Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում Արտաշիսյան 41 շենքի 12 բնակարանի բնակիչ, 25-ամյա Արման Բաբիկյանին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ն, այսօր՝ հուլիսի 22-ի կեսգիշերին, անհայտ անձինք Արտաշիսյան 41 շենքի բակում դաժան ծեծի են ենթարկել Ա. Բաբիկյանին, ով «գլխի սալջարդ-վերքեր», «գանգուղեղի ցնցում», «նախաբազկի սալջարդ-վերքեր» և «հիշողության կորուստ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Ա. Բաբիկյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և, ըստ բժշկի հայտարարության, ի վիճակի չէ խոսելու:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում, և միայն դատաբժշկի եզրակացությունը ստանալուց հետո քննչական մարմինը կորոշի, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով է հարուցվելու քրեական գործը: Ծեծի ենթարկվածի թաղամասում մի քանի հոգի, ովքեր չէին ցանկանում նկարահանվել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասացին, որ գիշերը, երբ Արմանը տուն էր գալիս, մի քանի հոգի հարձակվել են նրա վրա:
Ըստ նրանց պատմածի՝ ծեծը կազմակերպել է Երևանի ավագանու անդամ Դավիթ Սեդրակյանը, ով ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի տղան է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հիվանդանոցի մոտ հավաքված մի քանի երիտասարդներ, ովքեր ներկայացան Արմանի մտերիմներ և բարեկամներ, ասում էին, որ թաղամասում դիտմամբ լուրեր են տարածում, որ ծեծը կազմակերպել է Դավիթ Սեդրակյանը, որպեսզի իրավապահներին շեղեն, որ նրանք հետաքննություն սկսեն անցկացնել Դավիթի ուղղությամբ և հիմնական ծեծողները դուրս մնան իրավապահների տեսադաշտից: Նրանք նաև զայրացած ասում էին, որ եթե օրեր առաջ Շենգավիթ վարչական շրջանում հայտնի դեպքին ոստիկաններն օպերատիվորեն արձագանքեին և մեղավորներին հայտնաբերեին ու պատժեին, ապա այսօր Արմանը, ով ավելի շատ հայտնի է «Զուբ» մականվամբ, ծեծի չէր ենթարկվի:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.