23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 20-21-ին արևելյան շրջաններում` ժամանակ առ ժամանակ, մյուս շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, 22-23-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հյուսիս–արևելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` 20-25մ/վրկ արագությամբ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանը 22-23-ին արևելյան շրջաններում կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում` սեպտեմբերի 20-21-ի, 24-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-23-ին` երեկոյան սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:
Մասնագետները երևի պարզել են ով-ով է։ Լուսանկարում 12-ից երկուսն են՝ առաջինի պարագայում գավազանի շնորհիվ ընդգծված է քարոզչության հանգամանքը, իսկ երկրորդի ձեռքերն են շատ խոսուն։ Նա կարծես ասում է՝ Ժողովո՛ւրդ, փորը չի կարևոր, այլ սի՛րտը, հոգին։
Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում սեպտեմբերի 9-ից սկսած, ամեն երեքշաբթի, գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները: Սեպտեմբերի 23-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն է լինելու ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ում կարող եք հարցեր ուղղել Երևան քաղաքում հանցավորության դեմ տարվող պայքարի և հասարակական կարգի պահպանության վերաբերյալ: Կարող եք զանգահարել ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով:
ՀՀ ոստիկանություն
Այսօրվանից Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի դասարաններից մեկը կոչվելու է Սարգիս Մովսիսյանի անունով:
Հիշեցնենք, որ Սարգիսը զոհվել էր այս տարվա օգոստոսին հակառակորդի դիվերսիան հետ մղելիս:
Սարգիս Մովսիսյանը Մայիսյան գյուղից է, 2008թ.-ին ընդունվել է հենց այդ դպրոց: 2010թ.-ից սկսել է սովորել Արտակարգ իրավիճակների նախարարության ակադեմիայում, որից հետո` 2012թ.-ին, զորակոչվել է բանակ:
Դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանը, խոսելով իր աշակերտի՝ Սարգիս Մովսիսյանի մասին, առանձնացնում է երկու հատկանիշ. «Անկախ իրավիճակներից ինքը միշտ ժպտում էր, ու երկու թշիկներն այդ ընթացքում կարմրում էին: Ես իրեն պատմություն եմ դասավանդել: Հիշում եմ` ինչքան էլ առիթ է եղել, որ պետք է իր վրա զայրանամ` միշտ չէր ստացվում: Կանգնեցրել եմ ու այդ պահին, երբ այդ թշիկները կարմրել են, էլ զայրանալ չեմ կարողացել»:
Տնօրենի խոսքով, գյուղը դեռ ազատամարտի տարիներին ակտիվորեն մասնակցել է սահմանների պաշտպանությանը, գյուղի տղաներից շատերը «Արաբո» ջոկատի կազմում են եղել:
«1992թ.-ի հունիսի 30-ին Լենինաբադ գյուղի շրջանում գյուղի երեք երիտասարդներ անհայտ կորան: 1993-94թթ.-ին մեր գյուղից ևս երկու տղա զոհվեց, իսկ 1994թ.-ին` ևս մեկը: Դեռ այն ժամանակ որոշվեց, որ դպրոցում այս վեց տղաների անվան դասարաններ պիտի ունենանք»,- հիշում է Իշխան Պետրոսյանը:
Ավելի ուշ՝ 2008թ.-ին, դպրոցի աշակերտների և գյուղապետարանի նախաձեռնությամբ գյուղի Մշակույթի տան բակում բացվում է ազատամարտի տարիներին զոհված ու անհայտ կորած մայիսյանցիների հիշատակը հավերժացնող հուշարձան:
Տնօրենը շատ է կարևորում Սարգիս Մովսիսյանի անվան դասարան ստեղծելը ևս, ըստ նրա, դա դպրոցին ու դպրոցի աշակերտներին կտա պատմություն:
«Այսպես ասած, էստաֆետան կփոխանցի հաջորդ դասարաններին: Վերջերս որոշվեց, որ հանրապետության դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ աշխատանքներ պիտի տարվեն, մեզ մոտ այդ աշխատանքները վաղուց են տարվում: Ու գիտեք, այ հենց հիմա էլ մեր հուշարձանի մոտ եղած այգում Սարգիսի ձեռքով տնկած ծառերը կան, որ բերքի տակ կռացած են, բայց ոչ մեկս չենք քաղում: Չենք քաղում, որովհետև դա Սաքոյի բաժինն է»,- ընդգծում է Իշխան Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը վիրավորվել է այս տարվա օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը` Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելիս: Մեկ օր անց` օգոստոսի 3-ին, կրտսեր սերժանտը մահացել է Երևանի Կենտրոնական կլինիկական հոսպիտալում: ԼՂՀ սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ՀՀ և ԼՂՀ նախագահների կողմից Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» ՀՀ և ԼՂՀ մեդալներով:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
Թուրքական իշխանությունների և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 20-ին՝ վաղ առավոտյան, ԻՊ-ն ազատ է արձակել 101 օր առաջ գերված Իրաքի Մոսուլ քաղաքի թուրքական հյուպատոսության 49 աշխատակիցներին, այդ թվում նաև՝ հյուպատոսին:
Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ է զիջել Թուրքիան իսլամականների հետ սակարկությունների ընթացքում… Միգուցե պայմանավորվել են բազմակողմանի համագործակցության մասին կամ առանց վիզայի ռեժիմ սահմանել երկու «պետությունների» միջև…Ժամանակն ու զարգացումները կտան բոլոր հարցերի պատասխանները: Իսկ մինչ այդ Ստամբուլում, ազատ, առանց խոչընդոտների արդեն նաև հասարակական տրանսպորտով երթևեկում են ԻՊ-ի հետևորդները:
https://www.youtube.com/watch?v=kegoxTVXdXU#t=23
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
19.09.2014 թ., ժամը 17:00-ի սահմաններում N զորամասի «Գազ-66» մակնիշի ՊՆ N զինհամարանիշի ավտոմեքենան` նույն զորամասի զինծառայողների ստորաբաժանումը մշտական տեղակայման վայր տեղափոխելու ճանապարհին, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով մեքենայի ղեկին գտնվող կապիտան Պավլիկ Նիկոլայի Մանուկյանը գլխի շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է:
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, մեքենայի ուղևորներ՝ զինծառայողներ, ավագ լեյտենանտ Հարություն Վարդանի Խաչատրյանը, լեյտենանտ Արմեն Սիսակի Հովսեփյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Վարդանի Գրիգորյանը, Նարեկ Սամվելի Միրզոյանը, Մհեր Սամվելի Վարդանյանը, սերժանտ Բորիս Վիգենի Թունյանը, շարքայիններ Տիգրան Արմենի Օհանյանը, Ավետիք Արայիկի Նազարյանը, Արտյոմ Մանվելի Աբրահամյանը, Աշոտ Արմենի Սարգսյանը, Մուրազ Ժորայի Սադոյանը, Վարդգես Արսենի Խաչատրյանը կյանքին վտանգ չսպառնացող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ: Վերջիններիս վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եկեղեցական- ներկայացուցչական ժողովի սեպտեմբերի 20-ի Ա նիստին, ընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերի, ներկա գտնվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Ողջունելով ՀՀ նախագահի ներկայությունը ԵՆԺ-ին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ եկեղեցական-ներկայացուցչական ժողովների կարևորությանը` Հայ Եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերների հաղթահարման և եկեղեցական կյանքը կանոնական սկզբունքների վրա խարսխելու առումով: Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին` Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն մշատապես աջակցելու և նրա առաքելությանը զորավիգ լինելու համար: Վեհափառ Հայրապետը նաև իր բարեմաղթանքները բերեց տիար Սերժ Սարգսյանին:
Այնուհետև ժողովականներին դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Արդյունավետ աշխատանք մաղթելով Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքված Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներին, Հայրապետական պատվիրակությունների և թեմերի պատգամավորներին ուղղված խոսքում ՀՀ նախագահը մեկ անգամ ևս իր և Հայաստանի բոլոր պետական կառույցների անունից պատրաստակամություն հայտնեց հաստատակամորեն կանգնելու Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու բոլոր հայրենանվեր գործերի կողքին:
Նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց նաև ժողովականների հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցի-պետություն համագործակցության առավել ամրապնդման հնարավորություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող միջոցառումներին, Սիրիայից հայրենիք տեղափոխված հայորդիներին ցուցաբերվող աջակցությանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներին ու դրանց լուծման համար պետության կողմից իրականացվող աշխատանքներին, ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ խաղաղ բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարներին:
Վերջում Նորին Սրբությունը վերստին շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին այցի համար` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին իր բոլոր թեմերով և կառույցներով պիտի շարունակի օգտակարություն բերել և սատարել հայրենի պետությանը` մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրների ու դժվարությունների հաղթահարման և հայ ժողովրդի բոլոր նվիրական իղձերի իրականացման ճանապարհին:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Դու, մա՛րդ Աստծու, հեռո՛ւ փախիր այդպիսի բաներից և հետամո՛ւտ եղիր արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության։
Հավատի բարի պատերա՛զմ մղիր, ամուր կառչի՛ր հավիտենական կյանքից, որի համար Աստված կոչեց քեզ, և որը դու դավանեցիր գեղեցիկ մի դավանությամբ՝ բազում վկաների առաջ։ Պատվիրում եմ քեզ Աստծու առջև, որ կյանք է տալիս բոլորին, և Հիսուս Քրիստոսի առջև, որ Պոնտացի Պիղատոսի դիմաց իր հավատի վկայությունը տվեց գեղեցիկ մի դավանությամբ, որ դու պահես այս պատվիրանները զգուշությամբ և հավատարմորեն, մինչև որ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվի երկրորդ անգամ։
Այդ հայտնությունն իր ժամանակին կկատարի Աստված ինքը, նա, որ Երանելին է և միակ Հզորը, թագավորների Թագավորը և տերերի Տերը, միակը, որ անմահ է. նա, որ բնակվում է անմատչելի լույսի մեջ, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել։ Հավիտյան նրա՛նն են պատիվն ու զորությունը։ Ամեն։
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 6:11-16)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 15.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1981 թ. ծնված Արսեն Մկոյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 14.45-ին, Նոր-Արեշի 9-րդ և 42-րդ փողոցների խաչմերուկում անհայտ անձը հրազենով կրակոցներ էր արձակել Ա. Մկոյանի ուղղությամբ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր «410» գրառմամբ 8 կրակված պարկուճ:
Ժամը 18.10-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Ա. Մկոյանը գիտակցության չգալով մահացել է:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, սեպտեմբերի 19-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Էրեբունու բաժնի և Էրեբունու քննչական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1976 թ. ծնված Համլետ Քոսյանը՝ իր անվամբ հաշվառված «Սայգա 410» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացանով:
Ձեռնարկվում են միջոցառումներ Համլետ Քոսյանին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.