Մեր զինվորն ինչ տեսականորեն գիտեր` գործնականում կիրառեց. այս մասին Արցախում՝ լրագրողների հետ զրույցում, նշեց Արցախի պաշտպանության բանակի՝ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի հրամանատար, գնդապետ Հարություն Ամիրխանյանը:
«Թող ամպագոռգոռ չթվա, բայց մեր ազատամարտիկները ոչ միայն ոգևորեցին մեզ, այլև` մեր զինվորների հետ շփվելով ասացին` «Մենք եկել էինք, որ դուխ տանք, բայց հիմա մենք ենք ոգևորված գնում այստեղից»,-պատմեց հրամանատարը:
Նրա խոսքով, վերջին 20 օրերի ընթացքում հակառակորդը փորձեց լարել իրավիճակն առաջնագծում, փորձեց աշխարհին կամ իր ժողովրդին ինչ-որ բան ապացուցել, սակայն ինչպես տարիներ առաջ, այնպես էլ` հիմա, մեր զինվորը կարողացավ հակառակորդին հետ շպրտել իր մտադրությունից:
«Ցավոք սրտի, մենք էլ ունեցանք մարդկային զոհեր: Բայց մենք կարողացանք ապացուցել հակառակորդին, որ մեր գործն արդար է ու մեզ հետ իրենք գործ չունեն: Մենք իրենց հուշեցինք` բոլոր հարցերը միայն ու միայն դիվանագիտական ճանապարհով, զենքի ուժով իրենք մեզ հետ խոսել չեն կարող»,-ընդգծեց Հարություն Ամիրխանյանը:
Վերջինիս հավաստմամբ, եթե մեր սահմանը լիարժեք պաշտպանված չլիներ, հակառակորդը կկարողանար քաղել իր սադրանքների պտուղները, իսկ նրանք, ըստ հրամանատարի, հանդիպեցին լիարժեք պատասխանի և թողնելով զենք ու մարդկային կորուստներ` հետ շպրտվեցին:
Զրույցի վերջում ՊԲ զորամասի հրամանատարը ցույց տվեց զինվորների ծնողների կողմից ուղարկված շնորհակալական նամակաները և իր խոսքն ուղղեց նրանց. «Իմ կոչը զինվորների ծնողներին ու սպասողներին` թող հանգիստ լինեն, մեր զինվորը պաշտպանված ու ապահովված է` և´ հրամանատարների ամուր ձեռքերում, և´ ինժեներատեխնիկական կառույցների շնորհիվ, և´ Աստծո օրհնությամբ»:
***
Ձեզ ենք ներկայացնում այդ նույն զորամասի նվագախմբի զինծառայողների կատարումներից.
***
Ուխտագնացությունը դեպի Արցախ կազմակերպվել էր Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և World Vision կազմակերպության աջակցությամբ:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.