Այսօրվանից Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի դասարաններից մեկը կոչվելու է Սարգիս Մովսիսյանի անունով:
Հիշեցնենք, որ Սարգիսը զոհվել էր այս տարվա օգոստոսին հակառակորդի դիվերսիան հետ մղելիս:
Սարգիս Մովսիսյանը Մայիսյան գյուղից է, 2008թ.-ին ընդունվել է հենց այդ դպրոց: 2010թ.-ից սկսել է սովորել Արտակարգ իրավիճակների նախարարության ակադեմիայում, որից հետո` 2012թ.-ին, զորակոչվել է բանակ:
Դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանը, խոսելով իր աշակերտի՝ Սարգիս Մովսիսյանի մասին, առանձնացնում է երկու հատկանիշ. «Անկախ իրավիճակներից ինքը միշտ ժպտում էր, ու երկու թշիկներն այդ ընթացքում կարմրում էին: Ես իրեն պատմություն եմ դասավանդել: Հիշում եմ` ինչքան էլ առիթ է եղել, որ պետք է իր վրա զայրանամ` միշտ չէր ստացվում: Կանգնեցրել եմ ու այդ պահին, երբ այդ թշիկները կարմրել են, էլ զայրանալ չեմ կարողացել»:
Տնօրենի խոսքով, գյուղը դեռ ազատամարտի տարիներին ակտիվորեն մասնակցել է սահմանների պաշտպանությանը, գյուղի տղաներից շատերը «Արաբո» ջոկատի կազմում են եղել:
«1992թ.-ի հունիսի 30-ին Լենինաբադ գյուղի շրջանում գյուղի երեք երիտասարդներ անհայտ կորան: 1993-94թթ.-ին մեր գյուղից ևս երկու տղա զոհվեց, իսկ 1994թ.-ին` ևս մեկը: Դեռ այն ժամանակ որոշվեց, որ դպրոցում այս վեց տղաների անվան դասարաններ պիտի ունենանք»,- հիշում է Իշխան Պետրոսյանը:
Ավելի ուշ՝ 2008թ.-ին, դպրոցի աշակերտների և գյուղապետարանի նախաձեռնությամբ գյուղի Մշակույթի տան բակում բացվում է ազատամարտի տարիներին զոհված ու անհայտ կորած մայիսյանցիների հիշատակը հավերժացնող հուշարձան:
Տնօրենը շատ է կարևորում Սարգիս Մովսիսյանի անվան դասարան ստեղծելը ևս, ըստ նրա, դա դպրոցին ու դպրոցի աշակերտներին կտա պատմություն:
«Այսպես ասած, էստաֆետան կփոխանցի հաջորդ դասարաններին: Վերջերս որոշվեց, որ հանրապետության դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ աշխատանքներ պիտի տարվեն, մեզ մոտ այդ աշխատանքները վաղուց են տարվում: Ու գիտեք, այ հենց հիմա էլ մեր հուշարձանի մոտ եղած այգում Սարգիսի ձեռքով տնկած ծառերը կան, որ բերքի տակ կռացած են, բայց ոչ մեկս չենք քաղում: Չենք քաղում, որովհետև դա Սաքոյի բաժինն է»,- ընդգծում է Իշխան Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը վիրավորվել է այս տարվա օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը` Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելիս: Մեկ օր անց` օգոստոսի 3-ին, կրտսեր սերժանտը մահացել է Երևանի Կենտրոնական կլինիկական հոսպիտալում: ԼՂՀ սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ՀՀ և ԼՂՀ նախագահների կողմից Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» ՀՀ և ԼՂՀ մեդալներով:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.