«Խազեր» ՀԿ-ն ահազանգում է, որ Արփի բնական լիճը ցանկանում են օգտագործել որպես ջրամբար:
ՀԿ-ն ՀՀ բնապահպանության նախարարին կից ստեղծված hասարակական խորհրդին է ուղղել նամակ, որում ասված է. «1946թ-ից 1951թ. ընթացքում «Արփի» բնական լիճը, որի ծավալը մոտ 5 միլիոն խորանարդ մետր էր, վերածվեց 100 միլիոն խորանարդ մետր ջրատարողությամբ ջրամբարի: Հետագայում Ախուրյան գետի ջրհավաք ավազանում կառուցվեցին մի քանի այլ ջրամբարներ: Ախուրյան գետի միջին հատվածում ևս որոշվեց կառուցել Կապսի ջրամբարը: Սկսվեցին շինարարական աշխատանքները, սակայն դրանք մնացին անավարտ:
Արփի լիճը ջրամբարի (փաստորեն, ջրային ռեսուրսի) վերածվելուց հետո դադարեց գոյություն ունենալ որպես բնական էկոհամակարգ:
Հաշվի առնելով, որ ոռոգման ենթակա տարածքները գտնվում են Կապսի ջրամբարի համար նախատեսված տարածքից ներքև, հնարավորություն է ստեղծվում Կապսի ջրամբարը համապատասխան տարողությամբ կառուցման դեպքում վերականգնել Արփի լիճը իր էկոհամակարգով:
Այդ գաղափարը դրվել էր «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման հիմքում: Սակայն Կապսի ջրամբարի կառուցման նախագծի վերաբերյալ վերջերս կազմակերպված քննարկումների ընթացքում պարզվեց, որ այդ ջրամբարի կառուցման հետ մեկտեղ նախատեսվում է պահպանել նաև «Արփի լիճ» ջրամբարը, ինչը, մեր կարծիքով անընդունելի է:
Առաջարկում ենք սույն խնդիրը դարձնել Հասարակական խորհրդի քննարկման առարկա»:
Արփի լիճը գտնվում է «Արփի լիճ» ազգային պարկի կազմում, որը ստեղծվել է 2009թ.: Պարկի ստեղծման համար KfW գերմանական զարգացման բանկը հատկացրել է 2.2 միլիոն եվրո:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.