«Հայկական Վարկածի» զրույցը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում «Հայկական ժառանգության գրավոր հուշարձաններ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակից ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ Նաիրա Գասպարյանի հետ:
շարունակություն
«Եւ, երբ արդեն մեկնեցինք Պետերբուրգ, այնտեղ պարզեցի,
որ այդ գիտաժողովն ընդամենը Հայկական Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված հայ համայնքի կազմակերպած միջոցառումների շարքի մեկ օղակն է, որը Պետերբուրգում պետք է կազմակերպվի: Բացի այդ ինձ շատ հետաքրքրեց այն փաստը, որ Պետերբուրգի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկանը հանրահայտ Պյատրովսկու որդին է, իսկ ամբիոնի վարիչը, որտեղ արևելագիտության շրջանակներում ուսումնասիրվում է նաև հայագիտություն,ազգությամբ ղազախ է, մուսուլման, իսլամագետ՝ թուրքագետ:
Շատ հետաքրքիր էր նաև այն, որ ամբիոնի գրաբարի դասախոսը ռուս կին էր: Համալսարանում կային հայագիտության հետ կապված մեծ ֆոնդեր: Պետերբուրգում ես իմացա նաև, որ այնտեղ կա հայկական միջնակարգ դպրոց, որը համագործակցում է արևելքի ֆակուլտետի հետ և հետաքրքիր էր, որ այնտեղ սովորում էին ազգությամբ չորս ադրբեջանցի աշակերտներ: Իհարկե՝ ինչ նպատակով էին նրանք հայկական դպրոցում սովորում չեմ կարող ասել, բայց, համենայն դեպս, հետաքրքիր փաստ է:
Գիտաժողովի ժամանակ հարցերը, որոնք քննարկվեցին կարևոր էին: Ներկաների մեջ կային համայնքի ներկայացուցիչներ (շատ կազմակերպված համայնք է), հայ լրագրող Կիևից: Խոսելով Պետերբուրգի հայ համայնքի մասին՝ նշեմ, որ իսկապես հայապահպանության գործը շատ բարձր մակարդակով է իրականացվում: Եկեղեցու հյուրատանը, որտեղ ես հյուրընկալվել էի, խոսում էին հայերեն: Առհասարակ Պետերբուգում գտնվելու ողջ ընթացքում չեմ զգացել, որ Հայաստանից հեռու եմ գտնվել:
Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության տարեդարձին, որին ինձ հրավիրեց մասնակցելու Հայաստանի հյուպատոսը, ներկա էին հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներ, բարերար հայեր,ինչպես նաև այլ երկրների դիվանանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Միջոցառմանը բարձր մակարդակով ներկայացվեց հայկական մշակույթը, երգն ու պարը:
Հետաքրքիր է, որ Լորենս Արաբացին, երբ խոսում է հայի կերպարի մասին, նշում է, որ հայը միակ ազգն է, որ երկրագնդի ցանկացած կետում կարողանում է իրեն զգալ ինչպես իր տանը և, ի տարբերություն հրեաների, չի փորձում թաքցնել իր ազգային պատկանելիությունը: Հայը շատ արագ է ինտեգրվում: Լորենս Արաբացին ասում է, որ հայը չի ձգտում չարքաշ աշխատանքով գումար աշխատելու և ապրելու, այլ ձգտում է վաճառականության, և ձգտում է լինել բժիշկ և իրավաբան: Հայը ստեղծագործ է ,նա ստեղծագործում է ամենուր: Ամերիկացի լրագրող Ստեֆֆենսին տված իր հարցազրույցում նշում է Լորենս Արաբացին ասում է, որ հայը ամբողջ աշխարհին կարող է աշխատեցնել ու բոլորից օգուտ քաղել, իսկ մի քանի տող այն կողմ նա նշում է, որ ամերիկացին պետք է հային վերացնի, որովհետև այդ՝ քաղաքակրթության տեսանկյունից ամենակատարյալ ազգը ձգտում է համաշխարհային իշխանության, սակայն դրան հաջորդում է այն միտքը, որ համաշխարհային իշխանությունը մի օր կգտնվի դրան ձգտող Բրիտանական կայսրության ձեռքում: Արդյո՞ք այստեղ չպետք է ընկալել, որ առաջին համաշխարհային պատերազմի շրջանում հայը դիտվել է իբրև ռեալ մրցակից, չնայած, որ պատմությանը հայտնի չէ փաստ, որը կվկայի անընդհատ մազապուրծ վիճակում գտնվող հայի` համաշխարհային տիրապետության ձգտելու մասին:
Ամերիկացի լրագրողի այն հարցին, թե ի՞նչու հենց ամերիկացիները պետք է վերացնեն հայերին, Լորենսը պատասխանում է. « Դուք վերացրիք ամերիկյան հնդկացիներին ու շատ հաջող վերացրիք, ուրեմն ինչո՞ւ չեք վերացնում հայերին: Լորենսը նշում է. «Մենք դեռ պետք է համաշխարհային տիրապետության գանք և պետք է ստեղծենք համաշխարհային կառավարություն»: Եվ հետաքրքիրն այն է,որ մի քանի տող առաջ նա ասում է, որ հայերը ձգտում են ստեղծել համաշխարհային կառավարություն, ուստի նրանց պիտի վերացնենք»:
Նաիրա Գասպարյանը գիտաժողովի արդյունքներն ամփոփելով գալիս է եզրահանգման. «Նախ մեր թշնամուն չպետք է ուրախացնենք. Իսկ ի՞նչ պիտի անենք. նախ պետք է շատ երեխաներ ունենանք, ոչինչ թող մի քիչ վատ ապրեն: Բացի այդ մենք պիտի միասնական լինենք, շատ ազգեր իրենց սփյուռքի հետ միավորվում են, իսկ մենք անպայաման պիտի հակադրություն ստեղծենք սփյուռք-հայրենիք կապերում: Մենք այժմ պիտի մտածենք միավորվելու մասին, որովհետև մեր ազգի միակ փրկությունը դա է, մանավանդ, որ սփյուռքն ուզում է միավորվել, մենք էլ ենք ուզում միավորվել, ուրեմն ինչո՞ւ համատեղ միջոցառումներ չկազմակերպենք: Եթե մի օր բոլոր հայերը որոշեն ապրել Հայաստանում,ապա ոչ ոք նրանց չի խանգարի: Հայը պետք է գա ինքնագիտակցության, ցավոք, մենք հեռանում ենք մեր արմատներից: Ինչքան էլ դժվար լինեն պայմանները մենք պետք է մնանք մեր հողի վրա»:
Տիկին Նաիրան պատմում է. «Վերջերս համացանցում մի հետաքրքիր էջ էի հայտնաբերել, որտեղ մի մուսուլման ասում է,որ ինքը զբաղվում է հայկական գյուտերի ուսումնասիրությամբ և խնդրում է դրա վերաբերյալ տեղեկություններ տալ և մի ուրիշ մուսուլման, որի անունը Ալի էր, ուղարկում է այդ ամբողջ ցուցակը, ես նայում եմ ու ոչ մեկի մասին ոչինչ չգիտեմ, փորձում եմ բացել գյուտերը, չի բացում, որովհետև արդեն փակել են ու դրանք բոլորը համաշխարհային նշանակություն ունեցող գյուտեր են: Օրինակ՝ Ալեք Մանուկյանը աշխարհում ջրի ծորակի հայտնագործողն է, բայց, ցավոք, մեզանից քչերը գիտեն այս մասին: Առաջին մետաքսի գործարանը Ամերիկայում հայերն են հիմնել, դոլլարի ներկի հեղինակը ևս հայերն են, հաշմանդամության սայլակի հեղինակը ևս հայ է և նման բազմաթիվ գյուտեր կարող եմ նշել: Ես կուզեի, որ մեր դպրոցական ծրագրերում ավելացնեին հայկական մշակույթին առնչվող նյութեր:
Մի քանի օր առաջ էլ Բյուրականում այլ գիտաժողովի էի մասնակցում աստղագիտության հետ կապված: Ինչպես գիտենք Շիրակացին ունի հսկայական քանակի տեղեկատվություն պարունակող խնդիրներ, որոնք այսօր չեն օգտագործվում: Փոխանակ ծառի վրա նստած տատիկների մասին խնդիրների՝խնդրագրքերում կարող են ընդգրկել Շիրակացու խնդիրները,որտեղ կան նաև բազմաթիվ տեղեկություններ հարևան երկրների և աշխարհի մասին: Իր աշխատության մեջ Շիրակացին խոսում է նաև հորոսկոպների մասին, խոսում է նաև մարդկանց վրա մոլորակների ազդեցության, մոլորակների մեկ գծով շարժվելու մասին: Ցավոք, Շիրակացու աշխատությունները քիչ են ուսումնասիրված. օրինակ հորոսկոպները աշխարհաբար թարգմանված չեն: Գիտեք՝ես կարծում եմ, որ մենք ոչ միայն պետք է մեր մասնագիտությամբ զբաղվենք, այլ պետք է հարակից մասնագիտություններով էլ զբաղվենք, մեր երեխաներին կրթնեք այնպես, որ նրանք կարողանան սեփական նախաձեռնությամբ գտնել իրենց արմատները:
Լորենս Արաբացին ասում է. «Հայերին տարեք Ամերիկա, բայց միշտ հիշեք՝ հայերը ամեն տեղ ստեղծում են իրենց փոքրիկ Հայաստանը.Ամերիկայում դուք ունենալու եք Հայաստան»: Սարոյանը ասում է. «Կոտորեք այդ ժողովրդին, սպանեք, ոչնչացրեք, տեսեք՝ նրանք էլ չե՞ն երգի իրենց ազգային երգերը,տեսեք արդյո՞ք, երբ երկու հայ իրար հանդիպեն, չե՞ն ստեղծի փոքրիկ Հայաստան, որտեղ էլ որ լինեն»: Երբ տեսնում եմ, որ դրսում իսկապես կա այդ հայապահպանությունը, համոզվում եմ, որ հայը երբեք չի ոչնչանա. դա իմ համոզմունքն է:
Լորենս Արաբացին ասում է, որ հայը քաղաքակրթության կատարելությունն է, գագաթնակետը, կատարյալ ազգ է և բոլոր ազգերի դրական հատկանիշները պարունակում է իր մեջ, պարունակում է նաև հրեայի դրական հատկանիշները ,բայց, հրեան չի կարողանում ապրել արևմուտքում ու արևելքում հավասարապես ՝ չթաքցնելով իր ինքնությունը: Ի վերջո մենք պետք է հետ գնանք դեպի մեր արմատները և հասկանանք՝որտեղից ենք գալիս և ուր ենք գնում:
Զրուցեց Սեդա Ավետիսյանը
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.