23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այսօր տեղի ունեցավ մասնավոր պահնորդական գործունեության իրականացման` ՀՀ ոստիկանության լիցենզավորող հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում առաջին անգամ ՀՀ-ում մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին տրամադրվեց լիցենզիա:
Լիցենզավորման համար հայտ էին ներկայացրել «Արմ Մոբիլ», «Սի Սեքյուր » և «Ալֆա-Դելտա» կազմակերպությունները:
Ներկայացուցիչներին տեղեկացրեցին, որ նիստի ընթացքում կարող են քննարկմանը մասնակից դարձնել թարգմանիչների, փորձագետների, մասնագետների, ինչպես նաև կարող են հարցեր ուղղել հանձնաժողովին և միջնորդություն ներկայացնել:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ լիցենզավորման հանձնաժողովի նախագահ Սամվել Հովհաննիսյանն ասաց. «Օրենքի համաձայն՝ պահնորդական ծառայությունն իրականացնող մարդու կողմից օգտագործվող հատուկ միջոցներն են՝ ռետինե մահակը, ձեռնաշղթան, տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման միջոցը և պահնորդական շունը: Օրենքը սահմանում է նաև, որ այդ կազմակերպությունները չեն կարող իրենց վրա վերցնել ոստիկանական գործառույթներ»:
Լիցենզավորման հանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ ծառայողական զենք կրելու համար հատուկ քննություն է անցկացվում:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի «Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու մասին հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» թիվ 1152-Ն որոշումը:
Հռիփսիմե Գալստյան
Հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության փոխդեսպան Գեորգիոս Պապակոստասին և Հունաստանի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Քրիստոս Դովասին` ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Հունաստանի ռազմական կցորդին եռամյա առաքելության ընթացքում իրականացված մեծածավալ աշխատանքի համար: Կողմերը փաստեցին, որ վերջին տարիների ընթացքում հայ-հունական ռազմական համագործակցությանը ծավալը շեշտակի աճել է և ակտիվացել են բարձրաստիճան փոխայցելությունները:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը հայ-հունական ռազմական համագործակցության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հունաստանի ռազմական կցորդին պարգևատրեց ՀՀ զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալով:
ՀՀ պաշտպանության նախարարություն
ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից որոնողական միջոցառումների արդյունքում Շահումյանի շրջանի նախկին Շապլար գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 2014թ. հուլիսի 04-ից անհայտ կորած` Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Ցականյանի դիակը, որի մարմնի վրա, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, առկա են բազմաթիվ հրազենային վնասվածքներ:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Սմբատ Ցականյանը առևանգնվել է զինված դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողություններ իրականացնելու նպատակով ԼՂՀ տարածք ապօրինի ներթափանցած` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Գուլիևի (ծնվ. 1968թ.), Դիլհամ Ասկերովի (ծնվ. 1960թ.) և ձերբակալման պահին ԼՂՀ իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներին դիմադրություն ցուցաբերած և տեղում ոչնչացված` նախաքննությամբ ինքնությունը չպարզված անձի կողմից:
Ս. Ցականյանի սպանության փաստով հարուցված քրեական գործը 17.07.2014թ. ուղարկվել է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունում 09.07.2014թ. հարուցված թիվ 341001.14 քրեական գործին կցելու և մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու համար: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ գլխավոր դատախազությունից:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:
Նշենք, որ գործով մեղադրող Հենրիկ Պապիկյանը միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 6,5 տարվա ազատազրկման։
Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեջ։ Ըստ նախաքննական մարմնի՝ Վոլոդյա Ավետիսյանը, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, չարաշահել է իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Մաթոսյանի վստահությունը և վստահեցրել, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել նրա՝ ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված որդուն նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը։
Ըստ քննության՝ չունենալով նման պայմանավորվածություն՝ 2013թ.հուլիսի 29-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Ավետիսյանը, խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, Շիրակի մարզի բնակիչ Հենրիկ Սարդարյանին վստահեցրել է, թե կարող է որոշ պաշտոնատար անձանց միջոցով՝ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց, նրա թոռանն ազատել պարտադիր ժամկետային զինծառայությունից։ Մեղադրանքի համաձայն՝ 2013թ. օգոստոսի 13-ին Արմավիր-Աշտարակ ավտոմայրուղում Հենրիկ Զաքարյանից Ավետիսյանը վերցրել է խոշոր չափի հասնող՝ 2000 ԱՄՆ դոլար և հափշտակել այն՝ գումարն օգտագործելով իր անձնական կարիքների համար:
Պահեստազորի գնդապետին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ կաշառք ստանալու պատրվակով խարդախության փորձ, և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով՝ կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերի խարդախություն:
Հուլիսի 16-ին, ժամը 21.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2101», «ԳԱԶ-3110» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 16-ին, ժամը 12.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Խուդյակովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 16-ին, ժամը10.00-ին, Նորագավիթի 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 16-ին, ժամը 13.15-ին, «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել:
Վարորդը բուժօգնություն է ստացել կանչով մեկնած շտապօգնության աշխատակիցների կողմից:
Նույն օրը, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն ավտովթարի հետևանքով, ձախ դաստակի նախադաստակային ոսկրերի փակ կոտրվածքով, իրենց մոտ բուժօգնության է դիմել նույն ավտոմեքենայի ուղևորը:
Կատարվում է քննություն:
Մարդկային տարբեր փորձառութիւններն են, որ կը հարստացնեն մեր ներաշխարհը գերազանցօրէն…Պահ մը կարելի՞ է նոյնիսկ երեւակայել, թէ ի՞նչ պիտի ըլլար կեանքը առ հասարակ, եթէ ամէն մարդ ունենար յար եւ նման փորձառութիւն—Ի’նչ պիտի ըլլար կեանքի մեր իմացութիւնը, մեր մտահորիզնը……որքան պիտի աղքատանայինք ու սահմանափակուէինք, եթէ ամէն մարդ միանման մտածէր, միանման զգար, միանման ապրէր…: Բնութեան ծաղիկներուն, թռչուններուն եւ բոլոր տարրերուն այլազանութեան նման, մարդկային կեանքերու այլազանութիւնն է որ հետաքրքրական եւ բազմահարուստ կ’ընծայէ կեանքը….ԱՅԼԱԶԱՆՈՒԹԻՒՆԸ ԷԱԿԱՆ Է ԵՐՋԱՆԿՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ….
***
Մարդկանց կարելի չէ կաղապարել միատեսակ մտածելակերպի կամ աշխարհայեացքի մէջ….անտեսելով իւրաքանչիւրին խառնուածքը, բնաւորութիւնը: ԿԱՂԱՊԱՐԵԼ էապէս պիտի նշանակէր՝ մերժել իրաւունքը իւրաքանչիւրին՝ այլկերպ մտածելու, խորհելու եւ՝ պարտադրել՝ արդէն ԿԱՂԱՊԱՐ դարձած ԳԱՂԱՓԱՐԸ….Սա հիմնական ՄԱՐԴԿԱՅԻՆ ԻՐԱՒՈՒՆՔ է, որ այնքա՛ն կ’անտեսուի մեր օրերուն…
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 18-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքի`
“Հարավ” մասնաճյուղ`
10:30-13:30 Խորենացի փ. 9, 25, 25Ա, 27, 27Ա, Դեղատան փ. 15 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,
14:00-16:30 Եր.Քոչարի փ. 21/1, 25, 27, Զավարյան փ. 57/19 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,
“Հյուսիս” մասնաճյուղ`
10:30-13:30 Նոր-Նորքի 2-րդ զանգ., Թոթովենցի փ. 3, Գայի փ. 9, 11, 13 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,
14:00-17:00 Նոր-Նորքի 2-րդ զանգ., Թոթովենցի փ. 1/1, 3/1, 5, 13, 15, Մոլդովական փ. 12, 14 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,
10:00-16:00 Կոմիտասի պող. 40 շենքի 1-ին մուտքը և հարակից հանրային բաժանորդները,
11:00-12:00 Ավան, Աճառյան փ. 18, 20, 22 շենքերին հարող տարածքների սեփական տները և հանրային բաժանորդները,
11:00-14:00 Մամիկոնյանց փ. 43, 45, Վրացական փ. 21/1, 21/2 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,
“Արևմուտք” մասնաճյուղ`
10:00-17:00 Մարգարյան փ. 1, 4, 5, 6, 12, 14 շենքերը, Հաղթանակ գյուղի 1, 2, 5, 6, 7 փողոցները,
Շիրակի մարզի`
11:00-16:00 Գյումրի քաղաքի “Շերամ” թաղամասը իր հարակից տարածքներով,
Լոռու մարզի`
10:00-12:00 Մեծավան, Ձյունաշող, Միխայլովկա, Պաղաղբյուր, Դաշտադեմ գյուղերը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Քաղաքացի Արմեն Հ-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց ոստիկանության աշխատակիցն իրեն ենթարկել է բռնության` բռունցքով հարվածել է կրծքավանդականին, պատճառելով ուժեղ ցավ:
Քաղաքացի Արմեն Հ-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից մեկի՝ «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների ընթացքին և ՀՀ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթին վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից այս տարվա հունիսին կուտակային կենսաթոշակային համակարգը կարգավորող նոր օրենսդրության ընդունմամբ լուծում տրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից բարձրաց¬ված խնդիր¬ներին, ինչը վկայում է ՀՀ կառա¬վարության՝ բարեփոխումն առաջ տանելու պատրաստակամության մասին: Հովիկ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել նոր օրենսդրական կարգավորմամբ նախատեսված համակարգի վերաբերյալ, որը նախատեսում է քաղաքացիների ներգրավվածության երկու փուլ: Այս պահին համակարգին պարտադիր կմասնակցեն պետական հատվածի աշխատակիցները, որոնց աշխատավարձերը 2014 թ. հուլիսի 1-ից բարձրացել են, և աշխատաշուկա առաջին անգամ մտնողները, իսկ երեք տարի անց այն պարտադիր կլինի բոլորի համար: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության լրատվական ծառայությունից:
Էռնստ-Լյուդվիգ Դրայսը կարևորել և բարձր է գնահատել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ՀՀ կառավարությանը գործընթացի հաջող իրականացման հարցում:
Երկուստեք կարևորվել է կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը և այդ ուղղությամբ շարունակական քայլերի ձեռնարկումը:
«Այս երկու-երեք ամսվա ընթացքում նոր կառավարությունը բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մենք քաղաքական կամք ենք դրսևորելու՝ բարեփոխումը մինչև վերջ իրականացնելու համար», — նշել է Հովիկ Աբրահամյանը: ՀՀ վարչապետը և «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահը վերահաստատել են արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ կենսաթոշակային բարեփոխումը մեր երկրում հաջող իրականացնելու և ռեֆորմի նկատմամբ հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով:
Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել է գործածար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
Հայրապետյանը կասկածվում է ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման և յուրացման մեջ:
«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը` ձերբակալվածի համար որպես խափանման միջոց սահմանելով երկամսյա կալանքը` մինչև սեպտեմբերի 15-ը»,-հայտնել է դատարանի մամուլի խոսնակ Իրինա Ֆադեևան:
http://www.youtube.com/watch?v=eR19_H-6c1s
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.