13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-23-ին , 26-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հյուսիս–արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 22-23-ին արևելյան շրջաններում կբարձրանա 5-6 աստիճանով, 25-ին ամենուրեք կնվազի 3-4 աստիճան:
Երևանում` սեպտեմբերի 24-25-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-23-ին, 26-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Գերմանիայի ոստիկանությունը մտահոգություն է հայտնում, որ Եվրոպայի երկրների բաց սահմանները նաև ավելացրել են գողությունների քանակը: Խոսքը վերաբերվում է, մասնավորապես, գողացված մեքենաներին, որոնք բաց սահմանների առկայության պարագայում հեշտությամբ դուրս են բերվում երրորդ երկրներ և վաճառվում: Գողերը կենտրոնացել են հետխորհրդային մի շարք երկրների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու միջինասիական հանրապետությունների վրա: Գերմանիայի ոստիկանության ներկայացուցիչը նշում է, որ գողացված մեքենաների մի զգալի հատված վաճառվում է Ադրբեջանում:
Սարգիս Ասատրյանի ֆեյսբուքյան էջից
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:
Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը խստորեն դատապարտել է նախօրեին ահաբեկիչների կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը’ այն որակելով որպես մշակութային ցեղասպանության վառ դրսևորում: Նրա համոզմամբ՝ սա ոչ միայն հայկական, այլև համաքրիստոնեական հոգևոր արժեքների ոչնչացում է: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ եկեղեցու պայթեցումը նախկինում հայերով բնակեցված և այսօր արդեն հայաթափված Նախիջևանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով գերեզմանոցի և ներկայիս Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունն է:
ԱԺ փոխնախագահը նկատել է, որ միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հավուր պատշաճի դատապարտումը կարող էր կանխել Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը:
Ս. Մամասը ծնվել է Պափլագոնիա նահանգի Գանգրա քաղաքում` աղքատ քրիստոնյա ընտանիքում: Քրիստոնյաների դեմ հալածանքների ժամանակ նրա ծնողները ևս ձերբակալվում են և աքսորվում Կեսարիա: Բանտում Մամասին ծնելուց հետո նրա մայրը մահանում է: Փոքրիկ Մամասին որդեգրում է բարեպաշտ մի քրիստոնյա կին, որն էլ սնում և դաստիարակում է նրան: Արդեն տասնհինգ տարեկանում համոզված քրիստոնյա և համարձակ քարոզիչ լինելու համար` ձերբակալվում և չարչարանքների է մատնվում: Պարտադրված զրկանքներից ազատվելով՝ առանձնանում է Արգեոս լեռը: Ս. Մամասն իր ողջ կյանքն ընծայում է աղքատներին սպասավորելուն, սակայն կրկին մատնվում է դատավորին և խիստ չարչարանքներից հետո եռաժանիով խոցվելով՝ նահատակվում 273 թ.-ին:
Ս. Փիլիկտիմոնը, որ հունական և լատինական վկայաբանությունների մեջ հայտնի է Ֆիլոմենոս անունով, ցորենի վաճառական էր, որ իր հավատքի համար Ս. Մամասի նման Ավրելիանոս կայսեր հալածանքների ժամանակ ձերբակալվում է, կտտանքների ենթարկվում և ի վերջո նահատակության պսակն ընդունում 274 թ.-ին՝ ոտքերն իրար և ձեռքերը գլխին գամելով:
Ս. Սիմեոն Սյունակյացը ծնվել է 390 թ. Կիլիկիայում: Փոքր հասակում եղել է հովիվ: Երբ մի օր եկեղեցի է մտնում և չհասկանալով օրվա ընթերցված Ավետարանի իմաստը, դիմում է իր կողքին կանգնած ծերունուն: Ծերունին բացատրում է ընթերցվածի իմաստը` ասելով, որ այն ժուժկալ լինելու մասին է, որպեսզի մարդը ճգնության, զրկանքների, ծոմապահության և սակավապետության ճանապարհովով երկնքի արքայությանն արժանանա: Այս խոսքերի վրա խորհելով՝ Սիմեոնը Սիրիայի Հաթա նահանգն է անցնում, ուր 3 տարի մի վանքում առանձնանալուց հետո, Աստծուց քարոզելու և բժշկելու շնորհ է ստանում: Տեսնելով, որ այցելուներն ու հիվանդներն իրեն շատ են նեղում, սկզբում մի խոր փոս է փորում, որտեղից միայն գլուխն էր երևում՝ քարոզելու համար, ապա 60 կանգուն բարձրությամբ սյան վրա է բարձրանում: Գլխի վերև որևէ ծածկ չունենալով` օրը միայն կանգնած կամ ծնկած էր անցկացնում` իբրև սնունդ միայն շաբաթը մեկ անգամ Ս. Հաղորդություն ստանալով: Սյան վրայից տարիներ շարունակ քարոզում է և իր աղոթքներով բժշկում բազմաթիվ հիվանդների:
Հայ Առաքելական եկեղեցին Ս. Մամասի, Ս. Փիլիկտիմոնի և Ս. Սիմեոն Սյունակյացի հիշատակը տոնում է Խաչի 2-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Հովսեփյան փողոցի թիվ 31 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել երեք «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես Բենց»-երից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հունդայի»-ի վարորդը բուժօգնություն է ստացել շտապօգնության ենթակայանի բուժաշխատակիցների կողմից:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Ագարակ-Աշտարակ ճանապարհի 4-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ալագյազ-Սպիտակ ճանապարհի 8-րդ կմ-ին՝ Ծիլքար գյուղի հատվածում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19.55-ի սահմաններում, Արմավիր-Նոր-Կեսարիա ճանապարհի 18-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տ-40» մակնիշի տրակտորի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3507» և «ԳԱԶ-322173» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ 322173»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Հայ ֆիդայինների փողոցի վրա բախվել է համընթաց երթևեկող «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի վարորդը, «Ինֆինիտի»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկող «Նիսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և «Նիսան»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 02.00-ին, Գյումրի-Ախուրյան ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրյա ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 109-րդ կմ-ին «Յամահա» մակնիշի մոտոցիկլետը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 13.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, նրան տեղափոխել հիվանդանոց և ժամը 21.00-ին ինքնակամ ներկայացել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 21.00-ին, Եղվարդի խճուղու թիվ 1 շենքի մոտ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևանի Արարատյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 01.55-ին, Երևանի Աթոյան փողոցի թիվ 129 տան մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 20.00-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 102 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց փողոցի, Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի հատման գոտում` կամրջի մոտ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի հենասյանը, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 09.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավան թաղամասի 6-րդ փողոցի թիվ 18 տան մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արտենի-Արագածավան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Սեպտեմբերի 20-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Միցուբիշի Պաջերո»-ի վարորդը և հայտնել, որ վնասվածքը ստացել է հիշյալ վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան հարվածել է երկաթբետոնե էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սևան-Լճաշեն ճանապարհի 1.7 կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի վերջնամասում` հանդիպակաց երթևեկելի գոտում, «Տոյոտա Վից» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21074»-ի, վերջինս էլ՝ «Հունդաի GSR-V» մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա Վից»-ի և «ՎԱԶ-21074»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում է. նախատեսվում է նրա հանդիպումը հայ և հրեա համայնքների առաջնորդների հետ:
Ինչպես տեղեկացնում է Daily Sabah կայքը, այցի երկրորդ օրն Էրդողանը հանդիպելու է հրեական համայնքի ներկայացուցչի հետ, այնուհետև ընդունելու է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:
Նշենք, որ Էրդողան մեկնել է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի 69-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
ԵՊՀ-ի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը բանակ-հասարակություն կապն ամրապնդելու նպատակով հաճախ է հանդիպումներ ունենում տարբեր զորամասերի զինծառայողների հետ: Այս անգամ ակումբի անդամները Բյուրականում հանդիպեցին Արտաշատի կապի զորամասի զինվորներին: Երիտասարդները այցելեցին Ամբերդ պատմամշակութային արգելոց:
Հանդիպմանը ԱՀԾԱ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ, մայոր Ռ. Համբարձումյան իր խոսքում նշեց, որ հայրենիքի, բանակի հանդեպ սերը պետք է սերմանել դպրոցից. «Հայրենիք սիրելը միայն սեպտեմբերի 21-ից 21 հավաքվելն ու դրոշ ծածանելը չէ: Այսօր երիտասարդները պատմություն չգիտեն, զրոյական վիճակ է, ինչպե՞ս պետք է սիրով գան ծառայելու. Եթե զինվորն ասի, որ հայրենիքի պաշտպանն է ու չիմանա, թե ինչ է պաշտպանում, պատերազմի դեպքում կփախչի, որովհետև չգիտի՝ ինչ է պաշտպանում»:
Զինծառայող Սևադա Համբարձումյանի խոսքով՝ միայն զինվորը չէ, որ պահպանում է հայրենիքը, առաջին հերթին պահպանում է զինվորի թիկունքում գտնվող քաղաքացին. «Մի վախեցեք, որ Ադրբեջանը կարող է շատ զենք ունենալ, քանի որ կռվում է ոչ թե զենքը, այլ զինվորը, քաղաքացին…»:
Հռիփսիմե Գալստյան
Շուրջ 40 ցմահ ազատազրկման դատապարտվածներ այսօրվանից հացադուլ են հայտարարել և նամակով դիմել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին.
«Հարգարժան պարոն նախագահ, մենք՝ ցմահ ազատազրկման դատապարտվածներս, արդեն իսկ ծայրահեղ անհուսությունից դրդված, հայտարարում ենք անժամկետ հացադուլ, ինչպես նաև ձեր ներողամտությունն ենք հայցում, որ ստիպված ենք ձեր ժամանակից խլել և ուշադրությունը հրավիրել տարիներ շարունակ պատկան մարմինների կողմից օրենքի չկատարման և ծառացած խնդիրների անտեսված ու չլուծված լինելու հանգամանքին:
Հարգարժան պարոն նախագահ, ձեզ դիմելու հիմնապատճառ է նաև այն, որ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ էլ մշտապես հավաստիացնում են ձեզ, որ իրենց կողմից ամեն ինչ արված է և նրանք «նախագահականի» կողմից ցուցումի են սպասում, որ մեկ ամսվա ընթացքում լուծում տաք մեր խնդիրներին և վերականգնենք մեր հանդեպ կատարված անօրենությանը և իրենց անգործությունն այդպես արդարացնելով կամա, թե ակամա տպավորություն են ստեղծում, որ երկրի թիվ 1 արդարադատության երաշխավոր հանդիսացող հանրապետության նախագահը ժամ առաջ օրինականության և արդարության վերականգնման ջատագովը չէ և իրենք ոչինչ չեն կարող անել, քանի դեռ հրաման չեն ստացել:
Հարգարժան պարոն նախագահ, ինքներս տարիներ շարունակ խաբված լինելով չենք հավատում, որ պատկան գերատեսչությունները հնարավոր է ձեզ ներկայացնեն ճշմարտացի իրակոանությունը մեր խնդիրների, այդ իսկ պատճառով խնդրում ենք ձեզ, մեր հետ հանդիպման ուղարկել ձեր կողմից վստահված լավագույն իրավագետի ում մենք փաստացի և լիարժեք կներկայացնենք ամբողջական պատկերը կատարված անօրինությունների և դրանով իսկ մեր աջակցությունը կցուցաբերենք Հայաստանը օրենքի երկիր դարձնելու հանրապետության նախագահի ամենօրյա աշխատանքին:
Պարոն նախագահ, մենք համոզված ենք, որ կգտնվեն անձինք, ովքեր, հուսով ենք, անգիտակցաբար և ոչ թե չարամտորեն, բայց կձգտեն մեր բողոքի ծայրահեղ արտահայտումը ներկայացնել որպես ճնշման փորձ կառավարության վրա, առանց իրենց հաշիվ տալու, որ տարիներ շարունակ խաբեություններն ու անօրինականությունները վերացնելու ուղղությամբ անգործության են դրսևորել, դրդել մարդկանց գնալ ծայրահեղ քայլի և ինքնավնասող միջոցի, և որ ամենակարևորն է, օրենքի գերակայություն պահանջող մարդը ոչ թե ճնշում է գործադրում, այլ պետականության ամրապնդմանն է աջակցում, ընդունեք մեր տպավորություն են ստեղծում, որ երկրում արդարության թիվ 1 երաշխավոր պետության նախագահը չի շտապում ժամ առաջ վերականգնել օրինականությունն ու արդարությունը, իսկ իրենք ոչինչ չեն կարող անել , քանի դեռ հրաման չեն ստացել:
Հարգելի պարոն նախագահ , տարիներ շարունակ խաբված ու հուսալքված լինելով , մենք չենք հավատում, որ Ձեզ պատշաճ ձևով ներկայացվել է ճշմարտացի իրականությունը տվյալ խնդրի վերաբերյալ: Այդ պատճառով խնդրում ենք Ձեզ կողմից վստահված, գործի մանրամասներին լավատեղյակ, բանիմաց իրավագետ գործուղել «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկ՝ցմահ բանտարկյալների հետ հանդիպման. մենք լիարժեք ու ամբողջական կներկայացնենք փաստացի պատկերը` դրանով իսկ օգնելով ու աջակցելով Ձեր թիմի իրավագետներին օրենքների ու որոշումների միջոցով վերահաստատելու արդարությունն այս դժվարին ու ճակատագրական հարցում:
Ընդունեք մեր հարգանքները և Հայաստանը հայ մարդու երազանք երկիր դարձնելու՝ մեր մաղթանքներն ու աջակցութունը Ձեզ»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահն այցելել է Նորապատի հիմնանորոգված միջնակարգ դպրոց, շրջել ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին և դպրոցի նոր պայմաններին: Դեռևս 1971թ. կառուցված դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են ս.թ. սեպտեմբերի 20-ին: Ներկայումս դպրոցում սովորում է 170 աշակերտ՝ 12 դասարանով, դասավանդում է 27 մանկավարժ: Նախագահին զեկուցվել է, որ դպրոցի ներքին հարդարման, սալիկապատման, տանիքի նորոգման ու պատուհանների փոխարինման հետ միասին անցկացվել են նաև ջեռուցման և ջրամատակարարման նոր համակարգեր, կառուցվել է խոտածածկ մարզահրապարակ, սպորտդահլիճը համալրվել է նոր գույքով, ցանկապատվել և կանաչապատվել է դպրոցի ամբողջ տարածքը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Լենուղի համայնքում գտնվող «ՄԱՊ» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել խաղողի մթերման արդիականացված արտադրամասի բացմանը: Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ կոնյակի, գինու և պտղահատապտղային պահածոների արտադրությամբ զբաղվող ընկերությունը, ձեռնարկության հիմնանորոգման, արդիականացման, ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով հագեցման և որակի վերահսկողության համակարգերի ներդրման քաղաքականության արդյունքում ձեռք է բերել իտալական արտադրության ժամանակակից խաղողի մթերման և գինու արտադրության նոր առաջնային հոսքագիծ: Արդիականացման ծրագիրը մեկնարկել է 2013թ. հոկտեմբերին և ավարտվել ս.թ. սեպտեմբերի սկզբին: Կատարված աշխատանքների արդյունքում, գործարանի արտադրական հզորություններն այսօր թույլ են տալիս մթերելու տարեկան մինչև 20,000տ խաղող և մինչև 20,000տ պտուղբանջարեղեն: Գործարանի պատասխանատուների հավաստմամբ, 2014թ. նախատեսվում է մթերել 10,000տ բանջարեղեն, որից՝ 8000տ լոլիկ, 500տ պտուղ և 4000տ խաղող: Նշվել է, որ ընկերության արտադրանքն իրացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ներկայումս ընկերությունն ունի 216 աշխատակից՝ 134 հազ. դրամ միջին աշխատավարձով:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Արարատի մարզ, որտեղ փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ ծանոթացել է մի շարք ընկերությունների կողմից իրականացվող խաղողի մթերման աշխատանքներին:
Մարզում նախարարը շրջայց է կատարել Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում, Դալարի «Արեգակ» կոնյակի գործարանում, ինչպես նաև «Վեդի Ալկո», «Ավշարի գինու գործարան», «Արարատի գինու գործարան», Տափերականի «Ա.Կ.Զ.» և «Արտաշատ Վինկոմ» ընկերություններում:
Գործարանների տնօրենները տեղեկացրել են նախարարին, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթանում են կազմակերպված ու բնականոն հունով, առանց դժվարությունների: Ընկերությունների ղեկավարները նշել են, որ մթերումն իրականացվում է համաձայն գյուղացիների հետ կնքված պայմանագրերի, և գործարանները պատրաստ են մթերել խաղողագործների արտադրանքի ողջ ծավալը: Տեղեկացնելով, որ պայմանավորվածության համաձայն, խաղողը գյուղացիներից մթերվում է կիլոգրամը 150 դրամով, նրանք նաև վստահեցրել են, որ մթերված խաղողի դիմաց վճարումները կկատարվեն ժամանակին:
Նախարարին նաև զեկուցվել է, որ ներկա դրությամբ Արարատի մարզում արդեն մթերվել է 44 հազար տոննա խաղող:
Չնայած այն հանգամանքին, որ հանրապետությունում խաղողի մթերման մեկնարկը սկսվել է սեպտեմբերի 5-ից, սակայն որոշ գործարաններում դեռևս չեն սկսվել մթերման աշխատանքները: Նախարարը հանձնարարել է Շահումյանի կոնյակի և Այգեզարդի գինու գործարանների ղեկավարներին առաջիկա երկու օրերի ընթացքում սկսել խաղողի մթերումները:
Նախարարի այցի վերջին կանգառն Այգեստանի Պռոշյանի կոնյակի գործարանն էր, ուր Սերգո Կարապետյանը հորդորել է մթերման սեզոնին աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի գործարանն աշխատի շուրջօրյա, առանց ժամային սահմանափակումների, իսկ վճարումներն իրականացնեն ժամանակին:
Կանխատեսվում է, որ ընթացիկ տարում մարզում գործող ընկերությունների մթերած խաղողի ծավալները չեն զիջի նախորդ տարվա ցուցանիշներին:
Սեպտեմբերի 22-ի դրությամբ հանրապետությունում արդեն մթերվել է 98 հազար տոննա խաղող:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.