորեցի երկրի վրա՝ ամբողջացնելով այն գործը, որն ինձ տվեցիր, որ կատարեմ։ Եվ այժմ, ո՛վ Հայր, փառավորի՛ր ինձ այն փառքով, որ ունեի քեզ հետ՝ աշխարհի ստեղծագործությունից առաջ։ Քեզ հայտնեցի բոլոր նրանց, որոնց ինձ տվեցիր այս աշխարհից։ Նրանք քոնն էին, և ինձ տվեցիր նրանց։ Նրանք գործադրեցին քո խոսքերը և այժմ իմացան, որ այն ամենը, ինչ տվեցիր ինձ, քեզնից է գալիս, որովհետև այն խոսքերը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, և նրանք ընդունեցին ու ճշմարտապես ճանաչեցին, որ ես քեզանից ելա, և հավատացին, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ։
(Հովհաննեսի ավետարան 16:33-17:8)
Հիշեցե՛ք ձեր առաջնորդներին, որոնք Աստծու խոսքը բերեցին ձեզ: Նայեցե՛ք, թե ինչպե՛ս ապրեցին ու ինչպե՛ս մեռան նրանք, և օրինա՛կ վերցրեք նրանց հավատից:
Հիսուս Քրիստոս նույնն է միշտ՝ երեկ, այսօր և հավիտյան:
Մի՛ տարվեք տեսակ-տեսակ օտարոտի ուսուցումներով:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 13:7-9)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր նորաբաց «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 25-28-ը անցկացվող «Երևան շոու-2014» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը:
«Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն չորրորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցել են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, անհատ ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի 24 երկրից։ Ցուցահանդեսին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան է ժամանել նաև շուրջ 200 գնորդ, ինչը, կազմակերպիչների հավաստմամբ, տեղական ընկերությունների համար սպառման նոր շուկաներ գտնելու լավ հնարավորություն է:
Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա 125 ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։
Ցուցահանդեսի շրջանակներում Արդյունաբերության զարգացման հիմնադրամը «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» հետ համատեղ նախատեսում է անցկացնել նաև «Հայաստանը՝ տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» խորագրով ներդրումային համաժողով և դրա շրջանակներում կլոր սեղաններ՝ «Ոսկեգործության զարգացման համաշ¬խար¬հային միտումները և ՀՀ-ում ներդրումների ներգրավման հնարավորությունները», «Հայաստանում ադամանդագործությունը զարգացնելու հնարավորությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությունները» թեմաներով:
Հանրապետության Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանը ներկա են գտնվել նաև «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում կազմակերպված հայ գեղանկարիչների ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացված են ժամանակակից նկարիչների և քանդակագործների 100-ից ավելի աշխատանքներ:
Միջոցառման շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը դիտել են նաև «Երևանյան նորաձևության շաբաթ» խորագրով ցուցադրությունը, որտեղ իրենց հավաքածուներով ներկայացել են Հայաստանի և Ռուսաստանի մոդելավորողները:
Հանրապետության Նախագահն այնուհետ այցելել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շենք: Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է ՀՀ կառավարության 27.02.2014թ. թիվ 231-Ա որոշմամբ: Կազմակերպիչ է ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն: Այստեղ գործունեությունն իրականացվելու է ոսկերչության, ակնագործության և ժամագործության ոլորտներում՝ 10 տարի ժամկետով: Ազատ տնտեսական գոտու շահագործողներն ազատվում են շահութահարկի, ԱԱՀ-ի, գույքահարկի և մաքսատուրքի վճարման պարտավորություններից, իսկ պե¬տա¬կան մարմինների կողմից ծառայությունները կմատուցվեն «մեկ պատուհան» սկզբունքով:
Բացահայտվել է «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալների կատաղության գաղտնիքներից ևս մեկը. Սիրիայի հյուսիսում՝ Քոբանիում, իսլամականների և քրդական ինքնապաշտպանական ուժերի միջև տեղի ունեցող ռազմական գործողություններից ճողոպրած տասնյակ քրդերի հավաստմամբ՝ «Իսլամականներն իրենց գրպաններում հաբեր են պահում, որոնք պարբերաբար ընդունում են: Դրանք նրանց դարձնում են ավելի վայրագ, անգամ այն աստիճանի, որ հարձակվում են նույնիսկ երեխաների վրա»:
Քրդերը կարծում են, որ խոսքը հոգեխթանիչների՝ մասնավո…րապես՝ «Կապտագոն» տեսակի «ամֆետամինների» մասին է (այս դեղամիջոցը ստեղծվել է 1961թ. և օգտագործվում է հիպերակտիվության սինդրոմ և ուշադրության բացակայություն ունեցող երեխաների բուժման համար): Այս համատեքստում, դեռևս ս.թ. հունվարին զեկույց էր հրապարակվել այն մասին, որ Սիրիան վերածվել է ամֆետամինների գլխավոր սպառող և արտահանող, որից առավել տարածվածը հենց «Կապտագոնն» է: Դեռևս 2013թ. Լիբանանում՝ սիրիական սահմանի մերձակայքում առգրավվել էր 12.3 մլն հաբ, Թուրքիայում՝ 7 մլն հաբ, որոնք ուղարկվում էին Սաուդյան Արաբիա:
Թերևս նաև սրանով է պայմանավորված ԻՊ-ի զինյալների նման ագրեսիվ և կատաղի կեցվածքը: Մի շարք աղբյուրների հավաստմամբ՝ Թմրամիջոցների ազդեցության տակ իսլամականներն իրենց անվախ և անպարտելի են զգում: Մինչդեռ հոգեխթանիչների գործողության ավարտից հետո նրանք հյուծվում են և անգամ քնում հենց այն վայրերում, որտեղ մասնակցում էին մարտերի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակվում են ակտիվ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացվել՝ Երևանի կենտրոնում քաղաքացի Շարոյանի ոսկյա շղթան հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Դեպքը տեղի է ունեցել 2014թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը… 07:25-ի սահմաններում: Անհայտ անձը, ուրիշի գույքի դիտավորությամբ հափշտակություն կատարելու նպատակով, Երևան քաղաքի Խանջյան և Թումանյան փողոցներում գտվող կամարանցումում մոտեցել է քաղաքացի Շարոյանին և քաշել պոկելու միջոցով բացահայտ հափշտակել է նրա ոսկյա շղթան իր կախազարդով`պատճառելով զգալի չափով գույքային վնաս:
Դեպքի առթիվ 2014թ. հոկտեմբերի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ձեռք է բերվել դեպքի վայրում տեղադրված տեսաձայնագրող սարքավորման տեսաձայնագրությունը, որը պարունակում է կամարանցումի դիմացի հատվածում կատարված իրադարձությունների տեսաշարը:
Ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն տեսագրությունում պատկերված անձի գտնվելու վայրի մասին, խնդրում ենք այդ մասին հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին:
Միջազգային փորձագիտական խավը հետզհետե ավելի ընդգծված ձեւով է խոսում Թուրքիայի դերի լուսանցքայնացման կամ ընդհանրապես Թուրքիայի մեկուսացման գործընթացի մասին: Խնդիրը վերաբերում է Քոբանիի պատերազմին Թուրքիայի կիրառած երկակի խաղին, որ հայտնապես չի տեղավորվում տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի ունեցած պատկերացումների ընդհանուր պարունակում:
Ճիշտ է, որ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը կարեւորագույն դերակատար էին իսլամական ծայրահեղականության ծննդին եւ զարգացմանը, այսուհանդերձ աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման համար ստեղծված այս գործիքը կարող էր դուրս գալ վերահսկողությունից եւ խանգարիչ տարրի վերածվել նույն այդ կենտրոնների մշակած ծրագրերի իրականացման այլ ուղղությունների վրա:
Բախման կետը այս դեպքում Քոբանին է, որտեղ շահերը հակադրվել են փաստորեն: Մոսուլի հետ զուգահեռը այս դեպքում կարող է օգտակար լինել: Մոսուլի պատահարները իրենց սահմանափակվածությամբ, սահմանագծեր չհատելու կանխորոշումներով եւ մանավանդ ինքնավար Քուրդիստանի տարածքներ զինվորական թափանցումներ չկատարելու փաստերով ընդունելի էին ԱՄՆ-ի եւ ընդհանրապես Արեւմուտքի համար: Իսլամականներին թույլատրվել էր շատ արագ գործադրել գործողություններ, որոնց դիմաց չարձանագրվեցին որեւե հիմնական դիմադրություններ: Այստեղ զոհը եզդիներն էին, որոնց զբաղեցրած տարածքները պետք է մաքրազտվեին եւ անցնեին իսլամականների վերահսկողության տակ: Մոսուլը, իր ընդհանուր գծերում ոչ միայն չէր խանգարում աշխարհաքաղաքական կենտրոնների մշակած ծրագրերը, այլ կարելի է ասել, որ հանգիստ տեղավորվում էր այդ ընդհանուր պարունակում:
Քոբանին այդպես չէր փաստորեն: Իսլամականները, Քոբանիի դռները հասնելուց հետո չէր, որ պատուհաս դարձան ամբողջ աշխարհի համար: Սիրիայի տարածքում նրանց զինումը, սիրիական սահմաններից անարգել թափանցելը, ֆինանսավորվելը, արհեստագիտական հսկայական ծավալներով զինուժով գերհագենալը եւ աշխարհաքաղաքացիական զինյալ խմբավորումների վերածվելը հիմնական սպառնալիք դարձածի տպավորություն չէին թողում այն կենտրոնների մոտ, որոնք այսօր ուրիշ բնութագրում են տալիս այդ գործիքին:
Այդ գործիքը Քոբանիում խախտեց խաղի կանոնները. թվում է, թե այն դուրս է եկել հեռակառավարվելու մեքենականության թելադրանքների դաշտից եւ շարժվում է ոչ անպայման համահունչ` հեռակառավարող վահանակների հրամաններին: Աշխարհաքաղաքական կենտրոնների ստեղծած այդ գործիքը հատել է այլ սահմաններ եւ կատարում է ոտնձգություն տարածքների նկատմամբ, որոնք տարածաշրջանային տարբեր ծրագրերում են տեղավորվում: Սա է հիմնական պատճառը, որի հիման վրա Մոսուլի արագակշռույթ գրավման տարբերակը չի աշխատել Քոբանիում։
Այստեղ կա դիմադրություն, որը միայն քրդական ինքնուրույն դիմադրություն չէ: Հովանավորչությունը քրդական ուժերին բացահայտ է եւ ուղղակի: Դիմացը, իսլամ ծայրահեղական զինյալներին տրված օժանդակությունը հետզհետե միայն թուրքական է եւ ի տարբերություն քրդականին տրված օժանդակության, կիսաթաքուն է եւ անուղղակի:
Սրանով էլ բացատրվում է Անկարայի որդեգրած կրկնակի խաղը սահման տրամադրել-չտրամադրելու հայտարարություններով եւ հակասական քայլերով հատկանշվող: ԱՄՆ-ի՝ քրդերին օժանդակելու երեւույթը անհարմար նկատվեց Թուրքիայի նախագահի կողմից: Բայց հարմարը ո՞րն էր: Այն, որ թուրք բարձրաստիճան պաշտոնատարը հայտարարում էր, որ Քոբանիում ժողովուրդ չկա, այլ կան միայն զինվորներ եւ առ այդ օժանդակությունը հիմնավորված չէ. թե՞ պաշտոնապես հայտարարված, բայց ցարդ չգործադրված քուրդ զինական օժանդակության համար անցքի տրամադրումը:
Անկարան իր ապահովական մղձավանջներից մեկնած այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական օրակարգի իրականացման համար խոչընդոտող դիրքի վրա, բախման կետի կիզակետին:
Անկարայի այս դիրքը, թվում է, որ ավելի թանկ է արժենալու, քան Ինջիրլիկի իր ռազմակայանը տրամադրել չտրամադրելու խաղը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Հոկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է 4-րդ բանակային զորամիավորման ենթակայության զորամասերից մեկում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, զրուցել է զինաձնակազմի հետ, հետաքրքրվել զինծառայողների առօրյայով, սոցիալ-կենցաղային պայմաններով, ստուգել է նրանց պարտականությունների և մարտավարամասնագիտական գիտելիքների իմացության մակարդակը:
Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է զրահատեխնիկայի նորոգման բազայում, զրահատանկային տեխնիկայի պահպանման պահեստներում, հետևել է ընթացիկ աշխատանքներին, հրամկազմի հետ քննարկել է առկա խնդիրները, ինչպես նաև ստուգել է նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների կատարման ընթացքը: Պաշտպանության նախարարին են ներկայացվել զորամասի հիմնավոր վերակառուցման աշխատանքները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է նաև նոր ու բացառիկ հնարավորություններով ավտոհավաքակայանի բացման հանդիսավոր արարողությանը:
Սեյրան Օհանյանի շրջայցը համընկել է մարտական հերթապահության մեկնող ստորաբաժանումների ստուգատեսի հետ: Ելույթ ունենալով շարահրապարակում շարված զինծառայողների առջև և շնորհավորելով նոր ավտոհավաքակայանի բացման ու մարտական հերթափոխի ստանձնման կապակցությամբ` պաշտպանության նախարարը սպաներին ու զինվորներին մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ մարտական հերթափոխի ճշգրիտ իրականացումը մարտական խնդրի կատարման կարևորագույն բաղադրիչներից է, ինչը պետք է քաջ գիտակցի հայրենիքի սահմանների պահպանությունն ստանձնող յուրանքանչյուր զինծառայող:
Սեյրան Օհանյանը զինծառայողներին է ներկայացրել նաև զինված ուժերում կատարվող բարեփոխումները, խոսել է հրամանատար-զինվոր փոխհարաբերությունների, հակառակորդի որդեգրած ագրեսիվ ու մտացածին քաղաքականության մասին:
Շրջայցի ավարտին պաշտպանության նախարարը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
Պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը ծնվել է 1968 թվականին:
Մահչուփյանը անդամակցում է քրդական հարցի կարգավորման առաջարկների մշակման համար 2013-ին ստեղծված «Իմաստունների խորհրդին», որում ներառված են ոչ կառավարական կազմակերպությունների, գիտական ու լրագրողական շրջանակների ավելի քան 6 տասնյակ ներկայացուցիչներ :
«Սաբահ» պարբերականը գրում է, որ նախկին վարչապետ Ռեջեփ Էրդողանի’ հայությանը հղած ցավակցական ուղերձից հետո Դավութօղլուի խորհրդականի պաշտոնում ազգությամբ հայի նշանակումը կարևոր քայլ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը զարգացնելու համար:
Մահչուփյանը այդ պաշտոնը զբաղեցնելու առաջարկը ստացել է անձամբ վարչապետից:
Մահչուփյանը դերակատարում կունենա հայկական հարցի կարգավորման մեջ, մանավանդ որ Դինքի սպանությունից հետո «Ագոս» թերթի գլխավոր խմբագրի պարտականությունները կատարելիս արդեն ձեռք էր բերել հանրային լայն ճանաչում:
Հոկտեմբերի 24-ին հաղորդվել էր գողություն կատարելու համար Քյարամ Մանուկյանին ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացնելու մասին:
Վերջինս ոստիկաններին խոստովանել է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Խանջյան փողոցում գտնվող ակումբի մոտից գողացել է աշխատանքային գործիքներ, Սեբաստիայի փողոցում գտնվող բուքմեյքերական ակումբի մոտից՝ հեծանիվ, իսկ Բեյրութի փողոցում գտնվող այգուց՝ բջջային հեռախոս:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոտայք — Կապուտան ավտոճանապարհի 1-ին կմ-ում գտնվող հանդամասում փլուզվել է անասնագոմին (պատկանում է Լ. Մ.-ին, ծնվ. 1974 թ.) հարակից շինության երկաթբետոնե տանիքից (30 քմ) մոտ 18 քմ հատված, որի հետևանքով ներսում գտնվող Է. Հ.-ն (ծնվ. 1986 թ.) տեղում մահացել է:
Պարզվել է նաև, որ շինությանը հարակից այրվում է 50 հակ կուտակված անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.58-ին, մարվել` 10.20-ին:
Հրշեջ-փրկարարները փլատակներից դուրս են բերել Է .Հ.-ի դին:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.