Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը նշում է, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում դեղերի պարտադիր դրոշմապիտակավորումը ներառելը հանգեցնում է մասնավոր հատվածի համար մի շարք խնդիրների:
Այսօր կայացած մամուլի ասուլիսում նա նկատեց, որ նախատեսված փոփոխությունները սովորաբար քննարկվում են մասնավոր հատվածի հետ, այնինչ այս փոփոխությունն առանց քննարկման է ընդունվել և արագ հաստատվել է: «Կոպիտ ասած՝ դա մեզ համար անակնկալ էր»,-ասաց նա:
Սամվել Զաքարյանը նշեց, որ այս փոփոխությունը հանգեցնելու է նրան, որ մատակարարը չի կարողանալու ժամանակին հասցնել դեղամիջոցը սպառողին, ինչպես նաև արտահանման հարցում խնդիրներ է առաջանալու: Նա պարզաբանեց, որ դեղերի փաթեթավորումները շատ տարբեր են և անհրաժեշտ է դրոշմապիտակավորումը ձեռքով իրականացնել, ինչն էլ բերում է մեծ ծախսերի, իսկ դա կազդի դեղերի գնի վրա, առավել ևս որ բողոքներ կան, թե դեղերի գները տատանվում են։
«Դրոշմապիտակավորման այսպիսի համակարգ աշխարհ ոչ մի երկրում չկա»,-ասաց նա:
Նա նշեց, որ թեև Առողջապահության նախարարությանը ներկայացրել է, թե հնարավոր է՝ դեղերը երկուսից-հինգ դրամ թանկանան, սակայն իրենց համար հասկանալի չէ, թե ինչպիսի ուսումնասիրություն են կատարել՝ նման եզրահանգման գալու համար:
Բանախոսն ասաց, որ թեև դրոշմապիտակավորման համակարգի ներդնումը բացատրվում է ստվերի դեմ պայքարով, սակայն դեղագործությունը ամենաթափանցիկ ոլորտն է:
«Պետության կողմից դրոշմապիտակավորման համար ծախսվող գումարներն իրականության մեջ չեն բերի իրենց ակնկալած արդյունքները»,-ասաց նա և նշեց, որ կրկին դիմում են Նախագահին, կառավարությանը, որպեսզի նրանք հասկանան, որ դեղերը հասարակ ապրանքատեսակներ՝ լիմոնադ, օճառ չեն, և այսպիսի քայլերը կբերեն «պարալիզացման»:
Tert.am-ի դիտարկմանը, թե ի՞նչ միտում է տեսնում ոլորտի ներկայացուցիչը Կառավարության այս քայլում՝ հաշվի առնելով, որ դեղագործությունը գերակա ոլորտ է ճանաչվել, Սամվել Զաքարյանը պատասխանեց. «Մենք քաղաքական հարց սրա մեջ չենք տեսնում: Մենք էլ ենք ցանկանում, որ ստվերային տնտեսությունը մաքսիմալ կրճատվի, սակայն անհրաժեշտ է այդ պրոցեսում մասնագիտորեն հիմնավորված որոշումներ կայացվեն»:
Դեղարտադրողների միության նախագահը նշեց, որ Կառավարության համար իրենք միշտ օրինակելի գործընկերներ են եղել և կարծում է, որ այս որոշման մեջ թաքնված նպատակ չկա:
Այնուհանդերձ, նա նաև կոռուպցիոն վտանգ է տեսնում այս փոփոխության մեջ, ինչպես նաև նշում, որ եթե օրինակ դրոշմապիտակավորվի ամբողջ դեղի փաթեթը, դեղատներն այլևս հատով դեղեր չեն կարող վաճառել:
- 12:10Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա
- 22:15Լևոն Ալթունյանի խայտառակ «կապրիզը» մարդկային կյանքերի հետ է խաղում. ահազանգում է քաղաքացին
- 12:23Ավանդական չինական բժշկություն. մարդու կյանքը կաթվածի ժամանակ հնարավոր է փրկել
- 13:35Մոտակա 14 տարում մահվան հավանականությունը՝ արյան անալիզի շնորհիվ
- 18:10Խնայեք ձեր երեխաներին՝սմարթֆոնները կուզիկության պատճառ կարող են դառնալ (լուսանկարներ)
- 11:30Աչքերը շատ բան կարող են ասել ձեր հիվանդության մասին
- 11:53Անսպասելի բացահայտում. գեյ տղամարդիկ և բիսեքսուալներն ավելի հաճախ են տառապում մաշկի քաղցկեղով
- 13:20Մարմնի տհաճ հոտը գուժում է ձեր հիվանդության մասին
- 17:36Ինչպե՞ս պահպանել տեսողությունը համակարգչով աշխատելու ժամանակ
- 12:41Հայազգի բժիշկ Գագիկ Ավագյանն Ուկրաինայում բուժել է քաղցկեղով տառապող մարդկանց (տեսանյութ)
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.