ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման և իրավաբանական վարչությունների մասնագետները մշակել են «Առողջությանը պատճառված վնասի ծանրությունը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը և տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
Նախագծի հերթական քննարկումը տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ:
ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկության գծով գլխավոր մասնագետ Մհեր Բիշարյանը նշեց, որ նախագծի ընդունումը բխում է ներկայումս գործող դատաբժշկական փորձաքննության անցկացման երկընտրելի չափորոշիչները վերանայելու անհրաժեշտությունից և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի միջնորդությունից: Նրա խոսքով` իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի նվազագույնի հասցնել կրկնակի, լրացուցիչ և հանձնաժողովային փորձաքննությունների նշանակումը և անցկացումը, ինչը կբացառի նշված աշխատանքների համար ժամանակի անարդյունավետ վատնումը, չարդարացված ֆինանսական լրացուցիչ ծախսերը, ինչպես նաև քրեական գործերի նախաքննության ժամկետների ձգձգումը:
Մեր երկրում իրականացվող դատաբժշկական փորձաքննությունների միասնական կանոնների բացակայությունը պատճառ է դառնում նախաքննությունների անհարկի ձգձգման, քանի որ վիճելի փորձաքննական արդյունքները հիմք են դառնում կրկնակի կամ հանձնաժողովային փորձաքննությունների նշանակման, ինչը բացասականորեն է անդրադառնում նյութերի նախապատրաստման և նախաքննության օրենքով սահմանված ժամկետների պահպանման վրա։ Միաժամանակ պետական բյուջեից դատաբժշկական փորձաքննություններին հատկացված միջոցների օգտագործումը դառնում է ոչ նպատակային, խախտվում են գործում ներգրավված անձանց օրինական իրավունքները և շահերը:
Կարծիքներ հնչեցին, որ միասնական կանոնների սահմանումը կնպաստի դատաբժշկական փորձաքննությունների որակի բարձրացմանը, նախաքննության ժամկետների պահպանմանը, կապահովի գործում ներգրավված անձանց իրավունքների և օրինական շահերի ապահովմանը։ Այս դեպքում կնվազեն կամ կբացառվեն երկակի չափանիշներով պայմանավորված ռիսկերը, կտնտեսվեն հատկացվող պետական միջոցները։ Միասնական մոտեցումը մեծապես կնպաստի Հայաստանում դատական բժշկության զարգացմանը, կբարելավի փորձաքննական արդյունքների հավաստիության և օբյեկտիվության աստիճանը:
Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը նկատեց, որ դատաբժշկական փորձաքննություններն իրականացնելիս հիմնականում հիմնվում են ռուսական դասակարգումների վրա, մինչդեռ ամբողջ աշխարհում կիրառվում են այլ դասակարգումներ:
«Երկու տարին մեկ կամ որոշակի այլ պարբերականությամբ այդ դասակարգումները պետք է վերանայվեն, մշակվեն չափորոշիչներ, ինչպես նաև տպագրվեն համապատասխան մասնագիտական ուղեցույցներ»,- առաջարկեց Ռ. Ֆանարջյանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում տեղի չի ունենա:
Քննարկման ավարտին Արմեն Մուրադյանը նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարական տվեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների գործառույթների և կարգավիճակի հստակեցման ուղղությամբ: Նախարարի հանձնարարականի համաձայն ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները կձևավորեն մասնագիտական աշխատանքային խմբեր, ինչը կնպաստի թիմային շարունակական աշխատանքի ապահովմանը:
Կառավարության որոշման նախագիծը քննարկվում է մի շարք գերատեսչություններում:
Առաջիկա օրերին «Առողջությանը պատճառված վնասի ծանրությունը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը և տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսները հաստատելու մասին» որոշման նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:
ՀՀ առողջապահության նախարարություն
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.