Հանցագործ աշխարհում հայտնի Վստրեչի Ապերին՝ Արամ Վարդանյանին անցյալ ուրբաթ բերման ենթարկելը ժամանակի առումով համընկավ գողականների դեմ ոստիկանական ռեյդերի հետ, որի ընթացքում խուզարկություններ էին արվել, ապա քրեական հեղինակություններին բերման ենթարկել: Արամ Վարդանյանին բերման ենթարկելը, սակայն, կապ չունի ոստիկանության գործողությունների հետ: Նրան տարել են ԱԱԾ, մի քանի ժամ պահել եւ բաց են թողել: Տեղեկացված աղբյուրը հայտնում է, որ Վստրեչի Ապերին հարցեր են տվել մեկ այլ քրեական հեղինակության՝ Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության վերաբերյալ: Այս գործով քննությունը, որով նախկինում զբաղվում էր ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունը, իսկ ապրիլից տեղափոխվել է ԱԱԾ, վերջերս կտրուկ աշխուժացել է, այս մասին, դետալներ չմանրամասնելով, հայտնեց գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը. «Շատ ակտիվ աշխատանք է գնում»: Նրանից փորձեցինք պարզել, թե ինչ կապ ունի Թեւոսիկի եղբոր սպանության գործի հետ Վստրեչի Ապերը: Փաստաբանն ասաց. «Մենք նախաքննության վերաբերյալ տեղեկություններ չհրապարակելու ստորագրություն ենք տվել եւ կաշկանդված ենք, բայց կարող եմ ասել, որ գոնե իմ պաշտպանյալին արված հարցադրումներից կհասկանայի ինչ-որ բան, սակայն որեւէ հարցադրում Արամ Վարդանյանի վերաբերյալ չի եղել»:
Ինչպես հայտնի է, Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարվել է հունվարի 27-ին, Արամի նրբանցքի 5ա շենքի բակում: Այս գործով կալանավորվեցին հանգուցյալի աղջկա քավորը՝ Տիգրան Ասատրյանը, եւ նրա թիկնապահը, «Դուքենդո» ֆեդերացիայի նախկին անդամ Իսրայել Սարգսյանը: Սարգսյանին մեղադրում են սպանության, սպանություն պատվիրելու եւ ապօրինի զենք կրելու մեջ, իսկ Տիգրան Ասատրյանին՝ ապօրինի զենք կրելու եւ նախապատրաստվող հանցագործության մասին չհայտնելու համար: Ոստիկանության վարկածը հետեւյալն է. 2009 թվականին Թեւոսիկը, գտնվելով Եվրոպայում, շուրջ 4 մլն եվրո գումար «քցում է» Իսոյին: Տիգրան Ասատրյանի միջոցով, որը, ինչպես նշեցինք, հանգուցյալ Արթուր Սաֆարյանի աղջկա կնքահայրն էր, Իսոն մտերմանում է Արթուրի հետ: Իր ընկեր Մովսես Ներսիսյանին (Մոսոյին) նա պատվիրում է սպանել Արթուր Սաֆարյանին: Երբ գործն արված է լինում, հրավիրում է Մոսոյին Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, սպանում է նրան, դին տանում, նետում է Քանաքեռավանի կոյուղու դիտահորը: Տեղյակ աղբյուրը հաղորդում է, որ այս օրերին ԱԱԾ-ն շատերին է հարցաքննել Արթուր Սաֆարյանի սպանության գործով՝ բոլորին, ով գոնե հեռավոր առնչություն է ունեցել Արթուր Սաֆարյանի հետ, իսկ Վստրեչի Ապերը եւ Թեւոսիկը նույն թաղի՝ Կայարանի, Սիլաչիի հեղինակություններ էին: Մեր տեղեկություններով, քննությունն ԱԱԾ տեղափոխելուց հետո ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատանքում բազմաթիվ թերություններ են վերհանվել:
Օրինակ, փետրվարի 3-ին, երբ ձերբակալեցին Տիգրան Ասատրյանին եւ Իսրայել Սարգսյանին, նրանց 03999 պետհամարանիշի սեւ «Նիսան Մուրանո» մակնիշի մեքենայի «բարդաչոկից» 50 հազար դոլար անհետացավ: Տիգրան Ասատրյանի բնակարանի խուզարկության ժամանակ թանկարժեք ժամացույցներ եւ այլ իրեր են անհետացել: Սպանության օրը ոստիկանությունը հայտարարեց, որ սպանությանը մասնակցություն է ունեցել «Մերսեդես 124» թափք ունեցող 71111 պետհամարանիշի ավտոմեքենան, որը պատկանում էր ոմն Մոսոյի: Այլ կերպ ասած, հենց ամսի 27-ին էլ պարզ է եղել, թե ով է իրականացրել սպանությունը, բայց մինչ փետրվարի 1-ը, այսինքն՝ 4-5 օր, ոչ մի միջոցառում չի ձեռնարկվել տվյալ մեքենան հայտնաբերելու համար: Ոչ Ճանապարհային ոստիկանությանն է հարցում արվել, ոչ Մոսոյին են փնտրել: Միայն փետրվարի 1-ի գիշերը տվյալ մեքենան հայտնվել է «Արմենիա» օդանավակայանում, վրան արյան հետքերով: Ըստ ոստիկանության վարկածի, Մոսոն սպանվել է փետրվարի 3-ին, Դավթաշենում, Ծաղիկ Ռուբոյի օբյեկտում: Ապա Իսոն դիակը ավտոմեքենայով տեղափոխել է Կոտայքի մարզ, Զովունիից ոչ հեռու գտվող Քանաքեռավան, եւ նետել է կոյուղահորը:
Սակայն այն մինչ օրս չի հայտնաբերվել, եւ չի բացառվում, որ դիակ ընդհանրապես չկա: Այսպիսով, Մոսոյի դիակի բացակայության պայմաններում ոստիկանությունը սպանության հոդված է դնում Իսրայել Սարգսյանի վրա: Ամենազավեշտալին թերեւս «կովի արյունն» է: Հետքերը, որոնք հայտնաբերվել էին դիակը տեղափոխող մեքենայի վրա, 2 անգամ փորձաքննության են ենթարկվել: Առաջին անգամ հայտնաբերվել է, որ դրանք կովի արյան հետքեր են, իսկ երկրորդ անգամ՝ որ արյունը մարդու է, սակայն «չի բռնում» Մոսոյի արյան խմբի հետ:
Սյուզան Սիմոնյան
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.