Ինչպես գիտենք, քիչ առաջ Կառավարության որոշմամբ՝ Սուրեն Խաչատրյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ: Ձեզ ենք ներկայացնում ֆեյսբուքյան օգտատերերի գրառումները նշանակման վերաբերյալ:
***
Համլետ Աբրահամյան
Երկուսից մեկը պիտի խաղադաշտից հեռանա։
Խաղադաշտը Հայաստանն է։
Երկուսից մեկը Սեռժիկն է։
Երկուսից մյուսը հայ ժողովրդի Հայաստանում ապրող հատվածն է։
Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը ասում է, որ հեռացողը ժողովուրդն է լինելու։
Իրերը կապկպելուց նայեք, որ բան ման չմոռանաք, օտարության մեջ ամեն ինչն էլ պետք է գալիս։
—
Հեռվից հեռու մանրակրկիտ կերպով հետևում եմ մեր երկրում ընթացող բոլոր քիչ թե շատ կարևոր դեպքերին։
Ահա այս մեկը։
Նախարարը բոյկոտել է մամուլի ասուլիսը։ Այո, նախարարն է բոյկոտել այլ ոչ թե լրագրողները։ Սա ցույց է տալիս որ մեր ժողովուրդը դեռ լիովին չի հասկանում ատելի իշխանության դեմ պայքարում իր դերն ու նշանակությունը։ Դեռ որ տիրողը տիրում ու թելադրում է։ Այս նախարարի բոյկտը վկա։
Առաջարկեմ պայքարի շատ արդյունավետ և անվտանգ մի ձև։
Ժողովուրդը պիտ հետևի այս նախարարի օրինակին և ինքը բոյկոտի ողջ իշխանական համակարգին։
Մասսայաբար բոյկոտ հայտարարեք ամեն ինչում։
***
Զոհրապ Եգանյան
Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց մարզպետ, սա նշանակում է մեկ բան, որ Հայաստանում այլևս կադրեր չեն մնացել, բնական սերնդափոխություն իրականացնելու համար: Չկան կադրեր, որոնք համ գեղեցիկ կխոսեն ու կժպտան, քաղաքավարի կխոսեն քաղաքացու հետ, այլև աշխատել կկարողանան, հարց լուծել կկարողանան: Էմոցիաները դնենք մի կողմ ու ուշադիր նայենք, թե ինչ էր կատարվում Սյունիքի մարզում նախկին մարզպետի ժամանակ. Իհարկե նա կիրթ էր, անասելի հարուստ էր, ամբողջ կյանքում փափուկ ապրել էր և այլն և այլն, բայց մարզում նրանից դժգոհ էին, ասում էի ոչ մի բան չի կարողանում անել, չի կարողանում կառավարել, թույլ է և այլն: Ահա այսպիսի իրավիճակներում է, որ ստիպված բերում են հնին, Լիսկայի վերանշանակումն այնքան տրամաբանական էր, որ զարմանում եմ, որ մարդիկ անակնկալի եկան:
***
Արգիշտի Կիվիրյան
Հայ ազգի վերջին հույսը մնում է հեղափոխությունը…
—
Դաշնակցությունը դեռ շարունակելո՞ւ ա «սահմանադրական փոփոխությունների» շուրջ համագործակցել Սերժի հետ….
—
Տաշած Լիսկան գետնին չի մնա … (c) Հայ ժողովրդական ասացվածք
—
Սերժ Սարգսյանը կայացրեց հերթական ազգափրկիչ որոշումը՝ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց Սյունիքի մարզպետ: Սերժին մնում ա հանուն հայ ազգի մի հատ քիփլիկ պաշտոնում նշանակել նաև ՀՀԿ-ի տատիին որպեսզի հայ ազգը իրեն լրիվ վստահելի վիճակներում զգա…
***
Սամվել Մարտիրոսյան
Լիսկան ՝ մարզպետ։ Դե գոնե Մեհրիբանին մշակույթի նախարար նշանակեն։
***
Դավիթ Սանասարյան
Լիսկան նորից մարզպետ է, արժանի լինենք
ինչ ասեմ, ուզում ես ՄԱԿ-ի ամբիոնից կամ Կոլուբիայի ուսանողների առաջ գեղեցիկ տաղեր հյուսի Սերժ Սարգսյան, քո արժանիքների ու բարեփոխումների ցուցիչը լիսականերն ու նեմեցներն են
Եվս մի նվաստացում, բայց թե սյունեցին, և թե հայաստանցին անհաղորդ է
Այ սենց պահերին հասկանում ես Շանթի արածը, սրանց հետ այլ ձևով չի լինում, փայտով, հակառակ դեպքում իրանց փայտնա մեր գլխին….
***
Ռուզան Ավոյան
Ողբամ քեզ Հայոց աշխարհ, որ մնացել ես լիսկաների հույսին
***
Վաղարշ Բալիշյան
Արարատի Հովիկը, Կոտայքի Գագիկը, Սյունիքի Սուրիկը , Մալացիայի լֆիկն ու պատմահայրենասիրական շուշանիկը …արտառոց ոչինչ չկա,պարզապես ՛՛ծովից -ծովն՛՛ ենք վերականգնում…………..Բարև Ձեզ ,կփորձեմ վերադառնալ….
***
Գոհար Հակոբյան
Եթե էս կառավարության դիմագծի կարեւորագույն տարր է Լիսկան, մնացածը չասեմ….
***
Տիգրան Քոչարյան
Սյունիքի մարզը ուղարկեցին գրողի ծոցը
***
Ստյոպա Սաֆարյան
Մինչև հիմա գիտեի, թե իր բացառիկ ծառայությունների Զանգեզուրում մեկ անփոխարինելի ու միշտ պահանջված մարդ կա՝ Գարեգին Նժդեհը: Պարզվում է, սխալ գիտեինք. Սուրիկ Խաչատրյանն ավելի անփոխարինելի ու պահանջված է:
Քիչ է մնում ճարս կտրած Վահե Հակոբյանի վերադարձի շարժում ստեղծեմ…
***
Պետրոս Ղազարյան
Պարզապես իշխանությունը մարդասպանից հրաժարվելու շռայլություն չի կարող իրեն թույլ տալ: Կցանկանար, բայց չի կարող:
Շարմազանովի ու Գեղամյանի վրա չի կարող հենվել,նույնիսկ սահմանադրական բարեփոխումներից հետո:
—
Վստահ եմ ` Լիսկային մարզպետ վերանշանակելուց հետո, Դաշնակցության հավատը Սերժ Սարգսյանի համակարգային բարեփոխումների նկատմամբ ավելի կամրանա:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.