13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Կարելի է՞ երբեւէ որ մէկը ըլլայ ՀԱՅՐԵՆԱՍԷՐ, ԱԶԳԱՍԷՐ, եւ միաժամանակ ըլլայ ԱՆԱԶՆԻՒ, ԳՈՌՈԶ, ԱՆԱՐԴԱՐ, ԱՆԶԳԱՄ….: Ճշմարիտ հայրենասէրը կրողը կ’ըլլայ բարոյական բարձր յատկանիշներու, մարդկային բարձր որակի, բարոյական բարձր սկզբունքներու, քանզի առանց ՀՈԳԵՒՈՐ ՈՐԱԿԻ, հայրենասիրութիւնը կը դառնայ փուճ խօսք եւ փուլ կու գայ առաջին իսկ փորձութեան….
***
ԲԵՐՔ ՈՒ ԲԱՐԻՔ սերմանողը անպայմանօրէն կը վարձատրուի, երբեմն նոյնիսկ հազարապատիկ….անով իմաստաւորուած տեսնելով իր գնայուն կեանքը, անով բաւարարուած զգալով ներքնապէս….ԲԵՐՔՆ ՈՒ ԲԱՐԻՔԸ անպայմանօրէն կու տան իրենց պտուղները, որոնց ի տես՝ սերմնացանը կը զգայ, որ ի զուր չէ անցած իր կեանքի ԺԱՄԱՆԱԿԸ, որ ամէնէն թանկագին բանն է որ ունինք եւ զոր յաճախ կը վատնենք «պարապ վախտի խաղալիք»ներու վրայ, որոնք կը մնան ապարդիւն, անպտուղ, սրտի կսկիծ ալ պատճառելով՝ գիտակից թէ անգիտակից…..Սա չէ՞ էապէս մարդ արարածի կեանքի բուն ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ, իւրաքանչիւրս մեր չափով, մեր կարելիութեամբ՝ ՍԵՐՄԱՆԵԼ ԲԱՐԻՆ ԵՒ ԱՒԵԼՑՆԵԼ, ՇԱՏՑՆԵԼ ԶԱՅՆ…
Վայոց Ձորի մարզկենտրոնում այսօր հանդիսավոր կերպով նշվել է ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային զորամիավորման կազմավորման 17-րդ տարեդարձը:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Այդ կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացված զորահանդեսին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, զորամիավորումների հրամանատարներ, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, մարզային իշխանության ներկայացուցիչներ, պետական այրեր:
Հանդիսավոր միջոցառման բացման խոսքով հանդես է եկել ԶՈւ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Ներկայացնելով զորամիավորման կազմավորման ճանապարհը, անցած ուղին և ձեռքբերումները` Անդրանիկ Մակարյանը մասնավորապես նշել է, որ զորամիավորման անձնակազմը մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով է իրականացնում հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը և մշտապես անում է առավելագույնը մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ արձանագրելու համար:
Շնորհավորելով ներկաներին 4-րդ բանակային զորամիավորման կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում ընդգծել է, որ տոնական օրը Վայոց ձորի մարզկենտրոնում մեծ հանդիսությամբ նշելը բնավ պատահական չէ, քանի որ ժողովրդի ծոցից ծնունդ առած և նրա անվտանգության երաշխավորը հանդիսացող ազգային բանակն իր ժողովրդի հետ պետք է դիմավորի բանակային յուրաքանչյուր տոն:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելել է նաև, որ զորամիավորման կազմավորման տարեդարձը ևս մեկ պատեհ առիթ է հետադարձ հայացք նետելու և իրավամբ հպարտանալու զորամիավորման անցած ճանապարհով:
Անդրադառնալով հայոց բանակի մարտունակությունը և Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազամատենչ հայտարարություններին և հակառակորդի ագրեսիվ գործողություններին` պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին, այնպես էլ այսօր հայ զինվորն առանց երկնչելու և պատվով է կատարում իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր` զսպող մեխանիզմների միջոցով կանխելով հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի անհաջող գործողությունները:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն: Զորամիավորման մի շարք զինծառայողներ, պահեստազորի սպաներ մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության և օրինակելի զինվորական կարգապահության համար պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
Որպես քրտնաջան աշխատանքի արդյունք` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զորամիավորման հրամանատարությանն է հանձնել զորամիավորման մարտական դրոշը:
Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է զորամիավորման ստորաբաժանումների զորահանդեսով:
Զորակոչիկներին հիվանդությունների կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու նպատակով մի շարք պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկված հանցավոր գործողությունների փաստերով ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական ծառայության համատեղ միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Թալինի զինվորական կոմիսար, մայոր Տ. Հայրապետյանը, սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի առիթմիայի բաժնի վարիչ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ս. Գրիգորյանը, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչ Ա. Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Այսօր՝ հուլիսի 12-ին նշվում է Լուսանկարիչների միջազգային օրը: Այն նվիրված է Սբ Վերոնիկային. որը համարվում է լուսանկարիչների, լուսանկարչական գործի աշխատակիցների և պարզապես լուսանկարների սիրահարների հովանավորը:
Օրվա առիթով ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր ֆոտոշարք.
[nggallery id=177]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների ծնողներ Գոհար Սարգսյանին, Անահիտ Մկրտչյանին, Նանա Մուրադյանին, Իրինա Ղազարյանին, Հերիքնազ Գասպարյանին և Հովսեփ Մուրադյանին:
Կառավարության ղեկավարը զրուցել է ծնողների հետ, անհատապես լսել յուրաքանչյուր ծնողի նկատառումները և առարկությունները՝ իրենց որդիների մահվան հանգամանքների առնչությամբ: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Հանրապետության վարչապետը խոստացել է մահացած զինվորների ծնողներին՝ իր լիազորությունների շրջանակում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն բարձրացված հարցերի պարզաբանմանը:
Հուլիսի 11-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 ավտոմեքենա. 14 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 7-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:
Հետևելով մի քանի օր առաջ «Քրդստանի բանվորական կուսակցության» («ՔԲԿ») լրատվամիջոցների կողմից Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի և նրա ղեկավարած «Քրդստանի ժողովրդավարական կուսակցության» («ՔԺԿ») հասցեին «Իսլամական պետություն» (նախկին «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցության առթիվ հնչեցրած մեղադրանքներին՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ իրենք չեն կարող լռել այն դեպքում, երբ Էրբիլը դառնում է հենակետ «Իսլամական պետության», նախկին բաասականների, «ալ-Կաիդայի» և ահաբեկիչների համար:
Չնայած առայժմ չկան հավաստի հրապարակված փաստեր «ՔԺԿ»-ի և իսլամականների համագործակցության մասին, բայց նկատելի է առնվազն լռելյայն համաձայնություն իրաքյան քրդերի «ՔԺԿ»-ին հարող հատվածի և ջիհադականների միջև երկրի կենտրոնական իշխանությունների վերահսկողությունից դուրս մնացած տարածքների «բաժանման» վերաբերյալ, ինչը ոչ միայն չի բացառում, այլև ավելի հավանական է դարձնում նաև կողմերի միջև հնարավոր գաղտնի պայմանավորվածությունները:
Այս համատեքստում բոլորովին էլ տարօրինակ չէ, որ իրականում, թե՛ «ՔԺԿ»-ին ենթակա «փեշմարգայի» ջոկատները և թե՛ «ԻՊ»-ի գրոհայինները Իրաքում խուսափում են միմյանց հետ զինված բախումներից՝ պահպանելով ճակատում առկա «բաժանարար գիծը», մինչդեռ Սիրիայի տարածքում՝ հատկապես «ՔԺԿ»-ի և «ՔԲԿ»-ի միջև հարաբերությունների սրման նոր շրջափուլի ֆոնին, ջիհադականներն, օգտագործելով Իրաքում ավարառած զինատեսակների ընձեռած առավելությունը, Հալեպի նահանգի Այն ալ-Արաբի (քրդ. Քոբանիի) շրջանում ինտենսիվ հարձակումներ են իրականացնում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» զինված ջոկատների դեմ, որն իրականում Սիրիայում գործող «ՔԲԿ»-ի ճյուղավորում է՝ վերջին օրերին Այն ալ-Արաբ քաղաքի ուղղությամբ գրավելով մի քանի քրդաբնակ գյուղեր:
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
Ինչպես հաղորդվել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության կողմից Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանակ անդամների մի մասը ձերբակալվել, իսկ մյուսները դիմել էին փախուստի:
Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Ցավոք դիվերսանտի արձակած գնդակից հայկական ուժերը կորցրել են մեկ սպա:
Անհրաժեշտության դեպքում դեպքի այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:
Սերիալային դերերով հայտնի Մերի Մակարյանն այս շրջանում զբաղված է Երևանի ժամանցի վայրերից մեկում շոուներ վարելով և գովազդային հոլովակներ հնչյունավորելով, սակայն ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, իր ստեղծագործական կյանքում հետաքրքիր նորություններ են սպասվում: Իսկ մինչ այդ նա լուսանկարվել է BRAVO.am-ի ֆոտոշարքում և զրուցել անձնական հարցերի շուրջ:
Ասում են` սերը մեծ զոհողություններ է պահանջում: Ես կարծում եմ, որ սերը և՛ զոհողություն է, և՛ ձեռքբերում: Իսկ փոխադարձ զիջումների նպատակն է` սիրել, լինել սիրված և զգալ ընտանեկան ջերմություն:
Քանի որ դեռ չեմ հանդիպել իմ մեծ սիրուն և չունեմ ընտրյալ, երբեմն ստիպված եմ ուժեղ լինել, ինքս իմ մասին հոգ տանել, բայց երբեք չեմ ցանկանա դասվել այն կանանց շարքին, որոնց անվանում են տղամարդ-կին: Կարծում եմ` մի շարք գործեր և հատկանիշներ այս կյանքում վերագրված են միայն տղամարդկանց և պետք չէ, որ կինը դրանք «ճաշակի»:
Եթե ստիպված լինեմ ընտրություն կատարել կարիերայի և ընտանիքի միջև, միանշանակ կընտրեմ երկրորդը: Երբ տղամարդը նման հարց է բարձրացնում, պետք է կարողանա փոխհատուցել կնոջ զոհողությունը, չէ որ կարիերան մեկ օրում չի տրվում. աշխատանքն է այն միջոցը, որով ապրուստի գումար ես վաստակում:
Այն մարդիկ, որոնց հետ հիմա շփվում եմ, սկզբում ինձ չեն սիրել: Շատերը վստահ էին, որ սերիալային կերպարներիս նման չար եմ: Բայց երբ շփվում ենք, հասկանում են, որ կարող եմ լինել անսահման ընկերասեր, կամեցող ու նվիրվող:
Ինչպես կանանց մեծամասնությունը, ես ևս սիրում եմ ականջներով:): Ինձ կարող են երջանկություն պարգևել ժպիտը, ծաղիկը, հաճոյախոսությունը, միևնույն ժամանակ վայրկենապես տխրում եմ ստի, անարդարության և դիմացինի մեծամտության պատճառով:
Սիրում եմ զբոսնել Երևանում, հիանալ պուրակներում հանդիպող սիրահար զույգերով:
Հավատում եմ այն ամենին, ինչ ուզում եմ: Այն երջանիկներից եմ, ում բոլոր ցանկություններն իրականանում են: Նույնը մաղթում եմ բոլորին:):
[nggallery id=176]
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.