23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 2-ին արևելյան, 3-4-ին հյուսիսային և արևելյան, 5-6-ին միայն հյուսիսային շրջաններում հատկապես օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև, առանձին հատվածներում` մառախուղ:
Քամին` հյուսիս–արևմտյան` 5-10 մ/վրկ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանը 3-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով, 5-ին նույնքան կբարձրանա:
Երևանում` հոկտեմբերի 2-6-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Այսօր նամակի հետքերով Սևան էր եկել Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը:
Հետաքրքիր է, որ նրա այցը զուգադիպել էր սևանցիների բողոքի ակցիայի հետ:
Հակոբյանը քաղաքապետարանում հանդիպել է նամակի հեղինակների հետ, ներկայացրել է այն աշխատանքները, որ վերջին տարիներին կատարվել են քաղաքում:
Նա ևս համամիտ էր, որ Սևանը գտնվում է ծանր վիճակում և պետք է շտապ քայլեր ձեռնարկել՝ ստեղծված վիճակից դուրս գալու համար:
Փոխմարզպետը նշել է, որ իրենք Սևան են եկել վարչապետի հաձնարարությամբ և հանդիպման արդյունքները ներկայացնելու են կառավարություն:
Նամակագիրները հարցը դրել են հստակ. մարզպետարանը ի վիճակի չէ Սևանի խնդիրները լուծել, և իրենք ևս սպասում են նախագահին ու վարչապետին:
Աշնան մեղեդին կը բերէ վառ յուշերը անցած-գացած օրերու…..որոնք միշտ ալ կը քաղցրանան անցնող ժամանակին հետ, թունդ գինիի նման, կը դառնան հեքիաթ եւ անուրջ լուսեղէն….Այդ յուշերուն մէջ կայ մանուկ օրերու անմեղութիւնը, անապական սէրը մարդոց ու աշխարհին հանդէպ, մաքուր հայեացքը, որ տակաւ կը մշուշուի աշնան օրերուն նման….Այդ յուշերուն մէջ կան պատանեկան սէրեր, որոնք բռնկած են մեր սրտերու խարոյկին մէջ….Կան հասուն տարիքի իմաստնացած սէրեր, կարօտներ անհամար, որոնց ոսկեհուր փայլը դեռ պահած ենք մեր սրտերուն մէջ…., որպէս անթեղուած կրակ, որ կը մերժէ մոխրանալ….Աշունը հին բայց չհինցող օրերու անուրջ է, քաղցրաթախիծ երազ, որ սրբազան դողով կը պարուրէ հոգին…
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Ընդհանրապես հակամարտությունների առաջացրած հետևանքների վերաբերյալ գրեթե բոլոր ուսումնասիրությունները հավաստում են, որ բազմաթիվ բացասական, կործանարար, աղետաբեր դրսևորումներին զուգահեռ, դրանք կարող են ունենալ նաև դրական արդյունքներ. հատկապես ընդգծվում են միջազգային հակամարտությունների դեպքում պետությունների առանձին խմբերի համախմբան, ընդհանուր վտանգին միասնաբար դիմակայելու մարդկության հավաքական հատկանիշներն, իսկ առավել նեղ մակարդակներում՝ առանձին պետական միավորի հասարակության ընդհանրապես, կամ նրա մասնակի խմբերի միավորման, արժեհամակարգերի վերանայման և այլ բարոյահոգեբանական նրբությունները. վերջին դեպքում, անշուշտ, բավականաչափ կարևոր է պետություններում իշխող վարչակարգերի կողմից գրագետ քարոզչական, հոգեբանական, հասարակական-քաղաքական գործելաոճի որդեգրումը:
Միջազգային իրավունքի նորմերը խախտող, միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը սպառնացող պետության, ինչպես նաև սեփական բնակչության, կամ նրա առանձին խմբերի դեմ խտրական քաղաքականություն վարող վարչակարգերի դեմ նույն միջազգային հանրությունը դեռևս ավելի լավ միջոց չի հայտանագործել, քան տնտեսական, քաղաքական պատժամիջոցների կիրառումն, իսկ առավել գլոբալ վտանգի դեպքում՝ ռազմական միջամտության իրականացումը:
Այս համատեքստում, մի քանի վառ օրինակներ արդի աշխարհաքաղաքական զարգացումներից. նախ, ասենք, սիրիական ճգնաժամը, երբ Արաբական հանրապետությունում իշխող վարչակարգի դեմ հանդես եկող մերձավորարևելյան և արտատարածաշրջանային շուրջ 5 տասնյակ դերակատարների մինչ օրս չի հաջողվում առանց ուղղակի միջամտության հասնել ավելի քան 4 տասնամյակ երկիրը ղեկավարող, ալաուիական փոքրամասնություն հանդիսացող Բաշար ալ-Ասադի և նրա գլխավորած իշխանությունների տապալմանը. ավելին՝ ս.թ. հունիսին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում ալ-Ասադը շուրջ 89% քվեով երրորդ անգամ ընտրվեց ՍԱՀ նախագահի պաշտոնում:
Կամ արդեն ավելի քան 3 տասնամյակ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ շարունակվող միջազգային մեկուսացման քաղաքականությունը, որն իր գագաթակետին հասավ 2012-2013թթ., և այս ողջ ընթացքում, ինչ-որ առումով, նաև հակառակ էֆեկտն ունեցավ՝ պատճառ և միաժամանակ խթան հանդիսանալով հիմնականում ինքնաբավ տնտեսություն, ազգային-կրոնական խայտաբղետ կազմով, այնուամենայնիվ, համախմբված բնակչություն ունեցող տարածաշրջանային ազդեցիկ տերության ձևավորման:
Եվ, իհարկե, այս առումով, ամենահատկանշական օրինակը Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության իշխանությունների քաղաքական ուղեգծի դեմ արևմտյան և ասիական մի քանի տասնյակ պետությունների կողմից տևական ժամանակահատված շարունակ իրագործվող քաղաքականությունն է, ինչի հակադարձ ազդեցությունն այնքան ակնառու է, որ տպավորություն է ստեղծվում, թե շուրջ 25 մլն բնակչություն ունեցող Հյուսիսային Կորեան գտնվում է բոլորովին այլ մոլորակի վրա, իսկ միջազգային հանրության կողմից ամենամեկուսացված պետության իշխանությունները կուռքի և պաշտամունքի առարկա են դարձել սեփական ժողովրդի և հասարակության համար:
Միջազգային մեկուսացման քաղաքականության ոչ այնքան արդարացված արդյունքներ են ուրվագծվում նաև ՌԴ-ի պարագայում. շուրջ կես տարի է, ինչ ուկրաինական հիմնախնդրով և հատկապես Ղրիմի հիմնահարցով պայմանավորված՝ միջազգային քաղաքական և տնտեսական պատժամիջոցների թիրախում է հայտնվել աշխարհի գերտերություններից Ռուսաստանն: Իհարկե, Մոսկվայի պարագայում, պատժամիջոցների կիրառման քաղաքականությունն իրականացվում է առավել զգուշավոր ճանապարհով՝ բնականաբար հաշվի առնելով նման քայլերի հակադարձ ազդեցությունը դրանք կիրառող Արևմուտքի և հատկապես՝ եվրոպական պետությունների համար:
Ինչ խոսք, այդ պատժամիջոցների ազդեցությունն արդեն իսկ որաշակիորեն զգացնել է տալիս ռուսաստանյան ներքին կյանքի տարբեր բնագավառների վրա, որն արտացոլվում է նաև շարքային ռուսաստանցու առօրյա կենցաղի միջոցով:
Մինչդեռ հսկայածավալ տերության դեմ իրականացվող քաղաքականության ազդեցությամբ ռուսական հասարակության շրջանում ծավալվող գործընթացները, հատկապես բարոյահոգեբանական տեսանկյունից, ոչ ավել, ոչ պակաս նպաստում են ռուսական ոգու «զարթոնքին»:
Ուկրաինացի եղայրական ժողովրդին օգնելու, աջակցելու քաղաքականությունը, Ղրիմը վերադարձնելու հանգամանքը, երկրագնդի տարբեր հատվածներում և հատկապես Մերձավոր Արևելքում առկա հիմնախնդիրներում պաշտոնական Մոսկվայի կարծր և սկզբունքային դիրքորոշումն աննախադեպ մակարդակի է բարձրացրել ռուսաստանյան իշխանությունների և նախագահ Պուտինի հեղինակությունը երկրի ներսում: Ավելին, ռուսաստանցին և հատկապես ռուսը, կարծես, գտել է Արևմուտքին հակադարձելու սեփական եղանակները՝ վերարժեվորելով «ամենազոր» հայրենիքը, նրա անսահման կարողությունները, նրա բնական հարստությունները, արտադրությունը, հանգստի գոտիները և այլն: Եվ այս իրողությունն այնքան ակնհայտ է, որ շատ կարճ ժամանակամիջոցում իր ազդեցությունն է թողել ռուսաստանցու մտածելակերպի, նրա աշխարհընկալման, նաև վարվելակերպի վրա, իսկ դրան, ինչ խոսք, մեծապես նպաստում է նաև ռուսական իշխանությունների կողմից իրականացվող հոգեբանական-քարոզչական խելացի քաղաքականությունը:
Այս համատեքստում, իհարկե, եթե տնտեսական պատժամիջոցների, միջազգային քաղաքական մեկուսացման հետևանքով արտաքին զարգացումներում Ռուսաստանի առժամանակյա նահանջն անժխտելի է, ապա, միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական գործընթացների լուսանցքում հայտնվելուն, տնտեսական դժվարությունների առաջացրած մարտահրավերներին զուգահեռ, անխուսափելի է նաև երկրի ներսում մերօրյա ռուսական կայսեր և նրա գլխավորած «արքունիքի» վարկի աճն աննախադեպ թափով, իսկ Վլադիմիր Վլադիմիրովիչին կսկսեն ոչ միայն փառավորել, այլև երկրպագել, նաև այսպես՝ երգեր ձոնել, նորաձևության աստղ դաձնել…
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Հիսուս ասում է.
-Կգա ժամանակ, երբ ով որ ձեզ սպանի, պիտի կարծի, թե Աստծուն ծառայություն է մատուցում: Մարդիկ այս բաները կանեն ձեզ, որովհետև չճանաչեցին ո՛չ Հորը և ո՛չ էլ ինձ:
(Հովհաննեսի ավետարան 16:2-3)
Ինձ այնպես է թվում, թե ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ, որ հայտնվելու է…
Եվ գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը հեծում է երկունքի ցավով, և ոչ միայն ստեղծագործությունը, այլ նաև մենք, որ ստացել ենք Սուրբ Հոգին՝ որպես Աստծու պարգևների երախայրիք, մենք ևս ներքնապես հեծում ենք՝ ակնդետ սպասելով որդեգրության, այսինքն՝ մեր մարմինների փրկությանը: Այս հույսով է, որ փրկվեցինք: Իսկ տեսանելի հույսը հույս չէ, որովհետև մի բան, որ մարդ արդեն տեսնում է, էլ ինչո՞ւ հուսա: Ընդհակառակը, եթե հույս ունենք մի բանի, որը չենք տեսնում, համբերությամբ սպասում ենք դրան:
Ճիշտ նույն ձևով էլ Սուրբ Հոգին օգնության է հասնում մեր տկարությանը, որովհետև մենք, որ աղոթում ենք, չգիտենք, թե ինչպես պետք է աղոթել, բայց Հոգին ինքը բարեխոսում է մեզ համար անմռունչ հառաչանքներով:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:18, 22-26)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ կառավարությունը «Էրա ՊՊ» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) «ՌԱՕ Մարս» տարածքում հինգ տարով տրամադրել է շահագործողի թույլտվություն՝ լուսատեխնիկական սարքերի արտադրության գործունեություն իրականացնելու համար: ԱՏԳ-ում ծավալված գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և ՏՏ ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Կառավարության որոշմամբ «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող ապրանքի ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2017թ. նոյեմբերի 1-ը: Հայաստանի խոշոր ձեռնարկություններից մեկը հանդիսացող այս ընկերությունը Կովկասի ևԿենտրոնական Ասիայի տարածաշրջաններում միակն է, որ արտադրում է ալյումինե փայլաթիթեղ: Ստեղծումից՝ 2000 թվականից ի վեր կատարել է շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար ներդրում: Այժմ նախատեսվում է տեխնիկապես վերազինել միջանկյալ թրծաթողման տեղամասը և վերակառուցել փայլաթիթեղի երկայնական կտրման մեքենաներից մեկը: Դրա շնորհիվ ակնկալվում է տարեկան լրացուցիչ թողարկել 5 հազար 600 տոննա փայլաթիթեղ: Այս մաին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Նախկինում ընդունած իր որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրն այդ փաստաթուղթը համապատասխանեցրել է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքին, որով կապահովվեն երկրաբանական լիակատար և համալիր ուսումնասիրման հիման վրա ընդերքի կառուցվածքի, դրանում պարփակվող օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ տեղեկության հավաստիությունը և օգտակար հանածոների արդյունաբերական նշանակության անաչառ գնահատումը:
Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսին, «Թավիթյան» հիմնադրամի հիմնադիր Ասո Թավիթյանին և հիմնադրամի համակարգող Ջոյս Բարսամին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը Դավիթ Տոնոյանը, այլ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը ներկայացրել է պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումները, ռազմական կրթության ոլորտի զարգացման տեսլականը: Քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող այլ հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դերը ՀՀ պետական կառավարման մարմինների, այդ թվում` պաշպանության նախարարության կադրերի վերապատրաստման գործում, շնորհակալություն է հայտնել Ա.Թավիթյանին ծավալած հայանպաստ գործունեության համար:
Նույն օրը ՀՀ ՊՆ վարչական համալիրում Ջեյմս Ստավրիդիսը կիբերանվտանգության թեմայով դասախոսություն է անցկացրել ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ներկայացուցիչների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետների համար:
Հրապարակավ հասցված վիրավորանքը ապաքրեականացված է, ինչը վիճաբանող կողմերին հաճախ թույլ է տալիս դիմել ինքնապաշտպանության՝ ծայրահեղ արարքների:
Վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ «Հայկական վարկած»—ը զրուցեց իրավաբան Արա Ղազարյանի հետ:
Ըստ նրա, այդ հոդվածների ապաքրեականացումն արվել է, որպեսզի մարդիկ հարցը լուծեն ավելի քաղաքակիրթ միջավայրում՝ դատարանում, բայց եթե դա վերաճում է խուլիգանության, արդեն քրեականացվում է:
«Ամբողջ աշխարհը գնում է ապաքրեականացման, ավելի ու ավելի շատ նվազ հանրային վտանգավորություն ներկայացնող գործողություններն ապաքրեականացվել են և տեղափոխվել են վարչական կամ քաղաքացիաիրավական տիրույթ»,-նկատեց նա:
«Հանրային միջավայրում վիրավորանք արտահայտելն անթաքույց վերաբերմունք է հասարակության նկատմամբ: Ասենք՝ փողոցում վիճում ես, ինչ-որ մեկը քեզ վիրավորում է, ասելով՝ ինձ չի հետաքրքրում, ես կարող եմ բոլորին էլ հայհոյել. դա անթաքույց վերաբերմունք է, արհամարհանք հասարակության նկատմամբ, նա այդ կերպ ուզում է իր անձի գերազանցությունը ֆիքսել»,-ընդգծեց իրավաբանը:
Իրավաբանը կողմ է՝ վեճերի նման կերպ լուծմանը, նրա խոսքով, դա շատ ավելի քաղաքակիրթ մոտեցում է ՝վարչական դատարանը,ֆինանսական պատիժը, որը մարդուն զերծ է պահում կործանման վտանգից, և Արա Ղազարյանը բերում է բանակի օրինակը.
«Տղան, բռունցքով հարվածելու համար, բանակից գալիս է արդեն դատված, իսկ առաջ դա անում էին կարգապահական ձևով. տանում էին կարգապահական գումարտակ, մի 10 օր խելքը գլուխն էր հավաքում, ու շարունակում էր ծառայել: Հարց. արդյո՞ք դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությանը, արդյո՞ք անհրաժեշտ է մեր համայնքին»:
Չնայած նախականխումը քրեական իրավունքի ամենակարևոր տարրերից է, սակայն Արա Ղազարյանը կողմ է, որ վեճերն ավելի քիչ քրեական ճանապարհով լուծվեն, որովհետև կալանավայրում անձը հետագայում շատ դժվար է ինտեգրվում հասարակությանը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական նիստում մեղադրողը հրապարակեց մեղադրական ճառը:
Նա հայտնեց, որ ամբաստանյալների՝ պետությանն ունեցած պարտքը կազմում է 267մլն. 583 հազար 336 ՀՀ դրամ:
Մեղադրողը Վազգեն Խաչիկյանի համար միջնորդեց 13 տարի ժամկետով ազատազրկում ՝ գույքի բռնագրավմամբ:
Գործով ամբաստանյալներ Աշոտ Աբրահամյանի համար դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը պահանջեց դատապարտել ազատազրկման 6 տարի 6 ամիս, Հովհաննես Գրիգորյանին՝ 6 տարի 2 ամիս, Սամվել Էլբակյանին՝ 5 տարի, Վիգեն Գևորգյանին և Արթուր Սուքիասյանին՝ 4 տարի 6 ամիս, Վահագն Խաչատրյանին և Հովհաննես Հովհաննիսյանին՝ 5 տարի 6 ամիս, իսկ Համլետ Մարտիրոսյանին, Բագրատ Մուրադյանին, Արմեն Խաչատրյանին և Հրանուշ Դանիելյանին՝ 4-ական տարի ժամկետով ազատազրկման:
Մեղադրողը միջնորդեց Հրանուշ Դանիելյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:
Հաջորդ դատական նիստին պաշտպանական կողմը հանդես կգա ճառերով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխությունների դեմ բողոքող բազմաթիվ առևտրականներին խոստացել է պատասխանել 4 օրից:
Առևտրականներից երեքը, որոնք բարձրացել են վարչապետի մոտ, երեք կետից բաղկացած առաջարկներ են ներկայացրել, Հովիկ Աբրահամյանը՝ լսելով նրանց, խոսք է տվել ուսումնասիրել խնդիրը և պատասխանել 3-4 օրից:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.