13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամանով ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, արդարադատության փոխգնդապետ Թաթուլ Շուշանյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հնդկաստանում հարավարևելյան ափին մոլեգնած Խուդխուդ («Հոպոպ») փոթորիկը խլել է ութ մարդու կյանք: Նրանցից հինգը զոհվել են Անդհրա Փրադեշի, երեքն՝ Օրիսայի նահանգում:
Ինչպես տեղեկացնում է Associated Press գործակալությունը, հիմնականում տուժել է Վիշանքափաթամ քաղաքը:
Նշենք, որ մոտ չորս հազար մարդ նախապես տարհանվել էր:
Փորձագետների կարծիքով, Խուդխուդ փոթորիկը դեռ վնաս կհասցնի Հնդկաստանի արևելքի մոտ 300 կիլոմետր երկարությամբ առափնյա շրջանին: Փոթորկի հետևանքով մեծ վնաս է հասցվել գյուղատնտեսական հանդակներին, կոտրվել են ծառեր, վնասվել՝ տներ:
Նույն ժամին Հիսուս Սուրբ Հոգու պարգևած ուրախությամբ ասաց.
-Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, շնորհակալ եմ, որ այս բաները ծածկեցիր իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր պարզ ու համեստ մարդկանց: Այո՛, Հա՛յր, այդպես ուզեցիր դու: Իմ Հայրն ամեն ինչ տվել է ինձ: Ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը՝ բացի Որդուց, կամ նրանից, ում կկամենա Որդին հայտնել:
Հետո դառնալով իր աշակերտներին՝ առանձին ասաց.
-Երանի~ այն աչքերին, որ տեսնում են այն, ինչ դուք եք տեսնում: Ասում եմ ձեզ, որ շատ մարգարեներ և թագավորներ ցանկացան տեսնել ձեր տեսածները, բայց չտեսան, և լսել ձեր լսածները, բայց չլսեցին:
(Ղուկասի ավետարան 10:21-24)
Արդ, հիշեցե՛ք այն առաջին օրերը, երբ դեռ հազիվ լուսավորված՝ բազում ծանր չարչարանքների տոկացիք։ Մերթ նախատինքի և հալածանքների առարկա եղաք հրապարակորեն, մերթ կանգնեցիք նախատինքն ու հալածանքները կրողների կողքին։ Բանտարկյալներին չարչարակից եղաք և ձեր ունեցվածքների հափշտակումը ուրախությամբ ընդունեցիք՝ գիտենալով, որ երկնքում ավելի լավ ունեցվածքներ ունեք, որոնք մնայուն են։ Հետևաբար, մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որովհետև այն մեծապես կվարձատրի ձեզ։ Պետք է համբերել իմանաք, որպեսզի Աստծու կամքը կատարելով՝ տիրանաք նրա խոստումին:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 10:32-36)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Հոկտեմբերի 13-ին Երևանում մեկնարկեց «Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը: Այն իրականացնում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ՕՔՍՖԱՄ Հայաստան և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունները` ՀՀ արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման նախարարությունների և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է բարձրացնել բնական աղետներին ենթակա բնակավայրերում երեխաների և համայնքների դիմակայունությունը և դարձնել նրանց պակաս խոցելի: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Բացման խոսքում ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը մասնավորապես ասաց.
— ԱԻ նախարար Ա. Երիցյանի անունից ողջունում եմ այս շնորհանդեսի բոլոր մասնակիցներին: Պիտի նշեմ, որ Հյոգոյի գործողությունների ծրագրին միանալուց ի վեր Հայաստանը էական ձեռքբերումներ է գրանցել ԱՌՆ ոլորտում: Ձևավորվել է ԱՌՆԱՊ հիմնադրամը և կյանքի կոչվել ԱՌՆ ազգային ռազմավարությունը: Արդեն բարի ավանդույթ են դարձել մեր գործընկերներ հետ համատեղ իրականացվող ծրագրերը: ԻՆչպես գիտեք աղետների դեմ պայքարը չի կարող որևէ կառույցի, այդ թվում նաև` ԱԻՆ, մենաշնորհը լինել: Երկիր կայուն զարգացումը պահանջում է բոլոր կառույցների ներգրավվածությունը: Դրան են ուղղված նաև այս ծրագիրը և օրերս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգը: Սրանք մեզ հնարավորություն կտան ավելի շատ մարդ ուսուցանել և ներգրավել ԱՌՆ գործընթացներում: Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:
ՀՀ ԿԳ փոխնախարար Մ. Մկրտչյանն ընդգծեց, որ սա այն հազվագյուտ ծրագրերից է, որտեղ բոլորը համագործակցում են, այլ ոչ թե մրցակցում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆ. Բերիկյանի խոսքերով` եթե նախկինում նման ծրագրեր լինեին, ապա Սպիտակի երկրաշարժից զոհեր ու տուժածների թիվն այդքան մեծ չէր լինի:
Հանդիպմանը ներկա ԵՄ ներկայացուցիչ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն նշեց, որ չնայած վտանգները հիմնական հնարավոր չէ կանխել, սակայն նման ծրագրերի օգնությամբ հնարավոր է նվազեցնել դրանց բացասական հետևանքները:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակից Ռադոսլավ Ռժեհակը շեշտեց, որ ուրախ է Հայաստանում տեսնել աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ջանքերի նման համախմբում.
— Հայաստանն այս առումով կարող է լավ օրինակ լինել շատ երկրների համար,- ասաց Ռադոսլավ Ռժեհակը:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության, ՕՔՍՖԱՄ Հայաստան և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք այնուհետև ավելի հանգամանալից ներկայացրեցին ծրագրի էությունը:
«Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը կիրականացվի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում և Երևանում: Միջոցառումները կիրականացվեն երեք հիմնական ուղղություններով՝
• տեղական համայնքների կարողության հզորացում առավել խոցելի բնակչության կարիքների բացահայտման ու արձագանքման գործում,
• խոցելի երեխաների (ներառյալ` հատուկ կարիքներով) իրավունքների արտացոլում ԱՌՆ քաղաքականության մեջ,
• վտանգների հանդեպ զգայուն տարածքներում երեխաների և դպրոցների կարողությունների ամրապնդում՝ ավելի լավ պաշտպանված լինելու, մեղմացնելու և աղետներին արձագանքելու գործում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ նա Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դեմ «ջղաձգվողներից» է.:
«Ես ջղաձգվող մարդկանցից մեկն եմ, ես շարունակելու եմ ջղաձգվել, քանի որ, ինչպես ասվեց, Հայաստանի համար այսօր, քանի դեռ կա Ղարաբաղի հարց, ընդունելի չէ ո՛չ Մաքսային միությունը, ո՛չ ԵՄ-ն»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքում կրկնել էր ավելի վաղ հնչեցրած իր տեսակետը, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանն այլևս անշրջելի իրողություն է և հավելել, որ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել։
Կազմակերպության մեկ այլ անդամ էլ՝ Արայիկ Հարությունյանը, ևս մեկ անգամ մեջբերելով Ղազախստանի Նախագահի հայտարարությունները, ավելացրեց, որ այդ ամենից ակնհայտ է, որ իրենց նախկին և ներկա դիրքորոշումը ճիշտ է՝ Ղարաբաղը դարձել է շահարկման առարկա. նա հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախկին և ներկա դիրքորոշումը աշխարհաքաղաքական դաշինքներին չինտեգրվելու, կամ «ոչ, ոչ»-ի տարբերակն է:
Աշխարահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն հոկտեմբերի 12-ին այցելել է Արցախ:ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա երգչուհու բացառիկ համերգը` նվիրված Արցախում զինադադարի հաստատման 20-ամյակին:
Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում արցախցի երիտասարդ օպերային երգիչներին դասավանդելու է Մոնսերատ Կաբալիեն: Ծրագրված է Մ.Կաբալիեի հանդիպումները Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
Մոնսերատ Կաբալիեն Արցախ է ժամանել իր հարազատների, իսպանացի տենորի և նվագակցողի հետ:
Այցի ծրագիրն իրականացվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և «Ստարմուս» ընկերության համագործակցությամբ: Համերգի գլխավոր հովանավորն է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ը: Հովանավոր՝ «Աֆինա Պալլադա ՓԲԸ–ը:
Մոնսերատ Կաբալիեն առաջին անգամ Արցախ է այցելել 2013թ. հունիսին։ Նույն թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել նրա «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը: Հենց Փարիզում էլ ճանաչված երգչուհին խոստացել է կրկին գալ Արցախ:
Մոնսերատ Կաբալիեն՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին ուղղված նամակում գրում է,- «…Վերադառնում եմ Արցախ և այս անգամ երգելու համար: Ձեզ հետ, Ձեր փոքրիկ, բայց ուժեղ երկրում կտոնեմ զինադադարի կնքման 20-ամյակը: Հուսով եմ տեսնել Ձեզ Ստեփանակերտում, հանդիպել իմ հին ընկերներին և երգել նրանց համար` հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման»:
Մոնսերատ Կաբալիեն ծնվել է 1933թ., Բարսելոնայում (Իսպանիա): Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը: 1974 թվականին ճանաչվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության պատվավոր դեսպան, 1991-ին՝ Խաղաղության դեսպան, 1994-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է:
81-ամյա Ջեյմս Ռոուզը փոխել է սեռը, գրում է The Daily Mirror-ը: «Ես միշտ իմացել եմ, որ ուրիշի մարմնում եմ»,- ասել է թագավորական ռազմածովային ուժերի նախկին ծովագնացը: Ռութ Ռոուզի (հիմա այդպես է նախկին զինվորականի անունը) միակ ափսոսանքն այն է, որ կուրծքը բավականաչափ մեծ չէ:
Բրիտանացու խոսքով՝ ինքն ուզեցել է կին դառնալ 9 տարեկանից: Ռոուզի երազանքը սկսել է իրականանալ մի քանի տարի առաջ, երբ ինքը, որ 3 երեխաների բաժանված հայր է, ունի 4 թոռ, սկսել է կնոջ պես ապրել ու համապատասխան հորմոնալ դեղամիջոցներ ընդունել: Սեռափոխության վիրահատությունն արվել է 2014 թ. հուլիսին:
«Դա շատ ցավոտ էր, վերականգնվելու համար 6-8 շաբաթ պահանջվեց: Բայց ես շատ գոհ եմ արդյունքից»,- նշել է ներկայիս Ռութ Ռոուզը:
Պարբերականը նշում է, որ Ռոուզն ամուսնացել է 1961թ. և կնոջ հետ ապրել է 42 տարի: «Ես կնոջս չէի ասում իմ զգացմունքների մասին: Կարծում էի, որ եթե ամուսնանամ, այդ զգացողությունները կանհետանան: Բայց դրանք չանհետացան»,- ասել է նախկին զինվորականը:
Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 13-16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 17-ին հյուսիսային և արևելյան շրջաննեևում, առավելապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև:
Քամին` հարավ–արևմտյան 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-16-ին էապես չի փոխվի, հոկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի 2-30:
Երևանում` հոկտեմբերի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 17-ին սպասվում է ամպամածության ավելացում, էական տեղումներ չեն սպասվում:
Ֆրանսիայում Twitter սոցցանցի օգտատերերը հնարավորություն են ստացել դրամական միջոցներ փոխանցել իրենց հետևորդներին անմիջապես միկրոբլոգի միջոցով. այս մասին հայտնում են ԶԼՄ-ները
Այդ ծառայությունը, որը հասանելի է ցանկացած միկրոբլոգերի, ով բանկային հաշիվ ունի Ֆրիանսիայի տարածքում, հնարավոր է դարձել Twitter-ի և S-Money-ի հետ համագործակցության արդյունքում։
S-Money-ն ֆրանսիական BPCE բանկային խմբի ստորաբաժանումներից է։
Դրա հետ մեկտեղ ընկերությունը չի հայտնում, թե ինչպես է պահպանվելու վճարումների գաղտնիությունը։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմը տեղեկացնում է, որ աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթի հետ:
Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության շարունակականությունը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, հարևան երկրի հետ նախապայմաններով խոսելը և Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը: Նա նկատել է, որ ի տարբերություն Գերմանիայի՝ Թուրքիան գնում է պատմությունը կեղծելու ճանապարհով:
Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի խորհրդարանին 2005 թվականին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար: Նա համոզմունք է հայտնել, որ նման ոճրագործություններն ընդունելու և դատապարտելու ճանապարհով միայն հնարավոր կլինի կանխել դրանց կրկնությունը հետագայում:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումը հիմնախնդրի հարցում: Նա ընդգծել է, որ Հայաստանը հիմնահարցի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում ընթացող բանակցությունների շրջանակում: Բունդեսթագի նախագահն իր հերթին անթույլատրելի է համարել հակամարտության ռազմական լուծումը:
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.