Եվրոպական երկրներ արտագաղթած բազմաթիվ հայեր Եվրոպայում կեցության ու աշխատանքի իրավունք ստանալու համար ինչ պատմություններ ասես, որ չեն հորինում, իբր աղջիկն ադրբեջանցի է, տղան ազգությամբ հայ, և քանի որ թշնամի երկրներ են, և սիրահար զույգերը ո՛չ Հայաստանում կարող են ապրել, ո՛չ էլ Ադրբեջանում, այդ պատճառով արտագաղթել են մի երրորդ երկիր, որպեսզի հեռու լինեն «արյունախում հարազատներից ու բարեկամներից», որոնք սպառնում են այդ քայլին դիմելու համար «կտոր-կտոր» անել: Եթե մի երեք-չորս տարի առաջ եվրոպացիներն այդ հարցին լուրջ էին վերաբերվում և դատերի ժամանակ, ասենք, աչք փակում, որ ադրբեջանցի ներկայացող աղջիկը մեկ բառ անգամ ադրբեջաներեն չէր խոսում, ապա հիմա, ինչպես մեզ հետ զրուցած Եվրոպայում գտնվող միգրանտներն են ասում, այս պատմություններն այլևս չեն անցնում:
Ըստ մեր զրուցակիցների՝ արդեն մեկ տարուց ավելի է՝ եվրոպական մի շարք երկրներում, որոնք տասնյակ տարիներով միգրանտներ են ընդունել, Կարմիր խաչի ճամբարներն իրար հետևից փակվում են, և հատուկենտ քաղաքներում են, որ դրանք դեռ գործում են: Պատճառը, ըստ մեր աղբյուրի, անկառավարելի չափերի հասնող միգրանտների հոսքն է ուշ զարգացած երկրներից:
Մեր զրուցակիցներից մեկը, որը 10 տարի առաջ ապօրինի ճանապարհով արտագաղթել է Գերմանիա և այսօր արդեն ունի ապրելու ու աշխատելու իրավունք և ապրում է կեղծ անուն-ազգանվամբ, մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն երկու տարի է՝ հայերի համար Եվրոպայի «ճամբարների» դռներն ընդհանրապես փակ են, միմիայն քաղաքական հալածյալները կարող են ապաստան խնդրել, այն էլ տասնյակ փաստեր ներկայացնելուց հետո:
Վերջերս էլ որոշ հայեր Սիրիայի պատերազմի առիթն օգտագործելով են արտագաղթել եվրոպացիներին հավաստիացնելով, թե գաղթել են այդ երկրից, սակայն ոմանք արդեն մերժվել են, քանի որ չեն կարողացել իրենց հորինած պատմությունների ու խաչաձև հարցերի տակից դուրս գալ:
Մեր զրուցակիցը նաև պատմեց, որ նույն ճանապարհով տարիներ առաջ Եվրոպա հասած շատ հայեր մասնագիտացած են նոր եկած միգրանտների համար պատմություններ գրելով: Ամեն մի պատմությունն արժե 50-ից 100 եվրո: Ընդ որում, պատմության հետ երաշխիքներ չեն տրվում, որ եվրոպացիները դրանք կընդունեն «հալած յուղի տեղ»:
Այսօր եվրոպացիների մոտ չեն անցնում նաև ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող կամ «Եհովայի վկա» լինելու պատմությունները: Եվրոպացիները գտնում են, որ թե’ «Եհովայի վկաները» և թե’ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մեր քաղաքացիները ամենևին էլ հալածյալ չեն մեր երկրում, և նրանց կյանքն անտանելի չէ, ինչպես որ ապօրինի միգրանտներն են ներկայացնում իրենց «դժբախտ» պատմություններում:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.