23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հոկտեմբերի 7-9-ը Հայաստանում էին գտնվում Գերմանիայի տնտեսական հարաբերությունների և արտահանման վերահսկողության դաշնային գրասենյակի (BAFA), Լեհաստանի, Շվեդիայի, Ռումինիայի և Բուլղարիայի ԱԳՆ-ի փորձագետ-ներկայացուցիչները՝ ռազմական նշանակության արտադրանքի (ՌՆԱ) արտահանման վերահսկողության ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործման և միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացմանը նվիրված համաժողովին մասնակցելու համար:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հոկտեմբերի 7-8-ը անցկացված ՌՆԱ ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործմանը նվիրված աշխատանքային քննարկումներին և հոկտեմբերի 8-ին միջգերատեսչական համագործակցության ամրապնդման խնդիրների նվիրված համաժողովին մասնակցել են ՀՀ պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների, ԱԱԾ և ոստիկանության ներկայացուցիչներ:
Գերմանիայի տնտեսական հարաբերությունների և արտահանման վերահսկողության դաշնային գրասենյակի և ԵՄ անդամ պետությունների փորձագետ-ներկայացուցիչներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային օրենսդրության կատարելագործման և միջգերատեսչական համագործակցության ամրապնդման հարցեր, ներկայացվել է եվրոպական երրկների փորձը ՌՆԱ արտահանման հսկողության ոլորտում: Կարևորելով անցկացված քննարկումները և փորձագետ-ներկայացուցիչների աշխատանքը՝ Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի և համագործակցության համար:
ՀՀ պաշտպանության նախարարություն
Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի Ավլաքիի՝ Հայաստանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում 2014 թվականի սեպտեմբերի 10-ին ձերբակալվել է առերևույթ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող Ավագյանը։
Նույն օրը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահելու վայրից իրազեկում է ստացվել, որ ձերբակալված Ավագյանի թիկունքին, ձախ ուսին, ծնկին կան կարմրավուն հետքեր, իսկ աջ ոտնաթաթի հոդերին՝ վերքեր։
Ստացված իրազեկման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր, նշանակվել՝ դատաբժշկական փորձաքննություն։
Նախապատրաստված նյութերը սեպտեմբերի 19-ին ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քննչական ենթակայության կարգով հետագա ընթացքը լուծելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այս պահին ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», քիչ առաջ ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի անդամակացության մասին պայմանագիրը:
Հոկտեմբերի 10-ի երեկոյան, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, եռօրյա այցով Հայաստան կժամանի Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը:
Հոկտեմբերի 11-ին` ժամը 10:00-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր կկատարվի հոգեհանգիստ հայ և ասորի նահատակների համար:
Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ս. Պատարագի ավարտին, քույր Եկեղեցիների հովվապետերի նախագահությամբ կկատարվի աղոթքի արարողություն Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Ընդդիմադիր երեք ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», Երևանի Ազատության հրապարակում անցկացնում են համապետական հանրահավաք։
Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը.
Նա նշեց, որ իր ողջ ասելիքը նա կարտահայտի հաջորդ հանրահավաքին:
«Երբեք ու երբեք չի եղել՝ ինչ-որ բան հայտարարեմ ու իմ հայտարարությունից հետ կագնեմ: Ինչ այստեղ ասելու եմ, ես կատարելու եմ: Ես այսօր լսելու եմ իմ կոլեգաների ելույթները և ելույթ եմ ունենալու հաջորդ հանրահավաքին»,-ասել է նա:
***
«Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հայտարարել է, որ այսօրվանից նորաստեղծ շարժումը գլխավորելու են Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայ ազգային կոնգրեսը։
«Շարունակելով հանդերձ մեզ հետ համագործակցությունը խորհրդարանական մակարդակում, Դաշնակցությունը ինչ-ինչ նկատառումներով հարմար չի համարել մաս կազմել համաժողովրդական շարժմանը, և մենք հարգանքով ենք վերաբերվում նրա դիրքորոշմանը։ Ինչևիցե, կարևորն այն է, որ կազմի մասնակի փոփոխությունից հետո էլ հրաշալի քառյակը շարունակում է մնալ նույնքան հրաշալի քառյակ»,-հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը ու ավելացրեց. «Հակառակ որոշ հորինված կասկածների ու բամբասանքների՝ Ռոբերտ Քոչարյանը և «Օրինաց երկիր» կուսակցությունը այս շարժման հետ որևէ առնչություն չունեն։ Եթե նրանք ուզում են մեզանից անկախ կամ մեզ զուգահեռ պայքարել սարգսյանական ռեժիմի դեմ, թող պայքարեն, ոչ ոք նրանց չի խանգարում, ավելին՝ դրա համար նույնիսկ շնորհակալ կլինենք նրանց:
…Սարգսյանական ռեժիմը լիովին սպառված է, ընդ որում թե՛ հայ ժողովրդի, թե՛ նաև արտաքին աշխարհի աչքում։ Նրա կառավարման յուրաքանչյուր օր կորուստ է երկրի և ժողովրդի համար, իսկ նրա գոյության երկարաձգումը՝ անխուսափելի աղետ, որից խուսափելու միակ միջոցը շուտափույթ և ամբողջական իշխանափոխությունն է, այսինքն՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ինչ վերաբերում է իշխանափոխության իրականացման փաթեթային, թե փուլային տարբերակներին, կամ արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ապա այդ մասին խոսք կլինի հաջորդ հանրահավաքում»:
***
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, որ միայն լեգիտիմ իշխանությունը կարող է հաշվետու լինել ժողովրդին, չունենալ քաղբանտարկայլներ, չհեգնել Շանթ Հարությունյանին, Վալոդյա Ավետիսյանին և Վարդան Պետրոսյանին:
Անդրադառնալով այսօր Հայաստանի Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալուն, Րաֆֆի Հովհաննիսյանը ընդգծել է, որ հերթական անգամ արհամարհվեց ժողովրդի ձայնը:
***
Ելույթով հանդես է եկել նաև ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: «Ակնհայտ է, որ մեր երկրում չկա ո՛չ սահմանադրական բարեփոխումների հասարակական պահանջ, ո՛չ էլ անհրաժեշտություն: Չկա, քանի որ այն ծանր վիճակը, որում հայտնվել է երկիրը, պայմանավորված չէ դրանով: Ի՞նչ իմաստ ունեն այդ փոփոխությունները, եթե շարունակաբար իշխանությունը բռնազավթվում է մի խումբ մարդկանց կողմից»:
***
Հանրահավաքին հաջորդած երթն ավարտվել է: Երթի մասնակիցները վերադարձել են Ազատության հրապարակ: Հրապարակ է եկել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ Գագիկ Ծառուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը երթից հետո հեռացան:
Ուղիղ միացումը՝ civilnet.am-ի
Պատրանքներով տարուիլը արդեօ՞ք յատուկ է միայն մեր ժողովուրդին, չեմ գիտեր….Բայց ուշագրաւ փաստ են մեր պատրանասիրութիւնը, ինքնախաբէութեամբ օրօրուիլը….Գուցէ բարոյական քաջութի՞ւնը կը պակսի մեզի տեսնելու եւ դիմագրաւելու մերկ ճշմարտութիւնը, այնպէս ինչպէս կայ ան…: Որպէս ազգ ու երկիր, ազատագրուելու ճանապարհին վրայ, կը խորհիմ որ էական քայլ է թօթափել մեր ազգային-հաւաքական մարմնէն ամէն ինքնախաբէութիւն եւ պատրանասիրութիւն….Ճշմարիտ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄՆ ալ այդ կը պահանջէ….
***
Հանրահաւաքներուն չեմ հաւատար ընդհանրապէս….անոնք ամբոխային տրամադրութիւն միայն կը գրգռեն եւ ի վերջոյ կը ծառայեն խումբ մը մարդկանց սեփական շահերուն….Այնտեղ տիրող մթնոլորտը երբեք չառաջնորդեր լուրջ միտքերու արտադրման, պատասխանատուութեան ոգիի առկայծման, ազգային նոր ծրագիր մշակելու յանձնառութեան….Մեր երկրի զարգացման հեռանկարը այլ տեղ պիտի փնտռել….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի ժամանակ տեղի կունենա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին փաստաթղթի ստորագրման արարողությունը։ Երևանյան ժամանակով ժամը 17.00-ին կլինի հայտարարություն մամուլի համար։
Ուղիղ միացումն՝ այստեղ
Հոկտեմբերի 10-ին, ժամը 11.46-ին ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհին` Ռուբլյովկա ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ զոհ և մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 101-րդ կմ-ում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 29UO743 պ/հ և «ՎԱԶ-2101» մակնիշի 10SO904 պ/հ (վարորդ` Հ. Ե. ծնվ. 1946թ.) ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝Ս. Խ.-ին ծնված 1991թ. և ուղևոր` Ա. Ս.-ին ծնված 1990թ., տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով՝ տեղի ուժերով, դուրս են բերել ավտոմեքենայից, վերջիններս հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալված Գարեգին Ա.-ի մարմնի վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել են առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Գարեգին Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի Սևանի բաժնի ոստիկանները իրեն բնակարանից բերման ենթարկելու ժամանակ բռնություն են գործադրել ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների նկատմամբ:
Գարեգին Ա.-ն նշել է նաև, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում մեկ այլ ոստիկան ևս բռնություն է գործադրել իր նկատմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ադրբեջանում գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի մարմինը փոխանցվել է հայկական կողմին:
Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի տեղեկացմամբ, մարմնի փոխանցումը կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Ղազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղի տարածքում:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Արտուշի Պետրոսյանը գերեվարվել էր օգոստոսի 7-ին, Ադրբեջանի Աղբուլաղ գյուղում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաջորդ օրը տեղեկություն էր տարածել, որ նախօրեին գերեվարված Կարեն Պետրոսյանը «հանկարծամահ»է եղել:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.