23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 23 դեպքից՝ 16-ը: Բացահայտվել է խարդախության՝ 9, խուլիգանության և կաշառակերության՝ 2-ական, յուրացման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բնակարանների հետ կապված խաբեության գործով ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի դատին այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրչավասության դատարանում մեղադրող Վիգեն Միլիտոնյանը կարդաց իր մեղադրական ճառը: Ըստ ճառի` մեղադրող կողմը մեղադրանք էր առաջադրում ամբաստանյալին ՀՀ քրեական օրեսնգրքի 178 հոդվածի երրորդ մասի առաջին կետով: Պահանջում էր 8 տարով ազատազրկում և գույքի բռնագրավում:
Սոնիկ Մաղաքյանը, որը տվյալ գործով և’ տուժող է, և’ տուժողներից մեկի ներկայացուցիչը, նույնպես հանդես եկավ ճառով` ասելով, որ մեղադրողը իր մեղադրական ճառում ամեն ինչ չէ, որ ներառել է. մոռացել է նշել ՀՀ Քրեական օրենսգրքի 214 հոդվածը, քանի որ Ս. Աղազարյանը, լինելով քաղաքապետարանի աշխատաքկից, չարաշահել է իր իրավունքները:
Ճառով հանդես եկավ նաև Աղազարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, որը շեշտեց, որ իր պաշտպանյալը նախկինում արատավորված չի եղել, ունի երեք հիվանդություն, որոնք եթե առանձին-առանձին դիտարկենք, ապա ամբաստանյալը ազատության մեջ պետք է լինի: Արսենյանը նշեց նաև, որ գործողություններն ուղղորդվել են Գագիկ Պապոյանի կողմից:
<<Պատիժը խիստ է ու դաժան, հաշվի չի առնվել Սիմոնի կատարած հանցագործության բնույթն ու առանձնահատկությունները>>,- անդրադառնալով մեղադրողի ճառին` նշեց պաշտպանը:
Լսելով կողմերի ճառերը` դատավոր Արշակ Վարդանյանը հետաձգեց նիստ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին, որի ընթացքում դատավոր Վարդանյանը կհրապարակի ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի դատավճիռը:
Հիշեցնենք, որ բնակարանների հետ կապված խաբեության մեջ Սիմոն Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Գապբնակշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005-2011թթ ընթացքում, բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, միասնական դիտավորությամբ հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ:
Աղազարյանը շուրջ 65 քաղաքացիների հետ կնքել է անշարժ գույքի նախնական առքուվաճառքի մասին պայմանագրեր, սակայն մինչ օրս նրանցից և ոչ մեկին բնակարանով չի ապահովել:
Կին — տղամարդ հարաբերությունը հավերժական թեմա է, որի շուրջ խոսք ու զրույցը միշտ էլ արդիական է: Հետաքրքիր է զրույցը բանաստեղծ Մերուժանի հետ, որի ստեղծագործությունների հիմնական թեման կին է:
-Դուք Ձեր ժողովածուներում ձոներ ունեք նաև պոռնիկներին, որոնց գոյության անհրաժեշտությանն արդեն հարզարավոր տարիներ է, ոչ ոք չի կասկածում: Սակայն կնոջ գրավչության ֆենոմենը մինչ օրս անլուծելի է մնում, այնուամենայնիվ, ինչն է կնոջ մեջ գերադասելի տղամարդու համար:
— Սովորաբար այն տղամարդիկ են նետվում դեպի Ձեր ասած կանայք, ովքեր մտավոր կարողություն չունեն, այլասերված են, անճաշակ են, նրանց հմայում է կնոջ երևացող մասը:Ճիշտ է տղամարդը աչքերով է սիրում, բայց միևնույնն է, տղամարդը կնոջ մեջ գերադասում է կանացիությունը, հմայքը, քնքշությունը, իսկ պոռնիկներին՝ այդ բառի լայն իմաստով, նրանք օգտագործում են իրենց կարիքների համար, նրանց աշխատեցնում են, վարվում են այնպես, ինչպես չէին համարձակվի վարվել սիրելի կնոջ հետ, բայց և գնահատում են, որպես անհրաժեշտություն:
Այժմ տղամարդիկ փոխվել են, մի գուցե սոցիալական պայմանների արդյունք է, բայց նրանց ավելի շատ ձգում են աշխատող, գումար վաստակող, բաց վարքի տեր կանայք: Նույնիսկ մեծահարուստ տղամարդիկ են փոխվել, միգուցե Ռուսաստանի կամ Արևմուտքի ազդեցությամբ, բայց նախկինում գերադասում էին ունենալ համեստ, խոնարհ կին, հիմա ընդհակառակը, ուզում են ունենալ հանրաճանաչ, գործունյա, կամային կին այդ հոգեբանության փոփոխությունն եմ ուզում հասկանալ, ինչո՞վ է դա պայմանավորված:
— Այսինքն՝ երևելի լինեն, հայտնի լինեն հասարակությանը, կամ փող հայթհայթելու միջոց ունենան: Եթե կինը տղամարդու համար ծառայեց որպես եկամտի աղբյուր, ապա նա ինքնին արդեն դուրս կմղվի կանացիությունից, իսկ տղամարդը, որպես տղամարդ այլևս արհամարհված կլինի կնոջ կողմից: Մենք չպետք է կնոջը դարձնենք բանող, ծառայող և միաժամանակ նրանից պահանջենք կանացի նրբություն: Ես ճանաչում եմ արտիստների, որոնք և բարոյապես մաքուր են, և արտաքինով գեղեցիկ և շահութաբեր են որպես ընտանիքի աշխատող կին, իհարկե, այս տեսակը հազվադեպ է հանդիպում, սակայն կա:
Իսկ երբ տղամարդը թույլ է տալիս, որ իրեն պահի կինը, ապա կինը դառնում է սանձարձակ, իսկ երբ նա և հմայիչ է, և փող ստեղծող, արդեն արհամարհանք է տածում իր տղամարդու նկատմամբ:
—Երբ կինը կարողանում է իր գումարն աշխատել տղամարդուն՝ նրա հետ արդեն դժվար է լինում: Այսինքն նա արդեն կարողանում է իր սոցիալական խնդիրները լուծել ու մնում է միայն սերը, իսկ այն դեպքում, երբ տղամարդը չի արդարացնում նրա սպասելիքները կինը սկսում է փնտրել իր իդեալին, քանի որ դա նրան օդի պես անհրաժեշտ է:
-Ինչպես տրված է ի վերուստ, հարուստը չի կարող ազնիվ լինել, իսկ ազնիվը հարուստ չի կարող լինել: Դա նաև վերաբերում է կնոջը, սեռերի տարբերություն չկա, մի տարբերությամբ, որ այդպիսի կինն արդեն դառնում է առուծախի առարկա, նա առարկայական գոյություն է դրսևորում,իսկ մենք ուզում ենք բարոյական գոյություն դրսևորի հասարակության մեջ:
Հիշնեք մի բան,որ այն կինը,որը կարողանում է սեփական միջոցներով,հնարավորություններով հարստություն ստեղծել, նրա համար ամուսին ունենալու հանգամանքը կարևոր չէ: Քիչ են այն կանայք, ովքեր և ստեղծագործող են և աշխատունակ են և բարոյապես մաքուր են; Բայց բացի այդ, կա նաև իր ամուսնուց վեր ոչինչ չտեսնող կնոջ տեսակ:
-Բայց դա ամուսնու արժանիքն է, որովհետև, եթե տղամարդիկ որոնում են օբյեկտ, որին պահի տակ կարող են տիրանալ և հետո թողնել, ապա կանայք միշտ փնտրող են, նրանք ամբողջ կյանքում փնտրում են իրենց միակին:
—Չեմ առարկում, բայց պետք է հիշել մի բան. կինն ավելի խստաճաշակ է, ավելի պահանջկոտ, քան տղամարդը, տղամարդն իրականում թույլ էակ է, այո իրականում կանանց սեռն ավելի հզոր է: Կինը կարող է հպատակեցնել տղամարդուն ,իսկ տղամարդը հակառակը անել չի կարող: Կինը չի սիրում հպատակվել, կինը սիրում և ընտրում է անկախ նրանից, թե այդ տղամարդը ով է: Մենք շատ հարուստ տղամարդկանց գիտենք, որոնց իրենց կանայք լքել են և գնացել ավելի քիչ հարստության տեր տղամարդկանց մոտ: Այսինքն նրանք չեն նայել, թե դիմացի տղամարդը ինչքան հարուստ է, այլ նայել են թե ինչքան արժանապատիվ է:Սոֆի Լորենի ողջ կյանքն անցել է մի տղամարդու նկատմամբ սիրո մեջ, սա ևս ցույց է տալիս կնոջ հզորությունը:
Մեր իրականության մեջ, ցավոք, հզոր կանայք շատ չեն: Նայում ենք մեր Ազգային ժողովին, այսօր նրանք պետք է, որ հանրության կողմից ընտրված և սիրված, առաքինի ու հմայիչ կանայք լինեն: Իսկ ինչ ունենք, իրականում չմանրամասնենք:
-Ասում են տղամարդիկ չեն սիրում խելացի կանանց:
—Թեթևսոլիկ կանանց սիրում են այն տղամարդիկ, որոնք մտավոր թուլություն ունեն, կայուն և առնական տղամարդը սիրում է, երբ կինը լինում է խելացի:Կինը որպես խորհրդատու առավել կարևոր է, քան տղամարդը, որովհետև կինն ավելի իմաստուն է ,քան տղամարդը: Կնոջ խելքն ավելի գրավիչ է, քան տղամարդունը:
Մենք ունենք Էլդա Գրին, որը հմայիչ, գեղեցիկ և միաժամանակ խելացի կին է: Բայց մեր հայ իրականության մեջ այսօր նրա նման կանայք, գրեթե չկան՝ ցավ է, սակայն չունենք այնպիսի կանայք, որոնք և գեղեցիկ լինեն, և խելացի, և պարկեշտ:
-Ինչո՞վ է դա պայմանավորված: Նախկինում մենք ունեցել ենք մշակույթ, որ հայ մեծահարուստների կանայք «բարի կամքի դեսպաններ» են եղել, այսինքն՝լինելով խելացի, բարի, գեղեցիկ կանայք իրենց կյանքի նպատակը դարձրել են բարիք գործելը և բարի համբավ են վայելել: Իսկ այսօր մեր հարուստների կանայք նման գործունեությամբ գրեթե չեն զբաղվում:Այդ առումով միայն Արմենի Հովհաննիսյանն է որոշ գործունեություն ծավալում, որին, ցավոք, որպես այդպիսին հետևողներ չեղան: Եվ այսօր նրան հասարակության մեջ ավելի շատ են սիրում ու գնահատում, քան ամուսնուն՝Րաֆֆի Հովհաննիսյանին:
—Մենք ունեինք Գևորգ Չորեքչյան 5-րդ անունով կաթողիկոս, որի մայրը Ռուսաստանի կանանց շարժման խորհրդի նախագահն էր: Նա կանաց մեջ այնպիսի հեղափոխություն առաջացրեց, որ կնոջ դերը տասնապատիկ բարձրացավ:Սա խոսում է այն մասին, թե՝ ինչքան կարևոր է կնոջ ներքին կուլտուրան: Մեզ մոտ կինը չունի ներքին կուլտուրա կամ շատ քիչ կանայք ունեն: Դա պայմանավորված է նաև նրանով, որ այժմ հասարակությունը անկում է ապրում: Նման մարդկանց պարագայում տղամարդը պիտի հատուկ դեր վերապահի իր կնոջը հասարակության մեջ դրսևորվելու համար, որովհետև դա նաև իր հպարտությունն է, բայց այսօր նա չի տալիս այդ դերը: Մեր տղամարդկանց սահմանափակ լինելը միաժամանակ սահմանափակում է իրենց կանանց գործունեությունը:
Շարունակելի…
Մոսկվայի Բասմանյան դատարանը փոխել է հայազգի գործարար, բարերար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:
Դատարանը, բավարարելով քննության միջնորդությունը, որոշում է կայացրել Լևոն Հայրապետյանին տնային կալանքի տակ պահել:
Հայրապետյանին արգելվում է զբոսնել, օգտվել կապի միջոցներից և համացանցից:
Ադրբեջանում գերության մեջ գտնված Հակոբ Ինջիղուլյանի մոտ հայտնաբերվել է վեգետատիվ-անոթային դիստոնիա, որը տևական սթրեսի հետևանք է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նյարդաբանության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, բացահայտվել է քթի միջնապատի ձևախեղում և շնչառական ֆունկցիայի խախտում:
«Նաև տեսողության հետ կապված խնդիր կան, որոնք սրվել են ապրումների արդյունքում՝ ընդհուպ մինչև տեսողության ժամանակավոր կորուստ: Բացի այդ, Հակոբ Ինջիղուլյանի մոտ խրոնիկ բրոնխիտ է հայտնաբերվել»,-նշել է Գուրգեն Հովհաննիսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14.11-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 13.45-ին Ադրբեջանի տարածքում՝ Ղազախ քաղաքից 24 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3,9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.31օ և արևելյան երկայնության 45.37օ:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը հարակից փոփոխություններով Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմումը ներկայացվեց Սահամանադրական Դատարան (դիմումը և կից փաստաթղթերը 500 էջ)»:
Հոկտեմբերի 11-12-ին նշվելու է Երևանի 2796-ամյակը։ Ձեզ ենք ներկայացնում «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության ծրագիրը.
Հոկտեմբերի 11
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին հարակից տարածք` Էրեբունու փողոց
14.00 Ժողովրդական արվեստի գործերի, ազգային տարազի, խոհանոցի ցուցադրություն
15.00 Ազգային խաղերի մեկնարկ
16.00 «Պատանի երաժիշտների Երևանը» համերգ
16.30 Լարախաղացների մրցույթ
17.00 Ազգային և ժողովրդական երգարվեստի համերգ
19.00 Համերգային ծրագիր «Երևանում տոն է…» («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հրապարակ)
Հոկտեմբերի 12
10.00 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներում
10.30 Երևան ԱՐՏ (Սարյան պուրակ)
11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում
12.00 «Երևանյան էսքիզներ» քաղաքաշինական նախագծերի էքսպո (Թամանյանի արձանի հարևանությամբ)
13.00 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն (Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնին հարակից տարածք, Աբովյան 13)
14.00 Տոնական շքերթ (Երևանի քաղաքապետարանից Հանրապետության հրապարակ)
14.30 Մարաթոնյան վազք՝ 2796մ (Մատենադարանից Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ)
15.00 «Իմ հին ու նոր Երևան» խորեոգրաֆիկ պատկեր (Հանրապետության հրապարակ)
15.00 Մանկական տոնական ծրագրեր (Կիրովի անվան մանկական զբոսայգի — տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ)
15.00 Ուսանողական հարթակ (Կոնսերվատորիայի պուրակ)
15.00 «Տոնական զբոսանք» թատերական և կրկեսային ներկայացումներ (Հյուսիսային պողոտա)
15.00 Մարզական ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)
15.00 «Երեք ժամանակներ» լուսանկարչական տաղավարներ — (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտք)
15.30 Ողջույն աշխարհի ազգերից (Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների և էթնիկ համույթների կատարումներ (Ստ. Շահումյան հրապարակ)
15.30 Ազգային և ժողովրդական երգարվեստի համերգ (Մաշտոց-Բուզանդ խաչմերուկ)
15.30 Երևանյան բակային խաղերի մրցույթներ (Անգլիական այգի)
15.30 Էստրադային համերգ (Ստ. Շահումյան հրապարակ)
15.30 Կարաոկե (Շ. Ազնավուրի հրապարակ)
16.00 Առագաստային սպորտի ցուցադրական ելույթներ — (Կարապի լիճ)
16.30 Հեծանվավազք (Արգիշտի փողոց — Իտալիայի փողոց — Հանրապետության հրապարակ — Նալբանդյան փողոց — Սայաթ-Նովայի պողոտա — Մաշտոցի պողոտա — Իսակովի պողոտա՝ մինչև հեծանվահրապարակ)
17.00 Դասական երաժշտության համերգ (Կոնսերվատորիայի պուրակ)
17.30 Շախմատի մրցույթ անվանի շախմատիստների մասնակցությամբ (Շ. Ազնավուրի հրապարակ)
18.00 Ջազ համերգ (Կասկադ համալիր, Գաֆէսճեան հիմնադրամ)
18.00 Էստրադային համերգ (Ստ. Շահումյան հրապարակ)
18.30 Բառդ երաժիշտների երեկո (Մոսկովյան պուրակ)
19.30 «Երևան՝ իմ տուն» գալա համերգ (Հանրապետության հրապարակ)
20.00 Ռոք համերգ (Ազատության հրապարակ)
22.00 Երիտասարդական դիսկոտեկ (Հանրապետության հրապարակ)
Ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day) ամեն տարի նշվում է հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը: Անընդհատ վազելով գումարի կամ երջանկության հետևից, մենք հաճախ մոռանում ենք այն մասին, թե որքան կարևոր է, պարզապես ժպտալը: Ժպտալ անկեղծորեն՝ չնայած ամեն ինչին:
AdMe.ru-ն ներկայացնում է ֆոտոշարք, որը ժպիտ կպարգևի ձեզ.
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.