13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվության բաժինը տեսանյութ է տարածել , որտեղ ՊԲ շարքային Նորայր Միքայելի Քամալյանը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել հուլիսի 31-ին՝ հակառակորդի ձեռնարկած հերթական դիվերսիայի ժամանակ:
Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների իրավասության դատարանում այսօր 1995 թ-ին իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով մահապատժի, այնուհետև՝ ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը բողոք ներկայացրեց ընդդեմ Գլխավոր դատախազության մայիսի 31-որոշման:
Համաձայն որոշման՝ մերժվել էր նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայել ցմահ ազատազրկվածի նկատմամբ կայացրած դատական ակտը:
‹‹ Սողոմոն Քոչարյանի գործը լուսաբանելու ընթացքում՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հայտանաբերել է տեղեկություններ այն մասին, որ գործով դատավարության ժամանակ մեղադրանքը պաշտպանող դատախազ Ժիրայր Խառատյանը խոստովանել է, որ համաձայն չի եղել մեղադրանքի հետ և որ առաջադրված մեղադրանքը եղել է քաղաքական ճնշման ազդեցությամբ››,- հայտնեց փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
Ըստ փաստաբանի՝ դատախազությունը ճիշտ չի մեկնաբանել օրենքը, երբ մերժել է լրագրողների խոսքը՝ պատասխանելով, որ հաղորդմամբ ներկայացված չէ այնպիսի հանգամանք, որը կհաստատի Սողոմոն Քոչարյանի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է: Դրանում ընդամենը վկայակոչված է գործով մեղադրողի հայտարարությունը՝ անձի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի կամ չափի կապակցությամբ իր անհամաձայնության մասին:
Փաստաբանը հայտնեց, որ գործը վերանայելու վերաբերյալ դիմումները պետք է լինեն հիմնավոր, հակառակ դեպքում, կխաթարվի դատական ակտերի կայունությունը:
Նույնը նշեց նաև դատախազը, հավելելով, որ մատնանշված նոր երևան եկած հանգամանքը միայն չակերտների մեջ կարելի է այդպիսին անվանել: Նրա խոսքով, դա ընդամենը եղել է դատավարության կողմերից մեկի կարծիքը, որը ոչ վերադասելի, ոչ էլ ստորադասելի է դատավարության մյուս կողմերից մեկի կարծիքին: Եվ որ այդ կարծիքով դատարանը կաշկանդված չէ եղել դատավճիռ կայացնելիս:
Հիշեցնենք, որ 1995թ. դեկտեմբերի 1-ի դատավճռով Ս. Քոչարյանը դատապարտվել է մահապատժի: ՀՀ նախագահի 2003թ. օգոստոսի 1-ի թիվ 103Ա հրամանագրով Քոչարյանին ներում է շնորհվել, նրա նկատմամբ նշանակված պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
Հարգելիներս,
«Հայկական Վարկած»-ն օգոստոսի 1-ից կլինի արձակուրդում, սակայն շարունակեք հետևել կայքին. դուք այնտեղ կգտնեք հետաքրքիր նորություններ ու վարկածներ:
Ինչպես նաև այսուհետ կարող եք հետևել շաբաթվա աստղագուշակին:
Երեկ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական դիրքերի վրա ադրբեջանական կողմի հարձակման ժամանակ զոհված ադրբեջանցիների թիվը գնալով աճում է:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, զոհերի թիվը հասել է 14-ի, մահացել է նաև վիրավորված 5 զինծառայողներից մեկը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ Հուսեյին Աբդինովի կյանքը փրկել չի հաջողվել:
Ադրբեջանը հրապարակել է նաև զոհվածների մի մասի անունների ցանկը.
Հուսեին Էթիբար օղլու Աբդինովը, Ալի Ռահիմովը, Մուստաֆա Ալիջոշգունովը, Սաֆթար Մամեդովը, Էլնուր Իբրահիմովը, Վյուգար Փոլադովը, պայմանագրային զինծառողներ Էլվին Ասքերովը, Գարյաղդը Էլդար օղլու Ահմեդովը (ծնվ. 1992 թ.), ենթասպա Իսա Զիյադ օղլու Ալմազովը (ծնվ. 1977 թ.):
Haqqin.az կայքը հրապարակել է նաև Գարյաղդը Էլդար օղլու Ահմեդովի լուսանկարը
Օգոստոսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն’ ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվեց ոստիկան Էդգար Վարագյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ Էդգար Վարագյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, այդ թվում՝ տուժող կնոջ բռնաբարության, նրա ու նրա անչափահաս դստերը առևանգելու և ավազակային հարձակման մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս նիստին ամբաստանյալ Վարագյանը պետք է շարունակեր իր ցուցմունքը:
Սակայն, մինչ ցուցմունքին անցնելը՝ նա հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, թե՝ ինչ այս դատական գործընթացը սկսվել է, տուժող Քարոլին Բաղումյանը նիստերից հետո և ընդհանրապես՝ հետապնդում ու սպառնում է իր ընտանիքի անդամներին և ընկերուհուն՝ Համասիկին: Սակայն, Քարոլին Բաղումյանը հերքեց այդ հայտարարությունը, ասելով, որ ինքը նման բան չի արել:
Դատավոր Մակյանը հայտնեց, որ ամբաստանյալի ընտանիքի անդամները դատավարության մասնակից և կողմ չեն հանդիսանում, իսկ քրեական դատավարական օրենսգրքի համապատասխան հոդվածները և անվտանգության միջոցները կիրառվում են դատավարության կողմերի հետ կապված:
Հարցը հարթելուց հետո, Վարագյանն իր ցուցմունքում հայտնեց, որ ծառայութան ժամանակ մի երկու անգամ համազգեստով և պարեկային մեքենայով հանդիպել է Քարոլին Բաղումյանին Մոսկովյան-Թումանյան փողոցներում:
«Նկատելով իմ համազգեստն ու զենքը՝ մի երկու անգամ փորձեց ինձ ակնարկել, որ իրեն զենք է պետք, նպատակն ինձ անհայտ է, թե ինչու: Առաջարկեցի, որ բազմաթիվ խանութներ կան, որտեղ կան զենք-զինամթերք: 2013 թ., երբ ես Մոսկովյան փողոցում էի, համացանցով ինձ զգուշացրեց, որ կարող եմ գնալ գումարը ստանալ (խոսքը աշխատանքի դիմաց չվճարված գումարի մասին է-խմբ.): Գնացի իրենց տուն, ասաց, թե՝ «Շուտով գումարները կուղարկենք, հիմա ունենք հեռուստացույց, որը կարող եմ առաջարկել, նախնական կվերցնես հեռուստացույցը»: Ես էլ մտածեցի, որ մինչև հիմա չի տվել, կվերցնեմ, կվաճառեմ, Գևորգ Ղռաթյանի գումարն էլ կտամ: Համաձայնեցի, վերցրի:
Միասին տեղափոխեցինք իմ բնակարան, հետո դուրս եկանք քաղաք, զբոսնեցինք ու ադքանով վերջացավ: Ասաց. «Եթե հնարավորություն լինի, հեռուստացույցը չվաճառես, մեկ ամսից գումարը կտամ»:
Մեկ ամսից գնացել եմ իրենց տուն, որ որոշենք՝գումարն է տալիս, թե հեռուստացույցը վաճառեմ: Ներս հրավիրեց, երեխային բարձրացրեց վերև, եկավ, հրավիրեց սեղանի շուրջ նստել և ասաց, որ կարևոր բան ունի ասելու: Լույսն անջատելուց հետո, ասաց, որ ամուսնուց ուզում է բաժանվել, խնդիրներ ունի, ուզում է ամեն ինչ վաճառել, մեկնել Միացյալ Նահանգներ: Առաջարկեց միասին մեկնել Միացյալ Նահանգներ և այնտեղ ապրել: Առաջարկութուններ արեց, ես էլ համաձայնեցի, ասացի՝ բայց ամուսնուցդ բաժանվի, նոր: Տեսավ, որ ես այդ պահին համաձայնեցի, տվեց Նունուֆար Հովհաննիսյանի անուն-ազգանունը, հասցեն ու ասաց, թե խնդիրներ ունի նրա հետ: Պարզվեց, որ ինքն այդ կնոջը կոպիտ ասած քցելա 350. 000 ամերիկյան դոլար և իմ միջոցով փորձում է այդ կնոջը վնասել: Մի քանի անգամ փորձել է այդ կնոջը սպանել, վնասել: Այդ կինը ոստիկանություն է դիմել և ասել, որ Քարոլին Բաղումյանը ցանկացել է Նունուֆար Հայրապետյանին վնասի: Մի քանի անգամ գիշերվա ժամերին բնակարանում դռները ծեծել և սպառնացել է ընտանիքի անդամներին, բացի այդ՝ փողոցում հարձակվել է այդ կնոջ վրա: Սակայն, ոստիկանությունում նրան չեն պատժել ու, բնականաբար, ինձ փորձում էր ներգրավել ադ կեղտոտ հանցագործութունների մեջ:
Առաջնահերթ փորձեցի դարձի բերել, քանի որ ինքս էլ ոստիկան եմ, բայց ինքն իրենն էր պնդում, չէր ընդունում: Ասում էր՝ բա չե՞ս ուզում ինձ օգնել՝ ազատվեմ այդ մարդուց: Որ զգացի չի ուզում լսել, սկսեցի վիճել, որ ինքը պատասխան է տալու օրենքի առաջ նման բան ասելու և ինձ այդ պատմության մեջ ներգրավելու համար:
Ինձ բանալի էին տվել, որպես համակարգի աշխատող, որը ունի նաև ձայնագրելու հնարավորություն, ես սեղմել եմ, որ ձայնագրություն անեմ: Հետո ինքը նկատեց, որ ես ուրիշ ձև եմ վերաբերվում և կարող եմ բողոք ներկայացնել, փորձեց այլ թեմաներից խոսել և առաջարկեց հյուրասիրել: Ինչ-որ բաներ բերեց, ես էլի ասացի, որ էդպես չի կարելի: Հետո չեմ հիշում՝ ինչ կերա, բայց ինձ հետ անհասկանալի բան եղավ, ես հետո եմ հասկացել, թե ինչ եղավ. հայտնվել էի իր բազմոցին, ինքս էլ չգիտեմ՝ոնց, նաև՝գլխապտույտ ունեի: Հիշում եմ, որ ինքն է ինձ հասցրել տուն: Իմ տանն արդեն ես պառկել, հանգստացել եմ: Առավոտյան ժամը ութին մի կերպ արթնացել ու պատրաստվում էի գնալ աշխատանքի, երբ նկատեցի, որ դռան վրա բանալին չկա: Երկրորդ՝ «զապաս» բանալիով բացում եմ, շտապում աշխատանքի: Ու այդ ամբողջ օրը շատ վատ եմ ինձ զգացել»:
Ամբաստանալ Վարագյանը պատմեց, որ իրեն վերագրվող հանցագործության նախորդ օրը՝ Անկախության օրը ինքն ու իր ընկերուհին՝ Համասիկը, Նունե Եսայանի համերգին էին գնացել, ապա զգալով, որ իրեն վատ է զգում, միասին եկել էին տուն:
«Քանի որ տանեցները Շիրակի մարզում էին, նա մնաց մեր տանը, որպեսզի խնամի ինձ: Առավոտյան Համասիկն ինձ արթնացրեց, որ հաջող անի, գնա գործի: Իջել եմ կանգառ, որ ճանապարհեմ: Նրան ճանապարհել եմ, վերադարձել եմ տուն:
2013թ-ի սեպտեմբերի 23-ին ես ոչ մեկի տանը չեմ եղել: Եղել եմ Մոսկովյան փողոցում գտնվող ինտերնետային ակումբում: Դրանից հետո վերադարձել եմ տուն: Իսկ ամսի 24-ի առավոտյան նորից աշխատանքի եմ գնացել»,-մանրամասնեց նա:
Այնուհետև, ամբաստանյալը պատմեց, որ իրեն աշխատանքի վայրից եկել- տարել են, ու թե ոստիկաններն իր հետ շատ վատ են վարվել, մասնավորապես՝ բռնությունների ենթարկել.
«Երեք օր առանց ջրի ու հացի են պահել, նույնիսկ զուգարան չեն թողել գնամ»,-պատմեց ամբաստանյալը:
Վարագյանը նշեց նաև, որ սերմնահեղուկի և թքի անալիզ իրենից չեն վերցրել, փոխարենը՝ երկու անգամ արյան անալիզ են վերցրել:
Հռիփսիմե Գալստյան
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ արցախյան սահմանագծում երեկ ունեցել են 8 զոհ, հիշեցնեմ, որ մինչև այսօր առավոտյան նրանք պաշտոնապես չէին ընդունում, որ ունեն մեծ կորուստներ սահմանին: Հայկական կողը պնդում է, որ դրանք մեր հենակետի վրա հարձակման արդյունքն է, սակայն այստեղ, որքանով ինձ է հայտնի, խոսքն ադրբեջանի կողմից ավելի մեծ զոհերի մասին է, քանզի Արցախի զինվորական ղեկավարություն մոտ արդեն նկատվում են համբերության բաժակի լցվելու էֆեկտ, իսկ այնտեղ կռված տղեք են, որոնք ազերներից մաքրել են հայկական հողերն ընդամենը երկու տասնամյակ առաջ և լավ են ճանաչում թշնամուն: Իրականում ադրբեջանն ունի 4-5 հոգանոց կորուստներ սահմանի մի քանի հատվածներում և սա շատ ճիշտ մշակված ու ադեկվատ քայլ է՝ ուղղված ադրբեջանին, մերոնք լավ են արել և պետք է անընդհատ շարունակել ալլահի մոտ գործուղել ադրբեջանցի զինվորականներին, այլընտրանք չկա:
Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջից
ԼՂՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Ի պատասխան ադրբեջանցի դիվերսանտներից առգրավված զենքի մասին հուլիսի 31-ին ԼՂՀ ՊԲ–ի կողմից տարածած հաղորդագրությունների, ադրբեջանական կողմը հանդես է եկել հարձակման փաստի կտրուկ հերքումով:
Ի պատասխան վերոնշյալի և ի լրումն մեր կողմից տարածված հաղորդագրությունների` ներկայացնում ենք հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը»:
Ինչ լավ կլիներ եթե Հայ Առաքելական Եկեղեցին այս տարի 1 կամ 3 օրով Համազգային Զղջման ու Ապաշխարհանքի Օր սահմաներ: Այսօր երբ աշխարհը կանգնած է նոր Արևելք-Արևմուտք հակամարտության շեմին իսկ մեր ազգի մեջ մենք ունենք արդարության ահավոր ծարավ օդի ու ջրի պես անհրաժեշտ է զղջալ ապրած ու գործած սխալի համար ու նոր սկիզբ ձևավորել: Ազգովի զղջալ, ինչպես Նինվեացիները՝ (կարդացեք սա խնդրում եմ http://bit.ly/WOVt6w) փրկվելով մոտալուտ կործանումից: Ես չգիտեմ թէ սա ինչպես կարող է իրականություն դառնալ, բայց անկեղծ աղոթքով հանդերձ, դիմենք մեր քահանաներին, եպիսկոպոսներին ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին այս գաղափար առաջարկի մասին եթե համամիտ էք:
Մայր Եկեղեցին կարող է 1-3 օր սահմանել այս տարի (որքան շուտ այնքան լավ), լուրը տարածել բոլոր թեմերով ու հայ մամուլով ու քաջալերել բոլոր հայորդիներին, ազգովի, բոլորս միասին, աղոթքով ու ծոմապահությամբ, զղջալ ու ապաշխարհել գործած սխալների համար ու այս գորշության միջից վեր հառնել որպես նոր մարդիկ, նոր ազգային միություն, դառնալով դեպի Աստված ու լցվելով եղբայրական սիրով:
Շատերը չեն ուզենա նման բան: Հակառակորդը չի ուզենա նման բան: Մարդու թշնամին չի ուզում մարդու զղջումը, բայց մեր հավատքի մեջ մարդը փրկվում է միայն ապաշխարհելով ու զղջալով փոխվելով, այլ ոչ թէ որևէ պատվիրանի արտաքին կատարմամք:
Եթե դուք կողմ էք, կամ համաձայն, խնդրում եմ տարածեք այս գրվածքն ու քաջալերեք ձեր ընկերներին տարածել: Գրեք ձեր տեսակետը, եկեք քննարկենք այպիսի մի բան ու եթե իսկապես դուք էլ համազգային զղջման ու իրար նկատմամբ ներողամտության, արդարության անհրաժեշտությունը տեսնեք, ապա գաղափարը հասցնենք հասարակության լայն շերտերին ու մեր եկեղեցական առաջնորդներին:
Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան էջից
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.