Սևանի քաղաքապետի հետ մեր զրույցը սկսվեց քաղաքում ծառահատումների մասին հարցից: Մեր այցի պահին ասֆալտապատվում էր կենտրոնական փողոցի մի հատվածը, փողոցը լայնացվում էր ու ծառեր էին հատվում:
-Պարկինգի տարածք ստեղծելու համար ծառեր են հատվում` քաղաքապետարանի թույլտվությա՞մբ է:
-Ո՞ր մասերում: Ուրեմն Սևանի ծառապատումը աստիճանաբանր պիտի փոխվի և նոր ծառեր տնկվեն: Ծառեր կան, որ հերթով փչանալով գնում են: Այս ծառերը Սևանում տնկվել են 1856 թվականին,ծառի արմատները այնքան են խորացել,որ արդեն վնասում են և՝ մայթերը,և՝ շենքերի ֆունդամենտները, և եթե ուշադիր լինեք կտեսնեք, որ այս մայթերը ուռած են, ինչը ծառի արմատներից է: Եվ ծառերը հերթականությամբ չորանալով գնում են, և եթե դուք նայեք կտեսնեք,որ մենք քաղաքի մուտքի մոտ,Խաղաղության փողոցում նոր ծառեր ենք տնկում,հերթականությամբ փոխելով պետք է գնանք,եթե դուք ուշադիր լինեք, ապա կտեսնեք, որ նույնը արեցին նաև Երևանի հրապարակում: Ասեմ՝ հատված ծառերի մեծ մասը ոչ պիտանի ծառեր էին: Ծառատեսակներ կան,որոնք երեսուն տարի հետո սկսում են չորանալ, օրինակ բարդին,իսկ մենք մենակ բարդի ունենք, ուրիշ բան չունենք:Օրինակ՝ ես շատ ուրախ կլինեի,որ բարեկարգման նպատակով սկսեինք նոր ծառեր դնել, հիմա ինչքան հնարավորություն ունենք դնում ենք,բայց դա շատ քիչ է, տարբեր ծառատեսակներ պետք է դրվեն:
— Ի՞նչ խնդիրներ ունեք այսօր: Ասում են՝ Ձեր և Գեղարքունիքի մարզպետի փոխհարաբերությունները անդրադառնում են Սևան քաղաքի վրա: Խտրականություն կա՞ մարզի մյուս բնակավայրերի և Սևանի միջև:
— Ոչ դրանք խոսակցություններ են ուղղակի: Մենք նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ ենք: Մարզպետը, եթե շատ էլ ուզենա, իրեն հատկացրած գումարներից չի կարող մի տեղ պակաս, մի տեղ ավել տալ: Ասածս հիմնավորեմ, եթե ազգաբնակչությունը մարզում 250 հազար է, Սևան քաղաքում 25.000 ու եթե հիմա համեմատություն անենք կտեսնենք, թե հատկացված գումարներից 10 տոկոսից ավել եկել է Սևան, թե չէ:
-Փաստորեն մարզպետը հատկացնում է:
-Իհարկե հատկացնում է, ասենք դա ուզել — չուզելու խնդիր չէ, հարաբերության խնդիր չէ,դա գիտեք ոնց է ,դա գալիս է նախկին քաղաքապետից, որ էլի կար նույն խոսակցությունը,որ մարզպետի հետ լարված էր,բայց ճիշտ հակառակն էր,աշխատանքային նորմալ հարաբերություններ են, ուղղակի նա չունի այդ հնարավորությունը:
Մարզն ինքն իրենով բյուջե չունեցող կազմակերպություն է:
— Ասում են, որ Գավառը,Մարտունին սարքել է, իսկ Սևանը անտեսվում է:
-Այս տարի քառասունյոթ մլն դրամի այստեղ են աշխատանքներ կատարվել մարզային ծրագրերով, իսկ Գավառում՝ քառասուն մլն: Գավառը մարզային ծրագրերով չի բարեկարգվել, հանրապետական ծրագրերով է բարեկարգվել:
— Իսկ ինչո՞ւ հանրապետական ծրագրեր չեն բերվում Սևան:
-Հիմա մենք այդ հարցադրումն ենք արել,որ էլ այդպես չլինի,այլ օրինական ծրագրով լինի՝ Դիլիջանի, Ջերմուկի,Ծաղկաձորի,Վանաձորի, նման:
Հակառակ դեպքում ամեն օր գնալ ու մեկին խնդրել,թե մի քիչ փող տուր տանեմ այս անեմ, այն անեմ, դրանով քաղաք չենք կարող պահել,սա է խնդիրը:Այդ հարցադրումը, որ բարձրացրել են մեր պատվավոր քաղաքաքացիները և նախկին գործադիր կոմիտեի նախագահները բաց նամակով են դիմել:
-Ի՞նչ բյուջե ունի Սևան քաղաքը: Այ շատ հաճախ կարելի է լսել, թե ո՞ւր են գնում բյուջեի փողերը:
Այս տարվա բյուջեն 424 մլն է, որից 276 մլն-ը աշխատավարձի ֆոնդն է, 86 մլն-ը՝ կոմունալ ծառայություններն են, սանիտարական հատում,ջրահեռացում,աղբահեռացում,36 մլն-ը՝ տնտեսական ծախսեր. բենզին,ավել և այլն, տարվա կտրվածքով եմ սա ասում,և եթե գումարում ենք, տակը մնում է ընդամենը 30 մլն դրամ:Այդ գումարով մենք պետք է կարողանանք մշակութային միջոցառումներ իրականացնել, վերանորոգման աշխատանքներ կատարել մանկապարտեզներում, մշակութային պալատում, երաժշտական դպրոցում, մարզադպրոցներում և այլն:Փաստորեն մեր բյուջեն դիֆիցիտով է:
-Ինչքա՞ն եք իրացրել մինչև այս պահը:
— Մենք հարյուր տոկոս ստանում ու ծախսում ենք: Այս պահի դրությամբ մնացել է 36 մլն, որն էլ ամբողջությամբ պիտի ծախսվի:Իհարկե կան տեղական բյուջեներ,որոնք հնարավորություն ունեն, իրենք ունեն ֆոնդային բյուջե,այսինքն ունեն հողային և գույքային մեծ ռեսուրսներ և հողային ռեսուրսների օտարումից ֆոնդային բյուջե է ձևավորվում: Իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է,մենք ունենք ընդամենը 1700 հեկտար հող և օտարման ենթակա ոչ մի բան չկա:
-Իսկ ձեր,քաղաքային զբոսայգի՞ն:
— Եղել է, հիմա չի գործում:
— Բայց ահագին ժամանակ է անտերության է մատնված: Դարձավ արոտավայր, դրա հետ կապված ի՞նչ ծրագիր կա,խոսակցություններ կան,որ խաղատներ են սարքելու:
— Կարող է նաև կազինո,կամ հյուրանոց սարքեն,տարբեր ծրագրեր կան,բայց զբոսայգի լինելով հանդերձ:
— Ինչ որ կոնկրետ ծրագիր կա՞:
— Իտալացիներն են դրանով հետաքրքրվում,բայց ներդրողը սովորաբար գալիս և շուկան է ուսումնասիրում,հիմա էլ Սինգապուրից են եկել, այժմ հարցը քննարկումների փուլի մեջ է:
-Բայց այդ հողը օտարված հող է:
-Ոչ, դա քաղաքինն է: Այգին քաղաքապետարանի բալանսում է:
_Բայց խոսակցություններ կային,որ վաճառված է:
_Ոչ, ոչ մեկին չի վաճառվել,այնտեղ մի քանի հոգու վարձակալությամբ էին տվել,հիմա դադարեցվել է և ազատ հող է:Ես ուրախ կլինեմ,որ ներդնող գա,բայց եթե այգին դնես որպես միայն այգի ինքը բիզնես չի,ոչ մեկը այգին առանց որևէ կառույցի չի վերցնի:
— Կազինոները Սևան ու Դիլիջան տեղափոխելու որոշում կա:
_Այո,այդպիսի որոշում կա,բայց դեռ ոչ ոք ինձ այդ հարցով չի դիմել,մենք հիմա Ախթամարում և Հարսնաքարում երկու կազինո ունենք,բայց չեն աշխատում,հոսք չկա,օրինակ՝ երբ նայում ես «Փարավոնը» հոսք կա, որովհետև քաղաքին մոտ է:Հիմա Ծաղկաձորում էլ այդքան չեն գնում կազինո:
— Սինգապուրցիները ի՞նչ են ուզում սարքել:
— Դեռ քննարկում են,մոնիտորինգ են անում շատ մանրակրկիտ,հաշվել են ազգաբնակչության թիվը, շարժը:
-Իսկ ինչքա՞ն մարդ է մնացել Սևանում:
— 25.300 է պաշտոնական թիվը, բայց չէի ասի,որ դա վերջնական ճիշտ թիվ է,չնայած ասեմ, որ ամենաքիչ միգրացիան Սևանում է: Սևանցին խոպանչի չի եղել,որովհետև այն ժամանակ մենք աշխատատեղեր ենք ունեցել,բայց Մարտունին ժամանակին աշխատատեղեր չի ունեցել և ստիպված այնտեղից մեկնել են արտագնա աշխատանքի:
-Եվ ամենատխուր հարցը, Ձեր տղայի հետ կապված ինչ-որ խոսակցություններ կան, կապված նրա՝ խաղատանը տանուլ տված երեք հարյուր հազար դոլլարի հետ: Սևանում կոնկրետ ոչ ոք ոչինչ չգիտի, ուղղակի ասում են՝ գրել են, բայց դե «Առանց կրակ ծուխ չի լինում»:
— Օբամայի աղջկա մասին էլ են խոսում,դա սուտ է,դուք լուրջ մարդիկ եք, երեք հարյուր հազար դոլլար ոնց են կրվում կազինոյում,հիմարություն է,մեր ընտանիքից կազինո գնացող չկա,միտքը չեմ հասկանում ուղղակի:
Չգիտեմ, անձամբ չեմ հասկանում ինչի համար,ինչ-որ մեկը ուզում է ինչ որ մի բան ասել,կարող է ուրիշ ձևով էլ ասել,ոչ թե այս ձևով:
— Իսկ Ձեր տղան ինչո՞վ է զբաղվում:
— Իր բիզնեսով: Սևանում տարբեր բիզնեսներ ունի՝ սրճարան,տաքսի ծառայություն, խեցգետնի աճեցում,ինքը իրա համար աշխատում ապրում է,ոչ մեկին չի խանգարում,իսկ կազինոյում խաղալը հիվանդություն է և ես չէի ուզենա, որ որևէ մեկն այդ վիճակում լիներ,քանի որ դա հիվանդություն է: Ու, անկեղծ ասած, ես էլ չհասկացա այդ հոդվածի միտքը, բայց եթե ուշադիր լինեք կգտնեք:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.