ԵՐԵՎԱՆ – Սոցապ նախարարությունը նախաձեռնել է նոր բարեփոխում. կերակրող մայրերի կաթի մի մասը այսուհետև կհատկացվի Մ. Հերացի լաբորատորիայում ստեղծված կաթնային պահուստ: Բարեփոխման նպատակը, ըստ նախարարության, կաթի կարիք ունեցող սոցիալական խմբերին օգնելն է:
Նախարարության խոսնակ Զաքար Եվունցը բացատրում է նախաձեռնությունը. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կերակրող մայրերը արտադրում են ավելի շատ կաթ, քան նորածինը կարող է սպառել: Մենք ընդամենը փորձում ենք այդ ավելցուկը օպտիմալ օգտագործելու ծրագիր մշակել»:
Օրինագիծը արդեն մեծ աղմուկ է առաջացրել հղի կանանց շրջանում, որոնք աբսուրդ են համարում նոր առաջարկը. «Ինչո՞ւ պետք է մենք մեր կաթը տանք, ինչպե՞ս են որոշել, որ մենք ավելորդ կաթ ենք արտադրում, ինչպե՞ս պիտի գանձեն կաթը և ընդհանրապես` ի՞նչ են ծխում նախարարությունում»:
Ապագա մայրերը սպառնում են բազմահազարանոց ցույցերով տապալել օրենքի ընդունումը, մինչդեռ նախարարությունը բացատրում է նոր համակարգի մեխանիզմները: «Մենք արդեն ստեղծել ենք ճկուն ձեռքերով փորձառու մասնագետների հանձնաժողով, որոնք անվճար կայցելեն կերակրող մայրերին և կգանձեն պետության հասանելիք կաթը: Նրանց կտրամադրվեն հիգիենիկ ձեռնոցներ»:
Առայժմ հայտնի չէ, թե երբ է օրենքը մտնելու Ազգային ժողով, բայց ընդդիմությունը արդեն խոստացել է դեմ քվեարկել նախագծին: ՀԱԿ հիմնադիր պատգամավոր Լևոն Զուրաբյանը բացատրում է օրինագիծը ներիշխանական խուճապով:
«Ակնհայտ է, որ ռեժիմի խուճապը հասել է մի կետի, որտեղ նրանք գիտակցում են, որ երկար չեն մնա իրենց աթոռին և փորձում են հնարավորինս շատ պոկել ժողովրդից: Մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու այս օրինագծին, ինչպես նաև մեր ԲՀԿ-ական գործընկերները ու մի քանի հոգի Ժառանգությունից… երևի… չգիտեմ, իրենցից առանձնապես գլուխ չեմ հանում», – նշեց Զուրաբյանը:
Փորձագենտերը կապում են նոր օրենքը միջազգային շուկայում կաթի գնի բարձրացման հետ: Անկախ փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ գանձված կաթի մեծ մասը գնալու է միջազգային շուկա. «Ամեն ինչ շատ պարզ է` երկիրը ունի բազմաթիվ պարտքեր, և ավելցուկ կաթը հավանաբար կտրամադրվի Հայաստանի արտաքին պարտքը սպասարկելու համար»:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.