23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հանրապետության տարածքում՝ հուլիսի 24-27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 28-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանը 24-26-ին կբարձրանա 2-4 աստիճանով,այնուհետև նույնքան կնվազի:
Երևանում՝ հուլիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Վ. Գասպարյանի հրամանով Կարեն Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Կ. Գրիգորյանը նշանակվել է ոստիկանության Նոր Նորք վարչական շրջանի քրեական հետախուզության բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Նոր Նորքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Մկրտչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախուզության բաժնի պետ է նշանակվել Արման Հովհաննիսյանը:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի կադրերի գծով տեղակալ Արթուր Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Նրա փոխարեն այդ պաշտոնում է նշանակվել ոստիկանության քնչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կադրերի ռեզերվ ուղարկված Ա. Կարապետյանը ավելի շատ հայտնի է «Արևածաղիկ Արթուր» մականվամբ, քանի որ և՛ աշխատանքի, և՛ դեպքի վայրերում գրպանում ունենում է արևածաղիկ և միշտ հասարակության աչքի առաջ ուտում: Իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակված Ա. Գևորգյանը հայտնի է «Օբելիքս» մականվամբ, քանի որ նախկինում, երբ քննիչ էր աշխատում, Օբելիքսի արագությամբ ՃՈ աշխատակիցներից շուտ էր հասնում վթարի վայր:
Հուլիսի 24-ին, ժամը 18.00-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.19-ի սահմաններում ՈՒռեկի գյուղի ափամերձ հատվածում ջրափրկարարները ջրից դուրս են բերել ՀՀ քաղաքացիներ Դ.Ա.-ին (ծնվ. 1962 թ.) և Ս.Հ.-ին (ծնվ. 1994 թ.), վերջինիս ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, իսկ Դ.Ա.-ն տեղափոխվել է Քոբուլեթիի հիվանդանոց:Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
https://www.youtube.com/watch?v=pbas9ganSSE
ԻՆՔՆԱԽԱԲԷՈՒԹԻՒՆ է կարծել որ ԱՄՆ-ը կամ ՆԱԹՕ-ն կրնան հակառակ երթալ ԹՈՒՐՔԻՈՅ իրենց ռազմավարական ծրագիրներուն մէջ….ԻՆՔՆԱԽԱԲԷՈՒԹԻՒՆ է կարծել որ ԱՄՆ-ը կամ ՆԱԹՕ-ն մեզի ԹԻԿՈՒՆՔ կրնան ըլլալ՝ թուրք-թաթար-ատրպէյճանական հնարաւոր յարձակման պարագային, քանզի Թուրքիան ԱՄՆ-ի եւ ՆԱԹՕ-ի գլխաւոր զինակից-դաշնակիցն է, եւ դէպի Արեւելք ծաւալողապաշտական իրենց ծրագրի հիմնասիւն-յենարանը, Սիոնիստներու հետ միասին….: Հայաստանի Հանրապետութեան ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ պիտի ընտրել այս կարեւորագոյն իրականութիւնը նկատի ունենալով….
***
Շատ պիտի ուզէի միայն գարուն ու ծաղիկ, արեւ ու լուսին երգել, բնութեան հրաշալիքներուն վրայ միայն սքանչանալ, ազգային-քաղաքական հարցեր չշօշափել….բայց մենք իրաւո՞ւնքը ունինք՝ ապաքաղաքական կեանքով ապրելու, գիծ քաշելու ազգային-հաւաքական կեանքին վրայ, ազգային մեր ճակատագրին վրայ եւ քայլ առ քայլ դառնալու ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆԱՑԱԾ ԽԱՌՆԱՄԲՈԽ, ինչ որ մեր թշնամիին կամ թշնամիներուն խոր բաղձանքն է որոշապէս….Ո՛Չ: Մենք իրաւունքը չունինք՝ ուս թօթուելու, անտարբեր մնալու ազգն ու հայրենիքը յուզող հարցերուն նկատմամբ…..ՀԱՅ ԸԼԼԱԼԸ ԷԱՊԷՍ ՆԵՐԳՐԱՒՈՒԻԼ Է ԱԶԳԱՅԻՆ-ՀԱՒԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՆ ՄԷՋ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Մենք հարցումներ ենք ստանում դեպի Հայաստան օդային թռիչքների անվտանգության վերաբերյալ: Մենք դեպի Հայաստան թռիչքների վերաբերյալ որևէ սպառնալիքի մասին տեղեկացված չենք, բայց առաջարկում ենք կապվել ավիաընկերությունների հետ թռիչքների անվտանգության մասին լրացուցիչ տեղեկությունների համար:
Ամերիկայի քաղաքացիները, ովքեր ճանապարհորդելու են Ռուսաստանի Դաշնություն պետք է տեղյակ լինեն, որ Պետդեպարտամենտը հրապարակել է ճամփորդական զգուշացում Ռուսաստանի համար, որի տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.travel.state.gov/content/passports/english/alertswarnings/russia-travel-alert-events-in-ukraine.html
ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր այցելելու են կամ բնակվում են Հայստանում, խրախուսում ենք գրանցվել «Պետդեպարտամենտի խելամիտ ճանապարհորդների գրանցման» STEP ծրագրում՝ https://step.state.gov/step
Այս ծրագրում գրանցվելը Ձեզ հնարավորություն է տալիս ստանալ Պետդեպարտամենտի անվտանգության զգուշացումները և մոտակա ԱՄՆ դեսպանատանը կամ ԱՄՆ հյուպատոսւթյանը հնարավորություն է տալիս կապվել ձեր հետ արտակարգ իրավիճակներում: Եթե դուք ինտերնետ կապ չունեք, ապա պարզապես գրանցվեք մոտակա ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանում»:
Վերջին տարիներին զինված ուժերում սահմանային բոլոր հատվածներում հակադիվերսիոն միջոցառումների իրականացման ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք է տարվել, անձնակազմի պատրաստությանը զուգահեռ մշակվել է ինժեներական սարքավորումների համապատասխան համակարգ, որը հնարավորություն է տալիս կանխել դիվերսիոն ներթափանցման փորձերը, այսօր «Ազատության» հետ զրույցում խոսելով սահմանների անվտանգության մասին, մասնավորապես, ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Որպեսզի այսպես՝ համակարգային առումով, հեռանկարային առումով, տեխնիկական միջոցները ամբողջությամբ տեղադրվեն առաջին գծում, պետք է առաջին հերթին հստակեցվեն բոլոր սահմանները, դեմարկացիա լինի, որովհետև դրանք բավականին թանկ միջոցներ են, և այդ թանկ միջոցների տեղադրումը, մանավանդ այսօրվա իրականության մեջ, երբ խախտումները լինում են մշտապես և լարվածություն կա առաջին գծում, այդ հնարավորությունները մենք այսօր չունենք», — նշեց նա:
Տեխնիկական միջոցներ հնարավոր է լինում տեղադրել սահմանային առաջին գծի այն հատվածներում, որոնցում չկա հակառակորդի անմիջական ազդեցությունը և որտեղ դիրքերը միմյանցից հեռու են, ասում է Օհանյանը: Պաշտպանության նախարարը նշում է, որ այսօր փորձարկումների փուլում են սահմանային անվտանգության հայրենական սարքեր․ -«Անկասկած, համագործակցում ենք բոլոր այն կառույցների հետ, որոնք կա՛մ առաջարկություններ են անում, կա՛մ նաև մեր պատվերներն են կատարում՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների հետ ենք համագործակցում»
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը բավարար չի համարում պաշտպանական գերատեսչության համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների հետ:
«Այսօր Հայաստանում մշակվում են տեխնոլոգիաներ, որոնք կարող են ծառայել սահմանների անվտանգությանը», — ասում է Վարդանյանը, — «Ավելին ասեմ՝ այդ տեխնոլոգիաները Հայաստանը արտահանում է: Ավելին ասեմ ձեզ՝ մի շարք ընկերություններ աշխատում են այլ երկրների ռազմաարդյունաբերական համալիրների համար»:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Վազգեն Խաչիկյանի գործով դատաքննությունը:
Ամբաստանյալներ Հովհաննես Հովհաննիսյանը և Արթուր Սուքիասյանը, օգտվելով իրենց իրավունքներից, նախընտրեցին հրաժարվել հարցերին պատասխանելուց: Սուքիասյանը խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները:
Ամբաստանյալ Բագրատ Մուրադյանը խնդրեց, որ մինչ իրեն հարցաքննելը հարցաքննեն մյուսներին, սակայն դատավոր Արշակ Վարդանյանն ասաց, թե սահմանվել է ապացույցների հետազոտոտման հերթականություն, այդ պատճառով չի կարող մյուսներից հետո հարցաքննվել: Մուրադյանը հրաժարվեց մինչ մյուսների հարցաքննվելը պատասխանել հարցերին:
Մուրադյանի պաշտպան Ջուվանովան՝ որպես հայտարարություն, ասաց. « Մասնագիտորեն հետևեցինք ցուցմունքին և տեսանք, որ առանց որևէ տվյալ հայտնելու Բագրատ Մուրադյանին հարցեր են տրվում և միանգամից մեղադրող հարցեր, այսինքն Բագրատ Մուրադյանին իբրև վկա հարցաքննելով, փաստացի հարցաքննում են որպես կասկածյալի՝ դրանով իսկ խախատելով նրա պաշտպանվելու և մի շարք իրավուքներ: Կարծում եմ՝ պետք է այս հանագամանքը աչքաթող չարվի դատարանի կողմից և սույն ապացույցին իրավական գնահատական տրվի: Խնդրում եմ, որ դատարանը որոշում կայացնի սույն դատական նիստի ընթացքում և ապացույցը՝ որպես ապացույց օգտագործելն անթույլատրելի ճանաչի: Բագրատն Մուրադյանն ասում է. «Վահագն աշխատում է սոցապ հիմնադրամում, ես նրա բարեկամն եմ», դրանից հետո միանգամից սոցապի հետ կապված հարցեր են տրվում, թե՝ որտեղի՞ց այս թուղթը, ի՞նչ արեցիր, որտե՞ղ տարար և այլն: Ակնհայտ է, որ ապացույցը չի կարող որպես վկայի ցուցմունք լինել»:
Երբ մեղադրող կողմը միջնորդեց, որպեսզի հրապարակվեն Մուրադյանի նախաքննական ցուցմունքները, պաշտպանը հարցրեց, թե՝ ի՞նչ հիմքով են խնդրում ցուցմունք հրապարակել, եթե իր պաշտպանյալը չի հրաժարվել ցուցմունք տալուց, սակայն դատարանը որոշեց հրապարակել ցուցմունքները:
Հիշեցնենք, որ Բագրատ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի, նույն ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ, իր կնոջ քրոջ ամուսնու՝ Վահագն Խաչատրյանի, վերջինիս քրոջ ամուսնու՝ Արմեն Խաչատրյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով 2007–2008թթ ընկած ժամանակահատվածում պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 21.811.676 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև օժանդակել են կազմակերպված խմբի պաշտոնատար անձանց պաշտոնեական կեղծիք կատարելուն։
Ի դեպ, նշենք, որ Խաչիկյանը դատարանում շարունակում է իր ընթերցանությունը: Այս անգամ էլ նիստի ամբողջ ընթացքում թերթ էր կարդում՝ տպավորություն ստեղծելով, որ իրեն ոչինչ չի հետաքրքրում:
Հռիփսիմե Գալստյան
Air Algerie ինքնաթիռը, որն իսպանական Swiftair ընկերության հետ իրականացնում էր հերթական չվերթը, վթարի է ենթարկվել Նիգերում, այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովստին՝ վկայակոչելով Ալժիրի Ան-Նահար հեռուստաընկերությանը:
Ենթադրվում է, որ բոլոր՝ 110 ուղևորներն ու օդանավի 6 հոգուց բաղկացած անձնակազմը զոհվել են:
Ըստ նախնական տեղեկությունների, վատ տեսանելիության պատճառով ինքնաթիռի անձնակազմը շեղվել է նախանշված ճանապարհից՝ մեկ այլ օդանավի չբախվելու համար։
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
***
Ինչպես գրում է gazeta.ru-ն, ինքնաթիռում եղել է 50 ֆրանսիացի, և ամենայն հավանականությամբ, մի քանի ռուսներ:
Հուլիսի 23-ին Հալեպի Թելեֆոն Հաուայիի թաղամասը հրասանդների և հրթռիների թիրախ է դարձել:
Ինչպես տեղեկանում ենք «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից, ամենաուժգին պայթյունը տեղի է ունեցել զինվորական կենտրոնի մոտ գտնվող Ս. Տիմոթեոս եկեղեցու և փոստատան միջև:
Հրթիռաձգության պայթյունի պատճառով արձանագրվել են զոհեր, այդ թվում երեխաներ, կան նաև վիրավորներ: Նախնական տեղեկություններով՝ նրանց թվում հայեր չկան:
Հրթիռակոծությունը նյութական մեծ վնասներ է պատճառել թաղամասի բնակարաններին և խանութներին, ինչպես նաև պետական շենքերին և եկեղեցուն, դրա հետ մեկտեղ բնակիչների շրջանում վախի, սարսափի և հոգեկան ծանր ապրումների պատճառ է դարձել:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.