13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Այն ժամանակ Պիղատոսը Հիսուսին հանձնեց նրանց ձեռքը, որպեսզի խաչվի։ Նրանք առան Հիսուսին և տարան։ Հիսուսը խաչը շալակած ելավ այն տեղը, որ կոչվում էր Գանգի տեղ, եբրայերեն՝ Գողգոթա։ Այնտեղ խաչեցին նրան և նրա հետ՝ երկու հոգու ևս՝ երկու կողմերից, իսկ Հիսուսին՝ նրանց մեջտեղում։ Պիղատոսը խաչի վրա դնել տվեց մի ցուցատախտակ, որի վրա գրված էր. «Հիսուս Նազովրեցի՝ հրեաների թագավոր»։ Հրեաներից շատերը կարդացին այդ գրությունը, որովհետև այն տեղը, որտեղ Հիսուսը խաչվեց, քաղաքին մոտ էր։ Արձանագրությունը գրված էր եբրայերեն, լատիներեն և հունարեն։ Հրեաների ավագ քահանաներն ասացին Պիղատոսին.
-Մի՛ գրիր՝ «Հրեաների թագավոր», այլ գրի՛ր. «Այս մարդն ասաց՝ ես հրեաների
թագավորն եմ»։
Պիղատոսը պատասխանեց.
-Ինչ որ գրեցի՝ գրեցի։
(Հովհաննեսի ավետարան 19:16-22)
Ձեզանից յուրաքանչյուրն իր և ուրիշների մասին թող խորհի այն, ինչ տեսնում է Հիսուս Քրիստոսի մեջ, որ բնությամբ Աստված լինելով՝
Աստծուն հավասար լինելու պատիվը հափշտակել չխորհեց,
այլ կամովին ինքն իրեն մերկացրեց այս պատվից՝
ծառայական մեր բնությունն իր վրա վերցնելով,
և մարդկանց պես եղավ ու մարդկային կերպարանքով ճանաչվեց: Խոնարհեցրեց ինքն իրեն, հնազանդվեց Աստծուն՝
հանձն առնելով մահը, և այն էլ՝ մահ խաչի վրա:
Դրա համար էլ Աստված էլ ավելի բարձրացրեց նրան՝
տալով այն անունը, որ վեր է բոլոր անուններից,
որպեսզի Հիսուսի անվան առաջ ծնկի գան բոլորը,
երկնավորներն ու երկրավորները և սանդարամետականները,
և ամեն լեզու դավանի, որ Հիսուս Քրիստոս «Տեր» է՝ ի փառս Հայր Աստծու:
(Պողոս առաքյալի նամակը փիլիպեցիներին 2:5-11)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
2014 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի բնակիչ Ա.Աշուղյանի տուն գող է մտել և անհրաժեշտ է օգնություն։
Ահազանգի հետքերով անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը, որը տան ննջասենյակներից մեկում՝ հատակին, հայտնաբերել է նույն տան բնակչուհի Հ.Աշուղյանի դիակը՝ պարանոցի շրջանում կտրած վերքերով։ Իսկ վերջինիս եղբորորդին՝ Ր.Աշուղյանը, կրծքավանդակի ձախ կեսում ստացած մարմնական վնասվածքով, դեպքի վայրից տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ Գուգարքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։
Քննությամբ և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ապացույցներ են ձեռք բերվել՝ սուր ծակող-կտրող գործիքի միջոցով Աշուղյաններին հարվածներ հասցրած անձի ինքնության վերաբերյալ, ով սեպտեմբերի 19-ին հայտնաբերվել է Գուգարք գյուղի ավագ դպրոցի նկուղի աստիճաններին՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքերով, և տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն։
Վերջինս, ինչպես նաև Ր.Աշուղյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ ոստիկանության աշխատակիցների հսկողության ներքո։
Նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության ղեկավարը և Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ ամուր հիմքեր ունեցող այդ հարաբերությունները սերում են քրիստոնեական նույն արժեհամակարգից և գաղափարախոսությունից: Զրուցակիցները կարևորել են վերջին տարիներին հաճախակի դարձած բարձրաստիճան փոխայցելություններն ու շփումները, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու փոխադարձ պատրաստակամության մասին: Սերժ Սարգսյանը և Նորին Սրբությունը մտքեր են փոխանակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կաթոլիկ եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության մասին: Հանդիպման ընթացքում Նախագահը Սրբազան Քահանայապետին պաշտոնապես հրավիրել է 2015թ. այցելել Հայաստան: Սրբազան Քահանայապետը սիրով ընդունել է հրավերը, վստահեցնելով, որ իր սրտի ցանկությունն է գալ Հայաստան:
Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վատիկանյան հարաբերությունների ներկան և զարգացման հեռանկարը: Կողմերը գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին ժամանակահատվածում այդ հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով և գործակցության ամենատարբեր հարթություններում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում քրիստոնիաներին և քրիստոնեական ժառանգությանն առնչվող արդի հիմնախնդիրները: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կարդինալ Պիետրո Պարոլինին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Սուրբ Աթոռի հավասարակշռված դիրքորոշման համար:
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Սուրբ Աթոռի կուրիայի (վարչական մարմնի) կարդինալների հետ:
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվեց զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարությունը:
Ինչպես տեղեկացրել էինք` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լյուքս Ստեփանյանի սպանության գործը քննելուց հետո, ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 17 տարվա ազատազրկման.
Ինչ է տեղի ունեցել. դատաքննությունը արձանագրել է, որ Դավիթ Խաչատրյանը, հանդիսանալով ՀՀ Պն թիվ 27229 զորամասի զինծառայող, 2013թ. մայիսի 15-ին ընդգրկված լինելով զորամասի պահակախմբի վերակարգում և ժամը 15:00-ից 15:30-ը ծառայություն իրականացնելով պահակակետի մուտքի դռան մոտ` որպես ժամապահ, պահակատան տարածքում տեղակայված ամառային տաղավարում գտնվող հանգստացող հերթափոխի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան՝ բացել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակի ռեժիմի վրա, ինքնաձիքի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ, ապա Լյուքս Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից ամիջապես հետո, երեք այլ զինծառայողների հետ ոչ մեծ բացօթյա տաղավարում գտնվող Լյուքս Ստեփանյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` անտեսելով այլ, տվյալ դեպքում իր երեք համածառայողների կյանքին սպառնացող ռեալ վտանգը, մեկ հատ մենահատ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, որով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել է նրա առողջությանը:
Այսօր դատարան էր ներկայացել տուժող Հրաչյա Սարգսյանը, որը դեպքի պատճառով կորցրել էր հիշողությունը: Նա ցանկացավ ցուցմունք տալ, քանի որ որոշ բաներ էր հիշել դեպքի մասին, սակայն դատարանը որոշեց մերժել միջնորդությունը` հիմնավորելով, որ նիստը վերաքննության կարգով անցկացնելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո, նոր կլսեն նրան:
Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը վերաքննիչ բողոք էր բերել, որով պահանջում է բեկանել դատավճիռը:
Այսօրվա նիստի ընթացքում, պաշտպան Սարգսյանը ներկայացրեց բողոքը: Ըստ պաշտպանի` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ցուցաբերել է կողմնակալ վերաբերմունք, խախտել է մարդու իրավուքների և Եվրոպական կոնվեցիայի մի շարք օրենքներ.
«Այս գործով նախաքննության և դատաքննության ընթացքում պարզ դարձավ, որ ողջ պետական ապարատն աշխատում է մեկ նպատակով` մեղավոր ճանաչել Դավիթին: Դատարանը դատավարության կատարման կարգով ի սկզբանե համոզել էր մեզ, որ ամեն դեպքում, ցանկացած ապացույցի դեպքում կայացնելու է մեղադրական դատավճիռ»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Պաշտպան Սարգսյանը անդրադարձավ մի քանի կարևոր հանգամանքների, այդ թվում քննիչի՝ վկաների հարցաքննությանը. «Քննիչն իր հարցերի միջոցով կարծես ցանկանում է համոզել, որ ամբաստանյալն է սպանել»:
Պաշտպանն անդրադարձավ նաև Լյուքս Ստեփանյանի մոր` Սեյրան Օհանյանին գրված նամակին, որում գրված էր, թե պաշտպանության նախարարը խոստացել է, որ ամբաստանյալն անպայման ձերբակալվելու է:
Ջորջ Քլունիի հարսանիքին մնացել են հաշված օրեր՝ ինքը դերասանը խոստացել է, որ հանդիսությունը կկայանա Իտալիայում՝ սեպտեմբերի վերջին, և արդեն որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ինչպես գրում է բրիտանական The Daily Mail-ը, հարսանեկան արարողության բոլոր ծախսերը հոգալու է ոչ թե Քլունին, ինչպես ընդունված է, այլ հարսնացուի՝ Ամալ Ալամուդինի ընտանիքը:
Նշենք, որ Ամալը ծնունդով Լիվանից է՝ ազդեցիկ և հարուստ ընտանիքից: Նրա մայրը՝ Բարիան, արաբական «Ալ-Հայաթ» թերթի խմբագիրն է, հայրը՝ Ռամզին, գործարար-հետազոտությունների պաշտոնաթող պրոֆեսոր է Բեյրութի ամերիկյան համալսարանում, իսկ ինքն՝ Ամալը հաջողակ փաստաբան է: Թե ինչու է հարսնացուն իր վրա վերցրել հարսանիքի ծախսերը, դեռևս անհայտ է:
Հայտնի է միայն, որ Ջորջն ու Ամալը մոտ 60 հրավիրատոմս են ուղարկել, լինելու են նաև աստղային հյուրեր՝ այդ թվում Սինդի Կրոֆորդն ամուսնու հետ, Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը:
Ս. թ. սեպտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հրավերով Հայաստան էր այցելել «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների» միջազգային ֆորումի պատվիրակությունը` տնօրեն Աննիկա Հիլդինգ-Նորբերգի գլխավորությամբ: Այցելության նպատակն էր քննարկել ֆորումի հետ Հայաստանի համագործակցության խորացման խնդիրը:
Սեպտեմբերի 17-ին պատվիրակության անդամները ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում հանդիպեցին ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Հայկ Քոթանջյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը: «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների» միջազգային ֆորումի հետ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի համագործակցությունն սկսվել է 2014 թ. գարնանը: Ֆորումն զգալի աջակցություն է ցուցաբերել Երևանում ս. թ. հուլիսի 1-ից 2-ը ՀՀ ՊՆ ԱՌՀի-ի կազմակերպած` խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի անցկացմանը:
Սեպտեմբերի 18-ին պատվիրակության անդամները ԱՌՀԻ-ի պետ Հ. Քոթանջյանի և ՔԳՀԱ-ի գործադիր տնօրեն Բ. Պողոսյանի ուղեկցությամբ այցելեցին «Զառ» զինավարժարան, որտեղ հանդիպեցին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի հետ, ներկա գտնվեցին խաղաղապահ բրիգադի վարժանքին:
Նույն օրը պատվիրակության անդամները հանդիպեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի և ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի պետ Գագիկ Հովհաննիսյանի, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Հանդիպումներին մասնակցում էին նաև ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-մայոր Հ. Քոթանջյանն ու ՔԳՀԱ-ի գործադիր տնօրեն Բ. Պողոսյանը: Դ. Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվեց ֆորումի հետ Հայաստանի և, մասնավորապես, ՀՀ Պաշտպանության նախարարության համագործակցության սերտացման հնարավոր ուղիների հարցը: Դ. Տոնոյանը և Աննիկա Հիլդինգ-Նորբերգը շեշտեցին համագործակցությունը խորացնելու երկկողմ պատրաստակամությունը:
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. սեպտեմբերի 1-ի որոշմամբ կասեցվել էր Ա/Ձ «Հովսեփ Ղալումյանին» պատկանող հացի արտադրամասում արտադրվող «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրությունը, և միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են և «Մատնաքաշ» տեսակի հացը և արտադրության մեջ օգտագործվող խմելու ջուրը համապատասխանեցվել են ՀՀ ԱՆ 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը, և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N 06-Ն ևՀՀ ԱՆ 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N 876-Ն հրամանների պահանջներին՝ սահմանված կասեցումը Ծառայության պետի 2014 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ վերացվել է:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Մոսկվայի ռեստորաններից մեկում կայացած հավաքի ժամանակ 2 «օրենքով գողեր» են ձերբակալվել։ Նրանցից մեկը ազգությամբ հայ 27-ամյա Սերգեյ Ասատրյանն է՝ Բենթլի կամ Սերյոժա Օսետրինա մականունով:
Նա ամենաերիտասարդ «օրենքով գողն» է, բացի այդ՝ հայտնի է որպես քրեական աշխարհի ամենագլամուրային մաֆիոզ, ինչի համար էլ ստացել է Բենթլի մականունը: Նրա հայրը մի քանի անգամ դատապարտված Էդուարդ Ասատրյանն է՝ Էդիկ Օսետրինա մականունով։ Ասատրյանները եղել են Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի կլանում։
Ինչպես հայտնում է Газета-ն, մյուս ձերբակալվածը Իլյա Գոգլոևն է՝ Իլո կամ Իլյա Կալինինգրադսկի մականունով: Գոգլոևի մոտ հայտնաբերվել և առգրավվել է մոտ 7 գր հերոին։
Ոստիկանները ձերբակալել են ևս մի քանի մարդու նրանց մերձավոր շրջապատից: Հարուցվել է քրեական գործ։
Այն, որ Երևանում աղբահանությունը ոչ մի կերպ չի հաջողվում պատշաճ կազմակերպել, փաստ է, սակայն քաղաքի աղտոտ տեսքի հարցում մեծ է նաև մեր համաքաղաքացիների մեղքի բաժինը:
Լուսանկարներն արվել են երեկ՝ «Ռոսիա» ԿԹ տարածքում, սակայն նման պատկեր կարելի է հանդիպել քաղաքի գրեթե բոլոր հատվածներում:
«Հայկական Վարկած»-ն իր ընթերցողների շրջանում հարցում էր անցկացրել, թե որտեղ են նրանք պատրաստվում անցկացնել իրենց հանգիստը:
Այսպես, ընթերցողների մեծ մասը՝ 41%-ն ամռանը չի հանգստացել: Հայաստանում իրենց հանգիստն անցկացնել նախընտրել են քվերակողների 24%-ը:
19%-ը մեկնել է արտերկիր, իսկ 16%-ը եղել է Վրաստանում:
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.