13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Ամբողջ կեանք մը իմաստաւորողը՝ այն ԱԿՆԹԱՐԹՆԵՐՆ են, որոնք յանկարծօրէն կու գան, անակնկալ կը յայտնուին, յոյզ կու տան մտքին ու սրտին, սլացք՝ երեւակայութեան, թեւ ու թռիչք՝ հոգիին….Կը կերպարանափոխուինք, կը պայծառակերպուինք, հոգեւոր նոր վերելքներ կը նուաճենք….ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱԿՆԹԱՐԹ, որ հողակպիկ կեանքը կը դարձնէ ոգեղէն ու լուսեղէն….Բանաստեղծը պիտի ըսէր. «Կա՛նգ առ, ակնթարթ, Գեղեցիկ ես դու»….
***
ՄԵՐ ՈՍԿԵՂԵՆԻԿ ՄԱՅՐԵՆԻՆ…., որուն քաղցր հնչիւններուն ներքոյ բացինք մեր աչքերը աշխարհին, անոր բառերուն համովն ու հոտովը հասակ առինք ու մեծցանք, անով զգացինք, միտք ածեցինք, լացինք ու հրճուեցանք….Ան դարձաւ մեր էութիւնը, աշխարհը զգալու եւ ապրելու մեր կերպը, մեր հոգին, մեր անկողոպտելի գանձը….Մայրենի քաղցրիկ լեզու, ամէն օր, ամէն ժամ կը վայելեմ քու հիւթեղ բառերդ, «որք քիմքս կ’օծեն…կը սփոփեն հոգիս», կը հարստացնեն, կը լիացնեն զիս….Դուն ես մեր ինքնութիւնը, դարէ-դար մեզի փոխանցուած ա՛յն միակ հարստութիւնը, զոր չկրցաւ մեզմէ խլել թշնամին….ՄԵՐ ՄԵԾԱՍՔԱՆՉԸ..
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Սեպտեմբերի 12-ին, ժամը 14.13-ին տեղեկություն է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ միջին տարիքի տղամարդու դի է հայտնաբերվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել մոտ 45-50 տարեկան անձը չպարզված կնոջ դի:
Քաղաքացի Էլմիրա Ու.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Էլմիրա Ու.-ի հաղորդման` Վրեժ Ա.-ն իրենից գաղտնի հափշտակել է խոշոր դրամական արժեք ներկայացնող ոսկյա իրեր, որի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում իր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրեսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով : Էլմիրա Ու-ի բացատրությամբ` նախաքննությունն իրականացնող քննիչները և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազները, առանց որևէ փաստական տվյալների առկայության, հիշյալ քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրեսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել են նոր քրեական գործ` իբր իր կողմից Վրեժ Ա.-ի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ :
Նույն հոդվածով իրեն անհիմն մեղադրանք են առաջադրել և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014թ. հուլիսի 14-ի դատավճռով անմեղ է ճանաչվել և արդարացվել :
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ, սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ՝ մասնագիտական գործունեություն ծավալելու ընթացքում, լրագրող Մարինե Խաչատրյանի և ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված կարգով ընթացքը լուծելու համար: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Տաշքենդում քիչ առաջ ավարտվել է ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության 75 կգ քաշային կարգի մրցումները:
Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը 4-0 հաշվով հաղթել է խորվաթ ըմբիշ Նևեն Զուգաժին:
Մինչ եզրափակիչ հասնելը, Ջուլֆալակյանը հաղթել է ադրբեջանցի Էլվին Մուրսալիևին (9-0), ավստրիացի Ֆլորիան Մաչլային (12-1), մեքսիկացի Լևին Էսկոբարին (11-2) և վրացի Զուրաբ Դաթունաշվիլիին (1-0):
Նշենք, որ Արսեն Ջուլֆալակյանն առաջին անգամ է նվաճում աշխարհի չեմպիոնի կոչումը: Նախկինում հայ ըմբիշը մեկ անգամ դարձել էր արծաթե, երեք անգամ՝ բրոնզե մեդալակիր:
Գաղտնիք չէ, որ աղանդավորական շարժումներն ակտիվ գործունեություն են կատարում երկրի տարածքում. գրքերի վաճառք, այցելություն տներ, գյուղերում դասընթացներ փոքրիկների, ինչու չէ նաև մեծերի հետ: Թե ինչ հակակշիռ քայլեր է ձեռնարկում հոգեորսության դեմ Հայ առաքելական եկեղեցին, փորձեցինք պարզել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Զենոն քահանա Բարսեղյանից:
‹‹Մենք կարիք չունենք հակակշիռ քայլեր ձեռնարկելու աղանդների դեմ, որովհետև հայ ժողովուրդը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է: Երբ Միքայել սրբազանին հարց տվին և ասացին՝ ինչպե՞ս եք պայքարում աղանդավորների դեմ, պատասխանեց՝ պահպանելով մեր արժեքները: Եթե կարողնանք պահպանել մեր արժեքները և հայորդիների սրտից հոգիներից ներս ամուր պահել քրիստոնեական և հայկական արժեքները վստահաբար աղանդներն անելու գործ չեն ունենա: Մենք պետք է ժողովրդից ներս պահպանենք քրիստոնեական արժեքները, Առաքելական եկեղեցու ցանած սերմերը, որ ամեն հայորդի դարեր շարունակ կրում է››:
Տեր Զենոնը պատմեց, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի օրհնությամբ Զորավոր եկեղեցու երիտասարդաց միությունը արդեն երկու ամիս է տարբեր այգիներում կազմակերպում է հոգևոր զրույցներ, դասընթացներ: Դասընթացները կազմակերպվել են սիրահարների և Անգլիական այգիներում, Մաշտոցի պուրակում, Մարտիրոս Սարյանի արձանի մոտ. ‹‹Մի միջադեպ եղավ, երբ զրուցում էինք մորմոնների՝ Քրիստոսի վերջին օրվա սրբերի եկեղեցու մասին, նրանցից մի խումբ էր անցնում, ու երբ տեսան, որ հոգևորականներն ու ժողովուրդը զրուցում են, անակնկալի եկան››:
Տեր Զենոնը նշեց նաև, որ նախաձեռնությունը ժողովրդի կողմից շատ լավ արձագանք է ունենում, շատ են լինում հետաքրքրվողները և զրույցին միացողները. ‹‹ Ծրագրեր կան այդ ամենը ընդլայնելու, որպեսզի ամեն համայնքից ներս այդ ծրագիրն ի կատար ածվի››:
Հռիփսիմե Գալստյան
Datalex տեղեկատվական համակարգում հերթական վրիպակներից մեկի պատճառով՝ այսօր դատարան հասնելով պարզեցինք, որ նիստը դռնփակ էր, մինչդեռ որևէ նշում համակարգում այդ մասին չկար :
Ժամը 15.00-ին Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Հովհաննես Սաֆարյանի դատաքննությունը:
Նշենք, որ Հովհաննես Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 21 տարին լրացած անձ, իր բնակարանում գտնվող համակարգչի միջոցով ստանալով համացանցի հասանելիություն, 2013թ. հոկտեմբերի 28-ին «odnoklassniki.ru» սոցիալական կայքի, իր ստեղծած «Սաֆարյաններ » և «HOVHANNES@SYUZKA SAFARYANNER» անվամբ անհատական էջերի միջոցով ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ այցելել է Երևան քաղաքի բնակիչ 2001թ. օգոստոսի 20-ին ծնված, 12 ամյա Սամվել Մովսիսյանի «odnoklassniki.ru » սոցիալական կայքի հաղորդակցման համակարգի անհատական էջ և ներկայանալով «Հովո » անվամբ` առաջարկել է համացանցով ընկերանալ, ապա` ֆուտբոլային թեմայով պատկերի ներքո լուսանկարներ պատրաստելու պատրվակով «SKAYPE» հաղորդակցման համակարգի միջոցով Ս. Մովսիսյանին լուսանկարահանել է կիսամերկ վիճակում: Իսկ հաջորդ օրը` զանգահարելով Ս. Մովսիսյանի բջջային հեռախոսահամարին` առաջարկել է հանդիպել: Վերջինս այդ մասին տեղյակ է պահել մորը` Ա. Մովսիսյանին:
Ինչ է ստացվում. լրագրողները՝ վստահելով դատական նիստերի մասին տեղեկություն հաղորդող պաշտոնական կայքին, գնում-հասնում են դատարան, և պարզում, որ նիստը հնարավոր չէ լուսաբանել:
Առհասարակ, կայքում բացթողումներն ու թերությունները չափազանց շատ են: Գրեթե չկա շաբաթ, որ նույն դատավորի մոտ կամ նույն դահլիճում մի քանի դատ նույն ժամին նշանակված չլինի: Այսինքն՝ լրագրողները կարող են գնալ մի դատական նիստի, սակայն պարզվի, որ այլ դատական նիստ է այդ ժամին կամ այդ դահլիճում:
Datalex տեղեկատվական համակարգի աշխատակիցները պարզաբանում են, որ շփոթմունք է տեղի ունենում, սակայն այդ շփոթմունքների հաճախականությունը բերում է այն եզրակացության, որ կայքի աշխատակիցները չեն հարգում ոչ իրենց, ոչ դիմացինի աշխատանքը:
Սեպտեմբերի 12-ից ոչ ներգաղթային և ներգաղթային որոշ արտոնագրերի (վիզաների) միջնորդավճարի չափը կփոփոխվի:
ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Խնդրում ենք նկատել, որ այցելուների (բիզնես, զբոսաշրջային, բժշկական), ուսանողական և փոխանակման ծրագրերին մասնակցելու նպատակով տրվող արտոնագրերի միջնորդավճարները փոփոխության չեն ենթարկվի: Հիշյալ արտոնագրերի տեսակների համար դիմորդները կշարունակեն վճարել 160 ԱՄՆ դոլար:
Ստորև ներկայացված են արտոնագրերի այն տեսակները, որոնց վրա այս փոփոխությունը կանդրադառնա.
Մուտքի արտոնագրի բոլոր դիմորդները դիմումի միջնորդավճարը պետք է վճարեն ըստ վճարման օրվա գործող դրույքաչափի: Բացառություն են կազմում մուտքի ներգաղթային արտոնագրերի դիմումների ներքին վճարներըՎիզաների ազգային կենտրոնում (ՎԱԿ), որոնց դեպքում կիրառվում է հաշվի ներկայացման օրվա դրությամբ գործող միջնորդավճարը:
Այն միջնորդավճարները, որոնց դրույքաչափերը նվազելու են, փոխհատուցման ենթակա չեն: Եթե դուք վճարումը կատարել եք մինչև 2014թ-ի սեպտեմբերի 12-ը, և այդ միջնորդավճարը նվազել է, ապա մենք չենք կարող իրականացնել փոխհատուցում:
Ոչ-ներգաղթային արտոնագրերի բարձրացված միջնորդավճարների պարագայում մուտքի արտոնագրի արդեն իսկ կատարված վճարումները կընդունվի նորացված միջնորդավճարները ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում:
Միջնորդավճարի փոփոխման մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով ԱՄՆ հյուպատոսական հարցերով գրասենյակի travel.state.gov կամ դեսպանության կայքէջերը:
«Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի կողմից լիարժեք միջազգային կոալիցիա ձևավորելու փորձերը, կարծես, առավելապես նյութական, հոգեբանական արդյունք են կանխատեսում: Չնայած պաշտոնապես հայտարարվում է ամերիկյան ջանքերին մոտ 40 պետությունների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Դանիա, Լեհաստան Թուրքիա, Կանադա, Ավստրալիա, արաբական պետություններից՝ Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Քուվեյթ, Բահրեյն, Կատար, Օման, Եգիպտոս, Հորդանան, Լիբանան և այլն) կողմից տարաբնույթ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, այնուամենայնիվ, Վաշինգտոնի նախաձեռնած տարբեր հանդիպումներից, խորհրդակցություններից սպրդած տեղեկատվության համաձայն, իսլամական ծայրահեղ արմատական կառույցի դեմ իրականացվելիք բուն ռազմարշավում Միացյալ Նահանգները, կարծես, միայնակ է մնում. խոստացվող օժանդակությունն առավելապես թիկունքային է, մարդասիրական, հոգեբանական:
Մասնավորապես, արդեն իսկ հայտնի է, որ ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվել են ՆԱՏՕ-ի շրջանակներում Վաշինգտոնի առանցքային դաշնակիցներ Մեծ Բրիտանիան և Գերմանիան, որոնց աջակցությունը հիմնականում կկրի նյութական և մարդասիրական բնույթ: Չափազանց կարևոր մեկ հանգամանք ևս՝ ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվության՝ բացառապես հումնաիտար բնույթի օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության մասին են հայտնել նաև Մերձավոր Արևելքում դաշինքի միակ անդամ Թուրքիայի իշխանությունները, որին սահմանակից Իրաքի և Սիրիայի առանձին շրջաններում են նաև իրականացվելու ավիահարվածներն. իրավիճակում որոշակի հստակություն մտցնելու նպատակով Էր Ռիադից Անկարա է շտապում կոալիցիայի «կնքահայր» ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Դժվար չէ ենթադրել, որ վերը թվարկված պետություններից բուն ռազմարշավին մասնակցելու ռազմական ներուժ ունեն Իտալիան, Ֆրանսիան, Կանադան. սահմանափակ (գուցե նաև ձևական) առարկայական մասնակցության հավանականություն կա, թերևս, վերջին երկու պետությունների կողմից:
Ստացվում է՝ Վաշինգտոնն, ըստ էության միայնակ է մնում ԻՊ-ի դեմ պայքարում: Կարծես՝ ԱՄՆ-ին թողնում են միայնակ «վայելելու այն ճաշը», որն արդեն ավելի քան տասը տարի եփվում է նույն Իրաքում հենց ԱՄՆ-ի նախաձեռնությամբ:
Գուցե դաշնակիցների՝ առավել առարկայական մասնակցությունից հրաժարվելու հանգամանքը պայմանավորված է բարձր աստիճանի թերահավատությամբ՝ հիմնավորված նախ անցյալի փորձով, ապա՝ բացառապես օդային գործողությունների և իրաքյան բանակին, քրդական փեշմարգային ու սիրիական չափավոր ընդդիմությանը ցուցաբերվելիք ռազմական աջակցության միջոցով իսլամականների դեմ արագ և արդյունավետ պայքար մղելու հնարավորությամբ:
Հետևաբար, ըստ էության, ԱՄՆ-ը շարունակելու է Իրաքում արդեն իսկ իրականացված շուրջ 150 ավիահարվածների տրամաբանությունը՝ միակ տարբերությամբ՝ արդեն ավելի լայն հոգեբանական և պաշտոնական աջակցության պայմաններում և Սիրիայի տարածքում ևս նման գործողություններ նախաձեռնելու հնարավորությամբ:
Ինչ վերաբերում է ռազմարշավի արդյունավետությանն, ապա բնական է, որ ամերիկյան օդուժի գործողությունները կունենան լուրջ ազդեցություն, կպատճառեն էական վնաս ԻՊ-ին, մինչդեռ խոսել կառույցի վերջնական ոչնչացման մասին, իհարկե, միամտություն կլինի:
Վերոնշյալի համատեքստում, «Իսլամական պետության» դեմ հայտարարված միջազգային պայքարի բովանդակության մեջ առկա են որոշ ռազմավարական թերություններ, որոնք նախ և առաջ կարելի է պայմանավորել տարածաշրջանային իրողություններով, միջազգային հարաբերություններում առկա խնդրահարույց դիրքային հարաբերակցությամբ, նաև՝ Արևմուտքի համար սկզբունքային կարևորություն ունեցող հանգամանքներով: Մասնավորապես, ԻՊ-ի դեմ արդյունավետ պայքարի համար առաջնային նախապայման է կառույցի նյութական և մարդկային ռեսուրսների սնուցման ուղիներն արգելափակելու հիմնախնդիրն, ասել է թե՝ Սիրիային և Իրաքին սահմանակից մի շարք պետությունների՝ Թուրքիայի, Հորդանանի, Լիբանանի սահմանների վերահսկողության մակարդակի աննախադեպ բարձրացում, ինչի մասին գրեթե չի խոսվում:
Մյուս բացթողումը՝ համատեղ պայքարին մասնակցելու հնարավորություն չի ընձեռնվել նախ տարածաշրջանային գործընթացներում էական ազդեցություն ունեցող Ռուսաստանին ու Իրանին, ապա նաև՝ արևմտյան դաշինքի կողմից «սեփական ժողովրդին կոտորող բռնապետ» հռչակված Բաշար ալ-Ասադի վարչակարգին:
Առաջին դեպքում Արևմուտքը, կարծես, տնտեսական, քաղաքական պատժամիջոցներին զուգահեռ, որպես հավելյալ ճնշման միջոց, տարածաշրջանային գործընթացներին միջամտելու առումով լուսանցքում է թողնում Մոսկվային և Թեհրանին, մինչդեռ առնվազն ավելի քան 3,5 տարի շարունակվող սիրիական ճգնաժամին վերոնշյալ պետությունների դերակատարության օրինակով կարելի է կանխատեսել, որ նման մեկուսացման դեմ ակնկալվող բնական հակազդեցությունը միմիայն հավելյալ խոչընդոտներ կառաջացնի արևմտյան կոալիցիայի համար:
Ինչ վերաբերում է սիրիական հակամարտությանը և գործող վարչակարգի ապագային, ապա էական ազդեցություն խնդրի հանգուցալուծման վրա արևմտյան ռազմարշավը հազիվ թե ունենա. թերևս, առավել հավանական է տրամագծորեն հակառակ արդյունքը: Նախ, եթե ԻՊ-ի դեմ պայքարում Իրաքում իրականացվելիք օդային հարվածները կուղեկցվեն դաշնակիցների և իրաքյան դերակատարների կողմից մշակված, համակարգված մարտավարական գործողություններով՝ դրանով արդյունավետության որոշակի գործակից հաղորդելով ռազմարշավին, ապա նույնը չի կարելի ասել Սիրիայի պարագայում. այստեղ կոալիցիան չունի որևէ ունակ դաշնակից, որի հետ զինակցությունը կհանգեցնի նույնքան դրական ակնկալիքների, որոնք հնարավոր են Իրքում:
Ավելին, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն, ըստ որի՝ սաուդյան իշխանությունները համաձայնել են զինել և մարզել սիրիական չափավոր ընդդիմությանը, ցույց է տալիս, որ հակաասադյան արտաքին կոալիցիան շարունակում է արդեն 3,5 տարի, ըստ էության, ձախողված ռազմավարությունը, միակ՝ աշխարհագրական տարբերությամբ՝ Հորդանանի փոխարեն օտարերկրացի զինյալների նախապատրաստումն ու դեպի Սիրիա «գործուղումը» կազմակերպվելու է Սաուդյան Արաբիայի տարածքից:
Միով բանիվ, արդեն տևական ժամանակ Մերձավոր Արևելքում ստեղծված քաոսային իրավիճակի ոչ միայն հանգուցալուծման հեռանկարն է չափազանց մշուշոտ, այլև՝ անկանխատեսելիության գործակիցն է բավականաչափ բարձր:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանն, անդրադառնալով Վալերի Օսիպյանի եղբորորդուն գտնելու աշխատանքների իրականացման հետ կապված նշեց. «Գործողությունները պատշաճ իրականացվում են: Ցանկացած ոստիկան կարող է ունենալ մերձավորներ, որոնք կատարած լինեն հանցագործություններ: Այդ հանցագործությունը ամրագրվում, մեղսագրվում է այն ժամանակ, երբ կա դատավճիռ: Բոլոր տեսակի միջոցառումները արվում են առանց որևէ կաշկանդվածության»:
Սակայն թե ինչ միջոցառումներ են իրականացվում, Աշոտ Կարապետյանը չնշեց. «Կան միջոցառումների տեսակներ, որոնք չեմ կարող ասել՝ գաղտնիության հետ կապված»: Իսկ լրագրողների հարցին, թե փաստաբանն ասել է, որ գիտի, թե որտեղ է Վալերի Օսիպյանի եղբորորդին, ինչպե՞ս է, որ ոստիկանությունը չգիտի, պարոն Կարապետյանը պատասխանեց, որ այս մասին դեռևս ոստիկանությունը տեղեկություն չունի. « Եթե գիտի, ինչո՞ւ չի հայտնում իրավապահ մարմիններին»:
Աշոտ Կարապետյանը խնդրեց չքաղականացնել դեպքն՝ ավելացնելով, որ միանշանակ հայտանաբերելու են, բայց որոշ ժամանակ է պետք դրա համար:
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանի եղբոր որդին՝ Սեդրակ Օսիպյանը գտնվում է հետախուզման մեջ: Նա 2014թ.-ի հունիսի 2-ին դանակահարել է Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին:
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.