Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Մեսրոպ Մակյան, շարունակվեց ոստիկան Էդգար Վարագյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ Էդգար Վարագյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, այդ թվում՝ տուժող կնոջ բռնաբարության, նրա ու նրա անչափահաս դստերը առևանգելու և ավազակային հարձակման մեջ: Ըստ մեղադրանքի, Էդգար Վարագյանը 22.09.2013 թվականին ուրիշի` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, դիմակավորված, կոտրել է Քարոլին Բաղումյանին պատկանող` Երևանի Նորքի 13 փողոցի 80/1 տան պատուհանի ապակին, ապօրինի մուտք է գործել ներս, իր մոտ գտնվող` որպես զենք օգտագործվող խաղալիք ատրճանակով ու դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել Քարոլին Բաղումյանի և նրա դստեր` անչափահաս, 19.11.2000 թվականին ծնված Էմիլիա Սիմոնյանի վրա և վերջիններիս հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով իր մոտ գտնվող լուսարձակի բալոինց պատիճավոր պղպեղի լուծամզվածքի ադող նյութ` կապսաիցին է փչել նրանց դեմքերին, ինչի հետևանքով աչքերը սկսել են մրմռալ: Այնուհետև Էդգար Վարագյանը ձեռնաշղթայով կապել է Քարոլին Բաղումյանի ձեռքերը, իսկ կպչուն ժապավենով` Էմիլիա Սիմոնյանի ձեռքերը, նրանցից պահանջել է ոսկյա զարդեր ու խոշոր չափի` 5000 ԱՄՆ դոլար գումար և տնից հափշտակել Քարոլին Բաղումյանին պատկանող առանձնապես խոշոր չափի` 4.127.396 ՀՀ դրամիչ գույք` 3.213.009 ՀՀ դրամին համարժեք` 7900 ԱՄՆ դոլար արժողության 5 անուն ոսկյա զարդեր` 2 զույգ ոսկյա ականջօղեր, մեկ ոսկյա խաչ և մեկ ոսկյա կախազարդ իր շղթայի հետ միասին, 186.000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆդոլար գումար, 220.000 ՀՀ դրամ արժողությամբ, ‹‹Սոնի›› մակնիշի հեռուստացույց և ‹‹Սոնի›› մակնիշի, 61.006 ՀՀ դրամին համարժեք` 150 ԱՄՆ դոլար արշողության բարձրախոս, ինչպեսզ նաև 406.710 ՀՀ դրամին համարժեք, 1000 ԱՄՆ դոլար արժողության կաշվե ճաբպրուկ: Այնուհետև Էդգար Վարագյանն իր մոտ գտնվող` որպես զենք օգտագործվող ատրճանակի ու դանակի գործադրմամբ Էմիլյա Սիմոնյանի ու Քարոլին Բաղումյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանց հարկադրաբար տեղավորել է վերջինիս պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում, առանց հափշտակելու նպատակի` ապօրինաբար տիրացել նշված ավտոմեքենային և դրանով բացահայտ առևանգելով մորն ու դստերը, տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամայի դաշտային տարածք: Էդգար Վարագյանը, բեռնախցիկից դուրս բերելով Քրաոլին Բաղումյանին, իր մոտ գտնվող դանակի ու ատրճանակի սպառնալիքով նյրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործաղություն, այն է` հարկադրել է, որ նա զբաղվի իր առնանդամի ձեռնաշարժությամբ: Դրանից հետո Էդգար Վարագյանը նույն սպառնալիքներով, Քարոլին Բաղումյանի կամքին հակառակ` սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ, որից հետո բեռնախցիկից դուրս է հանել Էմիլյա Սիմոնյանին և նրան մոր հետ միասին թողնելով դաշտում` նշված ավտոմեքենայով հեռացել է` հետագայում այն թողնելով Երևանի Քանաքեռ թաղամասում` Մելիք Մելիքյան փողոցի 17 շենքի բակի դիմացի պատի տակ:
Այս դատական նիստին ամբաստանյալն իր ցուցմունքում արդարացավ, որ դեպքի օրն ինքը չէր կարող կատարել իրեն վերագրված գործողությունները, քանի որ ընկերուհու հետ իր տանն է եղել. ‹‹Համասիկի՝ իմ ընկերուհու հարցաքննության ժամանակ, մեղադրողը նրան թյուրիմացության մեջ է գցել: Մասնավորապես՝ Համասիկը հայտնել է, որ սեպտեմբերի 21-ին ինքը եղել է մեր տանը, ամսի 22-ին իրեն նոր ճանապարհել եմ»:
Նա պատմեց, որ մեղադրողի հարցին, թե՝ ‹‹Եթե եղել եք իրենց տանը, ինչպե՞ս եք նրա հետ հեռախոսով խոսել››, Համասիկն էլ պատասխանել է, որ նման բան չի եղել:
«Հարգելի դատարան, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իրականում ես ամսի 21-ին, երեկոյան ժամերին իմ ընկերուհու հետ իմ տանն եմ եղել, ամսի 22-ի առավոտյան ճանապարհել եմ նրան և վերադարձել տուն: Իսկ Համասիկի հետ հեռախոսակապ եմ ունեցել ամսի 22-ին, այլ ոչ՝ 21-ին››, — ասաց Վարագյանը:
Իր ցուցմունքում ամբաստանյալը նշեց, որ քննիչը փորձել է ազդել Համասիկի վրա, որպեսզի վերջինս ոչ մի ցուցմունք չտա ի պաշտպանություն իրեն:
‹‹Երբ քննիչն ընկերուհուս կանչում է հարցաքննության, նրա ներկայությամբ միացնում են ֆլեշկա, ցույց տալիս նկարներ՝որտեղ ես ուրիշ աղջիկների հետ եմ, փորձելով խանդ առաջացնել ու ինձանից վանել: Այդ նկարները որտեղի՞ց հայտնվեցին ֆլեշկայի մեջ, ես տեղյակ չեմ, որովհետև նման նկարներ չեմ ունեցել: Այդպես նրան շփոթության մեջ են գցել: Դա է պատճառը, որ աղջիկը հակասող ցուցմունք է տվել››,- ներկայացրեց ամբաստանյալը:
Նա հերքեց տուժող Քարոլին Բաղումյանի այն ցուցմունքը, ըստ որի՝ իրենք հանդիպել են միայն տուժողի տան տարածքում: Ամբաստանյալը պատմեց, որ միասին գնացել են շինարարության համար պարագաներ գնելու և այդտեղից մտերմություն հաստատել: Վարագյանն ավելին չպատմեց՝ ասելով, որ չի ուզում չակերտները բացել:
Ամբաստանյալն ընդգծեց նաև, որ վկա Գևորգ Չթեյանի, տուժող Քարոլին Բաղումյանի ու իր ցուցմունքներում առկա հակասությունների պատճառն այն է, որ առաջին երկուսի ինչ-ինչ ասածները չեն համապատասխանում իրականությանը:
Աշխատանքային օրվա ավարտվելու պատճառով դատական նիստն ավարտվեց, իսկ ամբաստանյալն իր ցուցմունքը կշարունակի հաջորդ դատալսման ժամանակ:
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.