Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու նպատակով:
Գյումրու Մուշ 2 թաղամասում կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, այցելել բնակարաններ, լսել նրանց դժգոհությունները բնակարանային պայմանների որակի և առկա թերությունների վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանը Գյումրու Մուշ 2 թաղամասում բազմաբնակարան շենքերի կառուցապատում իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերության պատասխանատուներին հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել արձանագրված մանր թերությունները։ Բնակիչներին հուզող մեկ այլ կարևոր խնդիր էր նաև սեփականության վկայականների տրամադրումը բնակարանատերերին: Այս առնչությամբ վարչապետը նշել է, որ հարցի վերաբերյալ որոշում կընդունվի մարզպետարանում կայանալիք խորհրդակցության ընթացքում:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետը գոհունակություն է հայտնել իրականացված բնակարանաշինության արդյունքներից՝ ընդգծելով. «Հանրապետության նախագահի հանձնարարությամբ 2008 թ. սկսած 81 մլրդ 500 մլն դրամին համարժեք ներդրում է իրականացվել Գյումրի քաղաքում: Ես տեսել եմ 2005-2006թթ. պատկերը՝ այն տնակների բանակը, որ կար Գյումրիում: Այսօր այս հարցը լուծված է, սակայն այնպես է ներկայացվում, կարծես ոչինչ չի արվել: Դուք ինքներդ ականատես եղաք, որ դժգոհությունն ասֆալտի որակից էր, կամ մի քար էր պոկվել ճակատային մասից, կամ ինչ-որ տեղ ջուր է կաթում: Ես հանձնարարեցի, որ այդ թերությունները շինարարները շատ արագ վերացնեն, իսկ հսկողությունը կիրականացնեն ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանը: Ամեն դեպքում շինարարության որակը գնահատում եմ լավ, քանի որ, իրոք, գործ արվել է: Այժմ մնում է սեփականության վկայականների խնդիրը լուծել: Մենք հիմա կվերադառնանք մարզպետարան և այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացնենք»:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Գյումրիում նոր բնակարանների կառուցման խնդրին. «Մենք պետք է քննարկենք 430 նոր բնակարանի շինարարության հարցը, որովհետև այստեղ կան ազատ բնակարաններ, միգուցե այլ տարբերակ ընտրենք, իսկ եթե ոչ, ապա շենքը կկառուցենք: Եթե եղավ բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) ծրագիրը, կփորձենք այն իրականացնել, և եթե կան ազատ բնակարաններ, նորը կառուցելն անիմաստ է: Բայց անպայման հարցին լուծում կտանք և մարդիկ բնակարան կունենան»:
Պատասխանելով այսօր իր պաշտոնավարման 100 օրը լրանալուն վերաբերող հարցին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Գնահատականը պետք է տա հանրությունը, մեր գործընկերները: Պետք է հասկանալ, որ մենք չենք կարող 100 օրում բոլոր խնդիրներին լուծում տալ, բայց մեր թիմը՝ նոր կառավարությունը, անում է ամեն ինչ այդ ուղղությամբ: Դրա համար ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ: Մեր մոտեցումը հետևյալն է՝ կոնկրետ հարցին տալ կոնկրետ լուծում, ոչ թե անընդհատ քննարկել: ՀՀ կառավարության ծրագրում հստակ ներկայացվել են մեր թիրախները և առաջնահերթությունները: Մեզ համար առաջնահերթությունը մեր քաղաքացին է և նրան բարեկեցիկ կյանքով ապահովելը»:
Հաջորդիվ Շիրակի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի հետագա ընթացքը, ինչպես նաև բնակիչներին հուզող խնդիրները: Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ Գյումրիում բնակարանատերերին սեփականության վկայագրեր կտրամադրվեն մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը: Իսկ նոր բնակարանների կառուցման առնչությամբ վարչապետը հանձնարարել է Լոռու և Շիրակի մարզպետներին, Գյումրու քաղաքապետին հանդիպել բնակիչներին, քննարկել նրանց համար ընդունելի տարբերակը (ԲԳՎ, թե բնակարան) և մեկ շաբաթվա ընթացքում զեկուցել արդյունքների մասին: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ անձամբ հետևողական է լինելու ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը:
Հովիկ Աբրահամյանի՝ Շիրակի մարզ աշխատանքային այցի վերջին կանգառը Ազատան համայնքն էր: Վարչապետը շրջել է գյուղի մանկապարտեզի նորակառույց շենքում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին և հարմարություններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն ՀՀ դրամ, որից 240 մլն ՀՀ դրամը հատկացվել է 2012 և 2013 թթ. ՀՀ կառավարության՝ հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների 3-րդ և 4-րդ ծրագրերով, իսկ 130 մլն դրամը՝ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով:
Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող սոցիալական ուղղվածության ծրագիրը մեկնարկել է 2008 թվականին: Ծրագրի շահառու է ճանաչվել 5313 ընտանիք, որից՝
• 61 ընտանիքի 2008-2009 թթ. տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) միջոցով
• 321 ընտանիքի՝ ուղղակի ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուրին 3 մլն դրամի չափով
• 3693 ընտանիքի հատկացվել է բնակարան (բնակելի տուն)` կառուցված 2009-2013 թթ.:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.