«Կուզեի, որ այս դպրոցը կարգի գար»,- մեր այն հարցին, թե ի՞նչ կուզեիր ունենալ, որ չունես, պատասխանեց Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N17 հատուկ դպրոցի սան Հովսեփը:
Փոքրիկը երևի նկատի ուներ դպրոցի հատակը, որն անմխիթար վիճակում էր: Իսկ նույն դպրոցի սան Վարդանը ցանկանում էր համակարգիչ ունենալ…
Դպրոցի տնօրեն Ամալյա Հարությունյանը պատմեց, որ կրթությունը հենաշարժական համակարգի խախտումներ և մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար արդեն 45 տարի է իրականացվում է N17 կրթական հաստատությունում:
Դպրոցի աշակերտների թիվը 78-ն է, յուրաքանչյուր դասարանում 7- 9 աշակերտ:
Ըստ տնօրենի աշակերտների թիվը 10 տոկոսով ավելացել է: Նա պատմեց, որ Ֆինանսական միջոցներն առայժմ բավարարում են, դպրոցն ունի լոկալ ջեռուցում, սնունդը երթևեկով երեխաների համար՝ 2 անգամ է, իսկ տեղում մնացողների համար՝ 4, մեքենայի վարձը, գիշերային և ցերեկային դայակների աշխատավարձը բավարարում է:
Երեխաները, նրա խոսքով, զրկանքի մեջ չեն ապրում: Վերանորոգումն էլ երկու տարվա ընթացքում կատարվելու է:
Հետաքրքիր է, որ չնայած դպրոցը հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների համար է, որոնցից ոմանք ունեն նաև մտավոր խնդիրներ, սակայն կային երեխաներ, որոնք շատ ակտիվ էին վազվզում էին և առաջին հայացիքից ոչ մի խնդիր չունեին:
Այս հանգամանքը տիկին Հարությունյանը բացատրեց նրանով, որ երեխաներ կան, որոնց խնդիրները տեսանելին չեն, բայց հաշմանդամության կարգի վկայականները ուսումնասիրելիս, պարզ կերևա, թե ինչ խնդիրներ ունեն երեխաները: Նա նաև ուրախությամբ պատմեց, որ սպորտային մրցումների ժամանակ հյուրերը զարմացել էին և կարծել, թե երեխաները ոչ մի խնդիր չունեն:
Տնօրենի խոսքով՝ ծնողների մոտ քսան տոկոսն իրենք են բերում երեխաներին: Կան ծառայողական երկու մեքենաներ, որոնք երեխաներին առավոտյան բերում են դպրոց: Մեքենաներում միշտ ուղեկցող ուսուցիչ է լինում, որը հետևում է երեխաների անվնաս տեղափոխմանը:
Կան նաև երեխաներ (50%-ից պակասը), որոնք շաբաթվա հինգ օրը մնում են դպրոցում (դպրոցն ուներ բոլոր հարմարությունները երեխաներին այնտեղ պահելու), իսկ շաբաթ և կիրակի օրերը բոլորն անցկացնում են իրենց տանը, ընտանիքի հետ: Դպրոցում մնում են հիմնականում սոցիալական խնդիրներ ունեցող և մարզերում կամ հեռու վայրերում բնակվող ծնողների երեխանները:
Մեր այցի ժամանակ փոքրիկները գրկում էին ուսուցիչներին, կատակում նրանց հետ, ֆիլմ դիտում, նկարում: Իսկ ինչ վերաբերվում է դասերին, ապա դրանք անց են կացվում հանրակրթական դպրոցների պես. երեխաններն ընդունվում են վեց տարեկանում (իհարկե լինում են դեպքեր, որ ավելի ուշ են ընդունվում՝ կախված մի շարք հանգամանքներից. առողջական խնդիրներ, խոսքի բացակայություն, թքահոսություն, ծնողի մոտեցում և ալն):
Տնօրենի խոսքով՝ կրթության առանձնահատուկ պայմանները գնահատելիս հստակ երևում է երեխայի մտավոր ունակությունը: Մասնագետները ծնողի հետ միասին ևս մեկ անգամ ուսումնասիրում են երեխայի կարողությունները, որպեսզի տեսնեն երեխայի իմացությունը համապատասխանում է իր տարիքի երեխաների իմացության սանդղակին, թե՝ոչ.
«Մենք ունենք հանրակրթական և օժանդակ դասարաններ: Տուժված ինտելեկտի դեպքում աշխատում ենք թեթևացված ծրագրով և անհատական դասերով, իսկ առողջ ինտելեկտով երեխաները սովորում են ինչպես հանրակրթական դպրոցներում Երեխաները սովորում են ամեն ինչ՝ սկսած կենցաղային շարժ ու ձևից, կյանքի հմտություն, ճիշտ վարվեցողություն հանրային վայրերում և այլն»:
Տնօրենը փաստում է նաև, որ երեխաները հասարակությունից կտրված չեն. ացելություններ են ունենում հանրային վայրեր, սրճարաններ, կենդանաբանական այգի, դպրոցում նշում են տոները, երեխաների ծննդյան արարողությունները և այլն:
Տիկին Հարությունյանը հիացմունքով նշում է նաև, որ ունեն բարձրագույն կրթություն ստացած շրջանավարտներ. և՛ իրավաբաններ, և՛ լրագրողներ, ատամնաբուժ, անասնաբուժ և այլ մասնագիտություններ ունեցող շրջանավարտներ: Դպրոցի ուսուցիչներից երկուսը և խոհարարը նույնպես դպրոցի շրջանավարտ են:
«Համագործակցում ենք Արաբկիր բժշկական կենտրոնի հետ և մենք հասանք նրան, որ նրանց միջոցով վերապատրաստված մեր մասնագետը տեղում հրաշալի բուժական րեապլիտացիա է անում: Այսինքն՝ երեխան և՛ բուժական րեապլիտացիա, և՛ կրթություն է ստանում, զուգահեռ ստանում է նաև լոգոպետի ծառայություն: Լինում են դեպքեր, երբ հանրակրթական դպրոցից բերում են մեր դպրոց և շատ ափսոսում են, որ կամ տեղը շուտ չեն իմացել կամ մտածել են. «դե հատուկ դպրոց է, ինչու՞ միատեսակ խնդիրներով երեխաներն հավաքվեն մի տեղ»»:
Զրուցեցինք նաև ուսուցչական անձնակազմի հետ: Ուսուցիչ Նոյեմզար Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սիրով են աշխատում. եթե սիրով չաշխատեն, ոչինչ չի ստացվի. «Երեխաներին վերաբերվում եմ որպես սովորական հասարակության լիարժեք անդամի և այդպես աշխատանքն ավելի է հեշտանում»:
Անդրադառնալով դպրոցի խնդիրներին տիկին Հարությունյանը նշեց, որ եթե նախկինում ունեին ջեռուցման, սայլակների ձեռքբերման խնդիր, ապա դա այժմ լուծվել է, միայն վերանորոգումն է, որ դեռ ամբողջական չի կատարվել:
Իսկ խոհարարները պատմում են, որ ճիշտ է, բարդ է աշխատելը, քանի որ երեխաներ կան, որոնց համար առանձին սնունդ են պատրաստում, երեխաներ կան, որ ծնողները սնունդը բերում են տնից, բայց իրենք սիրով են անում աշխատանքը:
[nggallery id=186]
Հռիփսիմե Գալստյան
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.