Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվեց զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարությունը:
Ինչպես տեղեկացրել էինք` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լյուքս Ստեփանյանի սպանության գործը քննելուց հետո, ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 17 տարվա ազատազրկման.
Ինչ է տեղի ունեցել. դատաքննությունը արձանագրել է, որ Դավիթ Խաչատրյանը, հանդիսանալով ՀՀ Պն թիվ 27229 զորամասի զինծառայող, 2013թ. մայիսի 15-ին ընդգրկված լինելով զորամասի պահակախմբի վերակարգում և ժամը 15:00-ից 15:30-ը ծառայություն իրականացնելով պահակակետի մուտքի դռան մոտ` որպես ժամապահ, պահակատան տարածքում տեղակայված ամառային տաղավարում գտնվող հանգստացող հերթափոխի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան՝ բացել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակի ռեժիմի վրա, ինքնաձիքի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ, ապա Լյուքս Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից ամիջապես հետո, երեք այլ զինծառայողների հետ ոչ մեծ բացօթյա տաղավարում գտնվող Լյուքս Ստեփանյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` անտեսելով այլ, տվյալ դեպքում իր երեք համածառայողների կյանքին սպառնացող ռեալ վտանգը, մեկ հատ մենահատ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, որով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել է նրա առողջությանը:
Այսօր դատարան էր ներկայացել տուժող Հրաչյա Սարգսյանը, որը դեպքի պատճառով կորցրել էր հիշողությունը: Նա ցանկացավ ցուցմունք տալ, քանի որ որոշ բաներ էր հիշել դեպքի մասին, սակայն դատարանը որոշեց մերժել միջնորդությունը` հիմնավորելով, որ նիստը վերաքննության կարգով անցկացնելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո, նոր կլսեն նրան:
Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը վերաքննիչ բողոք էր բերել, որով պահանջում է բեկանել դատավճիռը:
Այսօրվա նիստի ընթացքում, պաշտպան Սարգսյանը ներկայացրեց բողոքը: Ըստ պաշտպանի` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ցուցաբերել է կողմնակալ վերաբերմունք, խախտել է մարդու իրավուքների և Եվրոպական կոնվեցիայի մի շարք օրենքներ.
«Այս գործով նախաքննության և դատաքննության ընթացքում պարզ դարձավ, որ ողջ պետական ապարատն աշխատում է մեկ նպատակով` մեղավոր ճանաչել Դավիթին: Դատարանը դատավարության կատարման կարգով ի սկզբանե համոզել էր մեզ, որ ամեն դեպքում, ցանկացած ապացույցի դեպքում կայացնելու է մեղադրական դատավճիռ»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Պաշտպան Սարգսյանը անդրադարձավ մի քանի կարևոր հանգամանքների, այդ թվում քննիչի՝ վկաների հարցաքննությանը. «Քննիչն իր հարցերի միջոցով կարծես ցանկանում է համոզել, որ ամբաստանյալն է սպանել»:
Պաշտպանն անդրադարձավ նաև Լյուքս Ստեփանյանի մոր` Սեյրան Օհանյանին գրված նամակին, որում գրված էր, թե պաշտպանության նախարարը խոստացել է, որ ամբաստանյալն անպայման ձերբակալվելու է:
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.