Ֆրանսիացի դերասան Լուի դը Ֆյունես դը Գալարսան ծնվել է Կուրբեվուայում (Ֆրանսիա) 1914թ. հուլիսի 31-ին: Նրա ծնողներն արմատներով Սևիլիայից էին: Նրա հայրը` Կարլոս Լուի դը Ֆյունես դը Գալարսան, Իսպանիայում փաստաբան էր աշխատում, իսկ Ֆրանսիա տեղափոխվելուց հետո դառնում է ալմաստ մշակող: Նրա մայրն ուներ իսպանական և պորտուգալական ծագում:
Մանուկ հասակում Լուի դը Ֆյունեսն իր ընկերներին հայտնի էր որպես «Ֆյուֆյու»: Նա խոսում էր ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն: Երիտասարդ ժամանակ զբաղվում էր նկարչությամբ և դաշնամուր էր նվագում:
Հիմնականում քիչ վարձատրվող աշխատանքներ էր կատարում, որոնցից նրան հաճախ ազատում էին: Աշխատել է նաև որպես դաշնակահար` հիմանականում ջազ ոճի երգեր նվագելով Պիգալում:
1936թ. Լուի դը Ֆյունեսն ամուսնանում է Ժերմեն Լուիզ Էլոդի Քարոյերի հետ: Ամուսնությունից ծնվում է մի որդի` Դանիելը: 1942թ.-ի վերջում նրանք ամուսնալուծվում են:
Պատերազմի ավարտից հետո դը Ֆյունեսն իրեն փորձում է կինոյի ոլորտում: Մինչ այդ Լուի դը Ֆյունեսը սովորում էր Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսերում: 1945թ.-ին նա նկարահանվում է «Բարբիզոնյան գայթակղություն» ֆիլմում, որի ռեժիսորը Պան Ստելին էր: Բայց փառքի հասնելու համար նա դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցներ:
1958թ. Լուի դը Ֆյունեսը ռեժիսոր Իվ Ռոբերի «Բռնված չէ, գող չէ» ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսին` որսագող Բոլերոյին: Այս ֆիլմը նրան մեծ ճանաչում է բերում: Ֆիլմի լույս տեսնելուց հետո արտասահմանում նրան անվանում էին «Դոնալդ Դաք»:
1960-ական թվականներին Լուի դը Ֆյունեսը մեծ ժողովրդականություն էր վայելում: Նա տարեկան նկարահանվում էր երեք-չորս ֆիլմում: Այդ տարիներին նա նկարահանվում է Անդրե Յունեբելի «Ֆանտոմաս» եռագրությունում: Ռեժիսորը հենց սկզբից ծրագրել էր նկարահանել Ֆանտոմասի մասին պատմող տասը ֆիլմ, բայց քանի որ ֆիլմն այնքան էլ ընդունված չէր, նա սահմանափակվում է ընդամենը երեք ֆիլմով: Ֆիլմերից վերջինը «Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի»-ն էր:
1970թթ. Լուի դը Ֆյունեսը շարունակում էր համարվել Ֆրանսիայի ամենասիրելի ու ամենահայտնի դերասաններից մեկը: Նա ակտիվորեն նկարահանվում էր տարբեր ֆիլմերում: 1973թ.-ի մարտի 15-ին պարգևատրվում է Ֆրանասիայի ամենաբարձր պարգևով` Պատվո լեգիոնի շքանշանով:
1975թ. Լուի դը Ֆյունեսը միանգամից երկու ինֆարկտ է տանում: Բժիշկների պնդմամբ դերասանը հեռանում է կինոյից և տեղափոխվում Նանտից ոչ հեռու գտնվող 17-րդ դարի իր առանձնատունը: Այնտեղ էլ դերասանը տարվում է վարդեր աճեցնելով: Ըստ որում` «Մեյան» ֆիրմայի աճեցրած վարդի տեսակներից մեկը կոչվել է Լուի դը Ֆյունես` ի պատիվ մեծ դերասանի:
Դերասանն ունի երեք որդի` Օլիվյե դը Ֆյունես, ով «Էյր Ֆրանս» ընկերության օդաչու է (հայրն ուզում էր, որ իր որդին դառնար դերասան, բայց տղան դեմ էր այդ որոշմանը և մի քանի ֆիլմերում նկարահանվելուց հետո թողնում է դերասանական կարերիան), Դանիել դը Ֆյունես և Փաթրիմ դը Ֆյունես` մասնագիտությամբ բժիշկ:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.