13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Զարմանալի է կեանքը….Որքա՛ն ալ վրդովուինք, որքա՛ն ալ հիասթափուինք, որքա՛ն ալ ցաւինք, ներքին խորհրդաւոր ՈՅԺ մը կայ մեզմէ իւրաքանչիւրին մէջ ալ, որ կը վերանորոգէ մեզ ՀՈԳԵՒԻՆ, կ’օգնէ որ ՈՏՔԻ կանգնինք, անձնատուր չըլլանք կեանքի մութ ուժերուն….պայծառ աչքերով նայինք կեանքին ու աշխարհին, փնտռենք ու գտնենք լաւը, լուսաւորը, բարին՝ որոնք միշտ կան մեր շրջապատին մէջ եւ այլուր, անոնցմով լիցքաւորուինք, անոնցմով ներշնչուինք, գօտեպնդուինք….: Մարդկային կեանքը էապէս ոգիի եւ լոյսի ճանապարհորդութիւն է…
***
Դէպի ՆՊԱՏԱԿ երթիդ ընթացքին, ի՛նչ տատասկներ պիտի ճանկռտեն ու արիւնոտեն ոտքերդ, խութեր պիտի խափանեն ճամբադ….բայց պիտի յաղթահարես զանոնք՝ ոգիի արիութեամբ, տոկունութեամբ….տակաւին պիտի լսես չարախինդ մարդոց խծբծանքները, զրպարտութիւնները քու հասցէիդ…, բայց պիտի շարունակես ճանապարհդ, եթէ ունիս հաւատք, աննկուն կամք ու կորով….Երբե՛ք հարթ չէ եղած մարդ էակի կեանքի ուղին, դէպի նպատակ սլացքը անոր….բայց եթէ երկմտիս, եթէ տատանուիս, եթէ սայթաքիս, դաւաճանած կ’ըլլաս նպատակիդ….: Որքա՛ն ճիշդ է ըսուած Ուինսթըն Չըրչիլի բերնով. «Եթէ ճամբուդ վրայ կանգ առնես եւ քար նետես իւրաքանչիւր շան հաչոցին, յայնժամ երբե՛ք չես կրնար տեղ հասնիլ», այսինքն՝ նպատակիդ իրագործման….ԻՄԱՍՏՈՒՆ ԽՕՍՔԵՐ՝ ԱՐԴԱՐԵՒ:
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «Բանդա»-ի գործով հերթական դատական նիստը: Մեղադրող կողմն ընթերցեց նախաքննական ցուցմունքը, որը գրվել էր սեպտեմբերի 22-23-ին (ամսաթիվը ջնջված փոխված է):
Ամբաստանյալ Արթուր Մանուկյանը հերքեց, որ այդ ցուցմունքն ինքն է գրել:
Ըստ նրա՝ ցուցմունքում եղած միայն կենսագրական և մի քանի կողմնակի տվյալներն են ճիշտ, իսկ այն ամենը, ինչ վերաբերվում է հանցագործությանը, ճիշտ չէ. «Իմ ձեռագիրը ամսի 25-ին գրված ցուցմունքում է, ամսի 22-ինը ես չեմ գրել: Այդ ցուցմունքը քննիչի հորինածն է»,- ասաց ամբաստանյալը: Այն հարցին, թե անուն ազգանունն էլ ինքը չի գրել, ամբաստանյալը պատասխանեց. «Ես խոշտանգված, մի հինգ-վեց հոգի գլխիս կանգնած, բերել թղթի ներքևի մասը ցույց են տալիս, մնացածը փակած, ասում են ստորագրի: Ինձ ասացին, որ քո վրա գործ ա բացվում, սրա տակ ստորագրի, որ կարենաս տուն գնաս, ստորագրեցի ու տարան բանտ »:
Արթուր Մանուկյանը հերքեց ցուցմունքում գրված այն տեղեկությունները, որ իր ծանոթ աղջիկն իրենից հղիացել էր և հղիությունն ընդհատելու համար գումար էր պետք, որ այդ աղջկա հետ գնացել էր բժշկի տուն և, տեսնելով որ տունը լավ կահավորված է, մտածել, որ բժշկի տանը ոսկի կլինի:
Ամբաստանյալը հերքեց նաև ցուցմունքում գրված այն տեղեկությունը, որ նկատել էր բժշկի կնոջն ու երկու երեխաներին, որոնցից մեկը մոտ 11, մյուսը՝ մոտ 17 տարեկան էին. «Ես տեղյակ չեմ ու չեմ ճանաչում Դինանյանների ընտանիքին: Մանավանդ այն դեպքում, որ իրենք եկան դատարան ու ասացին, որ ոչ մեկիս չեն ճանաչում»:
Ամբաստանյալը նշեց նաև, որ ընդհանրապես գողություն անելու նպատակ չի եղել, հանցագործություն կատարելու գաղափար չի ծագել: Ամբաստանյալը վստահեցրեց, որ սարալանջին գտնված զենքն իրենը չի եղել. «Ես ձախլիկ եմ, իսկ զենքի վրա իմ աջ միջնամատի հետքն ա»:
Մարզահագուստի վրայի ատրճանակի կրակոցների մասին ասաց. «Վստահաբար ասում եմ, որ իմ հագից հանել են ու տարել վրան կրակել են»:
Արթուր Մանուկյանից հետո հարցաքննվեց Սամվել Դավթյանը, որն ասաց, թե ինքը քննիչին չի տարբերել, միշտ 30-40 հոգով են եղել. «Երևի Հայաստանում ինչքան ոստիկան կար վրովս անցավ: Անունս «Գրուզ դվեստի» էին դրել»: Ես մեղադրվում եմ մի հանցանքում, որ եթե արած լինեի, հիմա միլիոնատեր կլինեի, թեկուզ անօրեն, բայց միլիոնատեր կլինեի: Ոստիկանապետն ասել ա, թե գիտի ինչն ինչոց ա, թող գոնե գա ասի, իմ փողերը վերցնեմ»,- նշեց Դավթյանը:
Երկու ամբաստանյալներին էլ հարց տրվեց, թե՝ արդյո՞ք չեն տեսել մյուսի վրա ոսկյա իր, երկուսն էլ պատասխանեցին, որ չեն հիշում:
Քանի որ պաշտպանները շտապում էին, նիստը հետաձգվեց մինչև հուլիս 9-ը:
Ֆրանսիայի արտգործնախարարությունն, անդրադառնալով վերջերս շփման գծում առկա լարվածությանը, Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել վստահության մթնոլորտ հաստատել և ակտիվ ջանքեր գործադրել այդ նպատակով: Այս մասին գրում է Nouvelles d`Armenie պարբերականը:
«Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մասնակցում է
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող
բանակցություններին:
Կոչ է արվում կողմերին` զերծ մնալ հակասական հայտարարություններից,
հաստատել վստահության մթնոլորտ և ակտիվ ջանքեր
գործադրել:
Մայիսի 11-13-ը Հարավային Կովկաս կատարած իր այցի շրջանակներում
Ֆրանսիայի ղեկավարը նախագահներ Ալիևի և Սարգսյանի հետ քննարկել է խաղաղ
բանակցություններում առաջընթաց արձանագրելու ուղիները»,– ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունում:
Հուլիսի 1-ին, ժամը 10.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 70-ամյա Սոնյա Բաղդասարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 15.40-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը չորրորդ անգամ աճուրդի է հանվել: Այս մասին տեղեկանում ենք Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից:
Երրորդ աճուրդն ավարտվել է հունիսի 27-ին, և արդեն այսօր՝ հուլիսի 2-ին ժամը 13:00-ից մեկնարկել է 4-րդ աճուրդը:
Աճուրդի մանրամասներն՝ այստեղ
«Ամերիկայի հայկական ֆորումը» ստորագրահավաք է սկսել՝ ընդդեմ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ- ում ՀՀ դեսպանի նշանակմանը:
Change.org կայքում մեկնարկած ստորագրահավաքին արդեն միացել է 1630 մարդ, այդ թիվը գնալով աճում է:
Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է.
«Մենք ԱՄՆ-ի պետքարտուղարությանը տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի անունը Կիպրոսի Հանրապետությունում ներկայումս ներառված է բազմամիլիոն դոլարների օֆշորային փողերի լվացման սկանդալներում, օգտվել է Հայաստանի Հանրապետության պետական միջոցներից, զբաղվել խաբեությամբ և դավադրությամբ խուսափել օրենքից: Տիգրան Սարգսյանը ներգրավված է նաև այլ խարդավանքներում, ինչի արդյունքում էլ քրեական ճանապարհով ձեռք է բերել իր հարստությունը:
Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կանխի Տիգրան Սարգսյանի` արդարադատությունից խուսափելը:
Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրաժարվի լինել Տիգրան Սարգսյանի հանցագործությունների և նրա դավադրության մեղսակիցը:
Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրաժարվի Տիգրան Սարգսյանի՝ դիվանագիտական անձեռնմխելիություն ձեռք բերելու անամոթ փորձից»:
Տարածաշրջանի իրադարձային թեժ կետը թվում է, թե Սիրիայից արագ անցում կատարել է դեպի Իրաք: Իսլամականության անվան տակ բազմազգ մահիկակիրների արշավանքը հետզհետե ձեւ է ստանում, հայտարարելու համար իսլամական խալիֆայության կազմությունը, նրա աշխարհագրական սահմանների գծումը եւ նույնիսկ խալիֆաների եւ իշխանների նշանակման հրամանագրերը: Մեծ խալիֆայից մինչեւ մահիկակիր զինվորները ամեն առիթով խոսում են կրոնական գաղափարախոսության եւ դրա ներշնչման տակ արձանագրվող եւ տեղի ունենալիք գործընթացների մասին:
Սակայն, իրադրությունները այնպես են ընթանում, որ ներկա թեժ կետում արձանագրվող զարգացումները, եթե մի կողմից խոսում են դեռեվս վիրտուալ իսլամական խալիֆայական պետության մասին, մյուս կողմից արագացնում են այս անգամ իրողական Քուրդիստանի իրավականացման քայլերը: Արդեն խոսվում է իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի ճշտված թվականի մասին: Խոսքը վերաբերում է Իրաքի տարածքային ամբողջականության վերաձեւավորման գործընթացի մեկնարկին:
Իսլամական պետության ջատագովները զգուշավոր մոտեցում ունեն անկախացող Քուրդիստանի նկատմամբ: Թվում է, որ փոխադարձ է այս վերաբերմունքը, հայտնապես եթե նկատի ունենանք սուննի-շիի դեպի հայտարարված պատերազմի վերածվող դեպքերը: Այս փաստը միայն ավելի է համոզում, որ կրոնականության անվան տակ կատարվող նոր քարտեզագծումը խորքում այլ էություն ունի: Այլադավանությունը չէ այստեղ բաժանարար գիծը, այլ դա պարզապես օգտագործելի եւ հրահրիչ հանգամանք ունի:
Այս փոխադարձ զգուշավորությունը երեւաց նաեւ Սիրիայում. այլադավանություն չհանդուրժող ծայրահեղականները զսպված էին սիրիական ինքնավար քրդական շրջանների նկատմամբ: Առայսօր արձանագրված դեպքերը միայն մանրապատկերներ կարելի է նկատել համեմատաբար այն տարողության, որը կիրառվեց Սիրիայում այս տարրերի եւ կառավարական ուժերի միջեւ:
Հալեպից մինչեւ արեւելյան Իրաքի Տիյալա նահանգ հռչակված իսլամական խալիֆայության ճարտարապետները նոր կացություն են հրամցնում ամբողջ տարածաշրջանին: Դեռեվս վիրտուալ այս պետության ձեւավորման համար մղվող պայքարը կատաղի է սակայն: Տրամադրված միջոցները հուշում են աշխարհաքաղաքական կենտրոնների ներշնչումները, հովանավորչությունը, ֆինանսավորումն ու զինումը:
Այստեղ իրադրությունների մեկնաբանության համար պետք է գերլարել ազգային ոսպնյակը: Նախ անշուշտ այն, որ հայտարարվող պետության սահմաններին կամ առնվազն սահմանամերձ շրջաններին հայ ավանդական համայնքների գոյությունը պարտավորեցնում է հեռանկարի ճիշտ ուրվագծման հնարավոր ձեւավորումները տեսնել. երկրորդ այն, որ մեր գլխավոր հակառակորդը որքանով է շահագրգռված աշխարհաքաղաքական այս փոփոխություններով, արձանագրվող զարգացումներով եւ իր գործոնի ազդեցության խնդրով:
Դեռեվս շատ թանաք կհոսի այս ուղղությամբ: Համացանցային մեծածավալ տարածքներ կգրավվեն լուսաբանելու եւ մեկնաբանելու այս խնդիրները:
Նկատենք առայժմ, որ իրավականացման ճանապարհը բռնած իրաքյան Քուրդիստանը , համաքրդական հայեցակետով վաղվա մեծ Քուրդիստանի մի մասն է միայն: Ու թեեւ այսօրվա անկախացողը այս պահի դրությամբ բնականոն հարաբերություններ ունի Անկարայի հետ, այսուհանդերձ վաղվանի առաջին քայլն է, իսկ վաղվանը Թուրքիայի մասնատումն է: Մինչ, չմոռանանք, որ իրաքյան պաշտոնական Քուրդիստանի հետ հատկապես առեւտրական ոլորտի համագործակցության նախադրյալներ ստեղծվել էին նաեւ Երեւանի նախաձեռնությամբ:
Բաժանարար ծրագրեր, հանրաքվեների կազմակերպումներ, իրողական անկախությունների ճանաչման մեկնարկներ, տարածաշրջանի իսլամացման սպառնալիքներ, Միջին Արեւելքի ապաքրիստոնեացման տանող գործնթացներ, այս բոլորը հուշում են տարածաշրջանում նոր իրավիճակների ստեղծման մասին: Այս հեռանկարները անուղղակի վերաբերում են նաեւ տեղի հայ համայնքներին:
Հեռանկարային հարցերի քննարկումը Երեւանի եւ միջինարեւելյան հայ համայնքների համար հրամայական է: Մեզանից անկախ ծավալվող իրադարձությունների ընդհանուր ուղղվածությունները նկատելը առնվազն կօգնի հետագայում առնվելիք քայլերի ճշտման աշխատանքներին:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
2014թ. առաջին կիսամյակում ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունում գրանցվել է օձի խայթոցի 33 և կարիճի խայթոցի` 4 դեպք: Մահվան դեպք չի արձանագրվել։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
2013թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ օձի խայթոցի դեպքերը նվազել են 9-ով, իսկ կարիճի խայթոցի դեպքերն ավելացել 3-ով:
Հանրապետության բոլոր հիվանդանոցներն ապահովված են օձի հակաթույնով, որն անհրաժեշտության դեպքում ներարկվում է անվճար։
ՄՀՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Պատմամշակութային արժեք հանդիսացող Մարզահամերգային համալիրի գույքի նկատմամբ հայտարարված էլեկտրոնային աճուրդը պատվիրված է իշխանությունների կողմից և նպատակ է հետապնդում քողարկելու ՄՀՀ-ի կողմից փաստացի չստացված բյուջետային վարկի մութ պատմությունը:
Այդ մասին են վկայում արդարադատության համակարգի կողմից թույլ տրվող մի շարք անօրինական գործողությունները. Դատական նիստերը անցկացվում են դռնփակ՝ առանց ընկերության փաստաբանի, որոշումները կայացվում են մեկ ժամվա ընթացքում, դատական վեճերը դեռ չավարտված գույքը ներկայացվում է էլեկտրոնային աճուրդի:
Միաժամանակ, ՀՀ Երևան քաղաքի ԴԱՀԿ ապահովող ծառայությունը, խախտելով ՀՀ մի շարք օրենքները, 2008 թ-ից ստեղծել է ոչ իրավասու կառույց, որի որոշումները առ ոչինչ են և իրավական հետևանք չեն կարող առաջացնել»:
Այսօր կայացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի դատական հերթական նիստը:
Մեղադրող Արմեն Շիրոյանը պահանջել է 22 տարվա ազատազրկման դատապարտել Վահե Ղուկասյանին:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի եղբորորդին մեղադրվում է Արտյոմ Կարապետյանի «Շեկոյի» սպանության և Հարություն Խաչատրյանի նկատմամբ սպանության փորձի համար:
Ըստ մեղադրանքի` Վահե Ղուկասյանը 2013թ ապրիլի 23-ի առավոտյան, ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվող հրազենով փորձել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, այնուհետև ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Արտյոմ Կարապետյանին:
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.