Բնապահպանության նախարարությունն անցյալ տարվա հուլիսից պայքար է սկսել Արարատյան դաշտավայրում անօրինական արտեզյան հորերի դեմ: Դրանք Արմավիրի և Արարատի ձկնաբուծարաններում են: Գործընթացը դժվար է առաջ գնում, թեև կա նախագահի խիստ հանձնարարականը: Հորերը փակելով, բնապահպանները եկել-դեմ են առել վարչապետի եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի հովանու տակ գտնվող տնտեսություններին և չեն կարողանում առաջ շարժվել:
100-150 մետր խորությունից ընդերքից մաքուր, թթվածնով հարուստ ջուր է դուրս գալիս: Ժայթքում է շատրվանը, և ոչ մի տեխնիկա պետք չէ աշխատեցնել: Մնում է ընդամենը ավազաններ կառուցել և ձկները բուծել: Եվ բուծեցին: Ձկնաբուծարանների բիզնեսի զարգացման 4 տարիների ընթացքում ջրառը խայտառակ ծավալների հասավ: Ամերիկյան զարգացման գործակալությունն ուսումնասիրություն կատարեց Արարատյան դաշտավայրում և եզրակացրեց. ջրի ինքնավերականգնվող քանակը 2,5-3 անգամ գերազանցված է, բնական ինքնավերականգնումը՝ խաթարված, և եթե այսպես շարունակվի, ապա տարեցտարի ջրաքանակը կնվազի, Արարատյան դաշտը կանապատանա: Բնապահպանության նախարարությունը, ինչպես և սպասվում էր, այս 4 տարիներին աջ ու ձախ ջրօգտագործման թույլտվություններ է բաժանել: Հորատման քանակներն ավելացել են, այն դեպքում, երբ կարելի էր ինչ-որ տեխնոլոգիական լուծումների հաշվին ավելի քիչ ջրով նույն ձուկը պահել: Արագ հարստանալու հրապուրիչ այս ձևը ջրազրկվող համայնքների գյուղացիների դժգոհությունն առաջացրեց: Անցյալ տարվա սեպտեմբերին ՀՀ նախագահը հատուկ քննարկում անցկացրեց խորքային ջրերի անխնա օգտագործման հարցի շուրջ: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին հանձնարարեց Արարատյան դաշտավայրի անօրինական ջրառի դեմն առնել:
Բայց ապօրինի ջրօգտագործողներին պատերազմը հայտարարվեց ոչ թե Արամ Հարությունյանի, այլ նոր նախարար Արամայիս Գրիգորյանի օրոք, որի ջրերը Հովիկ Աբրահամյանի հետ նույն առվով չեն հոսում: Ապրիլին նախարար նշանակվելով, նա պարծեցավ, որ փակելու է անօրինական հորերը: Ջրի օգտագործման սակագինը բարձրացավ, տուգանքներն աճեցին, դադարեցվեց դաշտավայրում ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, ապօրինի խորքային հորեր փակվեցին: Հուլիսի 16-ից, երբ աշխատանքային խումբն սկսեց աշխատել, մինչ օրս, ըստ պաշտոնական տեղեկությունների, Արարատի մարզում 94 խորքային հոր է փակվել կամ կոնսերվացվել: Այս պահի դրությամբ 10 հազար 700 լիտր վայրկյանից ավելի ջուր է խնայվել, որը տարեկան մոտ 340 մլն խորանարդ մետր է: Բայց պայքարը հորատերերի դեմ այժմ փակուղի է մտել: Ամեն մի հոր փակելիս, տույժ ու տուգանք սահմանելիս, նախարարություն են զանգում Արարատի մարզի փոքր ու միջին պաշտոնյաներ: Այս պահին խումբը հասել է Ջոնիկ Աբրահամյանի հովանու տակ գործող ձկնաբույծներին, որոնք անձեռնմխելի են: Մեր տեղեկություններով, մոտ 4 ձկնաբուծական տնտեսություններ կան, որոնք նրա հովանու տակ են և անօրինական են գործում՝ «Հերիքնազ Դալլաքյան» տնտեսությունը, Մարմարաշենում «Մխչյան ֆիշ», Նորամարգում՝ «Օմեգաֆիշ», Զորակում՝ «Էկոֆիշտրենդ» ձկնաբուծարանները: Վերջին երկուսը նաև ԲՀԿ-ի հետ են կապված: Դրանցից երկուսը նախարարությունն ընդհանրապես չի կարող մտնել, որովհետև առանց համաձայնեցնելու վերևների հետ դա հնարավոր չէ: Մյուս երկու տնտեսություններ մուտքը խոչընդոտվել է բարձրաստիճանների զանգերով:
Հրապարակ
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.