23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հանրապետության տարածքում՝ հուլիսի 20-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 1-2 աստիճանով:
Երևանում՝ հուլիսի 20-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ վաղը` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքի`
«Հարավ» մասնաճյուղ`
10:30-13:30 Սարի թաղի 5 փ. 21-74 սեփական տները, Սարի թաղի 7 փ. 14-63 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,
14:00-16:30 Սարի թաղի 6-21 փողոցների սեփական տները մասնակի և հարակից հանրային բաժանորդները,
10:00-17:00 Վարդանանց փ. 5Ա շենքի 2 և 10 մուտքերը,
«Հյուսիս» մասնաճյուղ`
10:30-13:30 Նոր-Նորքի 2 զանգ., Թոթովենցի փ. 3, 3/1, 3/2 շենքերը, թիվ 76 դպրոցը և հարակից հանրային բաժանորդները,
14:00-17:00 Նոր-Նորքի 2 զանգ., Թոթովենցի փ. 2, 2/1, 4, 6, 6/1, 6/2 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,
11:00-13:00 Կոմիտասի պող. 23, 23/1, 23/2, 25, 31, 32, 34, 34/1, 34/2, 36, 36Բ, 36Գ, 38, 40, 42, 44 շենքերը և Կոմիտասի նրբ. 23-25 սեփական տները, Վ.Փափազյան փ. 12, 16, 16Ա, 16Բ, 22, 22/3, Գր.ԱՐծրունի փ. 70/1, 78/3, 88 շենքերը և 72-78 սեփական տները, Հր.Քոչարի փ. 27, 27Ա, 171 շենքերը, Ռիգայի փ. 14 սեփական տունը, Ն.Զարյան փ. 3 շենքը և 2-18 սեփական տները, Վրացական փ. 7, 9, Հ.Էմինի փ. 82 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,
«Արևմուտք» մասնաճյուղ`
10:00-17:00 Մարգարյան փ. 13, 15, Բաշինջաղյան փ. 182, 184, 190 շենքերը, Հաղթանակ գյուղի 1, 2, 3 փողոցները,
Արարատի մարզի`
10:30-16:00 Մրգանուշ, Վարդաշատ և Գեղանիստ գյուղերը մասնակի,
Վայոց Ձորի մարզի`
10:00-16:00 Մարտիրոս գյուղը մասնակի,
11:00-16:00 Ռինդ գյուղը մասնակի,
Գեղարքունիքի մարզի`
11:00-13:00 Ակունք գյուղը,
11:00-14:00 Լուսակունք, Խաչաղբյուր, Գեղաքար, Տորֆավան, Վանեվան գյուղերը, «Անուշ-Քնար» և «Կապավոր» ընկերությունները, «Գոգա և Սեդա» գազալցակայանը և հարակից տարածքները,
11:00-16:00 Վահան գյուղը, «ՎիվաՍել ՄՏՍ» և «Օրանժ-Արմենիա» բջջային օպերատորների կայանները,
12:00-13:00 Ջաղացաձոր, Շատվան, Նորաբակ, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա և Շատջրեք գյուղերը,
13:00-15:00 Զոլաքար, Աստղաձոր գյուղերը և Մարտունի քաղաքի ջրի պոմպակայանը,
13:00-17:00 Մարտունի քաղաքը մասնակի, Մադինա, Վաղաշեն Լեռնակերտ գյուղերը, Հակաժանտախտային կայանը, Ծխախոտի պահեստը, Գազալցակայանը, թիվ 2962 զորամասը և “Տիգրան-Մեծ” ռեստորանային համալիրը,
Շիրակի մարզի`
11:00-17:00 Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ համայնքը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 19-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 50 դեպքից բացահայտվել է 35-ը, խարդախության` 10, խուլիգանության՝ 4 և յուրացման 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 12 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, գողության՝ 2 և կողոպուտի 1 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 37-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ծրագրերի կառավարման և իրականացման ոլորտում գործող «Գլոբալտեք» («Globaltec») միջազգային ընկերության փոխտնօրեն Մանուել Վալդեսին:
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Մանուել Վալդեսը զրուցել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են մեր երկրում ջերմոցային տնտեսության զարգացմանը, տեխնոլոգիական գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցեր: «Գլոբալտեք» ընկերության փոխտնօրենը ներկայացրել է կազմակերպության գործունեության ուղղությունները՝ նշելով, որ այն ծրագրեր է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում (ֆերմերային տնտեսություն, ջերմոցային տնտեսություն, սառեցված պահածոների արտադրություն) և հետաքրքրված է գործունեություն ծավալել նաև Հայաստանում: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը և ՀՀ կառավարության անունից արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնել: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Թուրքիայի արտաքին քաղաքականության շրջանակներում արձանագրված սխալ հաշվարկների, ձախողումների հետևանքով այդ երկրի ղեկավարության և հատկապես գործող վարչապետ ու նախագահի թեկնածու Ռ․Թ․ Էրդողանի կոշտ, հաճախ վերամբարձ հռետորաբանությանն ի պատասխան դրա թիրախը հանդիսացած մի շարք մերձավորարևելյան պետությունների ղեկավար շրջանակների և ԶԼՄ-ների կողմից վերջին 1 տարվա ընթացքում արդեն 3 անգամ է շահարկվում Հայոց ցեղասպանության թեման։ Նախ, մոտ 1 տարի առաջ Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանն ուղղված Էրդողանի կտրուկ քննադատությանն ու մեղադրանքների դեմ այդ երկրի ղեկավար շրջանակներում և լրատվական դաշտում շրջանառության մեջ դրվեց Հայոց Մեծ եղեռնի հարցը, դրա ճանաչման հնարավորությունը։ Ավելի ուշ՝ արդեն 2014-ի սկզբներին, իր հարցազրույցներից մեկում Հայոց մեծ աղետի մասին հիշատակեց 3 տարի շարունակ թուրքական իշխանությունների կողմից իրականացվող «բարեկամական» քաղաքականության թիրախը հանդիսացող Բաշար ալ-Ասադը, իսկ երկրում անարդյունք քննարկումներ նախաձեռնվեցին թեմայի վերաբերյալ։
Ամենավերջինն՝ իսրայելապաղեստինյան ընթացիկ առճակատմանը զուգահեռ՝ Հրեական պետության գործող իշխանություններին և ընդհանրապես իսրայեցիներին «ֆաշիզմի» ու պաղեստինցի ժողովրդի դեմ «սիստեմատիկ ցեղասպանություն» իրագործելու Էրդողանի մեղադրանքին հակազդեց Իսրայելի տանսպորտի նախարար Յիսրայել Կաացը՝ հիշեցնելով 1915-1918թթ․ Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից սպանված 600 հազարից 1,5 մլն հայերի մասին։
Այնուամենայնիվ, ինչ մակարդակով կամ ինչ հարթության շրջանակներում էլ արվեն նման բնույթի հայտարարությունները, կազմակերպվեն Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ քննարկումներ, առանց ոճրագործին ուղղված արդարացի մեղադրանքների, իրական կարեկցանքի, կամ անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելու մասին գոնե փաստաթղթային ձևակերպումների, այլ շահարկել մի ամբողջ ժողովրդի ազգային աղետը բացառապես քաղաքական նպատակներով, որպես քարոզչական պատասխան թուրքական իշխանությունների հռետորաբանությանն,առնվազն անբարոյականություն է. Հայոց ցեղասպանության թեման շարունակվում է հանդիսանալ որպես բազմակի կիրառման քարոզչական զենք՝ ընդդեմ պաշտոնական Անկարայի։
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
ԱՌԱՆՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻՆ, ՉԿԱՅ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆ, քանզի լեզուն է, անով ստեղծուած հայ Բառն ու Բանն են, հայ գիրն ու գրականութիւնը՝ որոնք լիարժէք կրնան արտայայտել ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ծնունդ տուող արժեհամակարգը, գաղափարախօսութիւնը, ազգային նկարագիրը, աշխարհայեացքը, մտածողութիւնը, ազգային էութիւնը…. ՀԱՅ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ….
***
ՃՇՄԱՐԻՏ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ համար, պիտի պեղել պատմութիւնը՝ մակերեսային դէմքերէն եւ դէպքերէն շատ անդին, պիտի զայն վերլուծել խոր թափանցամտութեամբ, փորձել տեսնել իրադարձութեանց եւ երեւոյթներու ԿԱՊԸ, չտարուիլ երբե՛ք այն ՔԱՐՈԶՉՈՒԹԵԱՄԲ, որ կ’իրականացուի շատ յաճախ՝ աշխարհի ՍԱՆՁԵՐԸ իրենց ձեռքին պահած եւ ԱՇԽԱՐՀԱԿԱԼԱԿԱՆ նկրտումներով առաջնորդուող ԽՈՒՄԲ մը մարդկանց կողմէ, որոնք կը ՁԵՌՆԱՎԱՐԵՆ աշխարհը եւ աշխարհի մարդիկն ու ազգերը որպէս իրենց ՀԼՈՒ-ՀՆԱԶԱՆԴ ԽԱՄԱՃԻԿՆԵՐԸ…ՊԻՏԻ ԼԱՅՆ ԲԱՆԱՆՔ ՄԵՐ ԱՉՔԵՐԸ, ՄԵՐ ՄԻՏՔԸ, ՅԱՅՏՆԱՏԵՍԱԿԱՆ ՄԵՐ ԲՆԱԶԴԸ, եւ վերջապէս արթննանք մեր ԹՄԲԻՐԷՆ, ըմբռնելու համար թէ Ի՞ՆՉԸ ԻՆՉՈ՞Ց Է, Ո՞ՒՐ ԵՆՔ ՄԵՆՔ, ՈՒՐԿԷ՞ ԿՈՒ ԳԱՆՔ ԵՒ Ո՞ՒՐ ՊԻՏԻ ԵՐԹԱՆՔ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման և իրավաբանական վարչությունների մասնագետները մշակել են «Առողջությանը պատճառված վնասի ծանրությունը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը և տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
Նախագծի հերթական քննարկումը տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ:
ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկության գծով գլխավոր մասնագետ Մհեր Բիշարյանը նշեց, որ նախագծի ընդունումը բխում է ներկայումս գործող դատաբժշկական փորձաքննության անցկացման երկընտրելի չափորոշիչները վերանայելու անհրաժեշտությունից և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի միջնորդությունից: Նրա խոսքով` իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի նվազագույնի հասցնել կրկնակի, լրացուցիչ և հանձնաժողովային փորձաքննությունների նշանակումը և անցկացումը, ինչը կբացառի նշված աշխատանքների համար ժամանակի անարդյունավետ վատնումը, չարդարացված ֆինանսական լրացուցիչ ծախսերը, ինչպես նաև քրեական գործերի նախաքննության ժամկետների ձգձգումը:
Մեր երկրում իրականացվող դատաբժշկական փորձաքննությունների միասնական կանոնների բացակայությունը պատճառ է դառնում նախաքննությունների անհարկի ձգձգման, քանի որ վիճելի փորձաքննական արդյունքները հիմք են դառնում կրկնակի կամ հանձնաժողովային փորձաքննությունների նշանակման, ինչը բացասականորեն է անդրադառնում նյութերի նախապատրաստման և նախաքննության օրենքով սահմանված ժամկետների պահպանման վրա։ Միաժամանակ պետական բյուջեից դատաբժշկական փորձաքննություններին հատկացված միջոցների օգտագործումը դառնում է ոչ նպատակային, խախտվում են գործում ներգրավված անձանց օրինական իրավունքները և շահերը:
Կարծիքներ հնչեցին, որ միասնական կանոնների սահմանումը կնպաստի դատաբժշկական փորձաքննությունների որակի բարձրացմանը, նախաքննության ժամկետների պահպանմանը, կապահովի գործում ներգրավված անձանց իրավունքների և օրինական շահերի ապահովմանը։ Այս դեպքում կնվազեն կամ կբացառվեն երկակի չափանիշներով պայմանավորված ռիսկերը, կտնտեսվեն հատկացվող պետական միջոցները։ Միասնական մոտեցումը մեծապես կնպաստի Հայաստանում դատական բժշկության զարգացմանը, կբարելավի փորձաքննական արդյունքների հավաստիության և օբյեկտիվության աստիճանը:
Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը նկատեց, որ դատաբժշկական փորձաքննություններն իրականացնելիս հիմնականում հիմնվում են ռուսական դասակարգումների վրա, մինչդեռ ամբողջ աշխարհում կիրառվում են այլ դասակարգումներ:
«Երկու տարին մեկ կամ որոշակի այլ պարբերականությամբ այդ դասակարգումները պետք է վերանայվեն, մշակվեն չափորոշիչներ, ինչպես նաև տպագրվեն համապատասխան մասնագիտական ուղեցույցներ»,- առաջարկեց Ռ. Ֆանարջյանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում տեղի չի ունենա:
Քննարկման ավարտին Արմեն Մուրադյանը նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարական տվեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների գործառույթների և կարգավիճակի հստակեցման ուղղությամբ: Նախարարի հանձնարարականի համաձայն ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները կձևավորեն մասնագիտական աշխատանքային խմբեր, ինչը կնպաստի թիմային շարունակական աշխատանքի ապահովմանը:
Կառավարության որոշման նախագիծը քննարկվում է մի շարք գերատեսչություններում:
Առաջիկա օրերին «Առողջությանը պատճառված վնասի ծանրությունը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը և տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսները հաստատելու մասին» որոշման նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:
ՀՀ առողջապահության նախարարություն
Համազգայինի 20-րդ ուսանողական հաւաքի (ֆորում) պաշտօնական բացումը կատարուեցաւ Շաբաթ, 19 Յուլիս 2014-ին, կէսօրուան ժամը 12:00-ին` ներկայութեամբ Համազգայինի Կեդրոնական վարչութեան անդամ Սպարտակ Ղարաբաղցեանի, հաւաքի երկար տարիներու դասախօս եւ դաստիարակչական բաժինի պատասխանատու դոկտ. Հրանդ Մարգարեանի, ինչպէս նաեւ համազգայնականներու եւ Համազգայինի բարեկամներու:
Բացման հանդիսութեան ողջոյնի խօսքը արտասանեց Հայաստանի Համազգայինի հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստեան, որ ընդհանուր գիծերու մէջ ներկայացուց Համազգայինի ծագումը, ամբողջ աշխարհի մէջ անոր տարածումն ու գործունէութեան լայնածաւալ դաշտը, ապա` հաւաքին պատմականը: Ան ըսաւ, թէ Համազգայինի Կեդրոնական վարչութիւնը 20 տարիներ առաջ երիտասարդական-ուսանողական հաւաքը (ֆորում) ստեղծելու գաղափարը յղացած է, ինչպէս նաեւ անդրադարձաւ հաւաքը հայրենիքի մէջ կազմակերպելու կարեւորութեան:
Ապա, Համազգայինի Կեդրոնական վարչութեան անդամ Սպարտակ Ղարաբաղցեան անդրադարձաւ հաւաքի ծրագիրի կարեւորութեան եւ հայրենիքի մէջ կազմակերպուելու անհրաժեշտութեան:
Ուսանողական հաւաքի բարի գալուստ մաղթեց նաեւ հաւաքի դաստիարակչական բաժինի վերահսկող անդամ դոկտ. Հրանդ Մարգարեան, որ շեշտը դրաւ հաւաքին ոգիին եւ հայկական շունչին վրայ` ըսելով, որ իւրաքանչիւր ֆորումական Հայաստանէն տուն պիտի մեկնի ալ աւելի հայացած եւ իր շրջապատը ուղղէ դէպի հայրենիք:
2014-ի հաւաքի ընդհանուր պատասխանատու Արա Բարսեղեան ամփոփ կերպով խօսեցաւ անոր յաջողութեան գլխաւոր բանալիին` կարգապահութեան ու օրէնքներու յարգումին մասին: Ան խնդրեց բոլորէն ճշդապահ ըլլալ, որպէսզի կարելի ըլլայ ծրագիրը ամբողջութեամբ իրականացնել, փոխանցեց կեցութեան հետ կապուած անհրաժեշտ տեղեկութիւններ, ինչպէս նաեւ` հաւաքի ընթացքին եւ յանձնախումբերու աշխատանքներուն մասին մանրամասնութիւններ:
11 շրջաններէ` Հայաստանէն, Արցախէն, Թիֆլիսէն, Միացեալ Նահանգներէն, Քանատայէն, Աւստրալիայէն, Լիբանանէն, Սուրիայէն, Ֆրանսայէն, Կիպրոսէն եւ Պրազիլէն ժամանած հայ ուսանողները իրենք զիրենք ներկայացուցին եւ իրարու հետ ծանօթացման առաջին հանգրուանէն ետք ճաշեցին, բարձրացան փոխադրակառք եւ խանդավառ մթնոլորտի մէջ այցելեցին Երեւանի պատմութեան թանգարան, Սասունցի Դաւիթի արձանը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի եւ Մայր Հայաստան յուշարձան: Իւրաքանչիւր վայրի մասին հաճելի եւ օգտակար տեղեկութիւններ փոխանցուեցան:
Յոգնութեան եւ անքնութեան դիմադրելով ֆորումականները պատրաստուեցան ու մեկնեցան «Երեւանեան գիշերներ» ճաշարան, ուր շարունակուեցաւ արդէն իսկ սկսած ընկերական մթնոլորտի ամրապնդումը:
Կիրակի 20 Յուլիսին հաւաքին մասնակիցները լսեցին «Հայ Դատ, հարիւրամեակ եւ հատուցում» թեմայով դասախօսութիւն մը, զոր ներկայացուց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեան: Ան խօսեցաւ Հայ դատի աշխատանքներուն մասին` նկատի ունենալով քանի մը տարբեր մարզեր` հողային պահանջներ, Լեռնային Ղարաբաղի տագնապ եւ Հայաստան-Թուրքիա արձանագրութիւններ, շեշտը դնելով Ցեղասպանութեան 100-ամեակին վրայ։
Ապա առիթ տրուեցաւ ֆորումականներուն իրենց հարցումները ուղղելու օրուան դասախօսին: Պատասխանելով հարցումներուն, Մինոյեան ըսաւ, թէ պէտք է լ ճանաչման հանգրուանէն անցնի հատուցումի հանգրուանին: Ան աւելցուց, թէ սփիւռքը պէտք է, որ հատուցման մասին հարցեր բարձրացնէ թէ քաղաքականօրէն, եւ թէ գիտականօրէն:
Կէսօրուան ճաշէն ետք Համազգայինի ուսանողական հաւաքի մասնակիցները այցելեցին Չարենցի կամար, Գառնիի տաճար եւ Գեղարդ: Երեւան վերադարձին դիտեցին Հայաստանի Պարի պետական համոյթի ելոյթին, «Արամ Խաչատրեան» համերգասրահին մէջ։
Երեկոյեան ընթրիքէն ետք հաւաքին մասնակիցները վայելեցին Երեւանի գիշերային կեանքը եւ հաճելի երեկոյ մը անցուցին:
Ի տարբերություն նախորդ տարիների, երբ ուսուցիչների ապահովագրությամբ զբաղվում էին ապահովագրական ընկերությունները, այս տարի այդ գործն իր վրա է վերցրել առողջապահության նախարարությունը: Նոր գործառույթը մի շարք խնդիրներ է առաջացրել: Այն մինչ այժմ կարգավորված չէ: Դրանցից մեկը վերաբերվում է հավաստագրերին, որոնք մինչ այժմ չեն հասել ուսուցիչներին:
Ըստ ծրագրի՝ ուսուցիչներիը ներառված են սոցիալական փաթեթի շահառուների շարքում, և նրանց համար առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության ու սպասարկման կազմակերպում է իրականացվում: Ուսուցիչներին պետք է տրվեն հավաստագրեր, որոնցով էլ կարող են օգտվել ծառայություններից: Սակայն, ինչպես հայտնեց Բժշկական օգնության մշտադիտարկման և փորձագիտական գնահատման բաժնի պետ Մարինե Սամսոնյանը, Հավաստագրերը դեռ պատրաստ չեն: (ՀՀ առողջապահության նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանը, մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ հավաստագրերը շատ մեծ քանակությամբ են, այդ պատճառով դեռ պատրաստ չեն):
Մեր խմբագրություն դիմած ուսուցիչներից մեկը պատմում է.
«Ես գնացի հիվանդանոց բժշկական հետազոտության համար ու ասացի, որ սոցփաթեթի մեջ եմ, իրենք փաստաթուղթ պահանջեցին, բայց մեզ ոչ մի փաստաթուղթ չեն տվել: Ըստ էության չի պարզաբանվել անվճար ծառայություններից օգտվելու կարգը : Ես ստիպված, իմ անալիզները հանձնեցի վճարելով դրանց դիմաց: Տնօրինությունն էլ չգիտի, թե ինչպես պետք է վարվենք: Կարծում եմ` մեզ պետք է տային հավաստագրեր, բայց չենք ստացել ,իսկ բուժհիմնարկը պահանջում է »:
Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար ստիպված եղանք զանգահարել ավելի քան 20 համարով, ի վերջո կարողացանք պարզել հետևյալը.
«Դրա փոխարեն ուղղակի տեղեկանք եք վերցնում աշխատանքի վայրից, կոնկրետ դպրոցի տնօրենի կնիքով տեղեկանք, որ աշխատում է այս ինչ վայրում, հանդիսանում է սոցիալական փաթեթի շահառու և ապահովագրության ժամկետն ավարտվում է այս ինչ ամսին: Այդ տեղեկանքի հինման վրա պոլիկլինիկայից վերցնում եք ուղեգիր հիվանդանոցային բուժօգնության համար և գնում, օգտվում ծառայությունից»:
Ի դեպ, այստեղ ավելորդ չէ նշելը, որ առողջապահության նախարարությունից «Հայկական Վարկածին» տեղեկացրեցին, որ սոցփաթեթի ծառայության տնօրինումը իրենց անցնելուց հետո, իրենք բոլոր բուժհիմնարկներին զգուշացրել են որ չեն հասցրել հավաստագրեր պատրաստելը, սակայն դա չպետք է խանգարի սպասարկելու դիմողներին:
Մեր մյուս հարցին՝ «Եթե հավաստագիր չունենալու պատճառով վճարումներն արել են, կփոխհատուցվի այդ գումարը, և ինչու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն գործընթացի մասին», պատասխանեց Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը, նշելով, թե՝ այդ փաթեթի մեջ մտնում է միայն հիվանդանոցային բուժումը, հետազոտություններն փաթեթի մեջ չեն մտնում.
‹‹Այս տարվա կառավարության 375N որոշման մեջ, որն ընդունվել է մարտի 27-ին այդ մասին մանրամասն գրված է ››,- պատասխանեց պարոն Արևշատյանը:
Հռիփսիմե Գալստյան
Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Վիրահայոց Թեմի ներկայացրած տեղեկատվության համաձայն, սույն թվականի հուլիսի 19-ին, Թբիլիսիում, ծայրահեղ ազգայնական տրամադրվածությամբ շուրջ 50 անձանց կողմից ոտնձգություն է կատարվել Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու նկատմամբ, որի ընթացքին անարգալից ու հայհոյական արտահայտությունների ուղեկցմամբ ծեծի են ենթարկվել եկեղեցու սպասավոր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի պաշտոնյաներ և այդ պահին եկեղեցում գտնվող հայ հավատացյալներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր խորը մտահոգությունն է հայտնում կատարվածի առնչությամբ և դատապարտում ազգային թշնամանք և կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը: Սադրիչ սույն ոտնձգությունը ցավալի հետևանքն է վերջին տարիներին Վրաստանում տարբեր կազմակերպությունների ու անհատների` այդ թվում վրաց որոշ հոգևորականների կողմից տարածվող հակահայկական տրամադրությունների:
Ծայրահեղական նման դրսևորումները անհարիր են հայ և վրաց ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ոգուն, որը պատմական մեր ընդհանուր անցյալի թանկ ձեռքբերումներից է:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ակնկալությունն է, որ Վրաստանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած բոլոր անձերին և ապահովեն Վրաստանում Հայ Եկեղեցու և հայ համայնքի անվտանգությունն ու կյանքի բնականոն ընթացքը»:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.