23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց: Որովհետև Օրենքը լրիվ գործադրած կլինեք այս մեկ պատվիրանով. «Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես»: Իսկ եթե միմյանց վիրավորեք ու բզկտեք, զգո՛ւյշ, դուք ձեզ կկործանեք:
(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 5:13-15)
Հոկտեմբերի 23-ին Արարատյան Հայրապետական թեմը հյուրընկալեց սահմանամերձ Ճամբարակի Ս. Խաչ եկեղեցու կիրակնօրյա դպրոցի 30 աշակերտներին: Նրանք թեմի հրավերով Երևան էին եկել Ճամբարակի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Պսակ քահանա Մկրտչյանի և կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ունանյանի հետ գլխավորությամբ:
Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցում հյուրերին դիմավորեցին եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը, ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը և թեմի երիտասարդները:
Երեխաների համար թեմի բարեգործական ծրագրերի բաժինը և երիտասարդաց միությունների անդամները պատրաստել էին մեկօրյա հագեցած ծրագիր՝ շրջապտույտ, ժամանց, համերգ:
Պոնչիկանոցում նախաճաշելուց հետո երեխաները ծանոթացան Երևանի տեսարժան վայրերին՝ շրջելով «Երևան city tour-ի» երկհարկանի ավտոբուսով: Աննկարագրելի էր երեխաների ուրախությունը. նրանցից շատերն առաջին անգամ էին մայրաքաղաքում:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ սրբազան արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ համերգ: Ելույթ ունեցան Ճամբարակի մշակույթի տան «Արփի» պարային համույթը (գեղ. ղեկավար և պարուսույց՝ Կարեն Վարդանյան) և ԱՀԹ «Մանկունք» համախումբը (գեղ. ղեկավար՝ Նարինե Հարությունյան): Կիրակնօրյայի սաներն էլ հանդես եկան ասմունքով:
Սրբազան հայրը ողջունելով հյուրերին` շնորհակալություն ասաց հրավերը չմերժելու համար. «Մեր բարեգործական ծրագրերը իրականացվում են Վեհափառ Հայրապետի օրհնությամբ: Դրանց մեջ կարևոր տեղ ունեն երիտասարդաց միությունների ծրագրերը, որոնք իրականացվում են Տ. Պետրոսի համակարգմամբ: Պիտի շնորհակալություն ասենք այդ երիտասարդներին, որ արձագանքեցին ձեր խնդրանքին ու գնացին, Ճամբարակը բերեցին Երևան: Երևանի օդը լավը չի: Ճամբարակի օդը, հուսանք, լավն է: Դրա համար այդպիսի գեղեցիկ տեսք ունեք՝ հայկական, մաքուր, ջինջ: Եվ այս մաքուր անոթի հետ մենք հաղորդակցվեցինք: Եթե ազգն ուզում է մաքուր մնալ, պետք է իր ակունքների հետ հաղորդակցվի: Եվ այս պահին, որպես մաքուր անոթ՝ կենդանի հաղորդակցություն, համարվում եք դուք: Շնորհակալ ենք ձեզ»:
Կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ունանյանը նախաձեռնության համար իր և երեխաների անունից շնորհակալություն հայտնեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոսին, թեմի երիտասարդներին:
Տեր Պսակը Սրբազան հորը փոխանցեց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանի շնորհակալագիրը՝ ճամբարակի կիրակնօրյա ու միջնակարգ դպրոցների և մանկապարտեզի սաներին աջակցելու համար:
Միջոցառման վերջում երեխաները Տ. Նավասարդ սրբազան հորից նվերներ ստացան Նոր կտակարան, օրհնված խաչեր, գրենական պիտույքներ:
Ճամբարակի երեխաներն իրենց երևանյան օրն ավարտեցին բոուլինգ խաղալով: Ուշ երեկոյան, մեծ տպավորություններ հավաքած, նրանք վերադարձան Ճամբարակ՝ շարունակելու ապրելով պահել մեր Հայրենիքի՝ իրենց վստահված սահմանը:
Ճամբարակի հետ բարեկամական կապը սկսվել է շաբաթներ առաջ, երբ կիրակնօրյայի սաներից մեկը դիմել էր ԱՀԹ երիտասարդական կառույցների անդամներին՝ իրենց դպրոցին գրենական պիտույքներով օգնելու համար: Խնդրանք անպատասխան չմնաց: Երիտասարդները, ստանալով Տ. Նավասարդ սրբազանի աջակցությունն ու օրհնությունը, թեմի բոլոր համայնքներում հավաքել էին անհրաժեշտ պարագաներն ու արագ այն հասցրել Ճամբարակ: Այցելության ժամանակ կիրակնօրյայի ուսուցիչը ասել էր, որ սահմանում ապրող այս երեխաներից շատերը Երևանը չեն տեսել: Հենց այդ խոսքն էր, որ թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանին ու թեմի երիտասարդներին նոր ծրագիր կազմելու աթիռ էր տվել: Եվ այդ նոր ծրագրով Ճամբարակցիներին հրավիրել էին Երևան:
Համագործակցությունը Արարատյան Հայրապետական թեմի ու Ճամբարակի այս երեխաների միջև շարունակվելու է:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
Երևանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 7-ին և նոյեմբերի 14-ին ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.19.30-ից Ազատության հրապարակ — Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց — Հանրապետության հրապարակ — Նալբանդյան փողոց — Թումանյան փողոց — Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Մեկնարկելիք ոչ իշխանական եռյակի հանրահավաքը խոստանում է դարձյալ մարդաշատ լինել: Երևանի բոլոր հիմնական փողոցները լիքն են հանրահավաքի շտապող քաղաքացիներով:
Այս պահին մեծամասամբ մարզերից Երևան հասած ազատամարտիկներն են Կարապի լճի և Հյուսիսային պողոտայի հատվածներում խմբերով հավաքվել: Հրապարակում ի տարբերություն նախորդ հանրահավաքի՝ մեծ էկրան է տեղադրվել և հսկայական պաստառներ են փակցվել: Ի դեպ, կարմիր պաստառում նշված կոչի ուղղությամբ գործնական քայլեր չտեսնելու դեպքում սա կդառնա ոչ իշխանականների վերջին մարդաշատ հանրահավաքը:
ՏԱՍՍ ուրախալի լուր է հայտնել ֆեյսբուքի սիրահարների համար: Facebook-ը մշակում է նոր բջջային հավելված, որը հնարավորություն կտա շփվել անանուն: Հավելվածն արդեն հասանելի է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օգտվողների համար:
Հավելվածի անվանումն անգլերենից թարգմանաբար նշանակում է «սենյակներ»: Արտաքին հավելվածը լրահոս է հիշեցնում, որտեղ կարելի է ընտրել նախընտրելի «սենյակը»:
Օգտատերերը չաթը կարող են հասանելի դարձնել բոլորին կամ ուղարկել հրավերներ մասնակիցներին: Այս նոր հավելվածը ունի լուսանկար և տեսանյութ տեղադրելու , ձևավորման համար գույնը ընտրելու հնարավորություններ:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական զարգացումների շուրջ 20-ամյա նորագույն պատմությունը վկայում է, որ իրավական ժողովրդավարական պետության կայացման համար իրավունքների գերակայության երաշխավորումն այլընտրանք չունի: Վերջինը չի կարող լինել սոսկ բարի ցանկություն, այն պահանջում է սահմանադրական համարժեք լուծումներ, ներդաշնակ ու գործուն իրավական համակարգ, արդյունավետ գործող կառուցակարգեր, իրավական մտածողության, մշակույթի անհրաժեշտ միջավայր: Այս մասին ասված էր սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երևանյան 19-րդ խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ նախագահի ողջույնի խոսքում, որը ընթերցեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստան են ժամանել 20-ից ավելի երկրների սահմանադրագետներ քննության առնելու բացառիկ կարևորության մի հիմնախնդիր’ մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը: Ուրախ եմ նաև, որ սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երևանյան խորհրդաժողովները բարի ավանդույթ լինելուց զատ, միջազգային կարևորություն են ձեռք բերել: Հատկապես ցանկանում եմ կարևորել ներկա խորհրդաժողովի թեման և քննության առարկա հիմնախնդրի անմիջական կապը իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի երաշխավորման հետ». ասված էր նախագահի ուղերձում:
Նախագահի խոսքով’ հնարավոր չէ մեկ օրում հասնել վերոգրյալին, այլ հաջողություն կարելի է ակնկալել այն դեպքում, երբ իրավունքի գերակայության երաշխավորումը պետական քաղաքականության օրակարգի կարևորագույն խնդիր դառնա, լինի քաղաքական մտածողության շարժիչ ուժը և անձի արժանապատվությունը նրա ամենօրյա սոցիալական դրսևորումների անբաժան և երաշխավորված ուղեկիցը համարվի:
«Մեզ համար քննության առարկա հիմնախնդիրն առավել կարևորվում է’ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել կարևոր սահմանադրական բարեփոխումներին: Ընդամենը օրեր առաջ է մասնագիտական հանձնաժողովը ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
Այն քննարկվել ու հավանության է արժանացել նաև Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում ու առաջիկայում քաղաքական քննարկումների փուլ է անցնելու: Դժվար է վերջին 20 տարում մեծ փորձությունների դիմակայող ու արմատապես վերափոխվող հասարակարգի համար պնդել, թե ժողովրդավարությունը հաստատուն ու ցանկալի հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն երաշխավորված ու պաշտպանված են, առկա է իրավական պետության չափորոշիչներին ներդաշնակ արդարադատական համակարգ: Դրան կարելի է հասնել’ երաշխավորելով համարժեք սահմանադրական զարգացումներ’ ճիշտ դասեր քաղելով նաև միջազգային հարության ու հատկապես նոր ժողովրդավարության երկրների փորձից:
Ես առիթ եմ ունեցել շեշտելու’ մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է: Սահմանադրություն, որն ունենա արժեքաբանական կայուն ու անսասան հիմք և հանրային այնպիսի միջավայր, որ այդ արժեքներն իրողություն դառնան երկրի ու ժողովրդի համար:
Անշուշտ, նման սահմանադրության համար անկյունաքարային նշանակություն ունեն մարդու արժանապատվության սահմանադրական ինստիտուտը և դրա իրացման անհրաժեշտ իրավական կառուցակարգերը: Համոզված եմ, որ այս հրատապ հիմնախնդիրների շուրջ երևանյան խորհրդաժողովում ներկայացվող զեկույցներն ու ելույթներն օգտակար դերակատություն կուենան թե սահմանադրական զարգացումների ու թե սահմանադրական արդարադատության պրակտիկայի տեսանկյունից»,-նշված էր Նախագահի ողջույնի խոսում:
Սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երևանյան 19-րդ խորհրդաժողովը’ «Մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը» թեմայով, անցկացվում է հոկտեմբերի 23-25-ին:
New York Times ամսագրին նախագահ Սերժ Սարգսյանը պատմում է իր առաջնորդած դինամիկ ու երիատսարդ ազգի, նրա պտամության, տնտեսության ու միջազգային կապերի մասին: Հայաստանն ամրապնդում է իր միջազգային դիրքերն ու ձգտում է շարունակել զարգացումը, և նախագահը բացատրում է իր երկրի ինքնությունն ու նշում այն լայն հնարավորությունները, որ ներդրումների համար բաց այս երկիրն ընձեռում է աշխարհին:
-Ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները:
-ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մեր արտաքին քաղաքական օրակարգի կարևոր մասն են կազմում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Պատմական սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև անկախության, ժողովրդավարության ու ազատության ընդհանուր գաղափարները նպաստում են մեր երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:
Համատեղ ջանքերի արդյունքում ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները դուրս են եկել որակական նոր մակարդակի: Հայաստանին ու Արցախին տրամադրվող շարունակական օգնությունը էական դեր է ունեցել ու շարունակում է ունենալ հայկական երկու հանրապետությունների ժողովրդավարացման գործում: Մեր և Միացյալ Նահանգների շահերը համընկնում են բազմաթիվ ոլորտներում:
Տարածաշրջանային անվտանգության ու կայունության հաստատումն ու ամրապնդումը, այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, մեր երկրի ժողովրդավարացումը, տնտեսության ազատականացումը և իրավունքի գերակայությունը: Այս տեսանկյունից մենք մեծ նշանակություն ենք տալիս ԱՄՆ հետ համագործակցաբար իրականացվող բաց կառավարման համագործակցության (open government partnership (OGP)) նախաձեռնությանը, որում Հայաստանն ակտիվ ներգրավված է:
Միևնույն ժամանակ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում մի շարք տարածաշրջանային ենթակառուցվածքների նախագծերի իրականացման միջոցով Միացյալ Նահանգներն էական ներդրում ունեցան մեր երկրի տարածքային զարգացման գործում: Մենք կարևորում ենք Հայաստան-ԱՄՆ աշխատանքային խմբի գործունեությունը, հայկական տնտեսության մեջ ամերիկյան ներկայության աճը, ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությունն էներգետիկայի ոլորտում, օրինակ՝ աջակցությունը, որ մենք ստացանք ԱՄՆ-ից Մեծամորի ԱԷԿ-ի գործող ռեակտորի շահագործումը երկարացնելու հարցում: Սա կարևոր է նաև հավասարակշռված տարածաշրջանային զարգացման տեսանկյունից:
Մենք հավատացած ենք, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը (trade and investment framework agreement (TIFA)) կնպաստի տնտեսական կապերի աճին: Մեկ այլ էական ձեռքբերում է մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի մեկնարկը:
Միացյալ Նահանգները մեր խոշորագույն դոնոր երկիրն է: Հայաստանի անկախությունից ի վեր ԱՄՆ-ն տրամադրել է մոտ 2 միլիարդ դոլարի հումանիտար և տեխնիկական օգնություն: Մեր երկու երկրները նաև համագործակցում են գլոբալ անվտանգության մարտահրավերների դեմ պայքարում, ինչպիսիք են ահաբեկչությունը և զանգվածային ոնչնչացման զենքերի տարածումը:
-Ի՞նչ խնդիրների է բախվում Հայաստանն այսօր:
-Հայաստանը տասնամյակներ շարունակ ապօրինի շրջափակման է ենթարկվել Թուրքիայի կողմից: Մեր մյուս հարևան Ադրբեջանը թշնամական վերաբերմունք է ցուցաբերում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: Տևական ժամանակ մենք ապրում ենք «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում:
20 տարի շարունակ հայատյացությունը, ռազմատենչ հռետորաբանությունը և սահմանին զինված սադրանքները դարձել են մեր առօրյայի մի մասը: Այսօր Լեռնային Ղարաբաղում փխրուն խաղաղությունը դարձել է մեր ողջ տարածաշրջանում խաղաղության անկյունաքարը, և մենք պաշտպանում ենք տարածաշրջանի խաղաղությունը մեր հարևան դիկտատուրայի հանցավոր գործողություններից, որ կուրացել է նավթադոլարներից: Իմ կարծիքով՝ մեր թիվ մեկ առաջնահերթությունը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը: Փխրուն խաղաղությունը հաղթական պատերազմից լավ է: Խաղաղության պահպանումը մեր մեծագույն նվաճումն է, և գալիք տարիներին տնտեսական զարգացման, ժողովրդավարության առաջընթացի, կրթության ու առողջապահության հետ մեկտեղ մենք կշարունակենք նախապատվությունը տալ անվտանգությանը:
Մենք ձգտում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում արձանագրված պայմանավորվածությունների վրա: Այս նպատակով մենք շարունակում ենք մեր ակտիվ համագործակցությունը համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ: Ես ցավով պետք է ասեմ, որ մինչ այժմ մենք շոշափելի արդյունքների չենք հասել, որովհետև Ադրբեջանի մաքսիմալիստական և հաճախ սադրիչ կեցվածքը հակասում է ինչպես ողջ գործընթացի ոգուն, այնպես էլ միջազգային հանրության հետ մեր համատեղ ջանքերին:
-Ի՞նչ դեր կարող է ունենալ Ամերիկայի հայկական համայնքը երկրի զարգացման գործում:
-21-րդ դարում հանրային դիվանագիըությունը կարևոր դեր ունի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Այս առումով աշխարհասփյուռ հայությունը, որոնցից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են, հայկական հանրային դիվանագիտության անքակտելի ու կարևոր բաղադրիչն են: Սրա վառ ապացույցը ԱՄՆ-ի հայկական համայնքն է: Իսկապես հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակը պայմանավորված է նաև այդ գործոնով: Միաժամանակ այս համայնքն իր ներդրումն է ունենում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Հայաստանի զարգացման ու բարգավաճման գործում: Ամերիկահայ համայնքը կանոնավոր կերպով իր ձայնն է հնչեցնում ողջ հայության համար կարևորություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, շրջափակման վերացումը:
-Ի՞նչ աջակցություն եք ակնկալում ԱՄՆ-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
-Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ը հետևողական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և մեր տարածաշրջանում կայունության ամրապնդման ուղղությամբ: Ցավոք, վերջին 20 տարիների ընթացքում հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության գործադրված ջանքերը տապալվում են՝ վտանգելով տարածաշրջանում խաղաղաությունն ու կայունությունը՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից սադրանքներով ու հրադադարի ռեժիմի անընդհատ խախտմամբ: Ես բազմիցս հայտարարել եմ, որ հակամարտության լուծման բանակցային ուղին այլընտրանք չունի: Դրա ապացույցը Հայաստանի մշտական պատրաստակամությունն է, ի տարբերություն Ադրբեջանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած ձևաչափերի շրջանակներում շարունակել երկխոսությունը: Այս առումով մենք մեծապես կարևորում ենք այս հարցում նրա հետևողական ներգրավվածությունն ու հավասարակշիռ մոտեցումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի վրա, համանախագահների հայտարարությունների համապատասխան:
Չնայած, որ յուրաքանչյուր հակամարտություն ինքնատիպ է՝ իր պատմական, իրավական ու քաղաքական կոնտեքստում, միջազգային հակամարտությունների լուծման ընթացիկ դինամիկան ապացուցում է, որ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշումն ու ազատ կամարտահայտությունը, առաջնահերթ են: ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի խոսքով՝ «Ազգային ձգտումները պետք է հարգվեն, այժմ պետք է ժողովուրդները գերիշխեն և ենթարկվեն միայն իրենց սեփական համաձայնությամբ: «Ինքնորոշումը» պարզապես բառ չէ, այն գործելու պարատդիր սկզբունք է»:
Պատահական չէ, որ ինքնորոշման իրավունքի հիմնարար տարրերը արմատավորված են ամերիկյան ազգի ձևավորման ու զարգացման մեջ: Այսօր մենք տեսնում ենք, որ ընթացիկ էթնո-քաղաքական հակամարտությունների համար ինքնորոշման իրավունքը քաղաքակիրթ և իրավական լուծում է:
-2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը: ԱՄՆ հասարակությունն այս իրադարձության հետ կապված ի՞նչ հետևություն պետք է անի:
-Անգամ այսօր մարդկությունը նման սարսափելի հանցագործությունների ականատեսն է դառնում: Պատմությունը կշարունակի կրկնվել, քանի դեռ անցյալի հանցագործությունները միանշանակ գանահատական չեն ստացել: Այսօր` որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք որոշակիորեն պարտավորված ենք զգում, քանի որ յուրահատուկ առաքելություն ենք կրում՝ կանխել ցեղապսանությունների հետագա կրկնությունը: Այս նպատակով մենք ձգտում ենք, որպեսզի անցյալի հանցագործությունները ճանաչվեն և դատապարտվեն:
Մենք հավատում ենք, որ ողջ մարդկությունը պետք է հետևողական լինի այս հանցագործությունների հանցագործության ճանաչման, դատապարտման, ժխտողականության ու բացառման հարցում: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին սա է մեր ուղերձը միջազգային հանրությանը, այդ թվում Միացյալ Նահանգների կառավարությանը և հասարակությանը:
Հայոց ցեղասպանությունն անժխտելի փաստ է՝ միջազգային հանրության կողմից փաստաթղթավորված, երբ Օսմանյան կայսրության կողմից զանգվածային կոոտրածներից փրկված հարյուր հազարավոր հայերի ապաստան էր տրամադրում:
Այսօր նույնիսկ թուրքական հասարակության կրթված շրջանականերն են համակերպվել իրենց անցյալի հետ, ի հեճուկս իրենց պետության պաշտոնական ժխտողական դիրքորոշման:
Քանզի միջազգային հանրության համար մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները դառնում են բացարձակ արժեքներ, Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական շահերին ստորադասելը հակասում է ժամանակակից աշխարհակարգի բարոյական և իրավական նորմերին: ԱՄՆ-ի ուժը ևս պայմանավորված է այդ բացարձակ արժեքներին հավատարմությամբ:
ԱՄՆ օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանությունը ճանաչող ութ բանաձև է ընդունել: Այն պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ-ի 40 նահանգներում: 1980-ականներին Ռեյգանի վարչակազմը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Վաղ թե ուշ Թուրքիան կառերեսվի սեփական անցյալի հետ և կազատագրվի արդարության վերականգնմամբ:
-Ինչպե՞ս կարող Հայաստանը կամուրջ դառնալ Արևմուտքի և Ռուսաստանի, ինչպես նաև ԱՊՀ երկրների միջև:
-Անկախությունից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է եղել տարբեր համակարգերի և տարածաշրջանում հետաքրքրված ազդեցիկ կողմերի շահերի միջև, ի հակադրություն բաժանարար գծերի անցկացմանը: Լինելով ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամ՝ Հայաստանը միաժամանակ զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և մասնակցությունն՝ ուղղված միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովմանը:
Մեր երկիրը զարգացրել և շարունակելու է զարգացնել ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, և միաժամանակ հետևողականորեն առաջ է մղում եվրոպական օրակարգը: Այսօր էլ մենք հավատարիմ ենք մնում այդ սկզբունքին: Հայաստանը որոշում է կայացրել միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)` հաշվի առնելով մեր ազգային, տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը: Սակայն ինչպես ես ասել եմ իմ ելությներում և հարցազրույցներում, դա չի արվել ի հաշիվ Արևմուտքի հետ ունեցած մեր հարաբերությունների:
Դա արտահայտվում է մեր ակտիվ ջանքերով, որոնք ուղղված են եվրոպական առանձին երկրների և Եվրամիության, ինչպես նաև ողջ Արևմուտքի հետ մեր հարաբերություններն առաջ մղելուն. այդ հարաբերությունները ձևավորում են մեր երկրի բարգավաճման կարևորագույն բաղադրիչներից մեկը: 2013 թվականի նոյեմբերին ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը վերահաստատում է համակողմանի համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու մեր ընդհանուր հավատարմությունը: Մենք համաձայնեցրել ենք և կիրառում ենք մուտքի արտոնագրերի դյուրացման մեխանիզմը, ինչը մեր համագործակցության շոշափելի արդյունք է: Մենք վճռական են շարունակելու ջանքերը՝ ուղղված ԵՄ հետ արդյունավետ համագործակցության մեխանիզմներ որոնելուն:
ԵՄ և արևմտյան օժանդակության շնորհիվ մեր երկիրն իրականացրել է կարևոր բարեփոխումներ ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և տնտեսության ազատականացման ոլորտում: Մենք փայլուն հասկանում ենք, որ այդ բարեփոխումներն ուղղված չեն այս կամ այն կազմակերպության հետ ինտեգրվելուն: Այդ բարեփոխումներն առաջին հերթին իրականացվում են հանուն մեր երկրի և մեր ժողովրդի բարօրության: Ես վստահ եմ, որ մեր արևմտյան գործընկերները կիսում են այս տեսակետը և կշարունակեն մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներին իրենց արդյունավետ աջակցությունը:
Միևնույն ժամանակ ես չեմ կարող չընդգծել, որ 21-րդ դարում, երբ գլոբալիզացիան ինտենսիվ ընթացքի մեջ է, երբ աշխարհը շարժվում է ընդհանուր տնտեսական գոտիների կայացման ուղղությամբ, երբ միջպետական տնտեսական սահմանները կորցնում են իրենց նշանակությունը, երբ ազատ տնտեսական գոտիներ են հաստատվում տարբեր աշխարհամասերի միջև, տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև դիմակայության մասին խոսելն իմաստ չունի: Այս կապակցությամբ ԵՏՄ մուտք գործելու շնորհիվ Հայաստանը կարող է կարևոր կապող օղակ դառնալ ԵՏՄ-ի և Արևմտյան գործարար համայնքների միջև: Այս համատեքստում մենք մտահոգված ենք Արևմուտքի և Ռուսաստանի միջև վերջին լարվածությամբ: Մենք շահագրգռված ենք, որ մեր գործընկերների հակասությունները հարթվեն, քանզի փոքր երկրները, ինչպիսին Հայաստանն է, նման վայրիվերումների նկատմամբ խիստ զգայուն են:
-Ի՞նչ է անում ձեր կառավարությունը, որպեսզի ձեռնոց նետի երկրի ու առհասարակ տարածաշրջանի վերաբերյալ կեղծ պատկերացումներ ձևավորելուն:
-Մենք միշտ ներկայացրել ենք մեր երկրին ու տարածաշրջանին ուղղված սպառնալիքները տարբեր կազմակերպություններում և երկկողմ ձևաչափերում:
Միջազգային հանրությունն ինքն է ականատես եղել, թե ինչպես է Ադրբեջանի արկածախնդրությունը տարածաշրջանում բռնությունների պատճառ դարձել՝ հանգեցնելով հրադադարի հաստատումից հետո հակամարտության ընթացքում ամենամեծ մարդկային կորուստներին: Բոլորն ականատես դարձան Ադրբեջանի նախագահի «թվիթերյան դիվանագիտությանը»:
Ամենաբարձր մակարդակով երկարամյա շարունակական սպառնալիքները վերածվեցին իրական գործողությունների, երբ քաղաքացիական օբյեկտները՝ մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ինչպես նաև խաղաղ բնակչությունը դարձավ կրակի թիրախ: Միջազգային հանրության թյուրընկալումը ես տեսնում եմ այն հարցում, որ հավասարության նշան է դրվում ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև: Ավելի քան 20 տարի Հայաստանը զգուշացնում էր Ադրբեջանի ռազմական մտադրությունների մասին, և ոչ մի արձագանք: Սա կամ թյուրընկալում է, կամ անտարբերություն: Մենք միջազգային հանրությանը մշտապես ներկայացերլ ենք մեր տարածաշրջանի իրավիճակը, մնացածը կախված է միջազգային հանրությունից:
-Ի՞նչն է ձեզ վստահություն ներշնչում՝ կապված ձեր երկրի ապագայի հետ:
-Անկախությունն ինքը նշանակալից իրադարձություն էր մեր ժողովրդի պատմության մեջ: Այսօր աշխարհասփյուռ հայությունը հնարավորություն ունի պատմական հայրենիքի մի հատվածում անկախ Հայաստան կառուցել՝ մեր ժողովրդի հարյուրամյա երազանքը: Այսօր Հայաստանը երկիր է, որ զարգանում է քաղաքակիրթ աշխարհի կանոններով՝ արդյունավետ պետության, բաց հասարակության, մրցունակ տնտեսության կայացմամբ:
Հաշվի առնելով սա՝ ես իսկապես վստահ եմ մեր երկրի ապագայի հարցում և այդ վստահությունն առաջին հերթին գալիս է մեր հիանալի երիտասարդ սերնդից: Հայաստանի քաղաքացիների նոր սերունդը ավելի հայրենասեր է, քան իմ սերունդն էր, և կրթական ավելի մեծ հնարավորություններ ունի: Որպես իրենց երկրի իրապես հավատարիմ անձինք, նրանք միաժամանակ դաստիարակվել են որպես աշխարհի քաղաքացիներ:
Վերջին չորս-հինգ տարիների ընթացքում տարեկան մոտավորապես 100 երիտասարդ հայաստանցիներ ավարտել են աշխարհի առաջատար համալսարանները: Ուստի մենք մեր ժամանակակից ու անվտանգ երկիրը կփոխանցենք ապահով ձեռքերի, ու ես վստահ եմ, որ նրանք այն ավելի ծաղկուն կդարձնեն»:
Էբոլա վիրուսն արդեն մոտ 4.000 մարդու կյանք է խլել, ինչն էլ դարձել է տագնապի պատճառ:
Կանադասյի և Միացյալ Նահանգների գիտնականները մոտ մեկ տասնամյակ առաջ մշակել են Էբոլա վիրուսի դեմ պայքարելու պատվաստանյութը: Սակայն, ինչպես հայտնում է New York Times ամսագիրը , այդ պատվաստանյութերով չհետաքրքրված դեղագործական ընկերությունները թույլ չեն տվել նրանց անցնելու դրանց կլինիկական փորձարկումներին: Թեպետ, պատվաստանյութը, փորձարկվել է կենդանիների վրա, որոնց մոտ սկսել է ձևավորվել վիրուսի դեմ կայուն իմունիտետ։
Ներկայում գիտնականներն աշխատում են Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ։
Ոստիկանությունը հայտնում է՝ որ հոկտեմբերի 24-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի կամրջից Գաջի գործարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:19-ին, մարվել՝ 13.23-ին:
Նախնական տվյալներով ավտոմեքենայում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հոկտեմբերի 28-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն է լինելու ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, ում կարող եք հարցեր ուղղել անչափահասներին հանցավոր ճանապարհից հետ պահելու, նրանց կողմից կատարվող հանցագործությունների կանխման, անչափահասների իրավունքների պաշտպանության, ինչպես և ընտանեկան բռնությունների դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Կարող եք զանգահարել ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.