Կին — տղամարդ հարաբերությունը հավերժական թեմա է, որի շուրջ խոսք ու զրույցը միշտ էլ արդիական է: Հետաքրքիր է զրույցը բանաստեղծ Մերուժանի հետ, որի ստեղծագործությունների հիմնական թեման կին է:
-Դուք Ձեր ժողովածուներում ձոներ ունեք նաև պոռնիկներին, որոնց գոյության անհրաժեշտությանն արդեն հարզարավոր տարիներ է, ոչ ոք չի կասկածում: Սակայն կնոջ գրավչության ֆենոմենը մինչ օրս անլուծելի է մնում, այնուամենայնիվ, ինչն է կնոջ մեջ գերադասելի տղամարդու համար:
— Սովորաբար այն տղամարդիկ են նետվում դեպի Ձեր ասած կանայք, ովքեր մտավոր կարողություն չունեն, այլասերված են, անճաշակ են, նրանց հմայում է կնոջ երևացող մասը:Ճիշտ է տղամարդը աչքերով է սիրում, բայց միևնույնն է, տղամարդը կնոջ մեջ գերադասում է կանացիությունը, հմայքը, քնքշությունը, իսկ պոռնիկներին՝ այդ բառի լայն իմաստով, նրանք օգտագործում են իրենց կարիքների համար, նրանց աշխատեցնում են, վարվում են այնպես, ինչպես չէին համարձակվի վարվել սիրելի կնոջ հետ, բայց և գնահատում են, որպես անհրաժեշտություն:
Այժմ տղամարդիկ փոխվել են, մի գուցե սոցիալական պայմանների արդյունք է, բայց նրանց ավելի շատ ձգում են աշխատող, գումար վաստակող, բաց վարքի տեր կանայք: Նույնիսկ մեծահարուստ տղամարդիկ են փոխվել, միգուցե Ռուսաստանի կամ Արևմուտքի ազդեցությամբ, բայց նախկինում գերադասում էին ունենալ համեստ, խոնարհ կին, հիմա ընդհակառակը, ուզում են ունենալ հանրաճանաչ, գործունյա, կամային կին այդ հոգեբանության փոփոխությունն եմ ուզում հասկանալ, ինչո՞վ է դա պայմանավորված:
— Այսինքն՝ երևելի լինեն, հայտնի լինեն հասարակությանը, կամ փող հայթհայթելու միջոց ունենան: Եթե կինը տղամարդու համար ծառայեց որպես եկամտի աղբյուր, ապա նա ինքնին արդեն դուրս կմղվի կանացիությունից, իսկ տղամարդը, որպես տղամարդ այլևս արհամարհված կլինի կնոջ կողմից: Մենք չպետք է կնոջը դարձնենք բանող, ծառայող և միաժամանակ նրանից պահանջենք կանացի նրբություն: Ես ճանաչում եմ արտիստների, որոնք և բարոյապես մաքուր են, և արտաքինով գեղեցիկ և շահութաբեր են որպես ընտանիքի աշխատող կին, իհարկե, այս տեսակը հազվադեպ է հանդիպում, սակայն կա:
Իսկ երբ տղամարդը թույլ է տալիս, որ իրեն պահի կինը, ապա կինը դառնում է սանձարձակ, իսկ երբ նա և հմայիչ է, և փող ստեղծող, արդեն արհամարհանք է տածում իր տղամարդու նկատմամբ:
—Երբ կինը կարողանում է իր գումարն աշխատել տղամարդուն՝ նրա հետ արդեն դժվար է լինում: Այսինքն նա արդեն կարողանում է իր սոցիալական խնդիրները լուծել ու մնում է միայն սերը, իսկ այն դեպքում, երբ տղամարդը չի արդարացնում նրա սպասելիքները կինը սկսում է փնտրել իր իդեալին, քանի որ դա նրան օդի պես անհրաժեշտ է:
-Ինչպես տրված է ի վերուստ, հարուստը չի կարող ազնիվ լինել, իսկ ազնիվը հարուստ չի կարող լինել: Դա նաև վերաբերում է կնոջը, սեռերի տարբերություն չկա, մի տարբերությամբ, որ այդպիսի կինն արդեն դառնում է առուծախի առարկա, նա առարկայական գոյություն է դրսևորում,իսկ մենք ուզում ենք բարոյական գոյություն դրսևորի հասարակության մեջ:
Հիշնեք մի բան,որ այն կինը,որը կարողանում է սեփական միջոցներով,հնարավորություններով հարստություն ստեղծել, նրա համար ամուսին ունենալու հանգամանքը կարևոր չէ: Քիչ են այն կանայք, ովքեր և ստեղծագործող են և աշխատունակ են և բարոյապես մաքուր են; Բայց բացի այդ, կա նաև իր ամուսնուց վեր ոչինչ չտեսնող կնոջ տեսակ:
-Բայց դա ամուսնու արժանիքն է, որովհետև, եթե տղամարդիկ որոնում են օբյեկտ, որին պահի տակ կարող են տիրանալ և հետո թողնել, ապա կանայք միշտ փնտրող են, նրանք ամբողջ կյանքում փնտրում են իրենց միակին:
—Չեմ առարկում, բայց պետք է հիշել մի բան. կինն ավելի խստաճաշակ է, ավելի պահանջկոտ, քան տղամարդը, տղամարդն իրականում թույլ էակ է, այո իրականում կանանց սեռն ավելի հզոր է: Կինը կարող է հպատակեցնել տղամարդուն ,իսկ տղամարդը հակառակը անել չի կարող: Կինը չի սիրում հպատակվել, կինը սիրում և ընտրում է անկախ նրանից, թե այդ տղամարդը ով է: Մենք շատ հարուստ տղամարդկանց գիտենք, որոնց իրենց կանայք լքել են և գնացել ավելի քիչ հարստության տեր տղամարդկանց մոտ: Այսինքն նրանք չեն նայել, թե դիմացի տղամարդը ինչքան հարուստ է, այլ նայել են թե ինչքան արժանապատիվ է:Սոֆի Լորենի ողջ կյանքն անցել է մի տղամարդու նկատմամբ սիրո մեջ, սա ևս ցույց է տալիս կնոջ հզորությունը:
Մեր իրականության մեջ, ցավոք, հզոր կանայք շատ չեն: Նայում ենք մեր Ազգային ժողովին, այսօր նրանք պետք է, որ հանրության կողմից ընտրված և սիրված, առաքինի ու հմայիչ կանայք լինեն: Իսկ ինչ ունենք, իրականում չմանրամասնենք:
-Ասում են տղամարդիկ չեն սիրում խելացի կանանց:
—Թեթևսոլիկ կանանց սիրում են այն տղամարդիկ, որոնք մտավոր թուլություն ունեն, կայուն և առնական տղամարդը սիրում է, երբ կինը լինում է խելացի:Կինը որպես խորհրդատու առավել կարևոր է, քան տղամարդը, որովհետև կինն ավելի իմաստուն է ,քան տղամարդը: Կնոջ խելքն ավելի գրավիչ է, քան տղամարդունը:
Մենք ունենք Էլդա Գրին, որը հմայիչ, գեղեցիկ և միաժամանակ խելացի կին է: Բայց մեր հայ իրականության մեջ այսօր նրա նման կանայք, գրեթե չկան՝ ցավ է, սակայն չունենք այնպիսի կանայք, որոնք և գեղեցիկ լինեն, և խելացի, և պարկեշտ:
-Ինչո՞վ է դա պայմանավորված: Նախկինում մենք ունեցել ենք մշակույթ, որ հայ մեծահարուստների կանայք «բարի կամքի դեսպաններ» են եղել, այսինքն՝լինելով խելացի, բարի, գեղեցիկ կանայք իրենց կյանքի նպատակը դարձրել են բարիք գործելը և բարի համբավ են վայելել: Իսկ այսօր մեր հարուստների կանայք նման գործունեությամբ գրեթե չեն զբաղվում:Այդ առումով միայն Արմենի Հովհաննիսյանն է որոշ գործունեություն ծավալում, որին, ցավոք, որպես այդպիսին հետևողներ չեղան: Եվ այսօր նրան հասարակության մեջ ավելի շատ են սիրում ու գնահատում, քան ամուսնուն՝Րաֆֆի Հովհաննիսյանին:
—Մենք ունեինք Գևորգ Չորեքչյան 5-րդ անունով կաթողիկոս, որի մայրը Ռուսաստանի կանանց շարժման խորհրդի նախագահն էր: Նա կանաց մեջ այնպիսի հեղափոխություն առաջացրեց, որ կնոջ դերը տասնապատիկ բարձրացավ:Սա խոսում է այն մասին, թե՝ ինչքան կարևոր է կնոջ ներքին կուլտուրան: Մեզ մոտ կինը չունի ներքին կուլտուրա կամ շատ քիչ կանայք ունեն: Դա պայմանավորված է նաև նրանով, որ այժմ հասարակությունը անկում է ապրում: Նման մարդկանց պարագայում տղամարդը պիտի հատուկ դեր վերապահի իր կնոջը հասարակության մեջ դրսևորվելու համար, որովհետև դա նաև իր հպարտությունն է, բայց այսօր նա չի տալիս այդ դերը: Մեր տղամարդկանց սահմանափակ լինելը միաժամանակ սահմանափակում է իրենց կանանց գործունեությունը:
Շարունակելի…
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.