ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը սահմանամերձ գյուղական համայնքներին հարկերից ազատելու մասին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը վեճի առիթ դարձավ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, հարակից զեկուցող Վարդան Այվազյանի միջև, ովքեր անցան միմյանց վիրավորելու բառապաշարին:
Իսկ մինչ այդ Փաշինյանն ասաց, որ վերջում այնպես է ստացվելու, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի նման, որը նախատեսում էր արտոնություններ տալ, հիմա էլ սահմանամերձի բնակիչներն են դուրս գալու ցույցերի ու պահանջեն, որ օրենքով սահմանված արտոնությունները չեն ուզում:
«Ասում եք՝ տատիկները, պապիները վարսավիրանոց են գնում, ասեմ, որ նույն տատիկ պապիկները կա՛մ մազ չեն կտրում, կա՛մ էլ իրար մազ են կտրում, դրանով հարցը լուծվում է, իսկ հոսանքի ու գազի գումար ամեն օր են տալիս, հիմա դուք խոսում եք գիտահետազոտական ատրոնությունների մասին, որոնք այդպես էլ այդ մարդիկ երբեք չեն տեսնի»,- ասաց նա:
Վարդան Այվազյանը նշեց, որ ինչպես նախատեսվել է այնպես էլ արվում է. «Հարկային բեռի թեթևացում է գնում: Այս քաղաքականությամբ իրականացվում է այն, որ մարդը, ով ապրում է սահմանին, ավելի թեթև ապրի, քան պետական բյուջեն 3,4 մլրդ ավելի գումար մտնի»,- ասաց նա: Այվազյանը բացատրեց թե տատիկ-պապիկների համար օգնություն է, երբ նա գնում է խանութից հաց առնելու, իսկ իրենք նույն այդ խանութին ազատում են հարկերից. «Այն մկրատը, որ ծախում են, որով մյուսը պետք է մազը կտրի, դրան էլ ենք ազատում»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց, թե լավ է առձեռն գումար տալ նույն տատիկ, պապիկին, որ գնան իրեն պարտքերը փակեն խանութներին. «Հեռուստատեսությամբ երկու օր ա հայ-բուդուլ ա, հայտարարում եք, թե սահմանամերձի բնակիչներին արտոնություն եք տալիս, ոչ մի բան էլ չեք տալիս, էդ տատիկ-պապիկների մասին, որ էդքան մտածող լինեիք, էս 25 տարի այդ տատիկ-պապիկներին չէիք թալանի բոլորդ միլիոնատերեր դառնայիք, եկել եք տատիկ-պապիկներին մտապահ եք արել, որ իրենք հաց առնեն, երբ նույն տատիկ-պապիկները 100 000 դրամով նիսյա ունեն այդ խանութներում, փողը տվեք այդ մարդկանց, թող իրենց նիսյանները փակվեն և ոչ թե տանեք ձեր օբյեկտները դնեք հարկային արտոնությունների տակ, սահմանամերձ գոտիներով էլի ձեր միլիարդները կրկնապատկեք»,-ասաց Փաշինյանը:
«Սահմանամերձ գոտիներում ինչքան օբյեկտ ունեմ, քեզ եմ տալիս»,-հակադարձեց Այվազյանը, որից հետո Փաշինյանն արդեն անջատված բարձրախոսով վեճի բռնվեց, հավանաբար պահանջելով իր հետ Դուք-ով խոսել: «Լավ, Դուք-ին եմ տալիս»,-ասաց նա և տեսնելով, որ Փաշինյանը շարունակում էր բարձրաձայն արձագանքել անցավ դու-ին. «Դու ո՞վ ես այ տղա»:
Փաշինյանն այնքան բարձր էր բղավում, որ լսվեց հակադարձումը: «Բա դո՞ւ ով ես, ա՛յ տղա»,-ասաց նա և, հավանաբար, ինչ–որ շեֆերի մասին խոսեց՝ վերագրելով դրանց Վարդան Այվազյանին։ Վերջինս էլ պաշտպանվեց. «էդ դու չես, որ կարաս իմ շեֆերին բան ասես»:
Վեճին տեղից խառնվում էր նաև «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը: Այվազյանը շարունակում էր Փաշինյանի մեղադրանքներից պաշտպանվել. «Էդ քո պապաները պետք է ասեին քեզ, որ զադանիա են տալիս, նույն էդ պապաներդ պիտի ասեին ինչ ասես արա՛, էղա՞վ, չշշռկռվե՛ս հանկարծ»:
Փաշինայի գոռգոռոցից միայն լսվում էր հակադարձումը,. «Արան դո՛ւ ես այ տղա»:
http://www.youtube.com/watch?v=mMTZyFePDcU
Թերթ.am
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.