23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Լրատվամիջոցների խնդրաքով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակցող կողմերի միջև փոխվել է պայմանավորվածությունը՝ նախագծի պայմանագրի չհրապարակման մասին, կից ներկայացնում ենք «Եվրասիական տնտեսական միության մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագրի նախագիծը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից:
Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ մինչ վերոհիշյալ պայմանագրի ստորագրումը կողմերի համաձայնությամբ հնարավոր են փոփոխություններ։
Թուրքական HABERX կայքն անդրադարձել է ՄԱԿ-ի ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթին՝ նշելով, որ Երևանը լրջորեն մտածում է արձանագրությունները հետ կանչելու մասին:
Կայքը մասնավորապես գրում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ասամբլեայի 69-րդ նստաշրջանի իր ելույթում հայտարարել է, որ խորհրդարանը մի քանի տարի է՝ չի վավերացնում արձանագրությունները, քանի որ Անկարան չի հրաժարվում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու նախապայմանից։
Իսկ նախագահի «Գրողի ծոցը վավերացնեք» արտահայտությունը թուրքական կայքը թարգմանել է «Թող սատանային մնա ձեր վավերացումը» ձևով:
Վերջին շրջանի ներքաղաքական զարգացումների հետ կապված՝ «Հայկական վարկած»-ը զրուցեց քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լևոն Շիրինյանի հետ.
— Պարոն Շիրինյան, ինչպե՞ս կգնահատեք նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում:
-Ելույթը նախ հավասարակշիռ էր, հետո էլ պարտվողական չէր, որովհետև Լևոն Տեր- Պետրոսյանի շրջանից սկսած մարդիկ այդ պարտվողականությանը սովորել էին: Շատ դրական բովանդակությամբ լցված ելույթ էր: Հատկապես առանձնանում էր Թուրքիայի մասը. փաստորեն, երբ հայտարարեց, որ Հայաստանը արձանագրությունները հետ կկանչի, ուզեց ասել, որ Հայոց Ցեղասպանության թեման շահարկման նյութ չէ: Այդ ամբիոնից շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին, Ֆրանսիային, Ամերիկային, Անգլիային և մյուս երկրներին, որոնք եղել են հայկական հարցի երաշխավորը և խոստացել են պատժել Թուրքիային հայոց ցեղասպանության համար՝ նախագահը նաև նրանց բարեկամաբար հուշեց, որ իրենք հայ ժողովրդի հանդեպ իրենց խոստումները չեն կատարել: Նախագահը Ցեղասպանության 100 ամյակի նախօրյակին հայոց պահանջատիրությունը աշխարհին ներկայացրեց և ընդգծեց, որ եվրոպական պետությունները պետք է կատարեն իրենց խոստումները: Իհարկե, ամեն մեկն իր ձևով կարող է ընկալել նախագահի ելույթը, բայց, ըստ իս,՝ դրական ելույթ էր:
_ Ի՞նչպես կմեկնաբանեք Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվելու մասին լուրը:
-Դա մեր օրերի խայտառակությունն է, էլ մեկնաբանելու ուրիշ ոչինչ չունեմ, բայց կավելացնեմ մի բան. այնուհանդերձ, Հայաստանի իշխանությունը չկարողացավ կամ չուզեց գնահատել իշխանության վեհությունը: Իշխանությունը վեհություն, առաքինություն պետք է ունենա, որը տեսանելի չէ, բայց որի խաթարումը շատ վտանգավոր է: Իշխանությունը պետք է վեհ լինի, իսկ ինչպե՞ս կարող է մեր իշխանությունը այդպիսի մարդկանցով վեհ լինել: Պարզ է, որ այդ նշանակումը մարզի բնակչության կամքին հակառակ է եղել, իսկ ինչ վերաբերում է այդ սոցոլոգիական հարցումներին, ապա բնական է, որ դա սուտ ու կեղծված են եղել:
—Ի՞նչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական դաշտում: Ի՞նչ եք կարծում՝ քառյակը կարելի է արդեն պառակտված համարել:
-Քառյակ չկա, կա եռյակ, եռյակն էլ առայժմ իր մտադրություններից չի հրաժարվում: Եռյակի կոնսեսուսային պահանջների ցանկը այդ տասներկու կետն է: Ճիշտ է՝ այդ ցանկի մեջ իշխանափոխության խնդիր չկա և թվում է՝ լուրջ հարցեր չեն բարձրացվում, բայց շատ կարևոր մի բան կա. դրանցում կյանքի բարելավման խոստում կա, որը, եթե իրականացվի, ապա մեր ժողովուրդը կենցաղային իմաստով կունենա մեծ օգուտ, իսկ դա նշանակում է, որ, եթե ժողովուրդը իսկապես հավատա այդ ծրագրերի իրականացմանը, ապա անպատճառ կաջակցի եռյակին: Իսկ, եթե ծրագրերը չիրականացնեն, ապա եռյակը պատասխանատու է դառնալու նոր արտագաղթի ալիքի համար, որովհետև հիմա հայ ժողովրդի պատասխանը իշխանությունների վարած քաղաքականությանը դարձել է ոչ թե պայքարն, այլ արտագաղթը և եթե եռյակը ինչ — ինչ պատրվակներով և մեկնաբանություններով չկատարի իր խոստումը, ուրեմն, վստահաբար կարող եմ ասել, որ արտագաղթի նոր ալիք կսկսվի:
— Ըստ Ձեզ՝ ՀՅԴ — ի դիրքորոշումը գործող սահմանադրական կարգի` կառավարման համակարգի փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ ճի՞շտ է:
-Ոչ՛, ճիշտ չէ: Ես կողմ եմ նախագահական համակարգը կատարելագործելուն: Սահմանադրական փոփոխության փաստը նախագահականից խորհրդարանականի ֆետիշի են վերածել: Դոգմա են դարձրել, իբրև թե Հայաստանի դժբախտությունը սահմանադրության գրված տեքստի մեջ է, ինչը իրականում կապ էլ չունի այդ հարցի հետ: Վստահաբար կարող եմ ասել, որ այդ փոփոխությունը ոչ մի դրական արդյունք չի տալու և ոչինչ չի փոխելու: Պատրանք է ստեղծվել, թե իբր պառլամենտական կարգեր հաստատելու դեպքում ամեն ինչ կկարգավորվի: Այժմ՝ կուսակցությունների չգոյության պայմաններում, երբ մեր կուսակցությունները շահերի խմբերի են վերածվել, պետությունը խորհրդարանական դարձնել նշանակում է Հայաստանը բաժանել բդեշխությունների և ամեն մի պատգամավորի մի բդեշխ դարձնել. ըստ էության, հիմա էլ է այդպես, բայց նախագահի ինստիտուտը գոնե որոշ չափով հավասարակշռում և զսպում է այն: Այդ փոփոխությունը Հայաստանի պետականության հիմքերը կքայքայի և հեռանկարի մեջ Հայաստանը պառլամենտական մշտական ճգնաժամ կունենա:
—Ի՞նչ եք կարծում՝ ինչ է հարկավոր, որ Հայաստանի թե՛ քաղաքական և թե՛ հասարակական կյանքում նոր որակներ առաջանան։
— Մոդեռնիզացիայի ծրագիր և նոր քաղաքական էլիտա երկու հատկանիշներով՝ կրթված և հայրենասեր, դրանցից ոչ մեկը ավելորդ կատեգորեա չէ և եթե դրանք չլինեն՝ ոչինչ չի ստացվի:
Սեդա Ավետիսյան
Լիսկայի նշանակումից առաջ և հետո Սյունիքում լիսկայամոլ բանակն ակտիվացել է: Այդ բանակից է Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Նա հանրության տեսադաշտում հայտնվեց 2-3 տարի առաջ, պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ բնապահպանների պայքարի օրերին, երբ Քաջարան համայնքի տարածքը տալիս էին կոմբինատին: Բայց գյուղը փրկվեց ու մի քանի տարի է՝ գոյատևում է կոմբինատի հետ թշնամական շրջապատում, ինչպես փոքրիկ Կուբան՝ Ամերիկայի քթի տակ: Այն ժամանակ քաջարանցիներն արդեն սկսել էին «բացել» երևանցի բնապահպան-ակտիվիստների աչքերը, բացատրել, որ Ռաֆիկ Աթայանը Սուրեն Խաչատրյանի մարդն է, և հենց մարզպետն է ֆինանսավորում պայքարը Մաքսիմ Հակոբյանի դեմ, որի հետ մշտապես թշնամական հարաբերությունների մեջ է: Վահե Հակոբյանի պաշտոնանկությունից երկու օր չանցած՝ Քաջարանի գյուղապետն ակտիվացավ, հայտարարելով մամուլում, որ Հակոբյանը մարզի համար ոչինչ էլ չի արել: Երեկ Քաջարանի գյուղապետի տրամադրությունը բարձր էր: Մեզ հետ հեռախոսազրույցում նա չթաքցրեց համակրանքը նորանշանակ մարզպետի նկատմամբ:
«Հրապարակի» հարցին, թե ճի՞շտ է, արդյոք, որ Սուրեն Խաչատրյանը միշտ էլ օգնել է գյուղի պայքարին ընդդեմ ամենակարող Մաքսիմի, և ինչպե՞ս է նա վերաբերվում նոր մարզպետին, գյուղապետը պատասխանեց. «Ես չեմ կարա ասեմ, որ նա օգնել է մեր պայքարին, բայց ես Լիսկայի հետ աշխատել եմ: Ինքը վատ աշխատող չի: Նրա հետ կարելի է աշխատել»: Հիշեցնենք, սակայն, որ 2011 թվականի դեկտեմբերին Սուրեն Խաչատրյանը ձևականորեն եկավ կանգնեց թռչկանցիների դեմ, Քաջարանի գյուղապետը նրա դեմ էր պայքարում: Այսօր նա նկարագրում է, որ Քաջարանում վատ վիճակ է, բայց գյուղը կանգնած է Սերժ Սարգսյանի կողքին: — Ճանապարհ չունենք, ասֆալտ չունենք, ոչ մի բան էլ չկա, ջիգյար: Մեզ կոմբինատն ամեն ինչից զրկել է, մեկուսացրել է: Նույնիսկ հողի հարկ չէր տալիս: Տարեկան 24 հազար դրամ էր մուծում: Ես չտվեցի մեր հողը կոմբինատին, ու ինչ օյին ասես գլխիս բերեցին: 16 հազար հեկտար սահմանը ո՞ւր թողենք գնանք:
— Դուք եկեղեցի ունեք նոր կառուցած, ո՞վ է կառուցել:
— Բարերարներն են կառուցել, մեր, գյուղացիների միջոցներով է կառուցվել, և կոմբինատն էլ է օգնել: Հիմա բոլոր երեխաներին հատ-հատ Սուրբ Հակոբի եկեղեցում ենք կնքում:
— Որպես սահմանամերձ համայնք, չե՞ք օգտվում կառավարության համայնքների զարգացման ծրագրից:
— Մենք մեր ուժերով ենք ապրում՝ անասուն, ոչխար ունենք, փեթակ ենք պահում, ամեն մարդ իր գործն է անում, ջիգյար: Բոլորին հատկացրել են, բայց մեզ ոչ մի բանով էլ չեն օգնում: Հաշվեք՝ Քաջարանը հանել են մեր քարտեզի վրայից:
— Դուք այդ ծրագրում ներառվա՞ծ չեք, թե՞ չգիտեք՝ ներառված եք, թե ոչ:
— Կարող է ներառված եմ, բայց ես չգիտեմ, ճանապարհ չունեմ, ոչ մի բան չկա, կլուբս քանդեցին, դպրոցը քանդված է: Ապրի մեր նախագահը: Նա է լուծել մեր հարցը, մենք էլ իրա կողքին կանգնած ենք, մեր գյուղն ինքն ա պահել, չի տվել կոմբինատին:
— Այսօր Սյունիքում և Երևանում մի հարց է քննարկվում՝ նոր մարզպետի նշանակումը: Ձեր գյուղացիները ո՞նց ընդունեցին Լիսկայի վերադարձը:
— Ես գյուղացիներից ոչ մի բան չեմ հարցրել, չգիտեմ, բայց Սուրեն Խաչատրյանը վատ մարզպետ չէր:
— Հիշո՞ւմ եք, 2011 թվականին, երբ թռչկանցիները, ակտիվիստները եկել էին ձեր գյուղ, ու նա «ճպուռ» անվանեց Մարիամ Սուխուդյանին, չէ՞ որ նա էն ժամանակ կառավարությանն էր պաշտպանում, որոշում, որ Քաջարանը տան կոմբինատին:
— Հա, ճիշտ է, ինքը կառավարությանն էր պաշտպանում, բայց ինքը եկավ, մեզ հետ հանդիպեց, տեսավ, որ ժողովուրդը ճիշտ էր, և մեր կողմն անցավ:
Սյուզան Սիմոնյան
ՄԱԿ-ի գլխավոր համագումարում նախագահ Սարգսյանի խոսքը իրավամբ բոլոր պատճառներն ունի առանձնանալու այդ ամբիոնից հնչած նախորդ ելույթներից: Յուրայատկությունը ունի թե՜ բովանդակային, թե՜ կառուցվածքային, թե՜ շեշտադրումային եւ թե՜ ոճաբանական հիմնավորումներ: Այստեղ առիթը օգտագործվել է առավելագույն ձեւով ամուր, կարծր դիրքերից ուղերձներ փոխանցելու:
Խոսքը, իր յուրաքանչյուր պարբերությամբ եւ յուրաքանչյուր բառով` իր ամբողջության մեջ երկարապատում մեկնաբանությունների կարիք չունի: Պետք է կենտրոնանալ ա՜յս ժամանակահատվածում, նախագահի կողմից կատարած ընտրանքին` նման բովանդակությամբ ու շեշտադրումներով միջազգային բարձրագույն ամբիոնից աշխարհին ներկայանալու համար:
Իհարկե, նախ նկատելի է, որ ներազգային առումով կատարված հայտարարությունների ամբողջությունը ունի հավաքող եւ համախմբող հանգամանք: Շատ քիչ ժամանակ էր բաժանում ՄԱԿ-ի ելույթը Սփյուռքի ներկայացուցիչների երեւանյան համագումարի փակման խոսքից: Եւ եթե ընդունենք, որ երկրորդը ներքին լսարանի հասցեագրված խոսք էր, ապա առաջինի եւ երկրորդի միջեւ ոչ միայն մտքերի, այլ նաեւ հռետորաբանության որոշակի ներդաշնակություն գոյություն ունի: Հետեւողականությունը, ներքին-արտաքին լսարանների ուղերձային տրամաբանության, պահպանվել է: Ավելին, նույնիսկ ժողովրդային ասացվածքը օգտագործվել է արտաքին աշխարհին պատգամ փոխանցելու համար: Փաստորեն, ջնջված են ներքինի եւ արտաքինի միջեւ տարբեր առիթներով երեւացող ե՜ւ բովանդակային ե՜ւ ոճային տարբերությունները:
Պարզ է, որ նման երեւույթը՝ հայկական աշխարհը այս հարցերի շուրջ համախմբելու եւ արտաքին ոտնձգությունները կանխարգելելու պետական ռազմավարության մաս է կազմում: Մանավանդ, շրջում է «կիսացավակցական» եւ «հրամեցեքի» շղարշներով հակառակորդի որդեգրած մարտավարական գործողությունների կանոնները: Թուրքական խաղասիրական խաբկանքը Նյու Յորքում բախվում է հայկական կարծր դիրքորոշմանը:
Նախագահ Սարգսյանը թե՜ Երեւանում եւ թե Նյու Յորքում կատարում էր նույն հայտարարությունը, որի համաձայն Երեւանը լրջորեն քննարկում է արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հավանականությունը: Այս հայտարարության հիմնավորումը վերաբերում է Անկարայի կիրառած նախապայմանային քաղաքականությանը: Պայմանագրեր վաւերացնելու (կամ չվաւերացնելու) ընթացակարգը ունի հանգրվանային կանգառներ. նախագահի կողմից կնքված փաստաթղթի սահմանադրական դատարան հղում, սահմանադրականության (չ)հաստատում (թեկուզ վերապահումներով), հղում խորհրդարան, խորհրդարանի օրակարգի ներառում, քննարկում եւ վաւերացում։
Ուրեմն, արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելը չի նշանակում, որ Երեւանը իր ստորագրությունը հետս է կոչում արձանագրություններից, ինչը որ միայն այդ դեպքում կանվավերացնի արձանագրությունները: Այստեղ եւս պարզ է, որ միջազգային ընտանիքի առջև Երեւանը փորձում է ցույց տալ, որ ինքը չէ՜ արձանագրությունների մերժման նախաձեռնողը: Երեւանը չէ՜ նախապայման դնողը, Երեւանը չէ՜ շրջափակողը, Երեւանը չէ՜ արձանագրությունները մերժողը: Թեեւ նման հայտարարությունից հետո, թեկուզ ոչ իրավականորեն, այսուհանդերձ քաղաքականորեն խիստ տարակուսելի կմնա այդ արձանագրությունների գործնականացման հավանականությունը:
ՄԱԿ-ի միեւնույն համագումարում Անկարայի դիրքերը թվում է, որ նույն ուժգնությունը չունեն: Անկարան, իսլամական պետության դեմ հայտարարված դաշինքին միանալու–չմիանալու իր դիրքով որոշ մեկուսացման մեջ է հայտնվել: Աշխարհաքաղական նոր իրադրության ուրվագծման ծրագրի իրականցման մեջ Թուրքիայի դերի անորոշությունը անպատեհ առիթ չէր Ակարային ներկայացնելու նաեւ իբրեւ` կովկասյան տարածաշրջանի նկատմամբ միջազգային ծրագրեր խոչընդոտողի:
Այս իրականությանն առընթեր կար նաեւ Կահիրե-Անկարա գերլարված հարաբերությունների իրավիճակը: Նախագահ Սարգսյանը հավելյալ առիթ ուներ իր դիրքերը կարծրացնելու եւ համապատասխան ուղերձ եւ ոճ օգտագործելու Անկարայի նկատմամբ:
Արտաքին այս պայմանների դերակատարությունը ավելի համոզիչ է դառնում, երբ նկատի ունենանք նաեւ հետեւյալ փաստը. Թուրքիայի նորընտիր նախագահն իր առաջին ելույթն էր ունենում ՄԱԿ-ի ընդհանուր համագումարում: Էրդողանի խոսքի պահին ՄԱԿ-ի դահլիճի հազիվ կիսալեցուն պատկերը ցուցանիշ է Թուրքիայի կիրառած արտաքին քաղաքականության նկատմամբ միջազգային հանրության պահվածքին:
Ժամանակահատվածը, ամբիոնն ու առիթը օգտագործվել էին լիարժեք` Հայաստանի Հանրապետության առաջնորդի կողմից:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պատվիրակությանն այսօր ընդունել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: Ծառայության պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ԼՂՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Արշավիր Ղարամյանի, ԼՂՀ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի և ԼՂՀ ԱԱԾ տնօրեն Վիկտոր Քոչարյանի հետ: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործերով հայկական երկու պետությունների իրավապահ մարմինների համագործակցությանն, իրավական օգնությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները և այցելուներից մեկն այսօր առավոտյան կանխել են ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի կողմից «Գառնի» տաճարի /պետ. ցուցիչ` 6.21.4. 2/ նկատմամբ իրավախախտման հետագա ընթացքը: Մինչ արգելոց-թանգարանի աշխատակիցները կնկատեին իրավախախտում թույլ տվող զբոսաշրջիկի գործողությունները, Նիկիտենկոն հասցրել է հատուկ ներկով գրել տաճարի հետևի պատին: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Ա. Բաբայանը դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանն ու հուշարձանի նկատմամբ կատարված իրավախախտման փաստի առթիվ ահազանգել է Կոտայքի մարզի ոստիկանություն:
Նշենք, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը նախատեսում է, որ հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ անհնարինության դեպքում` հատուցել օրենքով սահմանված կարգով: Հավելենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածը պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելու համար նախատեսում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով:
Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհուրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հնչեցրած հայտարարության համաձայն՝ «Իսլամական պետության» զինյալների թիվը տատանվում է 30-50 հազարի սահմաններում: Ի տարբերություն, դեռևս սեպտեմբերի 12-ին ԱՄՆ ԿՀՎ-ը ներկայացրել էր կառույցի թվաքանակի վերաբերյալ սեփական տվյալներն, ըստ որոնց՝ իսլամականների թիվը 20-31.5 հազար է:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Սեպտեմբերի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բալահովիտ գյուղում վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի. 2010 թ. ծնված Հարություն Մովսիսյանը տեղում մահացել է, իսկ 1984 թ. ծնված Գևորգ Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.