13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Վերջին շրջանում ոստիկանությունում քաղաքացիներից դիմում-բողոքներ են ստացվում, որոնցում վիճարկվում է տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների արձանագրման և դրան հետևած վարչարարության իրավաչափությունը: Այդ բողոքները, երբեմն, օրենքով սահմանված կարգի չիմացության, տեխնիկական անճշտության հետևանք են, որոնց արագ արձագանքելու, տեղեկատվություն ստանալու հարցում քաղաքացիներին աջակցելու, ինչպես նաև խնդիրներ առաջանալու դեպքում արագ լուծում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը նախաձեռնել է հերթական «Ուղիղ կապ»-ը Skype-ի միջոցով, այս անգամ՝ ճանապարհային ոստիկանության հետ:
Քաղաքացիներն այսուհետ աշխատանքային օրերին՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 15.00-ից 17.00-ն, սկայպի միջոցով կարող են հարցեր ուղղել ճանապարհային ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, տեսախցիկներով կամ լուսանկարահանող-արագաչափ սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով առկա անհամաձայնությունների, տուգանքների գումարների բռնագանձման և այլ հարցերի վերաբերյալ:
Ճանապարհային ոստիկանության Skype-ի հասցեն է՝
Armenian Roadpolice
Քաղաքացիները կարող են դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրել նաև էլեկտրոնային եղանակով՝ info@roadpolice.am էլեկտրոնային փոստի հասցեին:
ՀՀ ոստիկանություն
Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով ստացած հրազենային վնասվածքից զինծառայող Մհեր Հակոբյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մհեր Հովհաննեսի Հակոբյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը):
Զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Հովհաննեսի Հակոբյանը հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել 18.09.2014թ.՝ ժամը 09:15-ի սահմաններում` N զորամասի մարտական դիրքում:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ-ում է:
Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստին», մեկնարկել է նրա հանդիպումը Ամերիկայի պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
«Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպել է պետքարտուղար Ջոն Քերիի հետ»,- գրված է նախագահի Twitter-ի միկրոբլոգում:
Նախատեսվում է նաև Պորոշենկոյի հանդիպումն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և ԱԺ ներկայացուցիչների խոսնակ Ջոն Բեյների հետ:
Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին ընդառաջ սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալվել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Բժշկական համալսարան կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի կողմից հաստատվել և գործողության մեջ է դրվել «Համալսարանի ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի կանոնակարգը»:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշել է, որ Բժշկական համալսարանը յուրահատուկ կապ և առնչություն ունի հայկական բանակի հետ և այդ կապը տարեցտարի ընդլայնվում է: ԵՊԲՀ ռեկտորը առանձնահատուկ շեշտել է այն հանգամանքը, որ հենց Բժշկական համալսարանում են պատրաստվում զինված ուժերի համար անհրաժեշտ բժշկական կադրերը, ովքեր, համալրելով ռազմական բժշիկ-մասնագետների համաստեղությունը, ունեն մեկ կարևոր առաքելություն. փրկել զինծառայողի կյանքը և հոգ տանել նրա և նրա ընտանիքի անդամների առողջության համար թե պատերազմական, թե խաղաղ պայմաններում:
Շնորհավորելով Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում ևս մեկ անգամ արժևորել է բուժծառայողների դերը և նկատել, որ ակնհայտ է զինված ուժերի համար բժշկական կադրեր պատրաստող ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի վերջին տարիների առաջընթացը:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը դասախոսներին և ուսանողներին է ներկայացրել զինված ուժերում ընթացող բարեփոխումները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Սեյրան Օհանյանը ուրախությամբ փաստել է, որ տարեցտարի զինված ուժերի կառավարման, ռազմակրթական համակարգերը դրվում են առավել բարձր, գիտելիքահենք մակարդակի վրա, լուրջ աշխատանքներ են տարվում մեր սահմանային պաշտպանությունը ավելի անվտանգ դարձնելու, արտակարգ դեպքերն ու պատահարները նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
Սեյրան Օհանյանը պատասխանել է նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին, որին հաջորդել է պարգևատրման արարողությունը: Պաշտպանության նախարարը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ և արժեքավոր նվերներ է հանձնել բժշկական ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:
ԵՊԲՀ կատարած այցի շրջանակում հաստատվել և գործողության մեջ է դրվել «Համալսարանի ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի կանոնակարգը»: Կենտրոնի նպատակն է ՀՀ-ում ռազմաբժշկական կադրերի պատրաստումը և բժշկագիտության զարգացումը` ռազմապաշտպանական առողջապահության ոլորտում: Կենտրոնի կրթական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը նպատակաուղղված է ՀՀ պաշտպանության նախարարության և ԵՊԲՀ համագործակցության ծրագրերի ընդլայնմանը և խորացմանը, զինված ուժերի անձնակազմի առողջապահական խնդիրների ուսումնասիրմանը և լուծմանը:
ՀՀ պաշտպանության նախարարություն
Oրեր առաջ հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը Մադրիդում ընթացող Համաշխարհային հոգեբուժության XVI վեհաժողովի շրջանակում տեղի ունեցած Գլխավոր ասամբլեայի նիստում ընտրվել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ` ֆինանսական քարտուղար։Սողոյանի օգտին է քվեարկել ընտրողների ճնշող մեծամասնությունը:
Այդ կապակցությամբ կապ հաստատելով Մադրիդում գտնվող Արմեն Սողոյանի հետ՝ շնորհավորեցինք նրան և ուղղեցինք մի քանի հարց:
—Պարոն Սողոյան, ո՞րն է լինելու Ձեր գործառույթը Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայում:
-Գործառույթներն ու պարտականությունները հստակ սահմանված են կանոնադրությամբ:
—Որո՞նք են լինելու Ձեր առաջին աշխատանքային քայլերը.
-Ուղղակի այս պահի համար ասեմ, որ առաջին անգամ է հետսոցիալաիստական /ներառյալ Կենտրոնական Եվրոպան/ տարածքից ընտրվում Գործադիր Վարչության անդամ:
—Ի՞նչ սկզբունքներով առաջնորդվելով՝ ընտրեցին հենց Ձեզ.
-Ընտրողները աշխարհի ավելի քան 90 երկրներ ներկայացնող պատվիրակներն էին: Ամեն մեկն իր մտածելով է ընտրել, բնականաբար՝ հաշվի առնելով իմ անցած ճանապարհն ու անձնական արժանիքները:
Պարոն Սողոյանը խոստացավ մեր հարցերին ավելի մանրամասն պատասխանել Հայաստան վերադառնալուց հետո:
Սեդա Ավետիսյան
Շոտլանդիայում ընթանում է այդ տարածաշրջանի անկախության հարցի շուրջ հանրաքվեն: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 5,3 մլն բնակիչներից քվեարկությանը մասնակցելու համար գրանցվել է 4,3 մլն-ը:
Հարցը, որին պետք է պատասխան տրվի, ձևակերպված է այսպես. «Արդյոք դուք համաձա՞յն եք, որ Շոտլանդիան պետք է լինի անկախ երկիր»:
Ընտրատեղամասերի մուտքի մոտ արդեն հրապարակվել են Exit-poll-ի առաջին հարցումների տվյալները. YouGov, Panelbase, Survation, Opinium և ICM ծառայությունների հրապարակած արդյունքների համաձայն՝ անկախության օգտին քվեարկել է հարցվածների 48%-ը, մինչդեռ 52%-ը դեմ է անկախությանը:
«Հայ ավտոներկրողների միավորման» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և մի շարք ավտոներկրողներ իրենց բողոքի ձայն են բարձրացրել և ցանկանում են, որ փոխվի «Ավելացված արժեքի մասին» օրենքը: Ներկրողները հավաստիացնում են, որ քննչական մարմիններում հարյուրավոր քաղաքացիներ կան, որոնք մեկից ավելի մեքենա են ներկրել և հարկային պատասխանատվության ենթարկվել:
«Ավելացված արժեքի մասին » օրենքը գործում է 2008թ-ից, ըստ որի` երկրորդ մեքենա, հողամաս, բնակարան, գյուղատնտեսական ապրանքներ վաճառելիս պետք է հաշվետվություն ներկայացնել և վճարել այդ երկրորդ անգամ վաճառած իրի ավելացված արժեքից հարկ:
«Մենք՝ բոլոր ավտոներկրողներս, տեղյակ ենք այս օրենքից և խուսափում ենք. երկրորդ մեքենան ներկրում ենք այլ քաղաքացիների անունից, որովհետև վաճառելով մեքենան օրինակ` 5000 դոլարով, մենք ունենում ենք շահույթ 300-500 դոլար, այսինքն` 5-10 տոկոս: Ես գտնում եմ ,որ մենք շրջանցում ենք օրենքը, բայց մենք ստիպված ենք շրջանցում և ստիպված գողի կարգավիճակում ենք հայտնվում, հարկային մարմիններն էլ մեզ են փնտրում»,- պատմում է Տիգրան Հովհանիսյանը՝ հավելոլով, որ 2009թ-ից պայքարում են օրենքի դեմ. գրությամբ դիմել են նախագահին, նախկին վարչապետին, Գագիկ Խաչատրյանին, սակայն խնդրին լուծում չի տրվում:
«Անկախությունից ի վեր ավտոներկրողը երազում է իր անունով մեքենաներ վաճառի և հարկ վճարի: Մենք ինքներս ենք խնդրում կառավարությանը, որ հարկ վճարենք: Մենք առաջարկում ենք, որ ֆիքսված գումար վճարվի յուրաքանչյուր մեքենայի համար: Եթե Շրջանառության հարկը լինի մեկ տոկոս, բոլոր ավտոներկրողները կմտնեն հարկային դաշտ»,-բացատրում է Տիգրան Հովհանիսյանը:
Երեկ Մեղրու, Ագարակի, Քաջարանի քաղաքապետերը, Կապանի բժշկանան քոլեջի տնօրեն Ռոման Սարգսյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգական, «Որոտան» ՀԵԿ-ի տնօրեն Սասուն Խաչատրյանը, Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն Նարիրա Ներսիսյանը՝ Սուրիկ Խաչատրյանի հրավերով, եկել են ՀՀԿ գրասենյակ՝ մարզերում կուսակցության ամրապնդման վերաբերյալ քննարկումներ անելու պատրվակով:
Հավաքի ժամանակ, անհայտ է՝ պատահաբար, թե ուղղակի նրանց տեսնելու նպատակով ներս է մտել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը՝ դիմելով նրան, հարցրել է. «Ինչո՞ւ Սյունիքի մարզպետի պաշտոնում չեք նշանակում Սուրեն Խաչատրյանին»:
Նրան ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասել է. «Կարո՞ղ եք ի պաշտպանություն Սուրեն Խաչատրյանի նշանակման՝ 5 հազար հոգիանոց հանահավաք անել»:
Ներկաները, լսելով վարչապետի հարցը, տարակուսել են: Վերջինս էլ բարկացած ասել է. «Դե վեր կացեք ու ս… եղեք ստեղից»:
Փորձեցինք կապ հաստատել Քաջարանի քաղաքապետի հետ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին:
«Իսլամական պետության» (ԻՊ) կողմից վերահսկվող տարածքներում տիրող իրավիճակի, դրանցում տեղի ունեցող ներքին գործընթացների, վարվող քաղաքականության մասին քիչ բան է հայտնի. պատճառը տեղեկատվության պակասն է: Իսլամականները միտումնավոր կերպով հրապարակում են այնպիսի լուրեր, որոնք բացառապես բխում են իրենց շահերից, նպատակ են հետապնդում՝ նպաստելու կառույցի շարքերի համալրմանը, նրա համար ռազմավարական կարևորության խնդիրների լուծմանը և այլն: Այդ իսկ պատճառով, միջազգային անցուդարձով հետաքրքրվող շարքային մահկանացուի մոտ միայն ԻՊ-ի անվանումն արդենիսկ ասոցացվում է սպանության, բռնության, դաժանության, ավերի, թալանի և նմանատիպ այլ անմարդկային երևույթների հետ:
Եվ ահա, միջազգային մի շարք լրատվամիջոցներ միաժամանակ հաղորդել են, որ ԻՊ-ի զինյալները ձեռնամուխ են եղել շուրջ երեք ամիս առաջ գրաված Իրաքի երկրորդ քաղաքը հանդիսացող Մոսուլի շիա և քրիստոնյա (քրիստոնյաներին առաջարկվել էր դավանափոխ լինել, կամ գլխահարկ վճարել՝ համապատասխան շարիաթի դրույթների) բնակչությանը պատկանող ունեցվածքի բռնագրավմանը. քաղաքի՝ վերոնշյալ դավանական խմբերի ներկայացուցիչները հիմնականում հեռացել են իրենց բնակավայրերից իսլամականների հարձակման սկզբնական շրջանում:
Այդ նպատակով վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել է շիաներին և քրիստոնյաներին պատկանող ունեցվածքի հաշվառում, այդ թվում նաև այն մասի, որի համասեփականատեր են հանդիսանում սուննի մոսուլցիները, ինչից հետո զինյալները պահանջել են սուննի փայատերերից՝ ԻՊ-ին տրամադրել փախստականների հասանելիքը՝ հակառակ դեպքում սպառնալով բռնագանձել ամբողջը:
Միևնույն ժամանակ, իսլամականները մզկիթներում, հրապարակներում հրապարակում են հրամանագրեր, որոնց միջոցով կոչ են անում փախստական սուննիներին՝ վերադառնալ Մոսուլ, այլապես նրանք կհայտարարվեն ուխտադրուժ, իսկ նրանց սեփականությունը ևս կբռնագանձվի:
Հիրավի, «Իսլամական պետության» ներքին կյանքին վերաբերող մանրամասնություն է վերոշարադրյալը, մինչդեռ խոր իմաստով այն ևս իր մեջ նույն նպատակն է պարունակում, ինչ բռնությունների, թալանի մասին կառույցի կողմից պարբերաբար հրապարակվող մյուս լուրերը: Ակնհայտ է, որ այսկերպ ևս անթաքույց փորձ է արվում գայթակղություն առաջացնել հատկապես սոցիալապես անապահով վիճակում գտնվող երկրագնդի մուսուլմանների մոտ՝ շտապելու համալրել ԻՊ-ի շարքերը և տիրել երբեմնի ամենահարուստ իրաքյան քաղաքի հարյուր հազարավոր փախստականների ունեցվածքին:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Նոր խմբագրությամբ շարադրելով «Գլաս Քամփնի» ՓԲԸ կողմից 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու իր նախկին որոշման հավելվածը, գործադիրը Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքի վրա վերակառուցված ձեռնարկությանը հնարավորություն է տվել վերակառուցել նաև վերարտադրման վառարանը, որի համար կներդրվի շուրջ 1,75 մլրդ դրամ: Դրա շնորհիվ կնվազի արտադրանքի ինքնարժեքը, կբարձրանա մրցունակությունը, կստեղծվի մոտ 100 աշխատատեղ:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության որոշմամբ մինչև 2017թ. սեպտեմբերի 10-ը հետաձգվել է «Ինտերալկո» ՍՊԸ-ի համար, որը նույնպես ներմուծել է 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանք և «Արմենալկո» ՍՊԸ-ին պատկանող գործարանում կազմակերպելու է խաղողի թորվածքի, բրենդիի, մրգի սպիրտի և գինու արտադրություն` կատարելով ավելի քան 300 մլն դրամի ներդրում:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը Շիրակի և Լոռու մարզերի 2014թ. կարկտահարությունից տուժած համայնքների ցուցակ է ներառել Շիրակի մարզի Արփենի, Կրասար և Աշոցք համայնքները, որոնց նույնպես աջակցություն կցուցաբերվի։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգին և դրա իրականացման 2015-2019թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին:
2014թ. ընթացքում որսած գայլերի դիմաց պարգևատրման գումար վճարելու ծախսը փոխհատուցելու համար կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է 20 մլն դրամ: Էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու համար որսաշրջանի ընթացքում նախատեսվում է որսալ 200 գայլ, ինչը կապահովի տվյալ միջոցառման արդյունավետությունը:
Կառավարության որոշմամբ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գումար է հատկացվել Երևանի և Գյումրու մեկական արհեստագործական ուսումնարանները սահմանափակ կարողություն ունեցող ուսանողների համար անհրաժեշտ հարմարություններով (սանդուղք, թեքահարթակ, բազրիք, վերելակ) համալրելու նպատակով: Որոշմամբ սահմանվել է նաև, որ վերակառուցման կամ հիմնանորոգման ենթակա կրթական հաստատություններից 13-ի աշխատանքները հետաձգվելու է մինչև 2016-2017թվականներ:
Կառավարության նիստին մասնակցող ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը ներկայացրել է խնդրի ուսումնասիրման արդյունքը՝ շինարարական աշխատանքն ավարտելու իրենց հերթին են սպասում մի քանի տասնյակ կրթօջախներ: Հարցը խիստ մտահոգել է վարչապետին, և նա հանձնարարել է այն քննարկել հատուկ խորհրդակցությունում, որպեսզի ընդունելի լուծում գտնվի:
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.