13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Հանրապետության տարածքում՝ հուլիսի 10-14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10մ/վրկ արագությամբ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա՝ 2-3 աստիճանով:
Երևանում՝ հուլիսի 10-14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 32 տան դիմաց «Աուդի Ա4» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի:
«Աուդի Ա4»-ի ուղևորը և «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 9-ին, ժամը 02.30-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 41-րդ կմ-ին «Նոբելե» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց գոտի և ճանապարհի ձախ մասից կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 9-ին, ժամը 17.00-ին, Սյունիքի մարում` Մ-2 մայրուղու 311-րդ կմ-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց ՄԼ 320» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Այս մասին տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից:
Մինչ այդ վերջին անգամ գործարք կնքվել էր հուլիսի 8-ին. կայացել էր 4 մլն 300 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 407.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել էր 407.67 դրամ:
Հայ կեանքին մէջ, պատկառազդու հեղինակութիւններ կային քանի մը տասնամեակ առաջ, որոնց ներկայութեան կը զգաստանայիր, որոնց նկատմամբ ճշմարիտ ակնածանք կը զգայիր…, որոնք հայ կեանքին վայելչութիւն մը, որակ ու մակարդակ կու տային….Հիմա հրապարակը գրաւած են, շատ քիչ բացառութիւններով, ՄԻՋԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ՝ բոլոր մարզերէն ներս ալ…: Միջակութիւններ՝ որոնց խելքն ու միտքը ԴՐԱՄՆ է, ՇԱՀԸ, ՑՈՒՑԱՄՈԼՈՒԹԻՒՆԸ, կամ նման բաներ եւ ՈՉԻՆՉ ունին որպէս ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ, ՀՈԳԻԻ եւ ՄՏՔԻ ԳԱՆՁ, որպէս ՈԳԻ, որ կարենայ քեզ առինքնել, ներշնչել, ոգեզինել….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Ասում են՝ իրանական օդուժը ռմբակոծել է «Իսլամական պետություն» (ԻՊ, նախկինում՝ ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության դիրքերն Իրաքի տարածքում՝ մասնավորապես իրաք-սիրիական սահմանի երկայնքով: Հարձակումներն իրականացվել են վերջին մի քանի օրերի ընթացքում անընդհատ իրանական կործանիչների միջոցով, որոնք վարել են հենց իրանցի օդաչուներ: Իրանական օդանավերը գործել են իրան-իրաքյան սահմանից, որոշ դեպքերում՝ նաև Սիրիայի տարածքից: Հարձակման թիրախ են հանդիսացել ԻՊ-ի կողմից գրավված իրաքյան օդուժի ռազմաբազաներն, այնտեղ տեղակայաված թռչող ապարատները. ընդ որում, ըստ որոշ աղբյուրների, Ռուսաստանի կողմից Իրաք ուղարկված Су-25 կործանիչները դեռևս չեն մասնակցում երկրի տարածքում ընթացող ռազմական գործողություններին:
Ասել, թե Արևմուտքում, մասնավորապես՝ Վաշինգտոնում տեղյակ չեն այն մասին, որ իրանցի մասնագետներն ու տեխնիկան մասնակցում են Իրաքում, Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին, բնականաբար, միամտություն կլինի, և պարզ է, որ նման պարագայում Թեհրանի միջամտությունը չի հակասում արևմտյան դերակատարների շահերին, մինչդեռ այստեղ մտահոգիչը, թերևս, այն հանգամանքն է, որ Իրանը Իրաքում հանդես է գալիս շիայական իշխանությունների կողմից, իսկ այս նախադեպը թույլ է տալիս կանխատեսել, որ արդեն առաջիկա ժամանակաշրջանում Իրաքում տեղի ունեցող ռազմական գործողություններին կարող են ուղղակիորեն ներգրավվել նաև տարածաշրջանի այլ՝ հատկապես սուննիական պետություններ:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2014թ. հուլիսի 10-ի որոշմամբ «ԱՐԱՐԱՏ-ՊԱՆԻՐ» ԲԲԸ-ի 2 աշխատակիցներին, սկսած 2014 թվականի հուլիսի 10-ից, չի թույլատրվել աշխատանքի ներկայանալ՝ մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Վրաստանի արտգործնախարարությունն ահազանգում է, որ երկրի օդային տարածք ռուսական ուղղաթիռ է հատել:
Ինչպես գրում է «Новости-Грузия»-ն, ուղղաթիռը խախտել է Վրաստանի օդային տարածքը տեղի ժամանակով ժամը11:00-ին՝ Ցխինվալի շրջանի (Հարավային Օսեթիա) հետ վարչական սահմանի մոտ, ինչից հետո հեռացել է Ցխինվալիի ուղղությամբ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր հրաման եմ ստարագրել, ըստ որի Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի թափուր մնացած 51 տեղերը վերաբաշխել ենք ըստ բուհերի:
Այս լրացուցիչ տեղերը նախատեսված են բանակից զորացրված, բակալավրիական կրթությունն ավարտած այն երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան շարունակել իրենց կրթությունն անվճար` մագիստրոսական մակարդակում:
Այդ դիմորդների համար կազմակերպվելու է առանձին մրցույթ բուհերում:
Ընդհանուր առմամբ բանակից զորացրված բակալավրերի համար նախատեսված տեղերի քանակը դարձավ 151:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք երկուշաբթիից սկսած դիմել համապատասխան բուհեր:
Հաջողություն եմ մաղթում ձեզ, Հայրենիքի առջև պարտքը կատարած երեկվա զինվորներ — վաղվա ուսանողներ»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի:
Հուլիսի 11-ին Սոչիում վարչապետն առանձնազրույց կունենա ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, կայցելի Սոչիի օլիմպիական ավան՝ կծանոթանա իրականացված աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության լրատվական ծառայությունից:
Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը և պաշտոնատար այլ անձինք:
Հուլիսի 9-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 15 ավտոմեքենա. 11 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 4-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.