23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...2014թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Այգավան գյուղի Ս.Դավթյան 2-րդ հասցեի հարակից տարածքում հայտնաբերվել է բռնի մահվան հետքերով անհայտ անձի դիակ: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։ Դեպքի վայրի զննությամբ ճանապարհի ձախ կողմում՝ երթևեկելի մասից 6 մետր հեռավորության վրա, նախկին «կոլխոզի» պահեստների տարածքում, հայտնաբերվել է անձը չպարզված 35-40 տարեկան տղամարդու դիակ՝ բերանքսիվայր վիճակում: Դիակից շուրջ 3 մետր հեռու՝ դեպի ճանապարհը, հայտնաբերվել են արնանման հետքեր և «Գառնի» տեսակի ծխախոտի տուփ, որի մեջ եղել են գլանակներ:
Դիակի՝ դիահերձարան տեղափոխվելուց հետո կատարվել է դիակի արտաքին զննում, որի ընթացքում պարզվել է, որ դեմքի շրջանում առկա են բազմաթիվ վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործության զոհ է դարձել Արարատի մարզի բնակիչ Կարեն Բարսեղյանը։ Քննությամբ պարզվել է նաև առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով, ըստ քննության տվյալների, 2014թ. հոկտեմբերի 13-ին երեկոյան տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել Կարեն Բարսեղյանին, ինչի արդյունքում էլ վերջինս մահացել է:
Կ.Բարսեղյանի սպանության կասկածանքով հոկտեմբերի 14-ին ձերբակալվել է նույն մարզի բնակիչ Ղևոնդյանը։ Վերջինս՝ որպես կասկածյալ հարցաքննվելիս, տվել է խոստովանական ցուցմունք, իսկ այսօր՝ հոկտեմբերի 15-ին, տեղի ունեցած քննչական փորձարարության ժամանակ մատնացույց է արել հանցագործության վայրը, նկարագրել է դեպքի հանգամանքները:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Պատմաբան — հասարակագետ , արցախյան ազատամարտի մասնակից, գնդապետ, ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը «Հայկական Վարկած»-ին է ուղարկել հոդված, որը հրապարակում ենք առանց կրճատումների, համաձայն չլինելով դրանցում արծարծված մի շարք դիտարկումների:
Սուրիկ Խաչատրյանի ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո <<Բարգավաճ Հայաստան կուսակցության>> գրասենյակը և Ծառուկյան Գագոյի ֆինանսավորմամբ գործող հեռուստատեսությունն ամբողջովին հակախաչատրյանական քարոզչությամբ է զբաղված: Ստահոդ ու շինծու, անհիմն ու անբարո հայտարարություններով փորձ է արվում բացասական երանգներով ներկայացնել մի մարդու, որի ծառայություններն այս երկրին հարյուրապատիկ ավելին են, քան իրենց <<թագավորինը>>՝ Ծառուկյան Գագիկինը:
<<Բարգավաճ Հայաստան կուսակցության>> քարտուղար Կարինե Վարդանյանի <<տիկնիկային թատրոնը>> դիտելուց հետո մեզ համար հասկանալի դարձավ օբյեկտիվ աշխարհի Ձեր ըմբռնման աստիճանը, որը գերազանցում է մարդկային ցինիզմի ողջ զինանոցը: Ակնհայտ երևում է, որ սպասարկվում է մի կուսակցության շահեր, որը կերտվել է, որպեսզի ծառայի այնժամ գործող իշխանությանը: Սակայն դավաճան զավակը դարձավ վախվորած այլընտրանք, որպեսզի մի օր էլ պայքարի քաղաքական իշխանության համար: Հանրությունը նորաթուխ այդ կուսակցության լիդերին ճանաչում է՝ որպես Ծառուկյան Գագիկ: Ձեր կուսակցության անդամները սեփական հեռուստաալիքով <<տիկնիկային թատրոնի>> ներկայացումների և որոշ ծախու գրչակների միջոցով Սյունիքի մարզպետին կոչում են մակդիրով, սակայն մենք չենք օգտվի Ձեր օրինակից և չենք հետևի բանավեճային Ձեր մեթոդներին ու Ձեր կուսակցության սեփականատիրոջը չենք անվանի համայն հայությանը հայտնի ու իրեն այդքան սազացող անունով:
Ձեր փոքրությունը և ողբերգությունն այն է, որ փորձում եք պիտակավորել և քննադատել ազգային արժեք ներկայացնող անհատների,որպեսզի Ձեզ շրջապատող և կուսակցությունը ներկայացնող նորաթուխ գործիչները հեռու մնան հանրության ուշադրությունից, որպեսզի չբացահայտվի նրանց դատարկ կենսագրությունները: Կարինե Վարդանյանը խոսում է բռնաբարությունների և սպանությունների մասին: Խորհուրդ եմ տալիս լավ ուսումնասիրել Ձեր կուսակցության լիդեր՝ Գագոյի ռուսաստանյան անցյալը, որտեղ Դուք կստանաք հանրությանը հայտնի փաստերի պատասխանը: Դուք փորձել եք ծաղրել և քննադատել նախ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, հետո՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ մոռանալով Ձեր <<թագավորիկ>> Ծառուկյանի և Ձեր կուսակցության ոչ վաղ անցյալը:
Երբ Սերժ Սարգսյանը կյանքի ու մահվան գուպարի մեջ կազմակերպում և ղեկավարում էր արցախահայության և համայն հայության գոյապայքարը, Գագիկ Ծառուկյանը վախկոտ ազգադավի նման գնացել էր Ռուսաստան փող աշխատելու՝ մոռանալով, որ հայ է ծնվել և ունի պարտականություններ սեփական ժողովրդի և հայրենիքի առաջ: Երբ Սուրիկ Խաչատրյանը 1992թվականին արցախյան պատերազմի ամենավճռական պահին ստեղծեց 500 քաջերից կազմված Գորիսի փառապանծ երկրապահ գումարտակը և անառիկ պահեց Սյունիքի սահմանները, Գագիկ Ծառուկյանը թաքնվել էր անհայտության մեջ: Լինենք արդարացի պատմության առաջ և փաստենք, որ այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանը զինվորական համազգեստ կրել է, սակայն, ոչ թե հայրենիքի սահմանների կամ օրնականության պաշտպանության համար, այլ՝ անարգել բալոններով գազ վաճառելու համար:ՀՀ ԶՈՒ ներքին զորքերի ենթասպան իր անձնական շահերի համար պղծել է անգամ համազգեստը: Եվ այդ քաղաքական պատահականության կուսակիցները, որոնք գոյատևում են ոչ թե հանուն վեհ գաղափարների ու ազգային շահերի, այլ իրենց ղեկավարի ցուցումով ու թողտվությամբ, փորձում են քննադատել հայոց բանակի, ազգային անվտանգության և ոստիկանության կայացման գործում հիմնաքարային ներդրում ունեցած Սերժ Սարգսյանին: Ազգային հիշողություն չունեցող պատահականությունները չեն խորշում անհիմն մեղադրանքներ հասցեագրել երկրի ու պետականության կայացման խոշոր գործիչ Սերժ Սարգսյանի և արցախյան պատերազմի հրամանատարներից մեկի՝ Սուրիկ Խաչատրյանի հասցեին:
Իհարկե հասկանում ենք, որ Կարինե Վարդանյանը և հաղորդավար Պետրոսը կուսակցական գործիչներ են, սակայն հեռուն նայելուց, ինչպես նաև այս կամ այն թեմային անդրադառնալուց առաջ, անհրաժեշտ է քննարկման նյութ դարձնել Գագիկ Ծառուկյանի անփառունակ գործունեության և ազգային արժեք ներկայացնող տնտեսական միավորների յուրացման տասնյակ օրինակները, որոնցից մի քանիսը հարկ ենք համարոմ ներկայացնել:
Հայ հասարակական ու տնտեսական մտքին անհայտ ու անհասկանալի են, թե ինչպես Երևան-Սևան մայրուղու վրա գազ վաճառող ենթասպան դիմացի բլուրների վրա կառուցեց երկու դղյակատիպ հսկաներ, որոնք ուժգին ապտակներ էին ծանր տնտեսական վիճակում գտնվող հայ հասարակությանը: Անբարոյականության ամենաստոր դրսևորմամբ Արարատի ցեմենտի գործարանը սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքից խլվեց և ինքնարժեքից մի քանի անգամ ցածր գնով տրվեց Գագիկ Ծառուկյանին ու ինչպես օրինաչափություն՝ ցեմենտի մեկ տոննայի արժեքը 22 հազար դրամից բարձրացավ մինչև 60 հազարի: Նույն եռապատիկ թանկացումները տեղի ունեցան կոնյակի, շինանյութի, գյուղմթերքների հետ: Նա կործանարար հարված հասցրեց նաև հայ գյուղացուն՝ կարտոֆիլի բանակային մթերումը կենտրոնացնելով իր ձեռքում, իսկ շուկայից զրկված գյուղացին հազարավոր տոննա կարտոֆիլը թափեց աղբանոց: Գիտակից ու մտածող յուրաքանչյուր հայի քաջ հայտնի է, որ եթե <<Բարգավաճ Հայաստան կուսակցության>> գրասենյակից և <<Կենտրոն>> հեռուստաընկերությունից առանձնացնենք Գագիկ Ծառուկյանի հովանավորությունը, կմնա միայն տհաս պոպուլիզմը, իսկ եթե Գագիկ Ծառուկյանի վրայից հեռացնենք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ու տնտեսական թիկնոցը՝ տակը կմնա միայն հաստաբազուկ ու ժպտադեմ չկայացած քաղաքական գործիչը:
Դուք օգտագործում եք Ձեր դաստիարակությանն ու գործունեությանը հարիր բառապաշար, որն ավելի դիպուկ կերպարանավորում է հենց Ձեր առաջնորդին: Մենք պատրաստ ենք վիճաբանության ու կարծիքների բախման, հարցադրումների ու պատասխանների, սակայն վստահ չենք, որ առանց վերևի թույլտվության ու հրահանգի իրավունք և քաջություն կունենաք ճշմարտությանը նայելու անկախ ու անկողմնակալ՝ խախտելով զանգվածային լրատվության միջոցների մասին օրենքով սահմանված լրագրողի վարքականոնը, ինչպես նաև կուսակցական գործունեության ձևերն ու մեթոդները: Գագիկ Ծառուկյանը, իրեն սպասարկող լրատվամիջոցները և <<Բարգավաճ Հայաստան կուսակցության>> գրասենյակը չար նպատակայնությամբ ու թշնամական մոլեռանդությամբ գործում են ընդդեմ Սյունիքի:
«Հանրահավաքին չհրապարակվեց հարթակի միասնական օրակարգը և այն քայլերը, որ ենթադրվում են՝ այդ օրակարգը իրականացնելու համար։ Հաջորդ հանրահավաքին տեսնենք զարգացումներն ինչպիսի՞ն կլինեն, արդյո՞ք կհրապարակվի օրակարգը և կնշվի իրականացման քայլերի հաջորդականությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա, եռյակը պետք է ձևավորի միացյալ հարթակի օրակարգ և գնա քայլերի հաջորդական իրականացմանը, եթե ոչ, ապա պետք է հետ կանգնի սկսած գործից. պետք է հստակ խոսվի ամբողջական իշխանափոխության պահանջի մասին:
Փոստանջյանի կարծիքով, եթե եռյակի մտադրություններն ազնիվ են՝ պետք է ժողովրդի ցանկությունները սպասարկի, եթե ոչ, ապա հետ պետք է կանգնի, իսկ նույն եռյակի անդամ ԲՀԿ-ի որոշ անդամների իշխանափոխության պահանջը նորմալ է,սակայն հստակ քայլեր չեն արվել, դրանք պետք է սկսվեն ԱԺ-ից:
Չհասկացվեց տիկ. Զարուհին հավատում էր իր ասածին, սակայն հայտարարեց, որ իր կարծիքով միակ թեկնածուն Րաֆֆի Հովհանիսյանն է. «Ով ընտրված է, և կարծում եմ՝ արդար ընտրություններով։ Մենք ունենք Նախագահ, իսկ հաջորդն այն անձն է, ով կարող է սպասարկել այս անցումային շրջանը, իսկ դրա համար լավագույն անձը Րաֆֆի Հովհաննիսյանն է»:
Փոստանջյանը նկատեց, որ եռյակի օրակարգում միասնական թեկնածուի հարց չկա, օրակարգում այսօր համակարգային իշխանափոխության հարցն է. ««Ժառանգությունը», երբ սկսել է այս գործընթացը, չի ենթադրել, որ ինքը մասնակցում է ինչ-որ ալյանսային գործընթացի: Մենք ներգրավել ենք, որպեսզի լինի համակարգային փոփոխություն: Հարթակ և հասարակություն ու ժողովուրդ պետք է համատեղ գործունեություն ծավալեն, հետևաբար հարթակում կմնան այն մարդիկ, ովքեր ժողովրդի պահանջի իրացման են գնում»:
Գագիկ Ծառուկյանի՝ նախագահի թեկնածու լինելու մտադրություններին Փոստանջյանը նախընտրեց չանդրադառնալ։ Իսկ հավատո՞ւմ է, որ Գագիկ Ծառուկյանը դուրս կգա Սերժ Սարգսյանի դեմ, նա նկատեց. «Երևի թե իրեն պետք է հարցնեք։ Բոլորի համար կապի խզումը վիրահատական է, և պետք է այդ մարդիկ գնան, եթե փորձեն՝ կփրկվեն, եթե ոչ, իրենք էլ կկործանվեն»:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հրամաններ է ստորագրել՝ մարզային քննչական վարչությունների պետեր նշանակելու մասին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության պետեր նշանակելու մասին։
Այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Թաթուլ Լևոնի Շուշանյանը, Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ՝ Մարատ Կառլոսի Դուրյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ` Արման Արմենակի Հարությունյանը, Արմավիրի մարզային քննչական վարչության պետ` Թեմուր Տիտալի Ջնդոյանը, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ` Արտավազդ Գառնիկի Ղազարյանը, Կոտայքի մարզային քննչական վարչության պետ` Մհեր Խաչատուրի Վարդանյանը, Շիրակի մարզային քննչական վարչության պետ` Սամվել Անդրանիկի Սիմոնյանը, Սյունիքի մարզային քննչական վարչության պետ` Վահրամ Սասունի Դաղունցը, Տավուշի մարզային քննչական վարչության պետ` Աննա Լեսմիկի Մանթաշյանը և Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ` Վարդան Ստեփանի Ավագյանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից
Սևանի քաղաքապետի հետ մեր զրույցը սկսվեց քաղաքում ծառահատումների մասին հարցից: Մեր այցի պահին ասֆալտապատվում էր կենտրոնական փողոցի մի հատվածը, փողոցը լայնացվում էր ու ծառեր էին հատվում:
-Պարկինգի տարածք ստեղծելու համար ծառեր են հատվում` քաղաքապետարանի թույլտվությա՞մբ է:
-Ո՞ր մասերում: Ուրեմն Սևանի ծառապատումը աստիճանաբանր պիտի փոխվի և նոր ծառեր տնկվեն: Ծառեր կան, որ հերթով փչանալով գնում են: Այս ծառերը Սևանում տնկվել են 1856 թվականին,ծառի արմատները այնքան են խորացել,որ արդեն վնասում են և՝ մայթերը,և՝ շենքերի ֆունդամենտները, և եթե ուշադիր լինեք կտեսնեք, որ այս մայթերը ուռած են, ինչը ծառի արմատներից է: Եվ ծառերը հերթականությամբ չորանալով գնում են, և եթե դուք նայեք կտեսնեք,որ մենք քաղաքի մուտքի մոտ,Խաղաղության փողոցում նոր ծառեր ենք տնկում,հերթականությամբ փոխելով պետք է գնանք,եթե դուք ուշադիր լինեք, ապա կտեսնեք, որ նույնը արեցին նաև Երևանի հրապարակում: Ասեմ՝ հատված ծառերի մեծ մասը ոչ պիտանի ծառեր էին: Ծառատեսակներ կան,որոնք երեսուն տարի հետո սկսում են չորանալ, օրինակ բարդին,իսկ մենք մենակ բարդի ունենք, ուրիշ բան չունենք:Օրինակ՝ ես շատ ուրախ կլինեի,որ բարեկարգման նպատակով սկսեինք նոր ծառեր դնել, հիմա ինչքան հնարավորություն ունենք դնում ենք,բայց դա շատ քիչ է, տարբեր ծառատեսակներ պետք է դրվեն:
— Ի՞նչ խնդիրներ ունեք այսօր: Ասում են՝ Ձեր և Գեղարքունիքի մարզպետի փոխհարաբերությունները անդրադառնում են Սևան քաղաքի վրա: Խտրականություն կա՞ մարզի մյուս բնակավայրերի և Սևանի միջև:
— Ոչ դրանք խոսակցություններ են ուղղակի: Մենք նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ ենք: Մարզպետը, եթե շատ էլ ուզենա, իրեն հատկացրած գումարներից չի կարող մի տեղ պակաս, մի տեղ ավել տալ: Ասածս հիմնավորեմ, եթե ազգաբնակչությունը մարզում 250 հազար է, Սևան քաղաքում 25.000 ու եթե հիմա համեմատություն անենք կտեսնենք, թե հատկացված գումարներից 10 տոկոսից ավել եկել է Սևան, թե չէ:
-Փաստորեն մարզպետը հատկացնում է:
-Իհարկե հատկացնում է, ասենք դա ուզել — չուզելու խնդիր չէ, հարաբերության խնդիր չէ,դա գիտեք ոնց է ,դա գալիս է նախկին քաղաքապետից, որ էլի կար նույն խոսակցությունը,որ մարզպետի հետ լարված էր,բայց ճիշտ հակառակն էր,աշխատանքային նորմալ հարաբերություններ են, ուղղակի նա չունի այդ հնարավորությունը:
Մարզն ինքն իրենով բյուջե չունեցող կազմակերպություն է:
— Ասում են, որ Գավառը,Մարտունին սարքել է, իսկ Սևանը անտեսվում է:
-Այս տարի քառասունյոթ մլն դրամի այստեղ են աշխատանքներ կատարվել մարզային ծրագրերով, իսկ Գավառում՝ քառասուն մլն: Գավառը մարզային ծրագրերով չի բարեկարգվել, հանրապետական ծրագրերով է բարեկարգվել:
— Իսկ ինչո՞ւ հանրապետական ծրագրեր չեն բերվում Սևան:
-Հիմա մենք այդ հարցադրումն ենք արել,որ էլ այդպես չլինի,այլ օրինական ծրագրով լինի՝ Դիլիջանի, Ջերմուկի,Ծաղկաձորի,Վանաձորի, նման:
Հակառակ դեպքում ամեն օր գնալ ու մեկին խնդրել,թե մի քիչ փող տուր տանեմ այս անեմ, այն անեմ, դրանով քաղաք չենք կարող պահել,սա է խնդիրը:Այդ հարցադրումը, որ բարձրացրել են մեր պատվավոր քաղաքաքացիները և նախկին գործադիր կոմիտեի նախագահները բաց նամակով են դիմել:
-Ի՞նչ բյուջե ունի Սևան քաղաքը: Այ շատ հաճախ կարելի է լսել, թե ո՞ւր են գնում բյուջեի փողերը:
Այս տարվա բյուջեն 424 մլն է, որից 276 մլն-ը աշխատավարձի ֆոնդն է, 86 մլն-ը՝ կոմունալ ծառայություններն են, սանիտարական հատում,ջրահեռացում,աղբահեռացում,36 մլն-ը՝ տնտեսական ծախսեր. բենզին,ավել և այլն, տարվա կտրվածքով եմ սա ասում,և եթե գումարում ենք, տակը մնում է ընդամենը 30 մլն դրամ:Այդ գումարով մենք պետք է կարողանանք մշակութային միջոցառումներ իրականացնել, վերանորոգման աշխատանքներ կատարել մանկապարտեզներում, մշակութային պալատում, երաժշտական դպրոցում, մարզադպրոցներում և այլն:Փաստորեն մեր բյուջեն դիֆիցիտով է:
-Ինչքա՞ն եք իրացրել մինչև այս պահը:
— Մենք հարյուր տոկոս ստանում ու ծախսում ենք: Այս պահի դրությամբ մնացել է 36 մլն, որն էլ ամբողջությամբ պիտի ծախսվի:Իհարկե կան տեղական բյուջեներ,որոնք հնարավորություն ունեն, իրենք ունեն ֆոնդային բյուջե,այսինքն ունեն հողային և գույքային մեծ ռեսուրսներ և հողային ռեսուրսների օտարումից ֆոնդային բյուջե է ձևավորվում: Իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է,մենք ունենք ընդամենը 1700 հեկտար հող և օտարման ենթակա ոչ մի բան չկա:
-Իսկ ձեր,քաղաքային զբոսայգի՞ն:
— Եղել է, հիմա չի գործում:
— Բայց ահագին ժամանակ է անտերության է մատնված: Դարձավ արոտավայր, դրա հետ կապված ի՞նչ ծրագիր կա,խոսակցություններ կան,որ խաղատներ են սարքելու:
— Կարող է նաև կազինո,կամ հյուրանոց սարքեն,տարբեր ծրագրեր կան,բայց զբոսայգի լինելով հանդերձ:
— Ինչ որ կոնկրետ ծրագիր կա՞:
— Իտալացիներն են դրանով հետաքրքրվում,բայց ներդրողը սովորաբար գալիս և շուկան է ուսումնասիրում,հիմա էլ Սինգապուրից են եկել, այժմ հարցը քննարկումների փուլի մեջ է:
-Բայց այդ հողը օտարված հող է:
-Ոչ, դա քաղաքինն է: Այգին քաղաքապետարանի բալանսում է:
_Բայց խոսակցություններ կային,որ վաճառված է:
_Ոչ, ոչ մեկին չի վաճառվել,այնտեղ մի քանի հոգու վարձակալությամբ էին տվել,հիմա դադարեցվել է և ազատ հող է:Ես ուրախ կլինեմ,որ ներդնող գա,բայց եթե այգին դնես որպես միայն այգի ինքը բիզնես չի,ոչ մեկը այգին առանց որևէ կառույցի չի վերցնի:
— Կազինոները Սևան ու Դիլիջան տեղափոխելու որոշում կա:
_Այո,այդպիսի որոշում կա,բայց դեռ ոչ ոք ինձ այդ հարցով չի դիմել,մենք հիմա Ախթամարում և Հարսնաքարում երկու կազինո ունենք,բայց չեն աշխատում,հոսք չկա,օրինակ՝ երբ նայում ես «Փարավոնը» հոսք կա, որովհետև քաղաքին մոտ է:Հիմա Ծաղկաձորում էլ այդքան չեն գնում կազինո:
— Սինգապուրցիները ի՞նչ են ուզում սարքել:
— Դեռ քննարկում են,մոնիտորինգ են անում շատ մանրակրկիտ,հաշվել են ազգաբնակչության թիվը, շարժը:
-Իսկ ինչքա՞ն մարդ է մնացել Սևանում:
— 25.300 է պաշտոնական թիվը, բայց չէի ասի,որ դա վերջնական ճիշտ թիվ է,չնայած ասեմ, որ ամենաքիչ միգրացիան Սևանում է: Սևանցին խոպանչի չի եղել,որովհետև այն ժամանակ մենք աշխատատեղեր ենք ունեցել,բայց Մարտունին ժամանակին աշխատատեղեր չի ունեցել և ստիպված այնտեղից մեկնել են արտագնա աշխատանքի:
-Եվ ամենատխուր հարցը, Ձեր տղայի հետ կապված ինչ-որ խոսակցություններ կան, կապված նրա՝ խաղատանը տանուլ տված երեք հարյուր հազար դոլլարի հետ: Սևանում կոնկրետ ոչ ոք ոչինչ չգիտի, ուղղակի ասում են՝ գրել են, բայց դե «Առանց կրակ ծուխ չի լինում»:
— Օբամայի աղջկա մասին էլ են խոսում,դա սուտ է,դուք լուրջ մարդիկ եք, երեք հարյուր հազար դոլլար ոնց են կրվում կազինոյում,հիմարություն է,մեր ընտանիքից կազինո գնացող չկա,միտքը չեմ հասկանում ուղղակի:
Չգիտեմ, անձամբ չեմ հասկանում ինչի համար,ինչ-որ մեկը ուզում է ինչ որ մի բան ասել,կարող է ուրիշ ձևով էլ ասել,ոչ թե այս ձևով:
— Իսկ Ձեր տղան ինչո՞վ է զբաղվում:
— Իր բիզնեսով: Սևանում տարբեր բիզնեսներ ունի՝ սրճարան,տաքսի ծառայություն, խեցգետնի աճեցում,ինքը իրա համար աշխատում ապրում է,ոչ մեկին չի խանգարում,իսկ կազինոյում խաղալը հիվանդություն է և ես չէի ուզենա, որ որևէ մեկն այդ վիճակում լիներ,քանի որ դա հիվանդություն է: Ու, անկեղծ ասած, ես էլ չհասկացա այդ հոդվածի միտքը, բայց եթե ուշադիր լինեք կգտնեք:
Այսօր ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն, ի կատարումն «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-207-Ն հրամանագրի 4-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների, Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացրել Հանձնաժողովի՝ 2014 թվականի հոկտեմբերի 14-ի նիստում հաստատված Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացվել նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ «Ժողովրդավարության՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի եզրակացությունը, որի «Եզրահանգում» բաժնում մասնավորապես նշված է. «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը Սահմանադրության փոփոխությունների կոնկրետ փաթեթի նախապատրաստման արժեքավոր և հուսալի հիմք է, ինչը կամրապնդի ժողովրդավարական արժեքները և կստեղծի իրավունքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովման անհրաժեշտ պայմաններ: Այն հիմնված է երկրի իրավիճակի համակողմանի և հետևողական վերլուծության վրա: Բարեփոխումների նպատակները և արտացոլված ընդհանուր մոտեցումներն արժանի են ուժեղ աջակցության: Նախագծում արտահայտված իրավական դիրքորոշումները համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի ավանդական մոտեցումներին:
Թեև փաստաթուղթը հիմնված է իրավիճակի համապարփակ իրավական վերլուծության վրա, որոշ այլընտրանքներ պարունակում են նաև քաղաքական բաղադրիչ, ինչպիսին է խորհրդարանական կառավարման համակարգի օգտին ընտրությունը, ինչը պետք է լայնորեն քննարկել երկրում: Վենետիկի հանձնաժողովը խրախուսում է նաև Հայաստանի իշխանություններին և սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին շարունակելու հանրության և բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունների ներգրավվածության ապահովմանն ուղղված ջանքերը: Հանձնաժողովի կարծիքով, հայեցակարգի նախագիծը բարեփոխումների հնարավորություն է ընձեռում, որը չպետք է բաց թողնել»:
Միաժամանակ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ինչպես նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության անգլերեն բնօրինակը և ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը` այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում (www.moj.am): Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը հասանելի է նաև Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում (www.venice.coe.int):
Հրապարակվում է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) եզրակացությունը՝ անգլերենով, ինչպես նաև եզրակացության ոչ պաշտոնական թարգմանությունը՝ հայերենով:
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ բիենալեի նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 16-ից 18-ը Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա Երևանի միջազգային կոմունիկացիոն բիենալեն, որին կմասնակցեն հայտնի ընկերություններ, ժյուրիի անդամներ եւ 10-ից ավելի երկրների մասնակիցներ:
Բիենալեի հիմնական անվանակարգերն են՝ հեռուստա- եւ տեսագովազդ, տպագիր եւ արտաքին գովազդ, թվային եւ նոր մեդիա, ռադիոգովազդ, գրաֆիկական դիզայն, մարքեթինգային արշավներ, PR արշավներ, գրքեր, սոցիալական գովազդ:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ակնկալվում է Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Վրաստանի, Իրանի, ԱՄԷ-ի, Լիբանանի, Թուրքիայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների ներկայացուցիչների մասնակցությունը:
Բիենալեի նպատակը է՝ աշխարհի տարբեր երկրների գովազդային ընկերությունների միջեւ կապերի հաստատում, գովազդի ոլորտում փորձի եւ գիտելիքների փոխանակության կազմակերպում, հայ ուսանողների եւ մասնագետների աճին ու զարգացման նպաստում:
«ԱյՓի մարքեթինգ» ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյաի խոսքով՝շատ կարեւոր են այս շրջանակներում մասնագետների կողմից անցկացվող վարպետության դասերը, հատուկ շեշտելով ինտերնետ-գովազդի ոլորտ, քանի որ ներկայումս գովազդի հենց այդ տեսակն է առավելապես պահանջված:
Տավուշի մարզի Պտղավան համայնքում արձանագրվել է սնկից թունավորման 1 դեպք` մահվան ելքով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառը Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ` Գիգաուրի Մակեդոնի (10տ.) կողմից դաշտից հավաքած հում սնկի օգտագործումն է: Ուտելուց հետո հոկտեմբերի 9-ին երեխայի ինքնազգացողությունը վատացել է` ի հայտ են եկել գլխացավ, գլխապտույտ, փսխումներ և լուծ, սակայն բժշկի չեն դիմել: Հաջորդ օրն առավոտյան երեխան ունեցել է գիտակցության կորուստ, որից հետո նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո ժամը 19-ին ծայրահեղ ծանր վիճակում, սանիտարական ավիացիայով տեղափոխել են Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Չնայած բժիշկների ջանքերին` ցավոք, հիվանդի կյանքը փրկել չի հաջողվել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարությունից
Արաբական երկրների հատուկ ծառայությունների պատասխանատուներն ամերիկյան էջերի հետ միասին մեկը մյուսի հետևից տեղեկատվական արտահոսքեր են կազմակերպում, համաձայն որոնց՝ Թուրքիան լուրջ աջակցություն է ցուցաբերում «Իսլամական Պետության» զինյալներին և ահաբեկիչներին:
Նման տեղեկատվությունը, որպես կանոն, Թել-Ավիվում սեփական թղթակցային գրասենյակի վրա հղմամբ, տարածում է ամերիկյան պահպանողակաների և աջակողմյան ուժերի տեսակետներն արտահայտող «WorldNetDaily» լրատվական ռեսուրսը:
Ընդամենը մի քանի օր առաջ նշված լրատվամիջոցը հրապարակել էր եգիպտական հատուկ ծառայությունների ներկայացուցչի խոսքերն առ այն, որ Թուրքիան քրդական աշխարհազորային ուժերի տեղաբաշխման մասին հետախուզական տվյալներ է փոխանցում «ԻՊ»-ի գրոհայիններին և ապահովում է վերջիններիս թիկունքը, ինչին անմիջապես հաջորդել էր հորդանանա-սիրիական սահմանին ձերբակալված «ԻՊ»-ի տասնվեց անդամների հարցաքննության արդյունքների մասին հորդանյան հատուկ ծառայությունների աշխատակցի փոխանցած տեղեկությունն, ըստ որի՝ Հորդանանում ահաբեկչական գործողություններ ծրագրող իսլամականները խոստովանել են Թուրքիայի տարածքում իրենց մարտական պատրաստություն անցելու հանգամանքը:
Հետաքրքիր է սակայն, որ շատ սուղ տեղեկատվություն կա հենց Թուրքիայում գործունեություն ծավալած «ԻՊ»-ի և վերջինիս համակիրների մասին: «Associated Press»-ին այսօր թուրք ուսանողուհի Այշեգյուլ Քորքութի՝ թուրքական համալսարանական շրջանակներում «ԻՊ»-ի կողմնակիցների մասին տրամադրած տեղեկությունները, թեև ոչ առաջին, սակայն առավել մեծ հանրայնություն ստացած փաստերն են, որոնք միանաշանակորեն ահազանգում են, որ սուննի ծայրահեղական իսլամի վտանգն առկա է հենց Թուրքիայի ներսում, իսկ դա նշանակում է նաև Հայաստանի Հանրապետության անմիջական սահմաններին:
Ստավրոպոլի տարածաշրջանի Մինվոդի քաղաքում զանգվածային ծեծկռտուքի քրեական գործով ևս հինգ կասկածյալ է ձերբակալվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քննչական կոմիտեի տեղեկությունը:
Այսօրվա դրությամբ Մինվոդիի սրճարանում և հիվանդանոցում զանգվածային ծեծկռտուքի բոլոր 33 մասնակիցների ինքնությունը հաստատվել է, նրանցից 26-ը ձերբակալվել են:
«Քննչական միջոցառումների արդյունքում այսօրվա դրությամբ ձերբակալվել է 5 կասկածյալ, որոնց թվում են՝ 28-ամյա Արամ Հակոբյանը, 42-ամյա Կամո Հանգուլյանը, 39-ամյա Վրեժ Միրզոյանը, 21-ամյա Վագիֆ Համզատովը, 25-ամյա Սուրեն Օգանեզովը: Քննության վարկածով՝ նրանք բոլորն Անդրանիկ Ցականյանի և մյուսների հետ միասին ներխուժել են Մինվոդիի հիվանդանոց և այնտեղ խուլիգանություն իրականացրել»,- հայտարարել են կոմիտեում:
Լուրեր.com
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.