23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ՄԻՋԱԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԴԱՐԱՇՐՋԱՆ Է որոշապէս….Անոնք են որ գրաւած են մշակութային՝ արուեստներու, երգ-երաժշտութեան, գիր ու գրականութեան հրապարակը գերազանցօրէն: Մինչ ճշմարիտ արժէքները, մեծաւ մասամբ, լուռ ու մէկուսի կը գործեն, կը ստեղծագործեն անաղմուկ, անդին անտաղանդ կամ կիսատաղանդ «աստղեր»՝ արուեստի գրեթէ բոլոր բնագաւառներուն մէջ ալ, շուկայ կը հանեն իրենց «ապրանք»ը՝ վաճառուելու եւ ծափահարուելու համար….: Սա սպառողական քաղաքակրթութեան թելադրած «չարժէք»ներու զանգուածային տարածում է, ինչ որ կ’ապամշակութացնէ հանրութիւնը ամէնուր….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Հուլիսի 22-ին, ժամը 06:20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղի տարածքում ավտոմեքենա է պայթել:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 06:00-ի սահմաններում, ոմն Արմենը (տվյալները պարզվում են), նշված գյուղից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Ոսկեսար» տեղանքում, վարելով ՀՀ Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի N տան բնակիչ, 1971թ. ծնված Գ. Ա-ին պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան, պայթել է չպարզված պայթուցիկ սարքի վրա, ինչի հետևանքով ուղևորներ` Գ. Ա-ն, ՀՀ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 1-ին նրբանցքի N տան բնակիչ, 1961թ. ծնված Ռ. Խ-ն ու Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ, 1961թ. ծնված Ա. Բ-ն ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ ՀՀ Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցի 88 տան բնակիչ, 1967թ. ծնված Արամ Գարուշի Խլղաթյանը մահացել է:
Հուլիսի 23-ին, ժամը 14.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի բնակարաններից մեկիի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են մոտ 80 տարեկան կնոջ դի:
ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում.
«2 առաջ ԱՎԾ-ն հրապարակեց 2014-ի առաջին կիսամյակի ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ՝ ՏԱՑ–ը(տնտեսական աճի ցուցանիշը) 2014-ի առաջին կիսամյակին 2013-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել է 3.4%։ Սա ցածր ցուցանիշ է։ Նախորդ Կառավարության համապատասխան ցուցանիշը (ավելի ճիշտ ՀՆԱ-ն) 2014-ի առաջին եռամսյակի համար կազմել է 3.1%։
Այսպիսով, կոպիտ ասած, «առաջընթացը» սոսկ 0.3% է, իսկ (2014-ի) ՏԱՑ-ը (2013-ի) ՏԱՑ-ի հետ համեմատելիս՝ բացակայում է։ Բայց մ՞իթե կարելի է համեմատվել նախորդ Կառավարության հետ և ասել մի փոքր բարելավվել է վիճակը։ Նախորդը պարզապես թյուրիմացություն էր և 6 տարի թոզ էր փչում աչքներիս։ Առավել ևս, որ տնտեսության հիմնական ճյուղերում (արդյունաբերություն, գյուղատնտեսություն և շինարարություն) աճ համարյա թե չկա։ Արտահանումն աճել է 0.8, իսկ ներմուծումները 1.1%-ով։ Այստեղ էլ խնդիր կա. քանի անգամ խնդրել ենք ԱՎԾ-ին այս թվերը տալ նաև համադրելի գներով (չէ՞ որ արտահանման ու ներմուծման դոլարային գները փոփոխվում են)։ Փոքրիկ դրական տեղաշարժ նկատվում է միայն ծառայությունների ոլորտում։
Իհարկե, ինչպես ասել եմ ավելի վաղ, նոր Կառավարության գործունեության առաջին, հստակ գնահատականները կարելի է տալ հոկտեմբերի վերջին, երբ նա գոնե մի կես տարի աշխատած կլինի և պարզ կլինի նաև, թե ԱԺ ներկայացվա՞ծ են այն օրենսդրական փոփոխությունները, որոնք խոստացվել են Կառավարության ծրագիրը հրապարակելիս։ Սակայն այսօր կարող եմ ասել. ավելին էինք սպասում։ Երեք ամսում Կառավարությունը 1-2 բարեփոխիչ քայլ է արել։ Օրինակ՝ սկսել են վերադարձնել զբոսաշրջիկների ԱԱՀ-ն։ Բայց սա պահանջվողի 1 տոկոսն էլ չէ։ Ին՞չ մի դժվար է աճացնել այս երկրի տնտեսությունը։ Ահա ձեզ մի քանի հասարակ քայլ, որոնցից մի քանիսն, ի դեպ, կային նաև Կառավարության ծրագրում։
Առաջին՝ հավասար հարկային դաշտ բոլորի համար։ Երբ ասում ենք, որ փոքր ու խոշոր բիզնեսները հավասար են հարկվում, ապա պիտի հասկանանք, որ խոշորի մոտ մասշտաբի էֆեկտ կա և այն պետք է չեզոքացվի։ Միայն դրանից հետո դաշտերը կհավասարվեն։ Չի կարելի ընդունելի համարել հարկային համակարգի էպիզոդիկ կամ ֆրագմենտար փոփոխությունները։ Այն պետք է փոխվի ամբողջովին ու միանգամից։ Միկրոբիզնեսին այս կամ այն հարկատեսակով տեղային արտոնություն տալով մենք ոչ թե խնդիր ենք լուծում, այլ խորացնում ենք այն։ Եթե բիզնես չկա, ինչքան ուզում ես արտոնություն տուր։ Իսկ բիզնես չկա, որովհետև հարկային դաշտը (ընդհանուրը) հավասարապես բաշխված չէ։
Երկրորդ՝ ներդրումների ժողովրդականացում և պետական աջակցություն։ Հերիք է, որ այս երկրի զարգացման հենասյունը միայն խոշոր գործարարներն (դրսի և ներսի) ու բարերարները լինեն։ Երկիրը ժողովուրդը պետք է կառուցի։ Պետք է ապակենտրոնացնել ներդրումները։ Պետք է ներդրումային հիմնադրամների և ներդրումային բանկերի միջոցով երկրի զարգացմանը ներգրավել հարյուր հազարավոր, միլիոնավոր հայերի միջոցները։ Պետությունը պետք է օգնի ձևավորելու կլաստերներ և երաշխավորի որոշ ռազմավարական ներդրումների նվազագույն եկամտաբերություն։
Երրորդ՝ բոլոր գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունները, բանկերը, հեռախոսային օպերատորները, «Գազպրոմ Հայաստանը», ՀԷՑ-ը, Քաջարանը, Թեղուտը, Ագարակը, Ղափանը, Սիթին ու ՍԱՍ-ը և այլն պետք է լինեն ԲԲԸ կարգավիճակով և սակարկվեն ֆոնդային շուկայում։
Չորրորդ՝ ֆինանսական համակարգը պետք է ապապետականացվի, ԿԲ–ն պետք է դադարի անընդհատ փրկել այս կամ այն բանկին, եկամուտներ ապահովի բյուջեի համար։
Հինգերորդ՝ համայնքները, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ունենան ամրագրված բավարար միջոցներ, չպետք է փող մուրան Երևանից։
Այս ցուցակը կարելի հարյուրապատկել։ Ի՞նչը կամ ո՞վ է խանգարում այդ ամենն անելուն։ 90-ականների սկզբներին իրականացված ռեֆորմների շնորհիվ մի շարք տարիներ երկնիշ աճ ունեցանք։ Բայց վերականգնողական աճի ռեզերվները սպառվեցին 2007թթ։ Հիմա այլ մոտեցում է պետք։ Նախորդ Կառավարությունը սա չհասկացավ։ Իսկ նո՞րը»։
Հուլիսի 23-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում քաղաքացի է ընկել Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող ցորենի ամբարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, ժամը 14.41-ին հրշեջ-փրկարարները Գրիգոր Լուսավորչի փողոցի 1/1 հասցեում գտնվող «Թալ Գրիգ» ՍՊԸ-ի ցորենի ամբարից դուրս են բերել 1983 թ. ծնված Ե. Ռ.-ին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Ըստ մեղադրանքի` Արտուշ Հակոբյանի ղեկավարած «Բանդայի» գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանը հրաժարվեց շտապ օգնությունից՝ հայտարարելով, որ դատարանի դահլիճում ինքնավնասման հետևանքները լուրջ չեն:
Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալի արարքը բողոքի արտահայտման մի ձև է:
Հիշեցնենք, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանն այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում , երբ ընթերցվում էր իր նախաքննական ցուցմունքները, կրակայրիչի ծայրով վնասեց ձեռքը:
Մինչ դատաքննական ցուցմունքի ընթերցումը Դավիթ Գալստյանի պաշտպան Ոսկանյանը հնչեցրեց իր հարցերը, քանի որ վերջինս նախորդ դատական նիստի ընթացքում վատ էր զգում իրեն և այդ պատճառով նիստը հետաձգվեց: Պաշտպանի հարցին, թե ինչպես են անցել իր հարցաքննությունները, ամբաստանյալը պատասխանեց, որ հարցաքննություն չի եղել, այլ տարել, ծեծել են: Մյուս հարցին, թե իր նշած խոշտանգումները ե՞րբ դադարեցրին, պատասխանեց. «Երբ համաձայնեցի կեղծ ցուցմունք տալ, դադարացրին»: Իսկ թե ինչու համաձայնեց սուտ ցուցմունք տալ, պատասխանը հետևյալն էր. «անմարդկային վերաբերմունք էին ցույց տալիս…»:
Արտյուշա Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանի հարցին՝ « Երբ բերման են ենթարկել, Արտուշայի հետ կապված հարց տվել են և եթե այո, ի՞նչ հարց», Գալստյանը պատասխանեց, որ իրեն հարցրել են, թե միասի՞ն եք թալանել, ինքն ասել է, որ այդ մարդուն չի ճանաչում, ո՞նց կթալանի, նրանք էլ, թե՝ լավ, դա հետո կպարզենք:
Ամբաստանյալը ևս մի քանի հարցերի պատասխանեց: Քանի որ մեղադրող կողմը հակասություններ տեսավ նախաքննական և դատաքննական ցուցմունքներում, ընթերցեցին նախաքննական ցուցմունքները, որի ընթացքում էլ Դավիթ Գալստյանը դիմեց ինքնավնասման:
Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 6-ին:
Հռիփսիմե Գալստյան
Այսօր Թայվանում ուղևորափոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. այս մասին հայտնում է ria.ru-ն:
Հաղորդվում է, որ ավիավթարի հետևանքով զոհվել է 51, վիրավորվել՝ 7 մարդ:
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չէ:
Օգոստոս ամսին կկայանա ամենահմայիչ կինոաստղերից Սկարլետ Յոհանսոնի և ֆրանսիացի լրագրող Ռոմեն Դորիակի ամուսնությունը:
Դերասանուհին, որի 29-ամյակը լրացել է վերջերս, իր ծանոթներից մեկի՝ Մարթա Ստյուարտի տանը հրավիրված ընթրիքին, հայտարարել է, որ ինքն ու իր 32-ամյա փեսացուն կամուսնանան մոտ 4 շաբաթից:
Արարողության մասին այլ տեղեկություններ դերասանուհին հրաժարվել է հայտնել:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին զույգը հայտարարեց նշանադրության, իսկ մարտ ամսին՝ Սկարլետի հղիության մասին:
Նշենք, որ դերասանուհին մինչ այս ամուսնացած է եղել. նրա նախկին ամուսինը դերասան Ռայան Ռեյնոլդսն էր: Յոհանսոնը մի առիթով ասել էր, որ իր համար շատ ավելի հեշտ է հարաբերություններ ստեղծել ոչ հայտնի անձի հետ:
Մոտ ժամանակներս ևս մեկ էլիտար հարսանիք է սպասվում:
«Հայկական Վարկած»—ի հավաստի տեղեկություններով, շուտով կամուսնանան ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդին և ՀՀ նախկին փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի թոռնուհին՝ Աֆյանի որդու 18-ամյա դուստրը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Բանդայի» գործով դատական նիստը:
Ինչպես դատարանից փոխանցում է «Հայկական Վարկած»-ի թղթակիցը, ամբաստանյալներից Դավիթ Գալստյանը, որը դատաքննության սկզբում քմծիծաղով պատասխանում էր հարցերին, քիչ անց կրակայրիչի երկաթյա մասով փորձել է ինքնավնասում անել:
Արտյուշա Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանի տեղեկացմամբ, Դավիթ Գալստյանը վնասել է ձեռքը:
Այժմ ընդմիջում է հայտարարվել:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.