ԱԱԾ սահմանապահ զորքերի Առաջին սահմանապահ ջոկատին հանդիսավոր կերպով հանձնվեց զորամասի մարտական դրոշը: Լոռու մարզի Պուշկինո ավանի զորամասի շարահրապարակ դուրս բերված դրոշն օծեց Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանն ընթերցեց զորամասին մարտական դրոշ հանձնելու մասին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վկայագիրը. «Մարտական դրոշը հանձնվում է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ սահմանապահ զորքերի առաջին սահմանապահ ջոկատին, որպես զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ, որպես հիշեցում ջոկատի յուրաքանչյուր զինծառայողին իր սրբազան պարտքի, հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, այն քաջաբար և հմտորեն պաշտպանելու, հայրենի հողի յուրաքանչյուր թիզը թշնամուց պաշտպանելու մասին՝ չխնայելով արյունը և նույնիսկ՝ կյանքը»:
Շնորհավորելով ու մաղթելով մարտական և հայրենանպաստ ձեռքբերումներով լի ծառայություն ջոկատի զինծառայողներին՝ Ա. Հարությունյանն ընդգծեց, որ մարտական դրոշն այն պետական խորհրդանիշն է, որը մարմնավորում է փառավոր ուղի անցած մեր պետության սխրանքներն ու մարտական ավանդույթները. «Այս հանդիսավոր արարողությունը համալրելու է ԱԱԾ պատմության էջերն ու բարձրացնելով սահմանապահ զորքերի ծառայողների պատիվն ու հեղինակությունը՝ վերջիններիս էլ ավելի է պարտավորեցնում անմնացորդ նվիրվելու հայրենասիրության վեհ գաղափարին, հավատարիմ մնալու մարտական դրոշին, ծառայողական պարտքին և երդմանը, պատվով հաղթահարելու բոլոր մարտահրավերները»:
Ջոկատի հրամանատարությունը ներկայացրեց անցած ուղղին.
«Մենք գիտակցել ենք, թե ինչ պատիվ է մարտական դրոշը զորամասի համար, ուստի համոզված եմ, որ այս միջոցառումը և մշտապես մարտական դրոշի ներկայությունը նոր ուժ ու եռանդ կհաղորդի նորանոր ձեռքբերումների ու առաջընթացների ճանապարհին:
Տոնը մեզ համար կրկնակի նշանակություն ունի, քանզի մարտական դրոշը հանձնվում է զորամասի տարեկան տոնի օրը: Զորամասի ստեղծումը և պատմությունը կապված է մեր անկախ հայրենիքի, զինված ուժերի և մասնավորապես սահմանապահ զորքերի ստեծման պատմական իրողության հետ:
ՀՀ պաշտպանության նախարարության կազմում կազմավորվեց առաջին սահմանապահ ջոկատը, որը սկզբնական շրջանում տեղաբաշխվեց Սիսիանում: Ջոկատի ստորաբաժանումները պաշտպանում էին ՀՀ Արարատից մինչև Մեղրի ընկած սահմանները: Այս փուլում զորամասը մասնակցել է բազմաթիվ մարտական գործողությունների՝ Երասխավանի, Վայքի, Խաչիկ գյուղի, Գորիսի և Ղափանի տարածաշրջաններում:
Անձնակազմն աչքի է ընկել ցուցաբերած խիզախությամբ և անձնազոհությամբ: Նույն թվականի վերջում՝ մարտական առաջադրանքի կատարման ժամանակ ունեցել ենք նաև հերոսներ , որոնք իրենց կյանքի գնով նպաստել են հետագա հաղթանակների կերտմանը և բռնել են հավերժի ճամփան:
1993 թվականի հոկտեմբերի 1-ին արդեն ՀՀ ԱԱԾ-ի կազմում գտնվող առաջին սահմանապահ ջոկատը Սիսիանից տեղաբաշխվել է Լոռու մարզի Պուշկինի հատվածում, որպեսզի իրականացնի ՀՀ-ի հյուսիսային սահմանի պահպանությունը Վրաստանի հետ:
Հաշվի առնելով արդեն մեծ չափերի հասած սահմանահատման, մաքսանենգության, անասնագողության և այլ դեպքերը, կարճ ժամանակահատվածում սահմանապահ գյուղերում ստեղծվեցին Բագրատաշենի, Տաշիրի, իսկ ավելի ուշ նաև Աշոցքի պարետատները և նրանց ենթակայության տակ գտնվող սահմանապահ ուղեկալները:
Սկզբնական շրջանում ստորաբաժանումները տեղակաբաշխվեցին անհարմարավետ, կենցաղային տարրական պայմաններից զուրկ ժամանակավոր կացարաններում ու վրաններում:
Էլեկտրոէներգիայի և խմելու ջրի բացակայության, մարդկային ու տեխնիկական սուղ պայմաններում, պատշաճ մակարդակով իրականացվում էր պետական սահմանի պահպանությունը:
Նախկին ԽՍՀՄ զորամասից ժառանգություն ստացած կիսավեր ու թալանված զինվորական ավանն աստիճանաբար վերանորոգվեց և կարգի բերվեց: Իրար հետևից սկսեցին վեր հառնվել դասական տարբերակով կառուցված ու ժամանակակից ստանդարտներին համապատասխան՝ սահմանապահ ուղեկալները՝ Հաղթանակում, Դեղձավանում, Ճոճկանում, Ջիլիզայում, Պրիվոլնոյում, Ապավենում, Մեծավանում և Պաղաղբյուրում:
Վերակառուցվեց և վերանորոգվեցին ուղեկալները Դեբետավանում, Բագրատաշենում ու Գոգավանում:
Այս ամենի մասին խոսելով՝ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ԱԱԾ-ի և սահմանապահ զորքերի հասցեին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում զորամասն ապահովելու ու առաջացած խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու հարցում:
Երախտապարտության խոսքերի են արժանի զորամասի վետերանները, հատկապես նախկին հրամանատարները, տարբեր ժամանակներում զորամասում ծառայած սպաներն ու ենթասպաները , ժամկետային և պայամանգրային զինծառայողները, որոնք իսկ զգաղեցրած պաշտոններով յուրահատուկ ներդնում են ունեցել զորամասի կայացման հարցում:
Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել բոլորին այսօրվա հանդիսավոր տոնի կապակցությամբ, մաղթում եմ ամենայն բարիք, բարի ծառայություն, նորանոր հաջողություն՝ ի փառս Հայաստանի Հանրապետության հզորացման և նրա սահմանի հուսալի պահպանության»:
Հանդիսավոր միջոցառման ընթացքում մի շարք զինծառայողներ ՀՀ ԱԱԾ տնօրենի, սահմանապահ զորքերի հրամանատարի և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ զորքերի հրամանատարի հրամաններով պարգևատրվեցին շքանշաններով և պատվոգրերով: Հանդիսավոր երթից հետո ԱԱԾ սահմանապահ զորքերի հատուկ ստորաբաժանումները ցուցադրական վարժանքներ ներկայացրեցին:
[nggallery id=187]
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.