Ռաֆայել Հարոյանի գլխավորած բանդայի գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավարության ժամանակ, այսօր ցուցմունք տվեցին տուժող Բաբկեն Հովհաննիսյանը, վկաներ Լաուրա Մարտիրոսյանը և Հովսեփ Թորոյանը:
Տուժող Բաբկեն Հովհաննիսյանը ցուցմունք տվեց, որ տարադրամի փոխանակմամբ է զբաղվել: Գործից տուն վերադառնալիս՝ մի պահ խոսել է շենքի դիմաց գտնվող ավտոլվացման կետի տնօրենի հետ և մոտեցել շենքին: Սանդուղքով բարձրանալիս նկատել է, որ հրացանով մարդ է գալիս, վազել է, իսկ այդ մարդը կրակել է ոտքին ու փախել: Մեղադրողի հարցին, թե բակում կասկածելի բան չի տեսել, տուժողը պատասխանեց, որ նկատել է «նիվա» ավտոմեքենա առանց պետհամարանիշերի, բայց ոչինչ չի կասկածել: Մյուս հարցին, թե քանի հոգի են եղել մեքենայում, տուժողը պատասխանեց, որ ապակիները մգեցված էին, իրեն էլ թվացել է, թե ավտոլվացման կետի տիրոջինն եղել:
Տուժողը պատմեց նաև, որ իր ձեռքին պայուսակ է եղել, հանցագործին տեսել է առաջին աստիճանը բարձրանալուց հետո. «Մի պահ թվաց՝ կատակ ա, հետո պայուսակով խփեցի, ձեռքին հրացան կար: Ես, որ խփեցի, ինքը դուրս եկավ, ես հետևից սունկեն շպրտեցի մեքենայի վրա, հետո ինքը պտտվեց, կրակեց ոտքիս ու փախավ»:
Բաբկեն Հովհաննիսյանը պատասխանեց նաև պաշտպանական կողմի հարցերին: (Հետաքրքիր է, որ տուժողը մեղադրող կողմի և դատավորի հարցերին պատասխանում էր շատ հանգիստ, բայց երբ հերթը հասնում էր պաշտպաններին՝ նա ագրեսիվ տոնով և հեգնելով էր պատասխանում):
Ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի հարցին, թե կարո՞ղ եք նկարագրել այդ մարդուն, տուժողը պատասխանեց, որ իրենից «կոլոտ էր», իսկ թե նկատե՞լ է նիվան այդ դեպքից օրեր առաջ, պատասխանեց՝ այո: Մյուս հարցին՝ գումար ուզել է քեզանից, պատասխանեց՝ կարող ա և ուզել է, վերջում էլ ավելացրեց. «Պրծա՞վ հարցերը, նենց արեք, որ էլ չեմ գալու»: Քանի որ երկու կողմերն էլ նախաքննական և դատաքննական ցուցմունքի մեջ հակասություններ տեսան, դատարանը հրապարակեց տուժողի նախաքննական ցուցմունքները: Բանն այն է, որ տուժողը դատարանում ասաց, որ պայուսակի մեջ գումար չի եղել, սակայն նախաքննական ցուցմունքում գրել է, որ տարադրամի փոխանակման կետից վերցրել է 700-800 հազար դրամ և դա դրել է սպորտային պայուսակի մեջ: Ցուցմունքներում հակասում էին նաև հանցագործի հասակի և տուժողի՝ հարվածելու հանգամանքները: Պաշտպանների կողմից բողոք հնչեց, որ մեղադրող կողմը հուշում է տուժողին: Իսկ տուժողի պատասխանը հետևյալն էր. «Դատախազը պիտի ինձ ասի, ես էլ դրանով խոսա՞մ, արա′»:
Կողմերը հակասություններ նկատեցին նաև վկա Լաուրա Մարտիրոսյանի ցուցմուքներում: Բանն այն է, որ վկան դատարանում հայտնեց, որ կրակոց է լսել, այնինչ նախաքննական ցուցմունքում գրել է, թե դմփոց է լսել և, մտածելով, թե երեխանները ինչ-որ բան են պայթացրել, շարունակել է աշխատանքը: Վկան, վրդովվելով, որ իրենց սխալ են հասկանում, ասաց. «Ես հո որսորդ չեմ, որ իմանամ ինչ էր, ինչի դմփոցն ու կրակոցը նույնը չի՞»:
Հիշեցնենք, որ «Բանդա»-ի գործով անցնող ամբաստանյալներն ինն են՝Ռաֆայել Հարոյան, Հայկ Կոջոյան, Կարեն Վարդանյան, Մնացական Սարգսյան, Էդիտա Ալիխանյան, վերջինիս ամուսին Տիգրան Հովհաննիսյան, Գոհար Գաբրիելյան, Վահե Ստեփանյան և Մառլեն Մուրադյան: Նրանց թիրախը տարադրամի փոխանակման կետերն են եղել և դրանցում աշխատող անձինք:
Ըստ մեղադրանքի՝ բանդայի անդամները գործել են Ռաֆայել Հարոյանի գլխավորությամբ: Նրանք մանրակրկիտ ծրագրված եղանակով՝ առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբախշմամբ՝ ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկափող հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչափ և «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ: Հետևելով տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին՝ բանդայի անդամներն ընտրել են վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Կազմակերպված զինված խմբի անդամների ավազակային հարձակումները չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ խմբի անդամներից Կարեն Վարդանյանը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որը չի ընդգրկվել խմբի մյուս անդամների դիտավորությամբ։
Լուսանկարում՝ մեջտեղում՝ բանդայի ղեկավար Ռաֆայել Հարոյանը
Հռիփսիմե Գալստյան
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.