13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը, խուլիգանության, յուրացման և կաշառակերության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, կողոպուտի և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ԱՐԱՐԻՉԻՆ անունով խօսողներ, բարբառողներ եւ երկարապատում ուսումնասիրութիւններ գրողներ այնքան շա՛տ են մեր մէջ, որ պահ մը կը տարուիս հաւատալու թէ անոնք իսկապէս ալ ԱՐԱՐԻՉԸ կը կրեն իրենց մէջ, Անով կ’առաջնորդուին իրենց մտածումներուն, խոհերուն, վարքին ու արարքներուն մէջ… թէ բարեխիղճ են, արդարամիտ, ճշմարտախօս…: Փորձութեան Պահը, սակայն, չուշանար եւ նմաններէն ԿԵՂԾԵՐԸ կը բացայայտուին իրենց ամբողջ մերկութեամբ, ի չիք դարձնելով իրենց քարոզածին ԱՆԿԵՂԾՈՒԹԻՒՆԸ…: Մինչ անդին, կան ազնիւ ու խոնարհ մարդիկ, որոնք չեն բարբառիր բա՛րձր-բա՛րձր բառերով եւ եզրոյթներով, բայց «էթիքայի» կամ բարձր բարոյականութեան ճշմարիտ կրողն են՝ իրենց վարքով, գործքով, արարքներով….Ի վերջոյ, ՄԱՐԴԸ ԿԸ ԴԱՏՈՒԻ ԻՐ ԱՐԱՐՔՆԵՐԷՆ ԳԵՐԱԶԱՆՑՕՐԷՆ, ԵՒ ՈՉ՝ ԽՕՍՔԵՐԷՆ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Արուճի այս քառակող կոթողի բեկորն այն եզակի օրինակներից է, որտեղ երևում է Քրիստոսը խաչազարդ լուսապսակով։ Մի քանի օր առաջ նկարը դրել էի հետևյալ մակագրությամբ՝ «Հիմա այս քարը տեղափոխել են Երևան (ախր ինչո՞ւ) ու Հանրապետության հրապարակում պատմության թանգարանի դիմացի կամարաշարի տակ դրել, բայց այնպիսի դիրքով, որ քանդակը չի երևում»։
Այսօր կարող եք տեսնել, թե այն ինչ վիճակում է ցուցադրությունում…։
Ջիվանին կասեր՝ Խելիք աշեցեք…։
Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին ոստիկան Համլետ Ա.-ն չարաշահելով քաղաքացիներ Հայրապետ Գ.-ի, Մկրտիչ Վ.-ի և Լիլիթ Դ.-ի վստահությունը, գնելու պատրվակով խաբեությամբ վերցրել է վերջիններիս պատկանող «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաները, պայմանավորվել վճարել գումարները, սակայն ոչինչ չի վճարել և խարդախությամբ հափշտակել է քաղաքացիների ավտոմեքենաները:
Կատարվում է նախաքննություն:
Հիմա Աֆրիկյանների շենքը խոչընդոտում է ճանապարհին, ի՞նչ ասեմ, եթե դուք չեք հասկանում ճարտարապետությունից. այսօր՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից կազմակերպված Երևան քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձաններին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ քննարկմանը նման կերպ է արտահայտվել ճարտարապետ Լևոն Վարդանյանը, որը չի հավատում շենքի ապամոնտաժման դեմ պայքարողների ազնվությանը, ըստ նրա, ակտիվիստները պատվեր են կատարում:
«Այս շենքը վաղուց էր պետք քանդել, սակայն Մշակույթի նախարարությունը չէր համարձակվում թույլտվություն տալ, ու բանը հասավ նրան, որ մնաց շենքից մի պատ: Եթե այդ երիտասարդները իսկապես շատ մտահոգ մարդիկ են, ապա Մաշտոցի պուրակում պայքար մղելուց հետո, որտեղ իրականում չկար մի մեծ խնդիր, պետք է պայքարեին բանկի շենքի համար, որն իսկապես մի ամբողջ պատմություն է»,-կարծում է ճարտարապետը:
Ֆոտոնկարիչ Հայկ Բիանջյանն, ի պատասխան նրան, նկատել է. «Տարիներ անց, երբ Օպերայի տարածքի սրճարաններն ընդլայնվեն, գուցե Օպերայի շենքը տեղափոխելու հա՞րց առաջանա»:
Ըստ Բիանջյանի, Աֆրիկյանների շենքը մի ամբողջ պատմություն է, որը պետք է պահպանվի:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի անդամ Լենա Նազարյանն իր հերթին տեղեկացրել է, որ Երևանում գոյություն ունեցող մոտ 200 պատմամշակութային շենքերից 80-ի վերաբերյալ իրենք ուսումնասիրություն են իրականացրել:
«80-ից 37-ն են, որ ներառված են Պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում ու ենթակա են պահպանման: Այդ 80 շենքերից 14-ը ենթակա են տեղափոխման, 29-ը ներառված չեն ցուցակում, թեև մասնագետներն ասում են, որ հարկ է ներառել: Այս տարիներին ապամոնտաժվել է 23 շենք և վերականգնվել 11-ը, որոնց արտաքին ու ներքին տեսքը խաթարված է: Քանդված շենքերի քարերը, երբ ուզում ենք գնալ ու տեսնել, ասում են՝ գրավոր թույլտվություն է պետք մշակույթի նախարարությունից, բայց դա չի տրվում»,-ընդգծել է նա:
Սիրիայի Էկոնոմիկայի և արտաքին առևտրի փոխնախարար Հայան Սալմանը Դամասկոսում կազմակերպված՝ «Ճգնաժամի ազդեցությունը սիրիական տնտեսության վրա» խորագրով ֆորումի ընթացքում հայտարարել է. «Սիրիայի հյուսիսային շրջանների հանքավայրերից անցյալ շաբաթ գողացված նավթը Թուրքիային է վաճառվել 2 դոլար բարելի դիմաց սակագնով, իսկ Թուրքիան, իր հերթին, վերավաճառել է այն ամերիկյան միջնորդին 40 դոլարով»: ՍԱՀ փոխնախարարի կարծիքով՝ ազգային ունեցվածքի նման թալանի նպատակն է՝ կործանել Սիրիայի տնտեսությունը և նվազեցնել նրա արտադրողական ներուժը: Սիրիացի պաշտոնյան նաև նշել է, որ գործարքի ֆինանսավորումն իրականացվել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում գտնվող բանկերից մեկի կողմից, որն, իր հերթին, զբաղվում է նաև սիրիական դրամական միավորի՝ լիրայի առքով՝ Լիբանանի, Իրաքի և Հորդանանի միջոցով:
Վերոնշյալն, ըստ էության, հերթական ապացույցն է այն իրողության, որ գործող սիրիական վարչակարգի դեմ իրականացվում է համակողմանի պայքար, որի նպատակն է սիրիական իշխանություններին հարվածել ոչ միայն քաղաքական, ռազմական ուղիներով, այլև՝ ֆինսական և տնտեսական՝ բնականաբար հակամարտությանը ներգրավված արտաքին ուժերից յուրաքանչյուրի կողմից ստեղծված իրավիճակում հնարավոր առավելագույն օգուտ ստանալու տրամաբանությամբ:
Այս տեսանկյունից, թերևս ամենաշահեկան դիրքերում է Սիրիայի հյուսիսային հարևան Թուրքիան, որտեղ, վերոնշյալ նավթի վաճառքի օրինակով, «ջրի գնով» իրացվեցին Արաբական Հանրապետության հյուսիսային տեքստիլ և դեղագործական արդյունաբերության գյուղատնտեսության ոլորտի հաստոցներն ու սարքավորումները. մեկ անգամ չէ, որ Սիրիայի ԱԳՆ-ը միջազգային հարթակներում բարձրաձայնել է Անկարայի կողմից սիրական կառավարությանը հասցված մի քանի միլիարդ ամերիկյան դոլարի հասնող վնասի մասին:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Երեկ ԴԱՀԿ-ն արդեն չորրորդ անգամ աճուրդի հանեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, վաճառելով այն սեփականատիրոջ՝ ԲԱՄՕ ընկերության պարտքերի դիմաց: Չորրորդ անգամ գնորդ չհայտնվեց: Ամեն հաջորդ աճուրդին համալիրի գինն իջնում է: Առաջին անգամ մեկնարկային գինը 19 միլիարդ 350 միլիոն դրամ է եղել, իսկ երեկ այն արդեն 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամի էր հասել՝ ծիծաղելի ցածր գին: Աճուրդը կտևի մինչև հուլիսի 14-ը: Պարտքի պատմությունն առեղծվածային է:
Տնտեսական ճգնաժամի ընթացքում ԲԱՄՕ-ի սեփականատերերը՝ Մուրադյան եղբայրները, կառավարությունից 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, բայց քանի որ ՀՀ-ում ԲԱՄՕ-ն այլ անշարժ գույք չուներ, գրավադրել է Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը: Այս գումարից ոչ մի լումա մարզահամերգայինի վրա չի ծախսվել: Այն տրամադրվել է Մուրադյանների ընտանիքին պատկանող «ԲԱՄՕ մետալ» ՓԲԸ-ին: Ընկերությունը հիմա էլ չի հրաժարվում պարտքը վերադարձնելուց: «ԲԱՄՕ»-ն դիմել է ֆինանսների նախարարություն, խնդրել է հաշվարկներ անել և հստակեցնել, թե ինչ ժամկետում կարող է փակել պարտքը, քանի որ համալիրն աշխատում է վնասով: «Հասկանալով, որ համալիրի միջոցներից դա հնարավոր չէ անել, Մուրադյան եղբայրներն աշխատում են գումար գտնել իրենց ընտանիքին պատկանող մյուս ձեռնարկություններից»,- ասում է Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը: Սակայն մայիսի 5-ին ԴԱՀԿ-ն որոշում կայացրեց համալիրի 10,2 միլիարդ դրամ պարտքի դիմաց գրավի առարկան` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն աճուրդով իրացնելու մասին: Այս որոշումը «Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն բողոքարկեց դատարանում և շահեց, սակայն ԴԱՀԿ-ն հրաժարվեց կատարել դատարանի որոշումը, պատճառաբանելով, որ այնտեղ ոչինչ նշված չէ աճուրդը կասեցնելու մասին: Համալիրի տնօրինությունը կարծում է, որ ԴԱՀԿ-ն իշխանությունների պատվերն է կատարում: «ԴԱՀԿ-ն հստակ ուղղորդվում է իշխանությունների կողմից,- ասում է Կորյուն Գրիգորյանը,- նա, փաստորեն, ասում է՝ ես թքած ունեմ դատարանի որոշման վրա և շարունակում եմ իմ աճուրդը, որովհետև այդպես եմ ուզում: Երկրորդը՝ գինը որոշում են չափազանց ցածր, աճուրդների միջոցով փորձում են հասցնել պարտքի չափին, որպեսզի շենքը խլեն: Արդյո՞ք դա ուղղորդում չէ: Պետությունը հայտարարում է, որ ինքը կանգնած է ներդրողի կողքին, իսկ հիմա «քցում է» նույն ներդրողին»: Ով է կանգնած համալիրի վաճառքի գործարքի հետևում, գաղտնի է պահվում: Լուր պտտվեց, որ համալիրը մտադիր է գնել Գագիկ Ծառուկյանը: Սակայն ԲՀԿ առաջնորդն իր կուսակցության երիտասարդ անդամների հետ հանդիպման ժամանակ հերքել էր սա: «Այն, որ Գագիկ Ծառուկյանն է ուզում գնել համալիրը, աբսուրդ է, նման բան չկա: Դժվար նա ուղղորդեր ԴԱՀԿ-ին: Մեր երկրում զարգացած է շախմատը, և սա հերթական քայլն է ձիով, որի նպատակն իրական գնից մի քանի անգամ էժան գույք գնելն է, հետո թանկ վաճառելը և գրպանը դնել տարբերությունը: Սա շատ պարզ աշխատանքային ոճ է»,- ասում է ԲԱՄՕ-ի ներկայացուցիչը: Հետաքրքիր է, որ աճուրդի հանված ընկերության պարտքի պահանջատերը պաշտպանության նախարարությունն է: Այս անգամ էլ, ինչպես և մի շարք այլ նմանատիպ գործարքներում՝ «Որոտան կասկադ»-ի, անվադողերի գործարանի, Աշտարակի «Վանալիճ» ռեստորանային համալիրի վաճառքի ժամանակ, գործում է հետևյալ սխեման. օբյեկտներն անցնում են ՊՆ հաշվեկշռին, դատական նիստերն անցկացվում են փակ, գաղտնի ռեժիմով, և այս ընթացքում գաղտնիության պայմաններում հարցեր են լուծվում: Նախարար Սեյրան Օհանյանի խոսնակից փորձեցինք պարզել, թե ինչ կապ ունի պաշտպանության նախարարությունը «Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի աճուրդների հետ: Նա ասաց, որ հարցը քննարկվել է նախարարությունում, սակայն իրենց համար էլ է այն մութ մնացել: Նա հերքեց մամուլում տարածված տեսակետը, թե համալիրի բաժնետոմսերի գրավադրված մասի տերը ՊՆ-ն է: «Պաշտպանության նախարարությունը ոչ մի բաժնետոմս չունի», — ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Սյուզան Սիմոնյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության Նախագահը գերազանցության դիպլոմներ է հանձնել Մանկավարժական համալսարանի շուրջ երկու տասնյակ լավագույն շրջանավարտների, շնորհավորել նրանց ուսումնական շրջանն ավարտելու և ուսուցչի բարձր կոչմանն արժանանալու կապակցությամբ, մաղթել անձնական երջանկություն և մասնագիտական հաջողություններ:
«Այսօր ձեզնից մի մասը ստացավ դիպլոմներ, մյուս մասն, անպայման, այսօր վաղը կստանա կամ, միգուցե, արդեն ստացել է, բայց վստահությամբ ձեզ ասում եմ, որ դիպլոմ ստանալը չի նշանակում, որ դուք արդեն դարձել եք մանկավարժ: Մանկավարժի բարձր կոչմանն արժանանում են կամ այդ կոչումը վաստակում են տարիների քրտնաջան աշխատանքով, ինքնակրթությամբ և ինքնակատարելագործումով: Դուք ընդամենն այսօր իրավունք եք ստացել դպրոց մտնելու, դասարան մտնելու, բայց այդ կոչմանն արժանանալու ճանապարհին դուք պետք է շատ ջանք ներդնեք: Ասածս հետևյալն է՝ ձեզ համար ավարտվել է ընդամենը ուսումնական այս շրջանը, այս փուլը, և դրանով ոչ թե ավարտվում, այլ միգուցե սկսվում է ուսումնառության ամենատևական փուլը: Մարդ ողջ կյանքի ընթացքում պետք է սովորի, պետք է գիտելիք ձեռք բերի, հակառակ պարագայում՝ այդ մարդը չի կարող գոհ լինել կյանքից, այդ մարդը չի կարող հաշտ լինել ինքն իր հետ, չի կարող շատ մեծ օգուտ տալ հասարակությանը: Բոլորդ գիտեք, որ մեր ժողովրդի մեծերը՝ սկսած Մեսրոպ Մաշտոցից մինչև Խաչատուր Աբովյան, եղել են կա՛մ ուսուցիչներ, կա՛մ ուսուցչապետեր: Նույնիսկ այն մեծերը, ովքեր անձամբ չեն դասավանդել, սերունդների համար եղել և կոչվել են ուսուցիչներ: Ձեր մասնագիտության պատասխանատվության սահմանները չափազանց ընդգրկուն են: Խնդրում եմ սա ևս հաշվի առնել: Վաղը, երբ դուք մտնեք դասարան և հանդիպեք տասնյակ զույգ աչքերի, որոնք լցված են հետաքրքրասիրությամբ, հիշեք, որ այդ երեխաները իրենց ծնողների, իրենց Հայաստան երկրի համար ամենաթանկ գանձերն են, և հիշեք, որ այդ աչքերով ձեզ է նայելու վաղվա Հայաստանը:
Այսօր այստեղ առաջին անգամ ուզում եմ հրապարակավ հնչեցնել, որ Հայաստանի իշխանությունները կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում նախապատրաստել են և ուսումնական տարվա սկզբին, այսինքն` ամռան վերջին, մենք հանդես կգանք մի մեծ ու կարևոր, պետության համար ծախսատար ծրագրով: Բոլոր նրանք, ովքեր ակտիվ մասնակցություն կունենան այդ ծրագրի իրականացմանը, կլինեն պետության և հասարակության ուշադրության կիզակետում: Չեմ ուզում ավելի հանգամանորեն խոսել այս ծրագրի մասին, որովհետև մենք վերջին պայմանավորվածություններն ենք ձեռք բերում, վերջին շտրիխներն ենք ավելացնում և ամռան վերջին հանգամանորեն կխոսենք այդ ծրագրի մասին:
Սա ձեզ համար հնարավորություն է, լավ հեռանկար՝ աշխատելու սիրած մասնագիտությամբ և կայանալու:
Բոլորիդ հաջողություն եմ մաղթում, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ուսումնական այս շրջանն ավարտելու կապակցությամբ, ցանկանում եմ ձեզ անձնական երջանկություն ու նաև մասնագիտական հաջողություններ: Եվ մեկ անգամ ևս հիշեք՝ ձեր այդ հաջողություններից է կախված Հայաստանի ապագան»,-շրջանավարտներին ուղղված շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Միջոցառման ավարտին համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Հանրապետության Նախագահին է հանձնել Խաչատուր Աբովյանի անվան մեդալը: Այն գերատեսչական ամենահին մեդալն է Հայաստանում և ունի 70 տարվա պատմություն:
Հուլիսի 1-ին հաղորդվել էր անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց Սոնյա Բաղդասարյանին վրաերթի ենթարկելու մասին, որը նույն օրը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել էր:
Հուլիսի 2-ին, ժամը 17.15-ին, ոստիկանություն է ներկայացել 18-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով ինքն է կատարել վրաերթը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Հուլիսի 2-ից Երևանում գործում է «Մեկ ավտոբուս» ծրագիրը, որի կազմակերպիչը «OneArmenia» կազմակերպությունն է: Նախագծի շրջանակներում միկրոավտոբուսը անվճար երթևեկություն է իրականացնում Երևանի փողոցներով:
Միկրոավտոբուսը տեխնիկապես զարգացած է. գործում է օդափոխիչ համակարգ, դուռը փակվում-բացվում է ավտոմատ, ներսում գործում է WI-FI: Մեզ հետ զրույցում նախագծի կրեատիվ պրոդյուսեր Աստղիկ Սայադյանն ասաց. «Նախագծի ամենամեծ նպատակն այն է, որպեսզի ստեղծվի մի հարթակ, որտեղ լինի ջերմ մթնոլորտ, մարդիկ իրար հետ շփվեն, խոսեն: Մեքենայում շատ միջոցառումներ, ֆլեշ մոբեր, երաժշտական կատարումներ են լինելու: Շատ պլաններ ունենք, որ մեքենայում պետք է տեղի ունենա:Միկրոավտոբուսը աշխատելու է ոչ միայն որպես երթուղի: Եթե հետաքրքիր միջոցառումներ պետք է լինեն, մեզ կարող են դիմել կազմակերպությունները և մենք մեր մեքենան կտրամադրենք անվճար»:
Աստղիկ Սայադյանը նշեց նաև, որ մարդիկ երբեմն կասկածամտորեն են վերաբերվում. մտածում են ինչ-որ հեռուստաընկերության մեքենա է կամ թաքնված տեսախցիկ և չեն նստում:
Ավտոբուսը, որն աշխատում է ամեն օր՝ բացի շաբաթ-կիրակիից, մինչև ժամը 20.00, շարժվում է հետևյալ երթուղիով. Ամիրյան -Հանր. Հրապարակ -Տիգրան Մեծ -Խանջյան -Սայաթ-Նովա- Օպերա -Բաղրամյան -Բարեկամություն -Կոմիտաս -Դավիթ Անհաղթ -Սևակ
Տեղեկացնենք, որ անվճար երթուղին կգործի երեք ամիս:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.