23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Վերաքննիչ քրեական դատարանում, այսօր Արմեն Դանիելյանի նախագահությամբ (դատավորներ Արշակ Խաչատրյան և Լիլիթ Թադևոսյան ) Գրիգոր Կյուրեղյանի գործով հերթական դատական նիստն էր:
Ըստ դատավճռի՝ Գրիգոր Կյուրեղյանը Lemon loung cafe սրճարանի դիմաց իր մոտ ապօրինի պահվող՝ գործով չպարզված հրազենով 9 անգամ կրակել է Վ.Հովհաննիսյանի ուղղությամբ՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։
Արձակված մյուս գնդակներն անդրադարձվել են ճանապարհի ասֆալտե ծածկույթից և սլացել տարբեր ուղղություններով՝ իրական վտանգ ստեղծելով տարածքում հավաքված մարդկանց կյանքի համար:
Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Առաջին ատյանի դատարանում:
Վերաքննիչ քրեական դատարանում այս գործով դատական նիստերը, մեղմ ասած, հանգիստ չեն անցնում: Այս անգամ էլ դատարանի առաջ մի հոծ բազմություն էր հավաքվել: Մոտ 40 հաղթանդամ տղամարդիկ սպասում էին նիստի սկսվելուն:
Վերջապես ներս թողեցին, և բոլորն անցան դահլիճ: Թե ինչպես այդ մոտ քառասուն տղամարդը տեղավորվեցին ընդամենը չորս նստարանի վրա, երևակայել է պետք. մի քանիսը պարզապես իրար գիրկ էին նստել: Մեկը մյուսին ասում է՝ «ախպե’ր, հո ծանր չե՞մ»:
«Ընկե’ր, իշաոտնուկ չկա՞ բերեք, նստեք»,- խոսակցությանը խառնվեց մեկ ուրիշը:
Մինչ դատարանի դահլիճը «բեսետկայի» էր վերածվել, ու մարդիկ կատակում էին դեսից դենից` բերեցին նաև ամբաստանյալին:
Վերջապես դատական նիստը սկսվեց, սակայն առանց մեղադրող կողմի և պաշտպանի:
Ամբաստանյալ Գրիգոր Կյուրեղյանն էլ հրաժարվեց առանց իր պաշտպանի մասնակցել դատական նիստին:
Դատարանը ստիպված էր նոր օր նշանակել: Բայց օր որոշելն էլ այս նիստին մի իսկական կոմեդիայի վերածվեց: Երկու դատավորները «թաքնվեցին» նախագահող դատավորի հետևում, քննարկեցին, հետո, հավանաբար, զգացին, որ իրենց քայլը կոռեկտ չէ, սկսեցին բարձր քննարկել.
-Ախպեր, դիր 16-ին, չես խանգարում,- դատավոր Արշակ Խաչատրյանի առարկությանը պատասխանեց դատավոր Լիլիթ Թադևոսյանը:
-Ամբաստանյալ, քեզ հարմա՞ր ա:
-Հարմար ա, հո տնից չեմ գալիս, որ հարմար չլինի,- եղավ պատասխանը:
Հռիփսիմե Գալստյան
ՎԱԽՆ է որ մեզ կը ստրկացնէ….մեզ կը ստիպէ որ սուտ խօսինք, մեր բուն մտածածը թաքցնենք, մեր էութիւնը կեղծենք….կը ստիպէ որ ԴԱԴՐԻՆՔ ԱԶԱՏ ԸԼԼԱԼԷ….Բարոյական քաջութիւնը ազատութեան մեկնակէտն է, անոր էական պայմանը….
***
Ես զիս այնքա՛ն համահունչ կը զգամ տարուան այս եղանակին….Աշուն է իջած տարիներուս վրայ, տակաւ կը նահանջեն գարունն ու ամառը կեանքիս, որոնք համակ էութիւնս եռեւեփեցին վառ ապրումներով, յոյզերով հոգեխռով…մերթ.հրավառութիւն դարձան հրաբորբոք, մերթ՝ լուսավառութիւն արեւափայլ….Հիմա աշուն է դալուկ, դալկահար, սակայն դեռ կը յամենան ոսկին եւ հուրը սրտի ու մտքի…
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Իսլամականների «Չկա աստված, բացի Աստծուց» գրությամբ սև դրոշն արդեն ծածանվում է Այն ալ-Արաբի կամ Քոբանիի վրա, սահմանի մյուս կողմում թուրքական կարմիր դրոշն է՝ կիսալուսնով և աստղով:
Ինչպես ասում են՝ բարի հարևանություն «խալիֆայության» հետ, եթե նման հարևանությունն ընդհանրապես կարող է բարի լինել:
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի անդամների հետ: Այս մասին տեղեկացրել է նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով, հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակը,-հաղորդել :
Խորհրդակցությանը ներկա են եղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի պետ Արթուր Արիստակեսյանն ազատվել է աշխատանքից:
Ոստիկանության լրատվական բաժնից հայտնում են, որ Արթուր Արիստակեսյանը նշանակվել է 6-րդ վարչության կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետի պաշտոնում, որը թափուր էր նախկին պետ Միհրան Դավթյանի ազատվելուց հետո:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպայում մարդու իրավունքների հիմնական երաշխավոր հանդիսացող կառույցի՝ ԵԽ-ի հետ համագործակցությունն ու վերջինիս աջակցությունը մեր երկրում իրականացվող շարունակական բարեփոխումներին: Նախագահի խոսքով, այդ ամենում, անշուշտ, մեծ դեր է վերապահված ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ինստիտուտին, որի հետ Հայաստանն ավանդաբար կառուցողական և փոխշահավետ մթնոլորտում արդյունավետ համագործակցություն է ունեցել: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ պարոն Մուիժնիկսի պաշտոնավարման ընթացքում էլ այդ փոխգործակցությունը շարունակվում է և վստահություն է հայտնել, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի այցելությունը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություններում:
Նիլս Մուիժնիկսը նշել է, որ տարբեր երկրներ իր այցելությունների ժամանակ աշխատանքային հագեցած օրակարգից տվյալ երկրի համար առավել կարևոր որոշակի խնդիրներ է առանձնացնում, որոնց վրա էլ կենտրոնանում է հանդիպումների ընթացքում: Հայաստան այցելելիս, ըստ նրա, որոշել են կենտրոնանալ դատական համակարգի բարեփոխումների, կանանց և տղամարդկանց հավասարության ու ընտանեկան բռնությունների դեմ պայքարի հարցերի վրա: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդգծել է, թե ուրախ է տեղեկանալ, որ այդ բնագավառներում առաջընթաց է արձանագրվել:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին, ԵԽ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, այդ թվում՝ մի շարք ուղղություններով բարեփոխումներին: Հանրապետության Նախագահը նշել է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են հետևողական և որ ամենակարևորն է՝ դրանք կրում են շարունակական բնույթ: Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հայաստանը լուրջ առաջընթաց է ունեցել անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում, որոնց արդյունքները տեսանելի են և անշրջելի:
2014 թվականի սեպտեմբերի 20-ին` ժամը 19:00 -ին, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ Վարդենիսի հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ Հրավարդ Ռաֆիկի Սարգսյանը, ով գիտակցության չգալով՝ օրեր անց՝ սեպտեմբերի 24-ին, մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ՓԲԸ-ում։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հ.Սարգսյանի որդին՝ Մանուկ Սարգսյանը, 2014 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել, որ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին` ժամը 18:30-ի սահմաններում, իր «BMW» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Երևան ավտոճանապարհով երթևեկելիս՝ վազանց կատարելու ժամանակ, առջևի համընթաց երթևեկող «Վազ 21015» մակնիշի ավտոմեքենան փակել է իր ավտոմեքենայի ճանապարհը:
Ինքը կանգնեցրել է ավտոմեքենան, որից հետո «Վազ 21015» մակնիշի ավտոմեքենայից իջած 2-3 անծանոթ անձինք ազդանշան տալու հարցի շուրջ վիճել են իր և իր հոր` Հ.Սարգսյանի հետ, ծեծի ենթարկել իրենց` պատճառելով մարմնական վնասվածքներ, որի պատճառով հայրը տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 25.09.2014թ. Հ.Շաբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
02.10.2014թ. Զ.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մ. Հակոբյանին հոկտեմբերի 6-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 -րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին։
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նույն օրվա որոշմամբ, նախ բավարարել է քննիչի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով, ապա բավարարել է նաև մեղադրյալի պաշտպանի միջնորդությունը՝ թույլատրելով կալանքի փոխարեն Մ.Հակոբյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ուղարկվելով ոստիկանության կադրերի ռեզերվ: Նրա փոխարեն՝ այդ պաշտոնում նշանակվել է Արտակ Հարությունյանը:
Այս մասին «Հայկական Վարկած»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից` նշելով, որ քիչ հետո ավելի մանրամասն կներկայացնեն նրա տվյալները:
ՀՀ ոստիկանության պետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:
Վ
. Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ Արմավիրի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Արթուր Հովհաննիսյանը:
Քաղաքացի Լարիսա Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում Տիգրան Ն.-ին ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վկա Լարիսա Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության` պետական հատուկ ծառայություն իրականացնող անձը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, գործի իրական հանգամանքները խեղաթյուրելու նպատակով իրեն հորդորել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ գործով մեղադրյալ Մխիթար Ն.-ի` տուժող Տիգրան Ն.-ին դանակահարելու նախնական դիտավորություն ունենալու վերաբերյալ, այնուհետև սպառնացել է, որպեսզի Լարիսա Հ.-ն լրացուցիչ հարցաքննությունների ընթացքում պնդի նախկինում տված իրականությանը չհամապատասխանող իր ցուցմունքը:
Կատարվում է նախաքննություն:
Վերջերս քննարկման դրվեց օրենքի նախագիծ, ըստ որի մինչև 30 շաբաթական երեխայի սեռի մասին ծնողին ինֆորմացիա չպետք տրվի, ինչը նպատակ ուներ կանխելու անցանկալի պտղի հեռացման դիմելու խնդիրը: Սակայն նախագիծը կարծես չեն շտապում կյանքի կոչել:
Ինչ ընթացքում են քննարկումները, պարզաբանում է Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
— Տիկին Ավագյան, վերջերս շատ է խոսվում նախքան երեխայի ծնունդը նրա սեռը ծնողին հայտնելու վերաբերյալ օրենքի ընդունման մասին: Արդյո՞ք այդ օրենքը կարող է կիրառվել, չէ որ այն մարդու իրավունքների սահմանափակում է:
— Մենք մշակեցինք օրենքի նախագիծ, որ մինչև 30 շաբաթական ժամկետը երեխայի սեռի մասին ծնողին ինֆորմացիա չտրվի, բայց դա առաջացրեց մեծ առարկումներ. առաջինը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնեց իր անհամաձայնությունը, նշելով, որ դա սահմանափակում է մարդու իրավունքը և մարդը պետք է իրազեկված լինի իր օրգանիզմում կատարվող բոլոր փոփոխությունների մասին: Բացի այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրեց փորձագետների եզրակացությունը տարբեր երկրներում այդ փորձը կիրառելու արդյունավետության մասին և ստացվեց, որ օրենքի սահմանափակումը շատ բացասաբար է անդրադառնում կանանց առողջության վրա. բարձրացել է կանանց հիվանդացությունը, որովհետև երեխայի սեռը ավելի ուշ ժամկետում է պարզվում, մայրը որոշում է երեխային հեռացնել ու դա վնասում է կնոջ առողջությանը, անգամ լինում են մահացության դեպքեր:
—Ի՞նչ եք կարծում՝ եթե նույնիսկ օրենքի ընդունվի, այն չի՞ նպաստի կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը:
-Իհարկե կբերի, եթե ինֆորմացիա չտրվի, ապա միևնույն է՝ կինը տարբեր ճանապարհներով կփորձի իմանալ երեխայի սեռը և դա բնականաբար կմեծացնի կոռուպցիոն ռիսկերը, իսկ հսկելը շատ դժվար է:
—Իսկ ի՞նչ պետք է անել սելեկցիոն աբորտները կանխելու համար:
-Առաջարկում եմ նախ բարձրացնել ծնելիության մակարդակը, եթե մենք խթանենք ծնելիությունը, ապա ինքնաբերաբար հարցը կլուծվի: Եթե ընտանիքը ունենա երկուսից ավելի երեխա, ապա տղա էլ կունենա ու հարցը կլուծվի: Բացի այդ, երկրորդ խնդիրը դա տղա երեխայի նախապատվությունն է հայկական մտածելակերպի մեջ: Մենք պետք է բարձրացնենք կնոջ դերը, այսինքն պետք է ցույց տանք, որ աղջիկը շատ ավելի հուսալի զավակ է տղայի համեմատությամբ: Օրինակ՝ բերեմ մի պարզ վիճակագրություն. ծերանոցներ հանձնված երեխաներ ունեցող ծերերի մեծ մասը տղաներ ունեն, ոչ թե աղջիկներ: Ուղղակի հասարակության մեջ աղջկա նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխել: Բացի այդ աղջիկներն այսօր ավելի շատ բարձրագույն կրթություն են ստանում, ավելի շատ աշխատատեղեր ունեն: Հասարակության մեջ կինը երբեք չի եղել ճնշված վիճակում, այլ միշտ իր կարծիքը հաշվի են առել, մենք շատ կանայք ենք ունեցել, որոնք պատերազմների ժամանակ զենքը ձեռքին տղամարդկանց կողքին են եղել, այ հենց Վարդանանց ճակատամարտում՝ Մեծ տիկնոջ գլխավորությամբ: Մեր հասարակության մեջ մոր կերպարը պետք է կարևորվի. սա է առաջարկում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Իսկ սելեկտիվ աբորտների հաջորդ՝ երրորդ կետը, որի վրա մենք աշխատում ենք, ինֆորմացիա չտալն է, որպեսզի աբորտ չանեն, բայց, եթե մարդը մտքին դրել է, որ, աղջիկ լինելու դեպքում պիտի պտուղը հեռացնի,ապա մենք չենք կարող արգելել, մենք պետք է ուղղակի աշխատենք, որ մարդը հավասար նայի իր զավակներին՝ կարևոր չէ աղջիկ, թե տղա, որովհետև կարևորը առողջ երեխա ունենալն է: Մենք հիմա սկսել ենք աշխատել նաև եկեղեցու հետ, այդ խնդրով նաև եկեղեցու հետ մի քանի համաժողովներ ենք արել: Ընդհանուր հասարակության աջակցությունը, միջամտությունը, մասնակցությունն ենք ակնկալում, որպեսզի մեր երկրում կարողանանք սեռով պայմանավորված աբորտների թիվը նվազեցնել: Ես հույս ունեմ, որ մեր հասարակությունն այնքան խոհեմ է, որ տղա ունենալու համար ոչ թե աղջկան կհեռացնի , այլ նորից երեխա կունենա, որպեսզի տղա ծնվի: Գիտեք՝ ես չեմ էլ կարող մեղադրել, բոլորն էլ ուզում են տղա ունենալ, բայց բոլորովին չի կարելի առողջ աղջկան հեռացնել հենց սեռի համար, այ դա է սխալը, որովհետև, եթե արդեն պտուղ ունես, ուրեմն պետք է, որ այդ երեխան լույս աշխարհ գա:
Սեդա Ավետիսյան
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.