Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Մինչ օրակարգին անցնելը մի տեղեկություն եմ ցանկանում ներկայացնել ձեզ: Հուլիսի 24-ին Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը հրապարակեց մարդկային զարգացման համաթվի 2014 թվականի զեկույցը: Ուզում եմ նշել, որ թեև Հայաստանի համաթիվն ունի ոչ էական բարելավում, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք մնալ անցած տարվա մեր տեղում` 87-րդ տեղում: Այս հարցում էական բարելավում երևի թե պետք է սպասել կրթության համակարգից: Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ եթե կրթության սպասվելիք տևողությունը 12.3 տարի է, փաստացի միջինը 10.8 տարի է: Կառավարության ծրագրում մենք ամրագրել ենք պետության կողմից տասներկու տարվա պարտադիր կրթության ֆինանսավորում, և այս տարվանից արդեն այդ փոփոխությունները պետք է կյանքի կոչվեն: Հանձնարարում եմ Կրթության և գիտության նախարարությանը՝ ուշի ուշով հետևել այս զարգացումներին և աշխատել ՄԱԿ-ի հետ 2015 թվականի զեկույցում արդեն ճշգրտված վիճակագրություն զետեղելու համար:
Գոյություն ունի այս համաթվի կարևոր մեկ ասպեկտ ևս, որին երևի թե հարկ է, որ ավելի մանրամասն անդրադառնա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Եթե մարդկային զարգացման համաթիվը ճշգրտում ենք անհավասարության գործակցով, ապա Հայաստանի դիրքը բարելավվում է տասնհինգ կետով, և մենք առաջ ենք անցնում հարևան Վրաստանից, Թուրքիայից և Իրանից»:
Քանի որ ավելի քան երեք ամիս է, ինչ նոր կառավարության նախարարությունները գործում են, վարչապետը նախարարներին հանձնարարել է հանրությանը ներկայացնել իրենց կատարած աշխատանքի արդյունքն ու ծրագրերը:
Հաստատելով նիստի օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, կառավարության 2014թ. գերակա խնդիրները, գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների հիմնավորումները: Հաջորդ կետով գործադիրն ուժը կորցրած է ճանաչել կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրներն հաստատելու ս.թ. հունվարի 9-ի որոշումը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.