Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվեց ոստիկան Էդգար Վարագյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ Էդգար Վարագյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, այդ թվում՝ տուժող կնոջ բռնաբարության, նրա ու նրա անչափահաս դստերը առևանգելու և ավազակային հարձակման մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս նիստին ամբաստանյալ Վարագյանը պետք է շարունակեր իր ցուցմունքը:
Սակայն, մինչ ցուցմունքին անցնելը՝ նա հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, թե՝ ինչ այս դատական գործընթացը սկսվել է, տուժող Քարոլին Բաղումյանը նիստերից հետո և ընդհանրապես՝ հետապնդում ու սպառնում է իր ընտանիքի անդամներին և ընկերուհուն՝ Համասիկին: Սակայն, Քարոլին Բաղումյանը հերքեց այդ հայտարարությունը, ասելով, որ ինքը նման բան չի արել:
Դատավոր Մակյանը հայտնեց, որ ամբաստանյալի ընտանիքի անդամները դատավարության մասնակից և կողմ չեն հանդիսանում, իսկ քրեական դատավարական օրենսգրքի համապատասխան հոդվածները և անվտանգության միջոցները կիրառվում են դատավարության կողմերի հետ կապված:
Հարցը հարթելուց հետո, Վարագյանն իր ցուցմունքում հայտնեց, որ ծառայութան ժամանակ մի երկու անգամ համազգեստով և պարեկային մեքենայով հանդիպել է Քարոլին Բաղումյանին Մոսկովյան-Թումանյան փողոցներում:
«Նկատելով իմ համազգեստն ու զենքը՝ մի երկու անգամ փորձեց ինձ ակնարկել, որ իրեն զենք է պետք, նպատակն ինձ անհայտ է, թե ինչու: Առաջարկեցի, որ բազմաթիվ խանութներ կան, որտեղ կան զենք-զինամթերք: 2013 թ., երբ ես Մոսկովյան փողոցում էի, համացանցով ինձ զգուշացրեց, որ կարող եմ գնալ գումարը ստանալ (խոսքը աշխատանքի դիմաց չվճարված գումարի մասին է-խմբ.): Գնացի իրենց տուն, ասաց, թե՝ «Շուտով գումարները կուղարկենք, հիմա ունենք հեռուստացույց, որը կարող եմ առաջարկել, նախնական կվերցնես հեռուստացույցը»: Ես էլ մտածեցի, որ մինչև հիմա չի տվել, կվերցնեմ, կվաճառեմ, Գևորգ Ղռաթյանի գումարն էլ կտամ: Համաձայնեցի, վերցրի:
Միասին տեղափոխեցինք իմ բնակարան, հետո դուրս եկանք քաղաք, զբոսնեցինք ու ադքանով վերջացավ: Ասաց. «Եթե հնարավորություն լինի, հեռուստացույցը չվաճառես, մեկ ամսից գումարը կտամ»:
Մեկ ամսից գնացել եմ իրենց տուն, որ որոշենք՝գումարն է տալիս, թե հեռուստացույցը վաճառեմ: Ներս հրավիրեց, երեխային բարձրացրեց վերև, եկավ, հրավիրեց սեղանի շուրջ նստել և ասաց, որ կարևոր բան ունի ասելու: Լույսն անջատելուց հետո, ասաց, որ ամուսնուց ուզում է բաժանվել, խնդիրներ ունի, ուզում է ամեն ինչ վաճառել, մեկնել Միացյալ Նահանգներ: Առաջարկեց միասին մեկնել Միացյալ Նահանգներ և այնտեղ ապրել: Առաջարկութուններ արեց, ես էլ համաձայնեցի, ասացի՝ բայց ամուսնուցդ բաժանվի, նոր: Տեսավ, որ ես այդ պահին համաձայնեցի, տվեց Նունուֆար Հովհաննիսյանի անուն-ազգանունը, հասցեն ու ասաց, թե խնդիրներ ունի նրա հետ: Պարզվեց, որ ինքն այդ կնոջը կոպիտ ասած քցելա 350. 000 ամերիկյան դոլար և իմ միջոցով փորձում է այդ կնոջը վնասել: Մի քանի անգամ փորձել է այդ կնոջը սպանել, վնասել: Այդ կինը ոստիկանություն է դիմել և ասել, որ Քարոլին Բաղումյանը ցանկացել է Նունուֆար Հայրապետյանին վնասի: Մի քանի անգամ գիշերվա ժամերին բնակարանում դռները ծեծել և սպառնացել է ընտանիքի անդամներին, բացի այդ՝ փողոցում հարձակվել է այդ կնոջ վրա: Սակայն, ոստիկանությունում նրան չեն պատժել ու, բնականաբար, ինձ փորձում էր ներգրավել ադ կեղտոտ հանցագործութունների մեջ:
Առաջնահերթ փորձեցի դարձի բերել, քանի որ ինքս էլ ոստիկան եմ, բայց ինքն իրենն էր պնդում, չէր ընդունում: Ասում էր՝ բա չե՞ս ուզում ինձ օգնել՝ ազատվեմ այդ մարդուց: Որ զգացի չի ուզում լսել, սկսեցի վիճել, որ ինքը պատասխան է տալու օրենքի առաջ նման բան ասելու և ինձ այդ պատմության մեջ ներգրավելու համար:
Ինձ բանալի էին տվել, որպես համակարգի աշխատող, որը ունի նաև ձայնագրելու հնարավորություն, ես սեղմել եմ, որ ձայնագրություն անեմ: Հետո ինքը նկատեց, որ ես ուրիշ ձև եմ վերաբերվում և կարող եմ բողոք ներկայացնել, փորձեց այլ թեմաներից խոսել և առաջարկեց հյուրասիրել: Ինչ-որ բաներ բերեց, ես էլի ասացի, որ էդպես չի կարելի: Հետո չեմ հիշում՝ ինչ կերա, բայց ինձ հետ անհասկանալի բան եղավ, ես հետո եմ հասկացել, թե ինչ եղավ. հայտնվել էի իր բազմոցին, ինքս էլ չգիտեմ՝ոնց, նաև՝գլխապտույտ ունեի: Հիշում եմ, որ ինքն է ինձ հասցրել տուն: Իմ տանն արդեն ես պառկել, հանգստացել եմ: Առավոտյան ժամը ութին մի կերպ արթնացել ու պատրաստվում էի գնալ աշխատանքի, երբ նկատեցի, որ դռան վրա բանալին չկա: Երկրորդ՝ «զապաս» բանալիով բացում եմ, շտապում աշխատանքի: Ու այդ ամբողջ օրը շատ վատ եմ ինձ զգացել»:
Ամբաստանալ Վարագյանը պատմեց, որ իրեն վերագրվող հանցագործության նախորդ օրը՝ Անկախության օրը ինքն ու իր ընկերուհին՝ Համասիկը, Նունե Եսայանի համերգին էին գնացել, ապա զգալով, որ իրեն վատ է զգում, միասին եկել էին տուն:
«Քանի որ տանեցները Շիրակի մարզում էին, նա մնաց մեր տանը, որպեսզի խնամի ինձ: Առավոտյան Համասիկն ինձ արթնացրեց, որ հաջող անի, գնա գործի: Իջել եմ կանգառ, որ ճանապարհեմ: Նրան ճանապարհել եմ, վերադարձել եմ տուն:
2013թ-ի սեպտեմբերի 23-ին ես ոչ մեկի տանը չեմ եղել: Եղել եմ Մոսկովյան փողոցում գտնվող ինտերնետային ակումբում: Դրանից հետո վերադարձել եմ տուն: Իսկ ամսի 24-ի առավոտյան նորից աշխատանքի եմ գնացել»,-մանրամասնեց նա:
Այնուհետև, ամբաստանյալը պատմեց, որ իրեն աշխատանքի վայրից եկել- տարել են, ու թե ոստիկաններն իր հետ շատ վատ են վարվել, մասնավորապես՝ բռնությունների ենթարկել.
«Երեք օր առանց ջրի ու հացի են պահել, նույնիսկ զուգարան չեն թողել գնամ»,-պատմեց ամբաստանյալը:
Վարագյանը նշեց նաև, որ սերմնահեղուկի և թքի անալիզ իրենից չեն վերցրել, փոխարենը՝ երկու անգամ արյան անալիզ են վերցրել:
Հռիփսիմե Գալստյան
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.